Նախ ի՞նչ վատ նախագահ ա Թամփը, կարող ա՞ Սերժից քիչ ա երկրի մասին մտածում

Համ էլ, ստեղ խնդիրը ընհամենը հարգանքի և մարդկայնության հարց ա, ախպերս: Եթե Հայաստանում մի քիչ տարօրինակ արտաքինով մեկի հետևից ջահելները կարող են հռհռալ ու ասել «արա մորս արև, էս ո՞վ էր», կամ էլ շվվացնել սեքսոտ հագնված աղջկա հետևից լավագույն դեպքում, իսկ վատագույն դեպքում՝ հետևից ընկած կեղտոտ ռեպլիկներ բաց թողել, ապա քաք կերած քաղաքակիրթ երկրներում մարդիկ իրենց պահում են վայելուչ և հարգալից:
Խոստովանեմ, ինձ համար էլ էր սկզբում տարօրինակ, որ խայտառակ էրոտիկ հագնված կանանց հետևից ոչ ոք չի նայում, մտածում էի ամերկացիք գենետիկ մոդիֆիկացված սնունդից դառել են անսեռ մսագնդեր, պարզվում է, որ առաջին հայացքից անմեղ ու փոքր-ինչ անքաղաքավարի պահվածքի համար կարելի է դատվել սեռական հանցագործությունների հատկանիշներով ու զրկվել ասենք կարիերայից:
Փոքր-ինչ երկար ժամանակ տևեց ինձ՝ միջակ մտավոր ունակությունների տեր նվաստիս հասկանալու, որ այնուամենայիվ ահագին հաճելի է կոռեկտ հասարակության մեջ ապրելը, բրահ: Էդ ղժժալը այդպես մի երևելի հաճույք չի, մանավանդ որ պոտենցիալ կարող է անիմաստ փչացնել ինչ-որ մեկի կյանքը: Ղժժալու համար կարելի է կատակերգություն նայել, ինքըզինքը խուտուտ տալ, համ էլ ասենք համեցեք օրինական մարիխուանա ծխելու :Ճ
Ես
մի թեմայում ասել էի, որ հայերիս մոտ իրար նկատմամբ հարգանքը մեզ համար մի երևելի արժեք չի, ու երևի սա էլ է դեգրադացնող հանգամանք, սրանից է, որ օրինակ իշխանավորների մեղմ ասած ոչ ադեկվատ պահվածքը համարվում է նորմա:
Էջանիշներ