Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
Շին, դու մի այլ կարգի ծայրահեղացնում ես։ Ի՞նչ գոյության իրավունքի մասին ա խոսքը, ո՞վ ստեղ ինչ որ բան ասեց ինչ որ խմբի գոյության իրավունքի մասին։
Քո բերած օրինակով էլ մարդիկ տեսել են ու տվել են որոշակի ռեակցիա։ Դու հո պտի նորմալ տանես, որ նայի ու եվրոպացու ռեակցիան տարբեր լինի։ Բայց նենց չի որ ձերոնք անտարբեր են մնացել։
Ի՞նչն էր ծայրահեղացրած, Աթեիստ ջան, ակումբում իմ երևէ գրած ամենահավասարակշիռ գրառումներից ա Ասում եմ՝ ինձ թվում ա ՝ բնականն էդ ա, որ ընդունես, հանդուրժես ու չղժժաս ու մականուն չկպցնես՝ անկախ նրանից՝ հայ ես, թե թուրք, թե եվրոպացի: Էն, ինչը անծանոթ ա, տարբեր ա, խորթ ա, պետք ա խրախուսի՝ իմանալու, ծանոթանալու, հասկանալու, ոչ թե ղժժալու, պիտակավորելու: Եթե սա ծայրահեղականացնելն ա, իսկ պիտակավորումն ընդունելի համարելը չափավորությունը, չգիտեմ՝ ինչ ասեմ