User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 410 հատից

Թեմա: Կնոջ մարմինը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #8
    Արևային Արևհատիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2009
    Գրառումներ
    875
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ լավ թեմա է…
    Ես արդեն սովորել եմ, կոպիտ ասած, թքած ունենալ հասարակության կարծիքի վրա: Հաշվի եմ առնում միայն շատ հարազատ մարդկանց կարծիքները:
    Ես էլ եմ փոքր ժամանակ քթիս հետ կապված կոմպլեքսներ ունեցել: Նենց չի որ մեծ ա, ուղղակի փոքր ժամանակ խնդիր է եղել, վիրահատել են ու սպի է մնացել, բժիշկներն էլ խորհուրդ են տվել 14 տարեկանից հետո վիրահատել: Սկզբից շատ էի կոմպլեքսավորվում, մանավանդ որ բոլորը հարցնում էին, թե ինչի ա տենց ահավոր նեղվում էի: Բայց հասունացման տարիքում զգացի, որ քիթս ձգվում ա ու սպին, ներքև ա իջնում: Հետո մի անգամ խոսացինք վիրահատելու մասին, եղբայրս ասեց. «Արև, ախր դու առանց վիրահատելու էլ ես է շատ լավը, խի՞ պիտի իզուր դանակի տակ ընկնես»: Հետո էլ կատակի տվեց, թե. «Համ էլ որ հանկարծ կորես, քթիդ շնորհիվ քեզ հեշտ գտնելու ենք» Հետո նկատեցի, որ իրոք ես ինձ սենց էլ եմ դուր գալիս ու տենց քթիս հետ կապված կոմպլեքսներս ժամանակի հետ անցավ:

    Ինչ վերաբերվում ա շպարվելուն…
    Ահավոր ներվայնանում էի, որ ասում էին մի քիչ քսվի, որ մարդու գնաս Դե բարով եք էլի եկել: Ես ձեզ չեմ ասում չէ մի շպարվեք, բարձրակրունկ մի հագեք, ուրեմն բարի եղեք դուք ձեր դարդով տապակվեք: Հիմա էլ չեմ ներվայնանում, շատ հանգիստ ասում եմ. «Ըհը, իմ մասին մի անհանգստացեք, լավ ա լինելու»
    Իսկ էդ խոսացողների համար լրիվ շոկային էր այն, որ ես իմ ամենամտերիմ ընկերուհու հարսանիքին, էս ամառվա շոգ կրակին, բարձրակրունկ չեմ հագել, ինչպիսի՜ հանցագործություն: Հա, ես մեկ-մեկ շպարվում էլ եմ, հազարից մեկ բարձրակրունկ էլ եմ հագնում, բայց էդ ամենը էն ժամանակ, երբ ես ինքս ինձ զգում եմ էդ տեսքով:

    Էս վերջում էլ մեկը ինձ ոմն մեկի մասին էր պատմում, որ էդ աղջկա ամուսինը կյանքում իրեն առանց շպարի չի տեսել: Սենց ուշադիր լսեցի, ասեցի. «Ես էդ աղջկան չեմ էլ տեսել, բայց կարծում եմ ինքն իրեն չի սիրում» Ասեց. «հա, ընդհանրապես ինքը շատ կոմպլեքսավորված է»:

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (16.08.2014), Vardik! (16.08.2014), Գորտուկ (16.08.2014), Նաիրուհի (16.08.2014)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Տղամարդու մարմինը
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 23
    Վերջինը: 15.08.2017, 04:16
  2. Լավ կնոջ ուղեցույցը (1955)
    Հեղինակ՝ ivy, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 97
    Վերջինը: 12.12.2016, 21:45
  3. Արդյոք կնոջ՝ կնոջ հետ քնելը դավաճանությու՞ն է
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 29
    Վերջինը: 15.12.2015, 20:47
  4. Կնոջ դաջվածք
    Հեղինակ՝ Լէգնա, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 48
    Վերջինը: 16.01.2011, 10:36
  5. Ինչի՞ց է փշաքաղվում մարդու մարմինը
    Հեղինակ՝ Հակոբ Գեւորգյան, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 54
    Վերջինը: 24.09.2008, 14:00

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •