User Tag List

Էջ 4 28-ից ԱռաջինԱռաջին 1234567814 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 410 հատից

Թեմա: Կնոջ մարմինը

  1. #46
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ախ դուք, սեքսուալիզացիայի ու սեքսիզմի խեղճ զոհերդ, որ պատրաստ եք չադրան էլ ֆեմինիզմի արտահայտում համարել

    Ես մի բան եմ հասկացել՝ ֆեմինիստների մեծ մասը պատրաստ է ինչ ասես հորինել, մենակ թե խուսափի իրական սեքսիզմի դեմ պայքարելուց, որովհետև, գիտեք ոնց, կանացի սեռական օրգանների հաշմման դեմ, նամանավանդ երբ դա տեղի է ունենում տեղի կանանց մեծ աջակցության պայմաններում, պայքարելը դժվար է: Իսկ այ, ոտքերին, թևատակերին ու բիկինիի զոնայում թրաշ պահելու համար միայն երկու տաղանդ է պետք՝ ծուլություն ու հիգիենայի նկատմամբ սիրո պակաս:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  2. #47
    խշշշ... enna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2013
    Հասցե
    Tardis
    Գրառումներ
    1,535
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Ախ դուք, սեքսուալիզացիայի ու սեքսիզմի խեղճ զոհերդ, որ պատրաստ եք չադրան էլ ֆեմինիզմի արտահայտում համարել

    Ես մի բան եմ հասկացել՝ ֆեմինիստների մեծ մասը պատրաստ է ինչ ասես հորինել, մենակ թե խուսափի իրական սեքսիզմի դեմ պայքարելուց, որովհետև, գիտեք ոնց, կանացի սեռական օրգանների հաշմման դեմ, նամանավանդ երբ դա տեղի է ունենում տեղի կանանց մեծ աջակցության պայմաններում, պայքարելը դժվար է: Իսկ այ, ոտքերին, թևատակերին ու բիկինիի զոնայում թրաշ պահելու համար միայն երկու տաղանդ է պետք՝ ծուլություն ու հիգիենայի նկատմամբ սիրո պակաս:
    Իսկ չի՞ կարա լինի, որ մարդուն իր մարմնի մազերը չեն խանգարում, դրա համար էլ չի մաքրում:

  3. #48
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Ախ դուք, սեքսուալիզացիայի ու սեքսիզմի խեղճ զոհերդ, որ պատրաստ եք չադրան էլ ֆեմինիզմի արտահայտում համարել

    Ես մի բան եմ հասկացել՝ ֆեմինիստների մեծ մասը պատրաստ է ինչ ասես հորինել, մենակ թե խուսափի իրական սեքսիզմի դեմ պայքարելուց, որովհետև, գիտեք ոնց, կանացի սեռական օրգանների հաշմման դեմ, նամանավանդ երբ դա տեղի է ունենում տեղի կանանց մեծ աջակցության պայմաններում, պայքարելը դժվար է: Իսկ այ, ոտքերին, թևատակերին ու բիկինիի զոնայում թրաշ պահելու համար միայն երկու տաղանդ է պետք՝ ծուլություն ու հիգիենայի նկատմամբ սիրո պակաս:
    Եթե դու հիգիենայի նկատմամբ սիրո պակասով ու ծուլությամբ աչքի չընկնեիր, ապա ես միգուցե հավատայի ասածիդ անկեղծությանը:
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  4. #49
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Օօֆ, լավ էլի։ Ոչ ոք չի պահանջում կնոջից դնովի կուրծք, լցրած շրթունք, սարսափելի քսված աչքեր։ Ուղղակի էդ նախընտրող կանայք ունեն իրենց հավանող տղամարդիկ։ Ծայրահեղությունների մեջ եք ընկնում։ Իսկ ինչ վերաբերում է մազածածկույթին, հիմա որ ամուսինս ասի՝ գիտես, արի թևերիդ տակը մի մաքրի, ու ոտքերիդ մազերն էլ փռչոտն եմ նախընտրում, կարող ա՞ սկսեմ չմաքրել, ավելի շուտ կբաժանվեմ։ Մարդ ինչ անում ա, առաջին հերթին իր համար ա անում։ Հա, կան ձևավորված չափանիշներ, ստանդարտներ, ասենք՝ ինչի տղամարդիկ էլ չեն մաքրում ոտքերը։ Բայց դա ինձ բացարձակ չի հուզում, ու ինձ նվաստացած չեմ զգում դրա համար, որ ես մաքրում եմ, իսկ տղամարդիկ՝ ոչ։ Հա, ճիշտ ա, բնության մեջ կա դա, ու դա նորմալ ա՝ որ ուզում ա էգը դուր գալ արուին։ Բայց նենց չի, որ արուն էլ ինչ որ բաներ չի անում էգին դուր գալու համար։ Իսկ էդ ծայրահեղությունները՝ բոտոքս, սիլիկոն, պորտի վրա քար և այլն, մի հատ հարցում անես, կտեսնես, թե տղամարդկանց քանի տոկոսն ա երազում նման կին ունենալ կողքին, հաստատ շատ քիչ տոկոս։ Ուրիշ բան նիհար, սիրուն, երկար ոտքերով, է բայց մենք էլ ենք սիրում սիրուն տղա, էդ ուրիշ հարց ա, թե արդյունքում մեր կանայք կամ ամուսինները ինչ տեսքի են ստացվում , բայց որ ի սկզբանե մեզ փողոցում դուր են գալիս սիրուն, բոյով, սեքսի տղերքը, էդ էլ փաստ ա։
    When life gives you lemons, make lemonade

  5. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (17.08.2014), CactuSoul (17.08.2014), Kuk (17.08.2014), Progart (15.07.2017), Rhayader (17.08.2014), Yevuk (12.09.2014), Աթեիստ (17.08.2014), Արևհատիկ (17.08.2014), Գորտուկ (16.08.2014), Ձայնալար (16.08.2014), Ուլուանա (16.08.2014), Վոլտերա (11.09.2014)

  6. #50
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու էլ հակառակն ես, չէ՞, անում: Մարդ է, ուզում է՝ քսում է: Ի՞նչ պարտադիր է ամեն ինչի մեջ իմաստ լինի: Նույնն էլ ցանկացած զարդի մասին կարելի է աել, ինչի՞ են մատանի դնում, հազար ու մի սիմվոլիկա կախում վզներից, ականջօղերի մասին էլ չասեմ, մարմինը ծակում են, որ մեջը բան մտցնեն:
    Դու էլ որ մանիկյուրից ու երկար եղունգներից ես զզվում, մոտավորապես նույնն է, որ մեկ ուրիշն էլ ասում է՝ հլը սրա ցելյուլիտին նայեք :ՃՃ Ուրիշ բան, որ կարող է քեզ անհարմար թվա երկար եղունգներ պահելը, ոնց որ ինձ՝ դրանք ու կաբլուկ հագնելը, չնայած ժամանակին երկուսն էլ արել եմ ու էն ժամանակ շատ էլ հարմար էր, սովորելու վրա է:

    Լիլ, եթե մարդը իրա համար ա անում, ինքը պտի թքած ունեն իմ զզվելու ու չզզվելու վրա, անում ա իրա համար։ Էդ դեպքում անտրամաբանական ա, որ բողոքի որ ստիպված ա դա անել։ Կամ որ տղամարդիկ դա իրանից պահանջում են։

    Ու նույնիսկ որ զզվում եմ, ես ինձ իրավունք չեմ տա դիմացինին պահանջել չանել դա։ Դա իրա իրավունքն ա։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  7. #51
    Մշտական անդամ Գորտուկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2014
    Հասցե
    Մութ անտառի ճահիճում
    Գրառումներ
    386
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Համաձայն եմ ..... եթե իրականում այնքան էլ գեղեցիկ չես ծնվել, որքան որ կցանկանայիր լինել , դեռ չի նշանակում , որ զրկված ես գեղեցիկ տղամարդու կամ , կնոջ հետ ամուսնանալուց: Եթե դու ինքդ գեղեցիկ չես, չի նշանակում , որ ճաշակ չունես ու չես գնահատում գեղեցիկը...... :Բայց ամենակարևորը որ մարդն իր արարքներով գեղեցիկ լինի, իր պահվածքով, ներքին կուլտուրայով և մարդկային մնացած բոլոր հատկանիշներով ... Գեղեցկությունը մնայուն չէ, ժամանակը մաքրում տանում է այդ ամենը, ինչքան էլ պայքարես դրանց դեմ....
    Գեղեցկությունը պետք չէ վերլուծել, տարրալուծել, պետք է ամբողջի մեջ առնել, որովհետև ամբողջն է գեղեցիկ. մանրամասները դավաճանում են:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Vardik! (16.08.2014)

  9. #52
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ կարծիքով, սխալ է մեղքը գցել տղամարդկանց վրա։ Ինչքան տղամարդիկ են մեղավոր նրանում, որ կինն իր մարմնի տերը չի, էնքան էլ կանայք, գուցե վերջիններս մի բան էլ ավելի։ Ներկայիս «գեղեցկության ստանդարտները», որ նշվեցին թեմայում որպես բնականից հեռացնող ու տղամարդուն դուր գալու նպատակով արվող պրոցեդուրաներ, չեմ կարծում, թե իրականում տղամարդիկ են հորինել։ Ուրիշ բան, որ առաջարկը ծնում է պահանջարկ, ու տղամարդկանց մեղքն էնքան է, որ նրանցից շատերը կարող են կուլ գնալ ցանկացած նմանատիպ առաջարկի, ու առաջարկն ինքնաբերաբար վերածվում է նաև պահանջարկի։ Մի խոսքով՝ փակ շղթա։

    Ես չէի ասի, թե էդ անբնական ստանդարտներին չենթարկվող, իրենց սկզբունքներով, իրենց հարմարությամբ, ցանկություններով ու ճաշակով առաջնորդվող կանայք կյանքում անհաջողակ են կամ չնկատված ու մենակ են մնում։ Նույնիսկ հակառակը։ Ձեր շուրջը նայեք, ու կհամոզվեք, որ իրոք էդպես է։ Իսկ եթե մարդը գորշ մկնիկ է, ուրեմն հաստատ միայն արտաքինը չի նրան էդպիսին դարձնողը. ներսում էլ ինչ–որ գորշություն կա, որից ազատվելու դեպքում նույնիսկ «անշուք» արտաքինը չի կարող խանգարել նրան հաջողության հասնելուն թե՛ տղամարդկանց, թե՛ այլ ոլորտներում։ Հա, գուցե մոդել կամ գեղեցկության մրցույթի հաղթող չդառնա։ Բայց լրիվ հանգիստ կարող է իր տեղը գտնել կյանքում։

    Բյուր, իսկ քո ասած էդ տղան, որ ժամադրության ժամանակ ասել ա՝ ինչի՞ չես քսվել, համոզված եմ՝ բացառություն ա, ոչ թե օրինաչափություն։ Ես չեմ պատկերացնում, որ նորմալ մարդը տենց բան ասի աղջկան։ Ու նույն կերպ չեմ պատկերացնում, որ իրեն սիրող ու հարգող որևէ աղջիկ դրանից հետո ոչ թե տղային գրողի ծոցն ուղարկի, այլ հաջորդ անգամ քսված գնա հետը ժամադրության։ Իսկ եթե հաջորդ անգամ քսված գնա, չնայած նրան, որ ինքը չի սիրում քսվել, իր համար դա հաճելի կամ հարմար չի, ուրեմն լավ էլ իրար գտել են, ուրիշ բան չեմ կարող ասել։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 16.08.2014, 18:28:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  10. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (16.08.2014), Vardik! (16.08.2014), Աթեիստ (17.08.2014), Արևհատիկ (17.08.2014), Գորտուկ (16.08.2014), Նաիրուհի (16.08.2014), Շինարար (16.08.2014)

  11. #53
    փերի Մուշու-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.04.2014
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,473
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր, իսկ քո ասած էդ տղան, որ ժամադրության ժամանակ ասել ա՝ ինչի՞ չես քսվել, համոզված եմ՝ բացառություն ա, ոչ թե օրինաչափություն։ Ես չեմ պատկերացնում, որ նորմալ մարդը տենց բան ասի աղջկան։ Ու նույն կերպ չեմ պատկերացնում, որ իրեն սիրող ու հարգող որևէ աղջիկ դրանից հետո ոչ թե տղային գրողի ծոցն ուղարկի, այլ հաջորդ անգամ քսված գնա հետը ժամադրության։ Իսկ եթե հաջորդ անգամ քսված գնա, չնայած նրան, որ ինքը չի սիրում քսվել, իր համար դա հաճելի կամ հարմար չի, ուրեմն լավ էլ իրար գտել են, ուրիշ բան չեմ կարող ասել։
    Բացառություն չէ , նման մարդու ես էլ գիտեմ , մեկին ով ինձ ասում էր , որ շպարով ավելի գեղեցիկ եմ քան բնականից , բայց դե իհարկե ես մնացի իմ կարծիքին : Իսկ ժամանակը և ճիշտ շրջապատը վերջնականպես ամեն ինչ դրեց իր տեղ : Այ եթե լինեին մի քանիսը ևս ովքեր կասեին որ ես առանց շպար ավելի վատն եմ քան շպարով ես հաստատ կուլ կգնայի հասարակության կրծիքին : Ցավալին այն է , որ ես այդպիսին միայնակ չեմ , ու եթե ես կարողացա դա հաղթահարել ճիշտ ընկերների շնորհիվ , ապա ոչ բոլորը ունեն իմ հնարավորությունները :
    Վերջին խմբագրող՝ Մուշու: 16.08.2014, 17:36:

  12. #54
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ չծեծեք, բայց ցայլքի մազերը շատ էլ սիրուն են ու լավ էլ սեքսուալ
    Blessed the poison which brings the end

  13. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (17.08.2014), enna (16.08.2014), Նաիրուհի (16.08.2014)

  14. #55
    նասկի Nihil-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2014
    Հասցե
    Misty Mountains
    Գրառումներ
    397
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Ախ դուք, սեքսուալիզացիայի ու սեքսիզմի խեղճ զոհերդ, որ պատրաստ եք չադրան էլ ֆեմինիզմի արտահայտում համարել

    Ես մի բան եմ հասկացել՝ ֆեմինիստների մեծ մասը պատրաստ է ինչ ասես հորինել, մենակ թե խուսափի իրական սեքսիզմի դեմ պայքարելուց, որովհետև, գիտեք ոնց, կանացի սեռական օրգանների հաշմման դեմ, նամանավանդ երբ դա տեղի է ունենում տեղի կանանց մեծ աջակցության պայմաններում, պայքարելը դժվար է: Իսկ այ, ոտքերին, թևատակերին ու բիկինիի զոնայում թրաշ պահելու համար միայն երկու տաղանդ է պետք՝ ծուլություն ու հիգիենայի նկատմամբ սիրո պակաս:
    Ռայ, ինչքան էլ դու այս հարցը տրիվիալ համարես, չեմ կարծում , որ պրոբլեմը մինչև չհասնի կանացի սեռական օրագնների հաշմում կամ այլ գլոբալ թեմայի, սեքսիզմ չես անվանի։
    Ich hab' keine Lust.

  15. #56
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Nihil-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռայ, ինչքան էլ դու այս հարցը տրիվիալ համարես, չեմ կարծում , որ պրոբլեմը մինչև չհասնի կանացի սեռական օրագնների հաշմում կամ այլ գլոբալ թեմայի, սեքսիզմ չես անվանի։
    Դե ես ծայրահեղ դեպքն ասացի, որի մասին ըստ օրենքի պիտի որ չլռեին, մինչև խնդիրը չլուծվեր, բայց արի ու տես՝ երևի ամբողջ երկրում մենակ ես եմ դրա մասին խոսում:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  16. #57
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում mushu-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու տղա ես , դու չես հասկանում ինչ ա նշանակեւմ երբ քայլում ես ընկերուհուդ հետ , ով ավելի գեղեցիկ է քան դու , հայացքները բոլորը հառած նայում են նրան , իսկ դու ասես անտեսանելի լինես , ինչպես գորշ մուկը : Հիմա ով ա մեղավոր դրանում ? Ընկերուհիս որ գեղեցիկ է , ես որ այդքան էլ գեղեցիկ չեմ թե տղաները որ իրանց այդպես են պահում ? Ինչ որպեսզի չկոմպլեքսավորվես պետք է ընկերուհիդ քեզ նման լինի կամ քեզանից տգեղ ? Ոչ , դրա համար էլ աղջիկը դիմում ա շփարի և բարձրակրունկների օգնությանը : Ես այս ամենը չեմ ասում որովհետև լսել եմ , ես ասում եմ որովհետև զգացել եմ դա ինքս , թե որքան տահաճ է լինել անտեսանելի :

    Իսկ ինչ վերաբերվու է այն աղջիկներն որոնք իսկապես սիրում են շպարը , բարձրակրունկ կոշիկները , ես իրենց չեմ հասկանա երբեք , պետք է ապրել կյանքը հարմարավետ !!!

    Տարօրինակ հարց ես տալիս։
    Ոնց կարող ա ինչ որ մեկը մեղավոր լինել էն բանում, ինչը նորմալ ա, օրինաչափ ա։ Մարդը նայում ա էն բանին, ինչն էդ պահին ավելի տեսարժան ա։ Կարող ա ընկերուհիդ ավելի գեշ լիներ, բայց ծիծիկները բաց քայլեր։ Ի՞նչ, դու էլ պտի սկսեիր տենց անե՞լ, որ քեզ նայեն։ Գլխիդ մի հատ ծտի բուն դիր, սաղ քեզ կնայեն։
    Կամ կարա ընկերուհիդ էնքան ահավոր գեշ լինի, որ դրա հաշվին քեզ չնկատեն։
    Ասենք դեմիցս մի քանի աղջիկ են գալիս, ու մեկը իմ թրաշից շատ թրաշ ունի, ես էլ կպած իրան եմ նայում (մարդը հորմոնալ խնդիրներ ունի)։ Հո հաջորդ օրը սաղ թրաշով չե՞ն ֆռֆռալու։

    Դու էլ էս ապացուցում, որ ինչ ասես, որ չեք անում, էդ հայացքների համար։ Էդ «ինչ ասես»-ներն էլ դուք եք հորինում (չհաշված ծտի բունը), մենք էլ տեսնում ենք, կամ հավանում ենք ու էլի ուզում, կամ հը-ը։
    Իսկ իրականում հեչ էլ նայեն։ Էդ նայողները (կամ դրանց 99%-ը) անկապ, անծանոթ մարդիկ են։

    Ես որ շոր եմ հագնում, ինձ շատ չի հետաքրքրում, թե դա ոնց ա նայվում, իմ համար կարևոր ա որ ինձ մեջը լավ զգամ։ Նու, քանի որ գործի բերումով էլ 1000+1 ֆիրմա եմ մտնում, մի քիչ էլ նայում եմ շատ թափթփված չլինեմ։ Մի 15-20 տարի առաջ նույնիսկ կոստյում եմ հագել (մի քանի օր), բայց ինձ մեջը հարմար չէի զգում, ինչքան էլ կուրսի աղջիներն ասեին, որ շատ ա սազում, ու տենց բաներ, ես նման բան էլ չեմ անի։ Տես, հակառակ սեռը պահանջում ա, բայց ինձ չի դզում, չեմ անում։ Էս ա ձևը։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  17. #58
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,675
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի միջայլոց, ցայլքի լրիվ շուշաթրաշն էլ մի բան չի... Մի տեսակ մեկ-մեկ կարմրում ա (էլ չեմ ասում՝ բորբոքվում), սիրուն չի նայվում: Այ բայց սիրուն կտրվածքներ կան՝ եռանկյուն, գիծ ուղղակի, ինչ-որ անհասկանալի ֆիգուր կամ նկար... Դրանք լավ են՝ կարճոտ կտրած: Դզում ա: Բայց նենց չոլոտ (անտառոտ) սիրուն չի՝ ըստ ինձ: Չէ, դե ամեն մարդու գործն է, թե ինչ տեսք կունենա իր ցայլքը և նույնիսկ՝ թե ովքեր կբնակվեն այնտեղ, ասենք՝ ցայլքոջիլ (մանդալոշկա) Ասքանազը՞, թե՞ պատահաբար այնտեղ հայտնված Գասպար անունով մրջյունը: Կարևորը՝ նրանք հայտնաբերվեն կամ ծառերից կառչելու վարյանտ չունենան... Իսկ եթե լուրջ, ապա ցայլքի մազերն արժե երբեմն կտրտել... Հատկապես հայերիս մոտ. թե չէ որ չեն մշակում, ցայլքի մազերը դեպի պորտի շրջան ձգվող սպիտակ գծի (մեջ տեղով) պրոյեկցիայով աստիճանաբար բարձրանում են ու մի տեսակ պորտի մոտ հավաքվում՝ խունջիկկ-մունջիկ գալով: Տպավորություն է, որ դեմդ ոչ թե Անուշիկն է, այլ Անուշավան ձյաձյան: Ինչևէ, յուրաքանչյուրի գործն է իր ցայլքն էլ, անութափոսն էլ... Բայց դե...))

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kuk (17.08.2014), Ձայնալար (17.08.2014)

  19. #59
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    մարդու տեսքը messege board ա… կոմունիկացիայի տարածված ձև ու ինչ ձև որ հագնվում ու քեզ խնամում ես, տենց էլ մեսեջ ես ուղարկում մարդկանց… մարդու տեսքն ասում ա թե մարդն ինչ տեսակի ա ու ինչ ա նպատակը… և հագնվողն ա որոշում ինչ մեսեջ ուղարկի. եթե հաճելի չի սեքսուալ հագնվելը ուրեմն պտի չհագնվես տենց, ոչ մի ճնշում որևէ տեղից չկա… եթե սեքսի ես հագնվում որ աշխատանքի ընդունվես ուրեմն դրա համար էլ քեզ կընդունեն… իսկ եթե սեքսի չես հագնվել ու քեզ գործի չեն ընդունել, ուրեմն ավելի լավ, նշանակում ա դրա համար պտի ընդունեին ու չընդունեցին, գոհ չե՞ք… Մարդը ինչ ձևի որ հագնվում ու մեյք ափ ա անում էդ տասակի էլ մարդ ա գրավում… իհարկե շատերը կան որ էդ մեսեջը սխալ են հասկանում, բայց դու չես հագնվում սխալ հասկացողների համար… ասել թե կանանց մարմինն իրենցը չի սխալ կլինի որովհետև եթե սեքսի մասին ա խոսքն, ասեմ… տղամարդիկ ում համար սեքսն ա առաջնահերթությունը շոր կամ կոշիկ չեն տեսնում… իրանց համար կարևորը թե ինչքան մարմնի մաս ա երևում ու ինչքան բաց ա… մնացածը խոսակցության նյութ չի…

    ինչ վերաբերվում ա անձնական մասերին՝ բիքինի և այլն, ապա անձամբ ես չեմ հասկանում թե ինչի ա մարդի իրա փռչոտ ոռը ինտերնետում, կամ իստագրամում պոստ անում… unless դա քո աշխատանքն ա… եթե աշխատանքը չի ուրեմն մարդիկ էլ կարան չսիրեն, կամ սիրեն, նեղանալու բան չկա… դու էլ կարաս յա թրաշես, յա էլ չէ… էդ հարցը պտի լինի քո ու քո զույգի խնդիրը… ինձ էլ խելացի կանայք են turn on անում (very sexy), բայց ես չեմ պահանջում որ բոլոր կանայք խելացի լինեն ոչ էլ համարում եմ նորմ… հասարակությունը տարբեր խավեր ունի ու տարբեր հագնվելու զարդարվելու նորմեր ուդրանք շատ հաճախ չեն համապատասխանում…

    Բյուր… կնոջ մարմինն իրանն ա, ոչ ոք էլ չի ստիպում որ եսիմինչ շորեր հագնեն կամ եղած չեղածը թրաշեն… կանանցից ա կախված, ոնց հագնվեցին ու զուգվեցին-զարդարվեցին տենց էլ վերաբերմունքն ա լինում… ես հիմա որ միլիցու շորեր հագնեմ ֆռֆռամ, կմտածեն միլիցա եմ… չեն ասի էս ճարտարապետն ինչի՞ ա միլիցու շորեր հագած ֆռֆռում…

  20. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (17.08.2014), Progart (15.07.2017), Աթեիստ (17.08.2014), Արևհատիկ (17.08.2014), Ձայնալար (17.08.2014), Ուլուանա (17.08.2014), Վոլտերա (11.09.2014)

  21. #60
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թեմայից դուրս մի բան ասեմ, անցնեմ առաջ: Ինչ-որ տեղ նշվել էր, հիմա չեմ կարողանում գտնել, որ չթրաշած ոտքեր ու ցայլքը ծակում են տղամարդու մարմինը: Ասեմ, որ դա միֆ ա, ճիշտ հակառակն ա. հենց թրաշածն ա ծակում: Իսկ բնական, ձեռք չտված մազերը փափուկ են, ոչ մի ծակոց չեն առաջացնում (թե չէ պատկերացրեք կանայք տղամարդկանց մազերից ինչքան էին ծակծկվել):

    Հիմա վերադառնանք թեմային: Ժող, դուք անընդհատ ֆիքսվում եք հակառակ սեռին դուր գալու, տղա կպցնելու երևույթի վրա, բայց իմ ասածն էդքան էլ դա չի, այլ էն, որ հաճախ էդ «ստանդարտներին» չհամապատասխանող կանայք ծաղրուծանակի են ենթարկվում, քննադատվում են անգամ մամուլում, հատկապես եթե իրանք ինչ-որ բանով էլ հայտնի են: Հիմա մոռանանք ուշադրություն գրավելու պահը: Էդ կանայք գրավել են ուշադրություն ինչ-որ ուրիշ բան անելով. երգելով, գրքեր գրելով, գիտությամբ զբաղվելով և այլն, բայց իրանք քննադատավում են իրանց արտաքին տեսքի համար, ոչ թե որ իրանց գործում լավը չեն:

    Այսինքն, «ստանդարտներին» չհետևող կամ չհամապատասխանող կանայք արժանանում են ուշադրության, բայց բացասական ուշադրության: Այսինքն, ստեղծվել ա «նորմայի» ինչ-որ չափանիշ, ու դրանից շեղվողներն աննորմալ են համարվում: Ո՞նց են ստեղծվել էդ չափանիշները: Այ դա ա հարցը:

  22. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (17.08.2014), Նաիրուհի (17.08.2014), Վոլտերա (18.08.2014)

Էջ 4 28-ից ԱռաջինԱռաջին 1234567814 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Տղամարդու մարմինը
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 23
    Վերջինը: 15.08.2017, 04:16
  2. Լավ կնոջ ուղեցույցը (1955)
    Հեղինակ՝ ivy, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 97
    Վերջինը: 12.12.2016, 21:45
  3. Արդյոք կնոջ՝ կնոջ հետ քնելը դավաճանությու՞ն է
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 29
    Վերջինը: 15.12.2015, 20:47
  4. Կնոջ դաջվածք
    Հեղինակ՝ Լէգնա, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 48
    Վերջինը: 16.01.2011, 10:36
  5. Ինչի՞ց է փշաքաղվում մարդու մարմինը
    Հեղինակ՝ Հակոբ Գեւորգյան, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 54
    Վերջինը: 24.09.2008, 14:00

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •