Շատ լավ թեմա է :
Ես դեռ մանկուց քայլող կոմպլեքս էի
, ինքս ինձ չէի սիրում և փորձում էի ամեն կերպ ինչ որ բան փոխել : Երբ նոր էի ընդունվել ԲՈւՀ ամեն օր շատ շուտ էի արթնանում որ շպարվեմ , մտածում էի շպարով և հագուստով կկարողանամ հասնել նրան որ ինքս ինձ սիրեմ : Սկզբնական շրջանում ստացվում էր , երբ շպարված էի և հագնված ոչ հարմար բայց գեղեցիկ ուշադրության կենտրոնում էի , երբ մի օր որոշում էի լինել բնական , հագնվել հարմար , մարդիկ ովքեր մինչ այդ հիացած նայում էի , անգամ չէին նկատում ինձ : Իմ օրինակ ևս ցույց է տալիս որ մարդկանց (հիմնականում տղաներին ) կարևոր է շպարը և հագած կաբլուկները : Բարեբախտաբար ես մեծացա , հասկացա որ չեն նայում թող չնայեն դա իրենց խնդիրն է
Բայց աղջիկները որոնք կարողանում են մեծանալ , հաղթահարել դա քիչ են , դառնում են զոհ հասրակության կարծիքին : Ինչու պետք է տղային դուր գալու համար նախապես պատրաստվել ,
արդյոք նրանք դրան արժան են ? Ես համաձայն եմ , որ
տղաներն են մեղավոր դրանում , աղջիկները ուղղակի ձգտում են սիրված լինել , և դրա համար պատրաստ են անգամ դանակի տակ պառկել , միայն թե հասնեն դրան :
Ինչ վերաբերվում է մազահեռացմանը մարմնից , դե իհարկե հաճելի է երբ չեն ծակում մազերը , բայց դառնալ ընդհանարպես առանց մազ դա գեղեցիկ չէ ! Սեռը կարևոր չէ , կարևորը հիգենան է , իսկ մազերի առկայությու հակահիգենիկ է թե տղաների մոտ թե աղջիկների : Սխալ է մտածել , որ չսափրված դեմքով տղան ավելի բրուտալ է քան սափրված և կոկիկ տղան :
Հ.Գ. թեմայի հետ կապ չունի , բայց ես շնորհակալ եմ ակումբին , ակումբի շնորհիվ ես սովորում եմ մտքերս շարադրել , մինչ ակումբ գրանցվելս դրա կարիքը չի եղել :
Էջանիշներ