User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 410 հատից

Թեմա: Կնոջ մարմինը

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Արտ, էս վիդեոն էն մասին ա, որ որպեսզի լամբորջինիով տղան բանի տեղ դնի աղջկան, աղջիկը պիտի ծիտ լինի:
    Որ աղջիկները մինիով են ֆռֆռում, որ լամբորջինիով տղերքն իրանց վրա ուշադրություն դարձնեն, իրանք էլ առանց մի բառի ասելու քցվեն ավտոն ։)
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  2. #2
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Որ աղջիկները մինիով են ֆռֆռում, որ լամբորջինիով տղերքն իրանց վրա ուշադրություն դարձնեն, իրանք էլ առանց մի բառի ասելու քցվեն ավտոն ։)
    Փաստորեն, որպեոսզի լամբորջինիով տղան բանի տեղ դնի, պիտի մինիով ֆռֆռաս: Հետևաբար, տղամարդիկ են էդ պահանջը դնում:

  3. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Մուշու (16.08.2014), Նաիրուհի (16.08.2014)

  4. #3
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Փաստորեն, որպեոսզի լամբորջինիով տղան բանի տեղ դնի, պիտի մինիով ֆռֆռաս: Հետևաբար, տղամարդիկ են էդ պահանջը դնում:
    Ոչ թե դնում են, այլ ընտրում եմ եղածներից։
    Ակնհայտ ա, որ եթե ոչ մի մինիով աղջիկ չգտներ, ոչ թե թողնելու էր, գնար տուն, այլ մի ուրիշ հատկանիշ էր ընտրելու։ Բայց քանի որ սրանք որոշել էին մինիով աչքի ընկնել, դրանց ընտրեց։

    Իսկ թե ինչու էին իրանք ուզում աչքի ընկել, արդեն դու ասա ։)


    Հ.Գ.
    Հա, ես չեմ ժխտում են փաստը, որ տղամարդը փնտրում ա աչքի ընկնող աղջիկ։
    Ու քանի որ աղջիկները հենց սկզբից չեն կարա իրանց ներաշխարհով աչքի ընկնեն, ընտրում եմ արտաքինով աչքի ընտրելու տարբերակները, էն հույսով որ տղամարդը էդ խայծը կուլ կտա, ու ինքը ժամանակ կունենա փայլել նաև ներաշխարհով։

    Ժամանակները լավ փոխվել են, հիմա ամեն ինչ շատ արագ ա կատարվում, պետք ա խայծը լավ գրավիչ լինի, որ կպնի ...
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մուշու (16.08.2014)

  6. #4
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչ թե դնում են, այլ ընտրում եմ եղածներից։
    Ակնհայտ ա, որ եթե ոչ մի մինիով աղջիկ չգտներ, ոչ թե թողնելու էր, գնար տուն, այլ մի ուրիշ հատկանիշ էր ընտրելու։ Բայց քանի որ սրանք որոշել էին մինիով աչքի ընկնել, դրանց ընտրեց։

    Իսկ թե ինչու էին իրանք ուզում աչքի ընկել, արդեն դու ասա ։)


    Հ.Գ.
    Հա, ես չեմ ժխտում են փաստը, որ տղամարդը փնտրում ա աչքի ընկնող աղջիկ։
    Ու քանի որ աղջիկները հենց սկզբից չեն կարա իրանց ներաշխարհով աչքի ընկնեն, ընտրում եմ արտաքինով աչքի ընտրելու տարբերակները, էն հույսով որ տղամարդը էդ խայծը կուլ կտա, ու ինքը ժամանակ կունենա փայլել նաև ներաշխարհով։

    Ժամանակները լավ փոխվել են, հիմա ամեն ինչ շատ արագ ա կատարվում, պետք ա խայծը լավ գրավիչ լինի, որ կպնի ...
    Արտ, իհարկե անժխտելի ա, որ տղամարդիկ աչքերով են «սիրում», բայց ստեղ ուրիշ հարց ա, ստեղ հարցն էն կանանց մասին ա, որի հետ տվյալ տղամարդը չի էլ պատրաստվում քնել: Կամ եթե նույնիսկ պատրաստվում ա, սկսում ա նենց պահանջներ դնել, ոնց որ դա ոչ թե կնոջ, այլ իր սեփական մարմինն ա: Ու էս ամեն ինչը տարածվում, դառնում ա հասարակական կարծիք ու որոշվում ա, որ կինը պիտի քսվի, պիտի գլխից ու ունք-թարթիչից բացի ուրիշ տեղ մազ չունենա, ընդ որում՝ ունքերը պարտադիր հանած, պիտի կնճիռներ չունենա, պիտի խցկվի որոշակի կառուցվածքային չափանիշների մեջ, եթե չի խցկվում, պիտի անպայման պլաստիկ վիրահատություն կամ բոտոքս անի (սա հատկապես էկրաններից շատ երևացող հայտնի մարդկանց մասին ա), պիտի մազերն անպայման հարդարված լինեն, պիտի, պիտի, պիտի... Ու իմ ասածն էն ա՝ դա կոնկրետ կնոջ մարմինն ա, թողեք հանգիստ, ինքը որոշի՝ որն ա ճիշտ, որը չէ:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նաիրուհի (16.08.2014)

  8. #5
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Արտ, իհարկե անժխտելի ա, որ տղամարդիկ աչքերով են «սիրում», բայց ստեղ ուրիշ հարց ա, ստեղ հարցն էն կանանց մասին ա, որի հետ տվյալ տղամարդը չի էլ պատրաստվում քնել: Կամ եթե նույնիսկ պատրաստվում ա, սկսում ա նենց պահանջներ դնել, ոնց որ դա ոչ թե կնոջ, այլ իր սեփական մարմինն ա: Ու էս ամեն ինչը տարածվում, դառնում ա հասարակական կարծիք ու որոշվում ա, որ կինը պիտի քսվի, պիտի գլխից ու ունք-թարթիչից բացի ուրիշ տեղ մազ չունենա, ընդ որում՝ ունքերը պարտադիր հանած, պիտի կնճիռներ չունենա, պիտի խցկվի որոշակի կառուցվածքային չափանիշների մեջ, եթե չի խցկվում, պիտի անպայման պլաստիկ վիրահատություն կամ բոտոքս անի (սա հատկապես էկրաններից շատ երևացող հայտնի մարդկանց մասին ա), պիտի մազերն անպայման հարդարված լինեն, պիտի, պիտի, պիտի... Ու իմ ասածն էն ա՝ դա կոնկրետ կնոջ մարմինն ա, թողեք հանգիստ, ինքը որոշի՝ որն ա ճիշտ, որը չէ:
    Նենց չի, որ ես համաձայն չեմ քո հետ։ Պարզապես մի բան եմ ուզում հասկանամ։

    Դու ընդունում ես, որ «իհարկե անժխտելի ա, որ տղամարդիկ աչքերով են «սիրում»»։ Կարծում եմ անժխտելի ա նաև, որ էդ աչքերին արդեն ամեն հնարավոր ու անհնար բան ցույց են տվել (ու տալիս են)։
    Պատկերացրու գնում եմ ինչ որ մի ընկերության տնօրեն աշխատելու, գալիս տեսնում եմ, սաղ աղջիկները բիկինիներով են ֆռֆռում։ Ես չեմ պահանջել, իրանց կամքով, ինձ դուր գալու համար տենց են անում։ Լրիվ տրամաբանական եմ համարում, որ եթե նոր աշխատողը դեմ լինի, ես էլ մի բան մտածեմ, իրան փոխեմ։
    Վատ են սովորեցրել։
    Հիմի ով սկզբունքային ա, չի կոտրվի, ով էլ կոտրվավ, անցավ վատ սովորեցնողների շարքը։
    Պարզ չի՞, որ ստեղ պահանջը պետք ա ներկայացվի անսկզբունքային աղջիկներին (տես՝ վիդեոյի աղջիկներ), իսկ դա արդեն ուտոպիա է, նենց որ թուլացի ու փորձի հաճույք ստանալ ։))

    Ես էլ որ տանը շուն պահեմ, ու մենակ պեդիգրիի տամ, կարծում եմ նորմալ ա, որ 3 ամիս հետո ցանկացած նորմալ ճաշից հրաժարվի, պեդիգրի ուզի։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  9. #6
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Նենց չի, որ ես համաձայն չեմ քո հետ։ Պարզապես մի բան եմ ուզում հասկանամ։

    Դու ընդունում ես, որ «իհարկե անժխտելի ա, որ տղամարդիկ աչքերով են «սիրում»»։ Կարծում եմ անժխտելի ա նաև, որ էդ աչքերին արդեն ամեն հնարավոր ու անհնար բան ցույց են տվել (ու տալիս են)։
    Պատկերացրու գնում եմ ինչ որ մի ընկերության տնօրեն աշխատելու, գալիս տեսնում եմ, սաղ աղջիկները բիկինիներով են ֆռֆռում։ Ես չեմ պահանջել, իրանց կամքով, ինձ դուր գալու համար տենց են անում։ Լրիվ տրամաբանական եմ համարում, որ եթե նոր աշխատողը դեմ լինի, ես էլ մի բան մտածեմ, իրան փոխեմ։
    Վատ են սովորեցրել։
    Հիմի ով սկզբունքային ա, չի կոտրվի, ով էլ կոտրվավ, անցավ վատ սովորեցնողների շարքը։
    Պարզ չի՞, որ ստեղ պահանջը պետք ա ներկայացվի անսկզբունքային աղջիկներին (տես՝ վիդեոյի աղջիկներ), իսկ դա արդեն ուտոպիա է, նենց որ թուլացի ու փորձի հաճույք ստանալ ։))

    Ես էլ որ տանը շուն պահեմ, ու մենակ պեդիգրիի տամ, կարծում եմ նորմալ ա, որ 3 ամիս հետո ցանկացած նորմալ ճաշից հրաժարվի, պեդիգրի ուզի։
    Արտ, ուղղակի ստեղ հարցն էն ա, որ կնոջ մնացած բոլոր արժանիքները մղվում են միլիոներորդ պլան, սկսում են կարևորել հարցեր, որոնք կոնկրետ գործի մեջ հեչ էլ կարևոր չեն:
    Ինչ վերաբերում ա վիդեոյի աղջիկներին, ապա նոր մտքովս անցավ, որ իրանք ստատիստիկա էլ չեն ներկայացնում, թե քանի հոգու մոտ ա էդ տրյուկը անցել: Ավելին ասեմ. կարճ հագնելը դեռ բնավ չի նշանակում, որ աղջիկը կանչում ա սեքսի, մինչդեռ տղամարդիկ դա միշտ տենց են հասկանում ու ռեպլիկներ թողնում: Էդ կարամ ասեմ իմ փորձից, որտև ես էլ եմ կարճ հագնում եմ ոչ թե որովհետև ուզում եմ, որ տղերքը հավաքվեն վրաս, այլ որովհետև հարմար ա, հատկապես հեծանիվ քշելիս, ու համ էլ երբ նայում եմ հայելու մեջ, ինձ դուր ա գալիս տենց: Բայց արի ու տես, որ հազարավոր ռեպլիկներ ու տհաճ առաջարկներ եմ ստացել փողոցներում: Ու տենց շատ աղջիկներ կան, որ որոշ բաներ անում են կամ ուզում եմ անել, որտև իրանց դուր ա գալիս (օրինակ, չթրաշած ցայլքով բիկինիի նկար գցել ինստագրամ), բայց արի ու տես, որ հասարակությունը դա սխալ ու զզվելի ա համարում:

    Ամեն դեպքում, կարճ հագնելը քննարկելն իրա ամեն ինչով թեմայից շեղում ա, որովհետև ի վերջո կարճ հագնելը մենակ ինքն իրանով ենթադրում ա ոչ թե բնական մարմնի ինչ-որ հատված փոխել, այլ ուղղակի դա ցույց տալ:

    Անդրադառնալով թեմային, էլի ինձնից օրինակ կբերեմ, էս անգամ կապված շպարի հետ: Ես սաղ կյանքս, մինչև բոլորովին վերջերս կարծել եմ, թե ինձ հետ ինչ-որ բան էն չի, ես պակաս կին եմ, պակաս կանացի եմ ոչ թե նրա համար, որ չեմ շպարվում, այլ որովհետև շպարվելու բնական պահանջ չունեմ: Ինձ ահագին ժամանակ պետք եղավ հասկանալու համար, որ կին լինել-չլինելը շպարվել-չշպարվելով չի որոշվում, որ դա հասարակության ստեղծած հերթական կեղծ պահանջն ա բնությանը դեմ գնալու: Ու ես պատկերացնում եմ, որ սենց բազմաթիվ հարցերում ինչքան կանայք են ամեն օր ամբողջ աշխարհում տառապել: Ովքե՞ր են ստեղծել էդ օրենքները:

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (16.08.2014), Vardik! (16.08.2014), Մուշու (16.08.2014), Նաիրուհի (16.08.2014)

  11. #7
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Արտ, իհարկե անժխտելի ա, որ տղամարդիկ աչքերով են «սիրում», բայց ստեղ ուրիշ հարց ա, ստեղ հարցն էն կանանց մասին ա, որի հետ տվյալ տղամարդը չի էլ պատրաստվում քնել: Կամ եթե նույնիսկ պատրաստվում ա, սկսում ա նենց պահանջներ դնել, ոնց որ դա ոչ թե կնոջ, այլ իր սեփական մարմինն ա: Ու էս ամեն ինչը տարածվում, դառնում ա հասարակական կարծիք ու որոշվում ա, որ կինը պիտի քսվի, պիտի գլխից ու ունք-թարթիչից բացի ուրիշ տեղ մազ չունենա, ընդ որում՝ ունքերը պարտադիր հանած, պիտի կնճիռներ չունենա, պիտի խցկվի որոշակի կառուցվածքային չափանիշների մեջ, եթե չի խցկվում, պիտի անպայման պլաստիկ վիրահատություն կամ բոտոքս անի (սա հատկապես էկրաններից շատ երևացող հայտնի մարդկանց մասին ա), պիտի մազերն անպայման հարդարված լինեն, պիտի, պիտի, պիտի... Ու իմ ասածն էն ա՝ դա կոնկրետ կնոջ մարմինն ա, թողեք հանգիստ, ինքը որոշի՝ որն ա ճիշտ, որը չէ:
    տենց չի Բյուր… ստանդարտներից շատերը տղամարդկանց հետ կապ չունեն…

  12. #8
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ինչ ասեմ՞... բայց դե կարևոր է իհարկե, երբ պառկում եք ու կողակցիդ ոտքերը, ոտքերիդ հետ շփման ժամանակ, զզվելիորեն չեն ծակծկում: Տպավորություն է, որ ինչ-որ մի երկու օրվա թրաշով արական սեռի ներկայացուցիչ չանեն քսում ա ոտերիդ: Տհաճ է, ինչ խոսք... Ցայլքի մասին էլ ասեմ... Կարևոր ա: Դե մի տեսակ սիրուն չի, երբ գլխիդ մազերի չափ մազ է լինում, պրի տոմ՝ խուճուճ ու կոշտ (ծակծկում են տհաճորեն): Սա երևի երկու սեռերին էլ վերաբերվում է, բայց առավելապես իգականին իհարկե: Բնությունն է այդպես ստեղծել. արականը աչքերով ավելի ուժեղ է հաստատ սիրում ու տեսնում: Կարևոր են սենց բաները... Թեմայի մեջ՝ դեմքի, թևատակերի ու մնացած մասերի թրաշի մասին էլ չասեմ: Սիրուն չի, ախպերներ: ) Հա, ի դեպ, հավելեմ, որ կաբլուկ, շպար և նման այլ բաներն ինձ համար կարևոր չեն: Օրինակ՝ պամադան, թարթիչները, ներկած աչքերն ու թշերը մի տեսակ երբեմն նույնիսկ վանում են... Կաբլուկները՝ նայած ոտեր: Իսկ էս թրաշի պահը կարևոր ա իմ կարծիքով:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Kuk (17.08.2014)

  14. #9
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    պամադի պահով էլ ասեմ: Պամադան չի գեղեցկացնում աղջկան: Ես այդ կարծիքին եմ: Նույնը վերաբերվում է կես տոննա գաջին: Բնական սիրուն եք աղջիկներ, հավատացեք: Ուղղակի էս մազերի պահը հատկապես մեր ազգում կարևոր է: Բայց դե դրա հարցերը լուծելը հեշտ է այսօր: Իրոք, շպարը չի գեղեցկացնում աղջիկներին՝ ըստ ինձ: Ինձ համար սիլիկոնե կրծքերն էլ են անդուր, հատկապես երբ դրանք մեծ են: Ու ինձ թվում է շատերին են անդուր: Բնական լավն է: Իսկ փոքր կրծքերն իրենց ուրույն գեղեցկությունն ունեն: Մեծն էլ ոչինչ, բայց դե շատ մեծն անդուր ա: Էլ չեմ ասում, որքան անդուր է, երբ զգում ես, որ դա արհեստական է՝ ձիգ, մի ձև կանգնած, բլոտի սեղանի պես (ներող համեմատության համար): Բայց դա , հա անդուր է...

    Հիմա հեշտ է... Իրոք բարդ չէ ժողովուրդ ջան, արտաքինին հետևելն ու սիրուն լինելը՝ չմոռանալով իհարկե, որ ամենասիրունը բնականն է:

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (16.08.2014), Kuk (17.08.2014)

  16. #10
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Օօֆ, լավ էլի։ Ոչ ոք չի պահանջում կնոջից դնովի կուրծք, լցրած շրթունք, սարսափելի քսված աչքեր։ Ուղղակի էդ նախընտրող կանայք ունեն իրենց հավանող տղամարդիկ։ Ծայրահեղությունների մեջ եք ընկնում։ Իսկ ինչ վերաբերում է մազածածկույթին, հիմա որ ամուսինս ասի՝ գիտես, արի թևերիդ տակը մի մաքրի, ու ոտքերիդ մազերն էլ փռչոտն եմ նախընտրում, կարող ա՞ սկսեմ չմաքրել, ավելի շուտ կբաժանվեմ։ Մարդ ինչ անում ա, առաջին հերթին իր համար ա անում։ Հա, կան ձևավորված չափանիշներ, ստանդարտներ, ասենք՝ ինչի տղամարդիկ էլ չեն մաքրում ոտքերը։ Բայց դա ինձ բացարձակ չի հուզում, ու ինձ նվաստացած չեմ զգում դրա համար, որ ես մաքրում եմ, իսկ տղամարդիկ՝ ոչ։ Հա, ճիշտ ա, բնության մեջ կա դա, ու դա նորմալ ա՝ որ ուզում ա էգը դուր գալ արուին։ Բայց նենց չի, որ արուն էլ ինչ որ բաներ չի անում էգին դուր գալու համար։ Իսկ էդ ծայրահեղությունները՝ բոտոքս, սիլիկոն, պորտի վրա քար և այլն, մի հատ հարցում անես, կտեսնես, թե տղամարդկանց քանի տոկոսն ա երազում նման կին ունենալ կողքին, հաստատ շատ քիչ տոկոս։ Ուրիշ բան նիհար, սիրուն, երկար ոտքերով, է բայց մենք էլ ենք սիրում սիրուն տղա, էդ ուրիշ հարց ա, թե արդյունքում մեր կանայք կամ ամուսինները ինչ տեսքի են ստացվում , բայց որ ի սկզբանե մեզ փողոցում դուր են գալիս սիրուն, բոյով, սեքսի տղերքը, էդ էլ փաստ ա։
    When life gives you lemons, make lemonade

  17. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (17.08.2014), CactuSoul (17.08.2014), Kuk (17.08.2014), Progart (15.07.2017), Rhayader (17.08.2014), Yevuk (12.09.2014), Աթեիստ (17.08.2014), Արևհատիկ (17.08.2014), Գորտուկ (16.08.2014), Ձայնալար (16.08.2014), Ուլուանա (16.08.2014), Վոլտերա (11.09.2014)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Տղամարդու մարմինը
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 23
    Վերջինը: 15.08.2017, 04:16
  2. Լավ կնոջ ուղեցույցը (1955)
    Հեղինակ՝ ivy, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 97
    Վերջինը: 12.12.2016, 21:45
  3. Արդյոք կնոջ՝ կնոջ հետ քնելը դավաճանությու՞ն է
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 29
    Վերջինը: 15.12.2015, 20:47
  4. Կնոջ դաջվածք
    Հեղինակ՝ Լէգնա, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 48
    Վերջինը: 16.01.2011, 10:36
  5. Ինչի՞ց է փշաքաղվում մարդու մարմինը
    Հեղինակ՝ Հակոբ Գեւորգյան, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 54
    Վերջինը: 24.09.2008, 14:00

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •