Բա հիմա շուշան պեդրոսյանին բան չասե՞նք...
Բա հիմա շուշան պեդրոսյանին բան չասե՞նք...
Ժողովուրդ ինչի հետևից եք ընկել )))
Անվերնագրի բերած նկարի կանայք գեր էին.. իրոք գեր էին՝ հո զոռով չի՞..
այլ հարցա, որ ոմանց դա դուրա գալիս, ոմանց՝ ոչ..
տոլերանտությունը ո՞րնա..
հիմա, եթե ընկնես հետևից ու հա ասես «բայց դու ինչ անճոռնի կնիկ ես»՝ իհարկե դա վիրավորանքա իր համար..
ընդհանրապես մարդուն որևէ արտաքին կամ ներքին յուրահատկության/դեֆեկտի համար ծաղրելը անքաղաքավարության նշանա..
բայց եթե դուք ձերոնցով խոսում եք, խոսքը Պողոսինա հասնում, մեկ էլ մեկը կարծիքա հայտնում, թե «էդ տնաշենը ախր շատ գերա, գոնե իրան մի քիչ հետևի», սա ո՞նց կարող է վիրավորանք համարվել..
ծաղրի վերաբերյալ էլ մի օրինակ բերեմ..
օրինակ մտավոր հետամնաց մարդուն ծաղրելը/ստորացնելը, ըստ իս, շանտղությունա..
բայց դիցուք մի վառ արտահայտված քյալ անձնավորություն ամբողջ օրը ամբաղ-զամբաղ խսսումա՝ քիչ չի, մեկ էլ մի օր էլ որոշումա քեզ խելք սովորացնել..
բա նորմալ չի լինի՞, եթե սենց մարդու պորտը մի լավ տեղը դնես՝ թեկուզ պուբլիչնի վրեն կայֆավատ լինելով՝ ասենք սուր սարկազմի միջոցով..
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Աթեիստ (10.12.2016)
Էս ոնց է ձվածեղը խառնվել աստծո ընծաների հետ, տո...
Թեման մարմնի մասին է, որոշ մարմիններին ասում են՝ լավն են, կուտվեն, մյուսներին էլ ասում են՝ դե լավը չեն էլի, կոկորդիս կկանգնեն։ Դուք էլ տանում համեմատում եք ուգլում կանգնած քյարթուների շվշվոցների հետ։
Էն բրիտվա նվեր ստացած աղջիկն էլ թող պիպետկի պոչ նվիրի տղաներին պահպանակի տուփի մեջ։ Ժպիտով է պետք կյանքն ապրել, ու նաև սովորել ինքդ քեզ վրա էլ ծիծաղել։
Բայց ամեն դեպքում «տգեղ» (գեր, մազոտ, կոլոտ, միաունք, թոփալ, ծուռ ոտքերով) մարդը ընկճվում է ոչ թե բուն կողմնակի բռի մեկնաբանություններից, այլ ինքն իր մասին ցածր կարծիքից։ Թե՞ տանը հայելի չունի, կամ կույր ու խուլ է, որ պրոպագանդված «90-60-90» տիպի չափանիշների մասին անտեղյակ լինի։ Ու արտաքուստ տոլերանտությունը այս դեպքում չի օգնում, պետք է մի հրող ուժ, որ ինքն իրեն սկսի սիրել։ Այդ դեպքում կողմնակի բռիությունն էլ հաստատ ականջի կողքով կսկսի անցնել։
Հա, համաձայն եմ, ինքը բռիության երևույթը հաճելի չի։ Բայց կոնկրետ այս թեմայում բռիություն չկար, իսկ բուն քյարթուներին «չի կարելի» ասելով հաստատ չես բուժի։ Ընդհանուր կրթվածություն է պակասում։ Արևմուտքում էլ զբոսաշրջիկային վայրերից մի քիչ հեռանաս դեպի բանվորական դասակարգի բարձր տոկոսայնությամբ թաղամասեր կսկսես լսել և՛ սուլոցներ, և՛ «արա էս ո՞վ էր, հորս արև» տիպի բղավոցներ։ Այդ նույն հարավ-արևելյան Ասիայում էլ լեդի-բոյը կարող է բացահայտ լեդի-բոյ լինել, բայց պետք եղած տեղը կսատկացնեն էլ՝ ասելով՝ դե շատ մեծ կորուստ չի, լեդի-բոյ էր էլի։ Ու սա այնքան զազրելի է ինչքան որ բնական։ Ախր ուզում եք մի 200 տարի քաղաքակրթությամբ ջնջել միլիոնավոր տարիների էվոլյուցիոն մրցակցությունը։ Մարդը իր անառողջ արտաքինով, լինի դա չաղությունը, հորմոնալ խանգարման պատճառով մազոտությունը, թե ուրիշ բան, ենթարկվում է մեկուսացման՝ հետագա գենոֆոնդից անառողջ գեների հեռացման բնական էվոլյուցիայով։
Թե՞ նստենք ու ասենք որ ստեղծում ենք հետ-էվոլյուցիոն հանրություն, որտեղ բոլոր տիպի մուտացիաներն էլ ընդունվում, սիրվում ու ձոնվում են։ Ախր դա շատ ավելի անբնական է, քան նույնիսկ նստել ու ասել որ ստեղծում ենք հետ-կապիտալիստական կոմունիզմ։ Հա, կարող ենք երկար տարիներ ասել՝ եկեք բոլորովս էլ բազմանանք աչ ու ձախ, սիրենք-փայփայենք զմիմյանց, բայց ուշ թե շուտ նորից ճակատով խփվելու ենք ռեսուրսների սահմափակությանը, ու կատակլիզմիկ դարաշրջանից նորից գոյատևությունը շարունակելու են ամենամրցունակները։
Բայց մինչ այդ, «սիրեք զմիմյանց»-ից առաջ պետք է «սիրել ինքդ զքեզ»։
Վերջին խմբագրող՝ Ծլնգ: 10.12.2016, 13:37:
Էս ի՜նչ տիպի ծայրահեղական եք, օհ, հարգարժան հյուրեր։
Մի հատ Անվերնոյի դրած նկարին ուշադիր նայեք։ Մարդիկ ժպտում են, մարդիկ երջանիկ են, մարդիկ իրենց լավ են զգում։ Ու ձեզ թվում է, որ պատճառն այն է, որ ոչ ոք իրենց գեր չի՞ ասում։ Կամ որ իրենց չգիտե՞ն որ ավելորդ քաշ ունեն։
Սխալվում եք, սիրելիներս, իրենք ժպտում են, լավ են զգում իրենց, որտև իրենք ուժեղ են։ Իրենք թքած ունեն 90-60-90ի վրա, որտև չեն ուզում կամ չեն կարա հասնեն դրան։ Ու իրենք ընդունում են իրենց մարմինն այնպիսին՝ ինչպիսին կա։ Ու չեն կոմպլեքսավորվում դրանից։ Ու դուք կարծում եք, որ իրենք ունեն ձեր օգնության կարի՞քը։ Որ իրենք կարիք ունեն, որ դուք իրենց պաշտպանեք Տրիբուն ձյայի նման «բոբոների՞ց»։ Խնդալու է։
Քերի իմ Քույր, քո հետևայլ գրառումը՝
Նման է նրան, որ ասեմ «ինչ էլ լինի սիրում եմ ուտել, համով ա։ Մանավանդ հոլանդական պանիր»։ Աբսուրդ ա չէ՞։ Ձև չկա մարդ ամեն ինչ սիրի ուտել։ Եթե մարդ ամեն ինչ ուտում է՝ ուրեմն անտարբեր է համի նկատմամբ։ Իսկ եթե անտարբեր չէ՝ ուրեմն որոշակի նախընտրություններ ունի, ինչպես ունես դու կանանց մարմինների նկատմամբ («մանավանդ որ ոսկրոտ է լինում»)։
Ու սաղ էս աջաբսանդալի մեղավորը քո ծայրահեղական մոտեցումն էր։ Հետագա քննարկման ընթացքում կարծես թե ընդունեցիր, որ կնոջ մարմինը կարող է լինել գեղեցիկ, կամ «ոչ այնքան»։
Անվերնոյի գրառման մեջ ոչ մի վիրավորական բան չտեսա։ Կարծում եմ՝ պատճառն այն է, որ ես ծայրահեղական չեմ որևէ հարցում։ Ոչ մի լավ բանի չի բերում ծայրահեղականությունը։
Ինձ էլ գրանցեք ձեր «բռի ու անտաշների» ցուցակում, քանզի ես էլ համարում եմ, որ կնոջ մարմինը, ինչպես ցանկացած այլ բան՝ կարող է լինել սիրուն, կամ ոչ այնքան։ Կարող է նաև վանող լինել։
Հերիք ա էլի չեղած տեղը խնդիրներ մոգոնեք։
CactuSoul (12.12.2016)
"Ֆեմինիստ" կանանց գործողությա հիմնական պտտման առանցքը սա է, որ եթե տղամանդը մի բան ունի, ապա ես էլ պետք է ունենամ:
Իսկ ի՞նչը "ֆեմինիստների" մոտ ագերսիվ կեղծիքի ու խորը էգոիզմի տպավորություն է թողնում, դա այն է, որ "ֆեմինիստները" չեն պայքարում էն տղամարդկային ոլորտների համար, որոնք էնքան էլ հավես բան չէ:
Օրինակ 40-45 աստիճան ցրտին գնացքի գծեր գցող աշխատատեղի համար: Կամ 8 ամիս ջրի տակ մնացող սուզանավի վրա ծառայելու համար:
Ագրեսիվ ֆեմինիստներից ես էլ եմ վատանում, բայց էսօրվա օրով ամեն դեպքում կա ահագին լուրջ դիսկրիմինացիա ու դա փաստ ա:
Բայց ահավոր սխալ ա ֆեմինիստական պայքարը սարքել «հավես բաների համար» պայքար: Նորմալ ֆեմինիստական պայքարի ամբողջ միտքն էն ա, որ կանայք ու տղամարդիկ պիտի հավասար հնարավորություններ ու իրավունքներ ունենան: Այսինքն, եթե մի կին վեր կենա, ասի՝ ես ուզում եմ գնացքի գիծ գցող դառնամ, ոչ ոք չասի՝ դու կին ես, իրավունք չունես:
Կարծում եմ՝ հավասար իրավունքների համար պայքարելը բավական խելքին մոտ բան ա՝ հաշվի առնելով, թե ոնց են դարերով կանայք ճնշված եղել ու երկրորդ սորտի մարդ համարվել: Ու անգամ մերօրյա Հայաստանում դեռ ահագին աշխատանք կա տանելու էդ ուղղությամբ:![]()
Մարդկանց ծաղրելն ու նվաստացնելը լավ չի ու չեմ կարծում թե որևէ մեկը դրա հետ չհամաձայնվի։
Բայց իրերն իրանց անունով կոչելը ծաղրել չի։
Երբ մի հատ չաղ մարդ ա քայլում փողոցում ու հետևից «չաղո–չաղո» ես գոռում կամ սրամիտ ռեպլիկներ ես անում, էդ ծաղր ա։ ՈՒ լավ չի։
Բայց եթե ասենք հեռվում երկու հոգու եմ տեսնում՝ մեկը նիհար, մյուսը չաղ, ու ընկերոջս ասում էմ․ «էն մեկին ճանաչում եմ», «ո՞ր մեկին», «Չաղին»։ Ես տենց ասելով չեմ ծաղրում էդ չաղին։ Կան փաստեր ու փաստերի դեմ աչքերը փակելուց ոչ մի օգուտ չկա։ ՈՒ ոչ էլ ամերիկացիների չաղերին չաղի փոխարեն սուտ «big guy» ասելուց ա էդ չաղին որևէ օգուտ լինում։
Եթե ես մեկին ասում եմ որ ինքը չաղ ա, ես չեմ վիրավորում, ես փաստ եմ արձանագրում, եթե էդ փաստից չաղոն վիրավորվում ա, ուրեմն էդ մարդը ինքնագնահատականի պրոբլեմ ունի որ պիտի լուծի ու ես էդ պրոբլեմը իր փոխարեն չեմ կարա լուծեմ։
Այլ հարց ա, երբ մեկին ասում եմ «այ չաղ» հենց վիրավորելու համար։ ՈՒ էդ դեպքում ոչ թե «չաղ» բառն ա վիրավորական, որտև նույն հաջողությամբ կարող էի «այ խելոք» ասել, այլ՝ ասելուս նպատակը, էն որ ուզում եմ ինչ–որ ձևով վիրավորած լինեմ մարդուն։
Իսկ էն որ մարդիկ տարբեր ճաշակ ունեն ու օրինակ ինձ համար չաղերը գրավիչ չեն, որևէ մեկը կարա՞ ինձ դրանում մեղադրիՈրևէ մեկը կարա՞ մեղադրի, որ ես ճաշակս բարձրաձայնում եմ:
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Ինչ վերաբերվում ա գեղեցկության ստանդարտներին, կարծում եմ գեղեցկության միայն մի ստանդարտ կա, որ օբյեկտիվության կարա հավակնի։ Էդ էվոլուցիոն նպատակահարմարությունն ա![]()
Հասարակության ստանդարտները կամ անհատական ճաշակները կարան էդ էվոլուցիոն ստանդարտից շեղվեն որոշ չափով ու որոշ ժամանակով, բայց շատ հեռու չեն կարա գնան․ սենց թե նենց ի վերջո կամ հետ են դառնում դեպի էվոլուցիոն նպատակահարմարությունը կամ գոյության պայքարում դուրս են մղվում
Իսկ կնոջ հասարակական ստանդարտները ավելի շատ հենց կանայք են սահմանում։ Հասարակության մեջ իրենց պահվածքով, խելքով և այլնով մեծ ազդեցություն ունեցող կանայք դառնում են տղամարդկանց համար գրավիչ ու իրանց արտաքինն էլ դառնում ա ստանդարտ։ Իսկ մեդիան ընդամենը հետևում ա էդ ստանդարտներին։
Օրինակ, դիտարկենք Քիմ Քարդաշյանի մեծ տուտուզըՉնայած նրան, որ մինչ այդ մեծ տուտուզը գեղեցկության ստանդարտների մեջ չէր, բայց Քարդաշյանը մարքեթինգի հզոր հմտություններ ունի ու քանի որ հետն էլ մեծ տուտուզ ուներ, իր մեծ տուտուզը գեղեցիկի ստանդարտ դարձրեց ահագին լայն մասսաների համար։
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Էդ էվոլուցիոն նպատակահարմարության պատճառով, էն խնդրահարույց նկարի միջի կանայք դժվար թե երբևէ հասարակության համար գեղեցկության չափանիշ դառնան։ Որովհետև էդ աստիճանի գիրությունը առողջական, ֆունկցիոնալ առումով նպատակահարմար չի ու գոյության պայքարում մրցունակ չի։
Բայց դրա հետ մեկտեղ տենց գեր կինը չի բացառվում, որ հրաշալի հոգի ու բնավորություն ունենա ու իր ներաշխարհը սիրող տղամարդը էդ կնոջը կարա սիրի ա իր գիրությունով հանդերձ ու նույնիսկ սկսի տենց գիրությունը սիրուն ընկալել![]()
Վերջին խմբագրող՝ Արշակ: 10.12.2016, 19:48:
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Ստեղ նաև սուբյեկտիվ ընկալման հարց կա: Ո՞վ ա «չաղը»: Երբ ես թինեյջեր էի, ախպերս ու մամաս ինձ աջ ու ձախ չաղ ասելով ման էր գալիս, ահավոր կոմպլեքսավորվել էի: Հիմա որ նայում եմ էդ ժամանակների նկարներս, աչքերս ճակատիս են թռնում, թե ոնց եմ հավատացել ախպորս ասածներին: Բայց փաստն էն ա, որ երկուսն էլ ինձնից նիհար էին, իրենց ընկալմամբ ես չաղ էի: Դրա համար մեկին «չաղ» ասելով դու ոչ թե փաստ ես արձանագրում, այլ պիտակավորում ես մարդուն: Նույն «չաղո» բառն ինքնին ահագին վիրավորական ա: Ես էդ պոլիտկոռեկտ big guy-ն ու curvy girl-ն էլ ընդունելի չեմ համարում, որովհետև դրանք էլ իրենց ձևով են մարդուն պիտակավորում:
Իհարկե, բժշկական տեսանկյունից գոյություն ունի ավելորդ քաշ հասկացություն, բայց էկեք դա թողնենք անձին ու իրա բժշկին, ու թող իրանք միասին փորձեն պարզել տվյալ անձը քաշ կորցնելու կարիք ունի՞, թե՞ չէ։
Ինձ թվում ա՝ կարելի ա շատ հանգիստ ապրել ընդհանրապես առանց մարդկանց արտաքին տվյալները քննարկելու։ Համենայնդեպս, ես չեմ հիշում, թե վերջին անգամ ինքս երբ եմ ուրիշի արտաքին տվյալները քննարկման առարկա սարքել։ Ինչ վերաբերում ա գրավիչ լինել-չլինելուն, ոչ ոք որևէ մեկի չի խնդրում, որ բոլոր տեսակի կանանց կամ տղամարդկանց գրավիչ համարի։ Ընդամենը՝ էն, ինչը քեզ համար գրավիչ չի, մի պիտակավորի ու մի անհանգստացի. հաստատ կգտնվեն մարդիկ, որոնք դա գրավիչ կհամարեն։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ