User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 2 համարի արդյունքները՝ ընդհանուր 2 հատից

Թեմա: Սոուսներ, համեմունքներ

  1. #1
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,285
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սոուսներ, համեմունքներ

    Եկեք բաժինն ակտիվացնենք:

    Սացեբելի՝ մեր բարեկամ վրացիների ազգային խոհանոցից

    Պահանջվում է՝

    3կգ կարմիր լոլիկ
    1կգ կարմիր պղպեղ (կծու, կամ քաղցր, կամ մի մասը կծու, մի մասը քաղցր. նայած թե ինչքան կծու եք ուզում, որ լինի վերջնական արդյունքը)
    1կապ կանաչի
    1 բուռ (բռի չափն ըստ ճաշակի) սխտոր
    Աղ



    Բոլորն իրար հետ աղալ, խառնել լցնել ապակե տարայի մեջ, բերանը փակել մառլայով: Օրը մի քանի անգամ խառնել: (Հուշում՝ բանկայի մեջ ազատ տեղ թողեք, որ խմորման ընթացքում չբարձրանա ու թափվի



    Մի քանի օրից խմորումը կդադարի, ինչից հետո կարող եք լցնել օգտագործման համար հարմար տարաների (շշերի մեջ) և պահել սառնարանում:

    Կիրառության ոլորտը մոտավորապես նույնն ա, ինչ կետչուպինը, բայց շատ ավելի համեղ է և էկոլոգիապես մաքուր:

    Կարող եք փորձել վերջում մի փոքր շաքար ավելացնել: Ես չեմ փորձել, բայց փորձելու եմ:

  2. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (09.08.2014), Chuk (09.08.2014), ivy (09.08.2014), Kita (30.09.2014), laro (09.08.2014), Sagittarius (09.08.2014), Vardik! (09.08.2014), Ամպ (25.09.2014), Մինա (09.08.2014), Մուշու (10.08.2014), Նաիրուհի (26.09.2014), Ուլուանա (09.08.2014)

  3. #2
    Մշտական անդամ Ամպ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.10.2010
    Գրառումներ
    188
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հավը մարինացնելու սոուս
    12 -15 կտոր հավի մսի համար.

    200 մլ բուսայուղ
    50 մլ սոյայի սոուս
    2 լիմոն (հյութը)
    1 թուրինջ (հյութը)
    1 նարինջ (հյութը)
    1 կարմիր քաղցր պղպեղ (բարակ կտրտած)
    3 ճ/գ մանանեխ (մածուկը)
    3 ճ/գ հավի ցանկացած համեմունք (առանց աղի)
    սամիթ (մանր կտրտած)
    սխտոր
    համեմի սերմ
    սամիթի սերմ
    իմբիր
    խմելի-սունելի

    Բաղադրիչները խառնել, հավի կտորները շարել սոուսի մեջ, թասը հերմետիկ փակել և 24 ժամ դնել սառնարանում։ Պատրաստելուց առաջ միսը հանել սոուսից, լցնել քամիչի մեջ։ 1 ժամ քամելուց հետո աղ ու սև պղպեղ ցանել, թողնել ևս 1 ժամ։
    Մարինացված միսը կարելի է և՛ խորովել, և՛ ջեռոց դնել։
    Վերջին խմբագրող՝ Ամպ: 25.09.2014, 16:43:
    In consiliis nostris fatum nostrum est.

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ձայնալար (26.09.2014)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •