Պարոնայք իմաստուններ, ձմեռային ի՞նչ անվադողեր խորհուրդ կտաք ու որտեղի՞ց:
Պարոնայք իմաստուններ, ձմեռային ի՞նչ անվադողեր խորհուրդ կտաք ու որտեղի՞ց:
Եթե նորը` Բելշինա, որակով, էժան հավայի գովազդով բռենդ չբռթող նորմալ պակրիշկեք են, ռուսական Բուռանն ա շատ լավը, եթե ճարես, կարաս ճարես ՏԵՑ-ի կռուգի բազառից շաբաթ-կիրակի, համ էլ էժան ա, կամ էլ զանգում ես Բելշինա իմանում հենց բազայի գինը գնում բազայից վերցնում ես:
Եթե օգտագործած, ապա Վրաստան, մի 100 կանաչ միավորով կարաս չորսն էլ առնես քշես հետ գաս, հիմնականում եվրոպական դողեր են: Ես էս մի 3 տարի ա տենց եմ անում թե իմ, թե ախպերության համար: Մաքսատան խնդիրները չկան, որտև դու ներմուծող չես, դու անվադողերը բերում ես սեփական օգտագործման համար ու ոչ մի օրենք ու վարչապեի հրաման քո վրա չի տարածվում, նախ պիտի սահմանեն ով ա ներմուծողը հետո, եթե դու էդ կրիտերիաներին համապատասխանում ես, նոր արգելեն, բայց դու չես համապատասխանի, հավատա ինձ Բգո ախպեր:
Ապ, էն 700 հեկտար սառույց, կատարյալ որակ, անվադողերի հյուրանոց բան, տենց էռոտիկ երազներին չխափնվես:
Անփորձանք, ՏԵՑ գնալու լինես խաբար արա, անտիֆրիզ պիտի առնեմ![]()
Վերջին խմբագրող՝ keyboard: 21.10.2013, 23:01:
Մերսի, Հով ջան: Օգտագործած չեմ ուզում, ուզում եմ թազա ու լավը, եթե նույնիսկ միքիչ թանկ լինի: Ռուսական ապրանքների հանդեպ դեմից վատ եմ տրամադրված, հաստատ լա՞վն են, Հով![]()
Բագ, գոլֆս վաճառել եմ 2010-ին, 2009-ի ձմեռը առել եմ Բուռան, հարևանս ա առել մեքենաս, ձմեռայինն էլ տվել եմ իրան, էնօրը որ ասեցին ձյուն ա գալիս Վանաձոր բան, իրան տեսա, ասեցի էս տարի չէս ձգի, պիտի նորն առնես, տարավ ցույց տվեց, դրանք եկող տարի էլ քշի չի նեղվի 100 տոկոս:
Բելշինան ռուսական չի, Բելոռուսական ա, դե մեջը ռուսը կա սենց նենց, բայց լավն ա հաստատ, էս պարագայում թանկը չի որ լավն ա Բագ, պակռիշկեքի հարցում, էն էլ Հայաստանի կլիմայում, լրիվ տեղին ա ասած не все золото, что блестит
որոշողը դու ես ամեն դեպքում![]()
Ձայնալար (22.10.2013)
Ես եթե Երևանում լինեի, կառնեի ZX գարաժից։ Իմ կարծիքով եզակի վստահելի խանութ ու սերվիս է, որտեղ իրենց զիբիլը տուլիտ չեն անում վրեդ վարդագույն գովազդների տակ։ Վերջին անգամ maxxis sw1 էի առել իրենց խորհրդով, որը գնով հարմար էր, իսկ հատկանիշներով` արտակարգ: Հիմա նայում եմ, maxxis չունեն, փոխարենը ունեն triangle tr777 որը ոնց որ վատիկը չի։ Սլավոնական ծագում ունեցող ռեզիններից ես հեռու կմնայի։ Գուցե ձյան վրա չեն սղում, բայց հիմնականում որակապես աղբ են, ասիմետրիկ են, բալանսի բերելը մեծ խնդիր է, երբեմն անհնար, անվտանգության նորմերի պահպանումն էլ խիստ կասկածելի է։
Si vis pacem, para bellum
keyboard (22.10.2013), Mephistopheles (22.10.2013), Ձայնալար (22.10.2013)
Belshina-ն ամենաէժան անվադողերն են Հայաստանում: Որակը` Ճ:
Բարև Ձեզ
Ձայնալար (26.10.2013)
Եթե փողը խնդիր չի, լավ թանկանոց ֆիրմաներ կան` michelin, bridgestone, goodyear, continental, nokian, toyo, pirelli, yokohama, dunlop.................
Այս բոլորը կարելի է գնել Չարենց, Նար-Դոս, Հր. Քոչար փողոցներից:
Բարև Ձեզ
Ձայնալար (26.10.2013)
Kumho առեք: Գին-որակ գժական համադրություն ա: Ես եղել ա ձմեռյիններս ալարել եմ ամառայինի փոխեմ ու տենց սաղ ամառ քշել եմ: Ու տենց մի 3 սեզոն: 30.000 քշվելուց հետո հանգիստ մի ձմեռ էլ հանել եմ Kumho-ներովս: Կորեա ռուլիտ, ապերներ: Ես միշտ ճապոնական մեքենաների սիրահար եմ եղել, բայց հաջորդ մեքենաս կորեական ա լինելու: Ինչի՞ ավել փող տամ անունի համար, երբ կորեոսները ոչ մի բանով վաղուց չեն զիջում յապերին ու նեմեցներին:
Ձայնալար (26.10.2013)
Kumho–ն Հայաստանում արդեն անուն հանած ա, հիմնականում ծախվում ա «Մեծ Անիվ» խանութներում, գներն էլ հեչ էժան չեն։ «Մեծ Անիվ» ինչքան մտել եմ` սպասարկման մակարդակից ու գներից հիասթափված դուրս եմ եկել ու ոչ մի անգամ իրենցից անիվ չեմ առել։
Ինձ ZX գարաժը դուր ա եկել, մարդիկ ինձ թվում է գործից հասկանում են։ Մի անգամ էլ իմ ձմեռային անիվի բորտը ճղվել էր, որովհետև շրխկացել էի խորը ջրափոսի մեջ, անհույս բերել էի իրենց մոտ, բորտը ընենց կարկատեցին (3500 դրամ), որ էդ անիվը առանց կամերի երկու սեզոն քշվել ա, հետո էլ մեքենայի հետ ծախվել ա նոր տիրոջը, ու երևի քշվելա ա մինչև մաշվելը ։Ճ Իրենք ինձ թվում է ընտրում են թե ինչ անիվ ծախեն ու հաստատ զիբիլ չեն ծախում ու գներն էլ հեչ վատը չեն։ Ժամանակին կարծեմ նույնիսկ գները match էին անում, այսինքն եթե ուրիշ տեղ նույն անիվի համար ավելի էժան գին տեսնեիր ու իրենց ասեիր, իրենք էդ գնով կտային...
Հույս ունեմ նույն տղերքն են աշխատում մինչև հիմա։ Անիվի մեջ նաև կարևոր է ռեզինի թարմությունը, հին արտադրության ժամկետ (> 2 տարի) ունեցող անվադողեր մի առեք, տարիքի հետ ռեզինը հատկանիշները կորցնում է։
Իմ մասին` քթի մազ շոֆեռ, իմ կարծիքով ավտոյի մեջ ամենակարևորը խադավոն ա` բալանսիրովկա արած ձմեռային թարմ ռեզին + աշխատող ամորտիզատորներ, պադուշկաներ ու շառավոներ + որակյալ կալոդկաներ = անփորձանք քշմշում։
Si vis pacem, para bellum
Վերջին խմբագրող՝ Vaio: 27.10.2013, 21:24: Պատճառ: ա
Բարև Ձեզ
Իսկ ընդհանրապես, ամենալավ տարբերակը Վրաստանից բերելնա, եթե ոտդ ընդե ընկնի, առնում ես 80-90% -անոց անվադողեր Հայաստանում առկա նույնանման անվադողերից 50% պակաս գնով` բայց հիմա չէ, ամառը, հիմա մի քիչ ընդեղելա թանկ, որտև սեզոննա (ձմեռայինի):
Բարև Ձեզ
keyboard (28.10.2013)
Հարևան զրուցարանատիպ թեմայում մի փոքր քննարկում կար, բայց տարիների փոշին կդնի վրան կկորի։ Որոշեցի առանձին թեմա բացեմ։
Ի՞նչ ամառային անվադողեր խորհուրդ կտաք։ Լավ որ չորս եղանակի լինի, բայց երևի էդքան էլ կրիտիկական չի։ (Բելա)Ռուսական արտադրության անվադողերը միանգամից մի կողմ ենք դնում, ես իմ ընտանիքի կյանքը ռուսական արտադրության ոչ մի բանին չեմ վստահում։ Չափսերը մի քիչ սպեցիֆիկ են, ամեն տեղ չի լինում, լինելուց էլ մի երկու տեսակ։ 205/70 R15 : ZX-garage-ում էս մի տեսակից կար, բայց Triangle ֆիրմայի մասին առաջին անգամ եմ լսում։ Մեծ անիվում General Grabber TR կա, ոնց որ վատը չի, գինը դեռ չգիտեմ։
Դուք ի՞նչ եք օգտագործում։![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ