Իմը կասպիական կրիաներ են` Mauremis Caspica։ Իրանք երկկենցաղ են։ Ճիշտը իրանց ակվարիումում պահելն ա, որտեղ կլինի 2/3 ջուր, 1/3 ցամաք։ Վրան կլինեն սովորական ու ուլտրամանուշակագույն լամպեր. սովորականը` որ տակը կանգնեն տաքանան ու ջուրը գոլ մնա, ուլտրամանուշակն էլ` որ վիտամին D-ն մոտները նորմայի մեջ մնա, ոնց որ կլիներ արեւի դեպքում։ Լավ կլինի ֆիլտր էլ լինի, որ ջուրը մաքրի։ Անընդհատ ջուրը թարմացնելը ինձ թվում ա նաեւ լավ չի, որ անընդհար քլորացված կլինի ջուրը։ Ուտելիքն էլ լավ կլինի տալ էն, ինչ բնության մեջ են ուտում, այսինքն` հում ձուկ (պիտի աղ էլ չլինի ուտելիքի մեջ)։ Հավ էլ կարելի ա տալ, էլի հում։ Հետո խանութներում չորացրած գամմարուս են վաճառում (սենց մանր կենդանիներ են), դա էլ են հավեսով ուտում։
Մի հատ ռուսական սայտ կա` cherepahi.ru, ահագին օգտակար ինֆորմացիա կարելի ա գտնել։
Բայց դե ես էնքան էլ տենց չեմ պահում։ Իմ կրիաները տանը ազատ ֆռֆռում են, իրանց թասերը ունեն, ջուրը միշտ փոխում ենք, իրանք ինքնուրույն մտնում ջուրը, դուրս են գալիս։
Մեկին արդեն մի 12 տարի ա պահում եմ էդ ձեւով։
Բայց դե իմ կարծիքով սկզբում գրածս ձեւով պահելը ամենաապահովն ա իրանց առողջության տեսակետից։![]()




։ Իմ կրիաները տանը ազատ ֆռֆռում են, իրանց թասերը ունեն, ջուրը միշտ փոխում ենք, իրանք ինքնուրույն մտնում ջուրը, դուրս են գալիս։
Մեջբերել



Էջանիշներ