User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 89 հատից

Թեմա: Ներֆորումային մրցաշարի քննարկումներ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Tiger29-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.07.2007
    Գրառումներ
    500
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ներֆորումային մրցաշարի քննարկումներ

    Բարև Ձեզ հարգելի ֆորումականներ: John-ի կազմակերպած վերջին մրցաշարից հետո ցանկություն առաջացավ անցկացնել նոր մրցաշար` գուշակությունների հիման վրա: Միտքը իմն է, բայց կարծում եմ John-ն էլ կօգնի ընթացքում, քանի որ նա էլ էր ուզում շարունակել նախորդ մրցույթը:
    Ժամանակին նման մրցաշար արդեն անցկացրել ենք ֆորումների միջև: Այս անգամ կարծում եմ կանենք միայն ակումբի տարածքում: Մրցույթը կանցկացվի թիմային-անհատական մրցակարգով:
    Նախորդ մրցումներին կարող եք ծանոթանալ այստեղ`
    Միջֆորումային մրցաշար 1
    Միջֆորումային մրցաշար 2 (2րդ-ը ես չեմ անցկացրել)

    Մրցույթը անց է կացվելու 2014թ-ի օգոստոս-սեպտեմբերից մինչև 2015թ-ի մայիս: Գուշակելու ենք 4 գլխավոր առաջնություններից ընտրված խաղերը:
    Խաղեր կլինեն` Իսպանիայի, Իտալիայի, Անգլիայի և Գերմանիայի առաջնություններից: Ընդհանուր 10 խաղ: 3-ական խաղ երկու առաջնությունից և 2-ական խաղ մյուս երկուսից: 10-ից մեկը կլինի կենտրոնական խաղ, որին տրվող միավորները կլինեն ավելի բարձր:

    Կանոնները`

    -----------------------Գուշակումներ-------------------------------------Միավորներ--------------Օրինակներ---------

    խաղի ելք–----------------------------------------------------------------1 միավոր-(գուշակում` 5:1, խաղն ավարտվել է 2:0)
    ոչ ոքիի ելք--------------------------------------------------------------–2 մ.--------(գուշակում` 5:5, խաղն ավարտվել է 0:0)
    խաղի ելքին գումարած գնդակների տարբերություն–------------------2 մ.-------(գուշակում`2:0 , խաղն ավարտվել է 3:1)
    կենտրոնական խաղի ելք–-----------------------------------------------2 մ.-------(գուշակում` 5:1, խաղն ավարտվել է 2:0)
    խաղի հաշիվ–-------------------------------------------------------------3 մ.------(գուշակում` 5:1, խաղն ավարտվել է 5:1)
    կենտրոնական խաղի ելքին գումարած գնդակների տարբերություն---3 մ.------(գուշակում`2:0 , խաղն ավարտվել է 3:1)
    կենտրոնական խաղի ոչ-ոքի---------------------------------------------3 մ.------(գուշակում` 5:5, խաղն ավարտվել է 0:0)
    կենտրոնական խաղի հաշիվ--------------------------------------------–5 մ.------(գուշակում` 5:1, խաղն ավարտվել է 5:1)


    Խաղացանկ`

    1.տուր -(23-24/08/2014) Իսպանիա, Անգլիա, Գերմանիա
    2.տուր -(30-31/08/2014)
    3.տուր -(13-14/09/2014)
    4.տուր -(20-21/09/2014)
    5.տուր -(27-28/09/2014)
    6.տուր -(04-05/10/2014)
    7.տուր -(18-19/10/2014)
    8.տուր -(25-26/10/2014)
    9.տուր -(01-02/11/2014)
    10.տուր (08-09/11/2014)
    11.տուր (22-23/11/2014)
    12.տուր (29-30/11/2014)
    13.տուր (06-07/12/2014)
    14.տուր (13-14/12/2014)
    15.տուր (20-21/12/2014)
    16.տուր (10-11/01/2015) Իսպանիա, Իտալիա, Անգլիա
    17.տուր (17-18/01/2015) Իսպանիա, Իտալիա, Անգլիա
    18.տուր (24-25/01/2015) Իսպանիա, Իտալիա
    19.տուր (31-01/02/2015)
    20.տուր (07-08/02/2015)
    21.տուր (14-15/02/2015) Իսպանիա, Իտալիա, Գերմանիա
    22.տուր (21-22/02/2015)
    23.տուր (28-01/03/2015)
    24.տուր (07-08/03/2015) Իսպանիա, Իտալիա, Գերմանիա
    25.տուր (14-15/03/2015)
    26.տուր (21-22/03/2015)
    27.տուր (04-05/04/2015)
    28.տուր (11-12/04/2015)
    29.տուր (18-19/04/2015)
    30.տուր (25-26/04/2015)
    31.տուր (02-03/05/2015)
    32.տուր (09-10/05/2015)
    33.տուր (16-17/05/2015)
    34.տուր (23-24/05/2015)

    Խաղացանկերը`

    Իսպանիա

    Անգլիա

    Իտալիա

    Գերմանիա

    Մրցույթը բաղկացած կլինի 34 տուրից: Կխաղանք միայն շաբաթ և կիրակի օրերին: Եթե երկու առաջնություն լինի` կընտրենք 5 և 5 խաղեր: Եթե լինի 3 առաջնություն` 3, 3 և 4:

    Ես նախատեսել եմ այսպես`

    Երկուշաբթի հաշվում եմ միավորները:
    Երեքշաբթի ում հերթը լինի կընտրի խաղերը:
    Չորեքշաբթի ես կհաստատեմ ընտրածը կամ կդնեմ իմ տարբերակը` եթե ինչ-որ բան սխալ լինի, կամ տեղադրած չլինեն:
    Հինգշաբթի ազատ:
    Ուրբաթ երեկոյան կամ
    Շաբաթ առավոտյան ֆորումի հատուկ բաժնում կդրվեն բոլորի տարբերակները:


    Առաջարկում եմ խաղանք թիմերով: Օրինակ թիմում 3 խաղացող կամ ավելի շատ, դա կընտրենք քննարկման ընթացքում:
    3 Խաղացողի դեպքում թիմային հաշվարկի մեջ կգնան լավագույն երկուսի ցույց տված արդյունքերը:
    Առաջին շրջանից հետո հնարավոր կլինեն խաղացողների փոփոխություններ: Նոր մարդկանց կարող եք ընդգրկել թիմերում:

    Գերմանիայի առաջնությունը գրված է, որ ուրբաթ օրերին է լինելու: Եթե էդպես է, Գերմանիայի խաղերից պետք է հրաժարվենք, բայց կարծում եմ սա նախնական խաղացանկն է:
    Մեկ էլ Անգլիայի խաղերից կլինեն էնպիսինները, որ երկուշաբթի են լինելու, դա էլ ցանկալի չէ ընդգրկել, որ միայն խաղանք շաբաթ և կիրակի` հստակ գծված գրաֆիկով: Միայն եթե լինեն բացառություններ` ասենք խաղ հետաձգվի կիրակիից երկուշաբթի` էդ մեկը կհաշվեմ: Իսկ եթե ավելի ուշ գցեն վերախաղարկումը, էդ խաղը չեղյալ կհամարենք:

    Առայժմ այսքանը, եթե ցանկացողները շատ լինեն, կարելի է անցկացնել, բայց քիչ լինելու դեպքում կարծում եմ չարժե: Գոնե 3 թիմ 3-ական մասնակցով հավաքվի:


    Հ.գ` քննարկումները անում ենք այստեղ, հետո կբացվի մրցաշարի թեման, որտեղ միայն արդյունքները կլինեն:

    Նախապես շնորհակալություն:

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Guest (04.08.2014), John (02.08.2014), The silent river (05.08.2014), Նաիրուհի (02.08.2014)

  3. #2
    Հատուկ Guest-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2006
    Հասցե
    Այգեստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ եթե ես մի օրում սրա ծրագիրը գրեմ, մի տեղ տեղադրեմ կխաղա՞ք: Խոսքը վեբ կայքի մասին ա:

  4. #3
    Պատվավոր անդամ Tiger29-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.07.2007
    Գրառումներ
    500
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Guest-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ եթե ես մի օրում սրա ծրագիրը գրեմ, մի տեղ տեղադրեմ կխաղա՞ք: Խոսքը վեբ կայքի մասին ա:
    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    15 չի իմը 13 ա
    Մեջբերում Սամվել-ի խոսքերից Նայել գրառումը
    Վայ քու արա Խայտառակ եղա Կներեք առավոտ շուտ քունը գլխիս ա եղել
    Հիմա Հլը որ ձեռով եմ հաշվում էս 2 օրը ծրագիր կգրեմ ավտոմատ կհաշվի


    Վերևի գրածը 2007 թվականին ա եղել)
    Ես դեմ չեմ:

  5. #4
    Հատուկ Guest-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2006
    Հասցե
    Այգեստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tiger29-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերևի գրածը 2007 թվականին ա եղել)
    Ես դեմ չեմ:
    Վաղը ծրագրի նախնական տեսքը կհրապարակեմ:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tiger29 (04.08.2014)

  7. #5
    Հատուկ Guest-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2006
    Հասցե
    Այգեստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    http://akumbpredictor.comxa.com/ Տեսքը ու էջերը:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    The silent river (05.08.2014), Tiger29 (05.08.2014)

  9. #6
    Քիթագ The silent river-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.05.2010
    Հասցե
    Ջերմուկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    201
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Guest-ի խոսքերից Նայել գրառումը
    http://akumbpredictor.comxa.com/ Տեսքը ու էջերը:
    ինձ թվում ա սկզբնականի համար շատ լավ ա, ուղակի մի քանի սխալներ կա, շտկել ա պետք: Գեղեցիլ ու պարզունակ ա թվում: կստացվի:
    Մի դատիր ուրիշի անցյալը՝ չիմանալով քո ապագան:

  10. #7
    Պատվավոր անդամ Tiger29-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.07.2007
    Գրառումներ
    500
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Guest-ի խոսքերից Նայել գրառումը
    http://akumbpredictor.comxa.com/ Տեսքը ու էջերը:
    Շնորհակալ եմ աշխատանքի համար, բայց ճիշտ ասած ես պատկերացնում էի ծրագրի նման մի բան, որտեղ միավորները ավտոմատ կհաշվվեին: Այսինքն էնտեղ մասնակիցները կգրեին իրենց տարբերակները ու ծրագիրը միավորները կտար: Էս տեսքով կարծում եմ իմաստ չունի, որովհետև ակումբում էլ շատ խնդիր չէր լինի:

    Բայց դե մյուսները ոնց կասեն, տենց էլ կանենք: Իմ համար մեծ տարբերություն չկա:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ոչ ստանդարտ քննարկումներ
    Հեղինակ՝ Յոհաննես, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 2
    Վերջինը: 13.06.2018, 00:31
  2. Օրագրային քննարկումներ
    Հեղինակ՝ armen9494, բաժին` Օրագիր - զրուցարաններ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 16.02.2012, 12:43
  3. Քննարկումներ Աստվածաշնչից
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Կրոն
    Գրառումներ: 41
    Վերջինը: 10.07.2011, 23:14
  4. Կինոռեվյու. քննարկումներ
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Կինո
    Գրառումներ: 0
    Վերջինը: 06.09.2010, 10:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •