User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 5 համարի արդյունքները՝ ընդհանուր 5 հատից

Թեմա: Նատիվ Ամերիկա/ հնդկացիներ

  1. #1
    plancton Ռեյ սամա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.01.2014
    Տարիք
    31
    Գրառումներ
    293
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Նատիվ Ամերիկա/ հնդկացիներ

    Ինձ միևնույն է՝ ինչպես ես դու վաստակում ապրուստդ:
    Ես ցանկանում եմ իմանալ՝ ինչի՞ց է ցավում սիրտդ:
    Ինձ միևնույն է քանի տարեկան ես դու: Ես ցանկանում եմ իմանալ՝ կարո՞ղ ես դու խիզախել ու ծիծաղելի տեսք ունենալ հանուն սիրո, հանուն երազանքի, հանուն արկածի, որը մարդիկ կյանք են անվանում…
    Ինձ միևնույն է կենդանակերպի որ նշանում է գտնվում լուսինը քո աստղագուշակում և ինչ մոլորակներ են շրջապատում նրան: Ես ցանկանում եմ իմանալ՝ կարողացա՞ր արդյոք ճանաչել վիշտը, ընկղմվեցի՞ր թախիծի օվկիանոս՝ մինչև հատակը: Կարողացա՞ր կանգուն մնալ և ավելի բացվել աշխարհին՝ դավաճանության հանդեպ, թե՞ նոր ցավի վախից դողացիր: Ես ցանկանում եմ իմանալ, կարո՞ղ ես դու տանել ցավը՝ իմը կամ քոնը, առանց թաքցնելու կամ մեղմացնելու այն, առանց փորձելու ամեն ինչ ուղղել:

    Ես ցանկանում եմ գիտենալ՝ կարո՞ղ ես ապրել ուրախությամբ, իմ կամ քո, կարո՞ղ ես արդյոք վայրի լինել ու պարել, ինչպես խելագարը: Կարո՞ղ ես լցվել էքստազով այնպես, որ երջանկությունը պռնկիցդ հոսի:

    Կարո՞ղ ես աշխարհում ամեն ինչի մասին մոռանալ, նույնիսկ որ մարդ ես, նույնիսկ որ պետք է քայլես երկրի վրայով: Ունա՞կ ես արդյոք թռչել:

    Ինձ միևնույն է՝ ճշմարիտ են արդյոք խոսքերդ: Ես ցանկանում եմ իմանալ՝ կարո՞ղ ես ինքդ քեզ հետ ազնիվ լինելու, Ճշմարիտին հետևելու համար հիասթափեցնել ուրիշի: Կարո՞ղ ես տանել դավաճանության մեղադրանքը ու չդավաճանել ինքդ քեզ: Կարո՞ղ ես հենվել հավատքիդ ու մինչև վերջ մնալ նա՝ ում կարելի է վստահել:

    Ես ցանկանում եմ գիտենալ՝ կկարողանաս ամեն օր տեսնել գեղեցիկը նրանում, ինչը տգեղ է: Կկարողանա՞ս ուժով լցվել՝ նրա ներկայությամբ:

    Ես կուզեի իմանալ, կարո՞ղ ես ապրել գիտակցելով քո՛ պարտությունը կամ իմը՝ ինձ մեկ է, և չնայած ամենին՝ լճի ափին կանգնել ու ու գոռալ մեծ, արծաթավուն լուսնին՝ ԱՅՈ՛:

    Ինձ մեկ է որտեղ ես ապրում և ինչքան փող ունես: Ես կուզեի իմանալ, կարող ես դու՛, հյուծված արցունքներից ու անտանելի ցավից, վշտի ու հուսահատության գիշերից հետո վեր կենալ ու անել այն ամենն, ինչի կարիքն ունեն մեր երեխաները:

    Ինձ միևնույն է ում ես դու ճանաչում և ինչպես ես հայտնվել այստեղ: Ես ցանկանում եմ գիտենալ՝ կարո՞ղ ես ինձ հետ անսասան կանգնել կրակների մեջ:
    Ինձ միևնույն է ի՞նչ դու գիտես և ով է քեզ սովորեցրել դա: Ես ուզում եմ իմանալ՝ ի՞նչով է լցված ներսդ ու ինչ կմա, երբ այլևս ոչինչ չի լինի:

    Ես ցանկանում եմ իմանալ՝ կարո՞ղ ես դու առանձնանալ ինքդ քեզ հետ, դատարկության արտացոլանքում ինքդ քեզ հավանո՞ւմ ես արդյոք:

    Օրիա հնդկացիական ցեղի առաջնորդի նամակը
    La tristesse durera toujours...

  2. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AniwaR (24.07.2014), Baltazar (30.07.2014), GriFFin (24.07.2014), impression (24.07.2014), Jarre (26.07.2014), Sambitbaba (24.07.2014), Արէա (24.07.2014), Դատարկություն (26.07.2014), մարդագայլուկ (24.07.2014), Նիկեա (24.07.2014), Ուլուանա (24.07.2014)

  3. #2
    plancton Ռեյ սամա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.01.2014
    Տարիք
    31
    Գրառումներ
    293
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինքդ քեզ լսելու համար լուռ օրեր են պետք:

    La tristesse durera toujours...

  4. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AniwaR (24.07.2014), impression (24.07.2014), Jarre (26.07.2014), Sambitbaba (24.07.2014), Արէա (24.07.2014), Հայկօ (24.07.2014), մարդագայլուկ (24.07.2014), Նիկեա (24.07.2014)

  5. #3
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռեյ սամա-ի խոսքերից Նայել գրառումը
    Օրիա հնդկացիական ցեղի առաջնորդի նամակը
    Աղբյու՞րը: Որտեղի՞ց ես վերցրել:
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  6. #4
    plancton Ռեյ սամա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.01.2014
    Տարիք
    31
    Գրառումներ
    293
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում AniwaR-ի խոսքերից Նայել գրառումը
    Աղբյու՞րը: Որտեղի՞ց ես վերցրել:
    պետք ա լիներ Օրիա, հնդկացիական ցեղի առաջնորդի նամակը: Հիմա նույնիսկ չեմ հիշում, շատ վաղուց կար մոտս, կիսաթարգմանել վիճակում ՃՃՃ էսօր թարգմանեցի, վերջացրի...Oriah mountain dreamer- the invitation որ փնտրես, լիքը աղբյուրներ կբերի ՃՃՃ գրողը կին ա, 1994-ին ա գրել վայթե, հնդկացիական посвящение անցնելուց հետո: Մանրամասն այստեղ
    La tristesse durera toujours...

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    AniwaR (24.07.2014)

  8. #5
    plancton Ռեյ սամա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.01.2014
    Տարիք
    31
    Գրառումներ
    293
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տեկումն ու Կեցալ թռչունը
    (Կիչե ցեղի լեգենդ)
    Լեռներում՝ 2000 մետր ծովից բարձր, հնդկացիական քաղաք կա՝ Սակուելուն: Այդ քաղաքում ծնվեց ու մեծացավ Տեկում անունով առաջնորդը՝ Կիկաբայի թոռը: Նա ուժեղ, ճարպիկ ու խելացի ռազմիկ էր ու գրված էր, որ նա պետք է լինի վերջին առաջնորդը՝ մինչև իսպանացիները կգրավեին քաղաքը:

    1525թ.-ին Գվատեմալայի կենտրոնական մաս ներխուժեցին իսպանական կոնկիստադորները՝ Պեդրո դե Ալվորադոյի գլխավորությամբ: Տեկումը ոտքի հանեց ցեղը՝ օտարերկրացի զավթիչներից իրենց հողը պաշտպանելու: Որոշիչ մարտից առաջ, բլրի վրա կանգնած, Տեկումը նայում էր մոտեցող կոնկիստադորներին...հետո նա մարտի տարավ իր բանակը: Մարտում նա մահացու վիրավորվեց և երբ ընկավ գետնին, նրա կրծքին իջավ այնժամ դեռ ընտանի թռչուն Կեցալը: Թռչունը դիպավ առաջնորդի արյանն ու ճախրեց վեր: Այդ ժամանակներից ի վեր Կեցալը այլևս չի ապրում անազատության մեջ, ուստի հանդիպել նրան մեծ հաջողություն է:

    Մեռնելիս Տեկումն ասաց, որ Կեցալը կվերադառնա մարդկանց մոտ, երբ հնդկացիներն իսկապես ազատ լինեն:

    Վերջին խմբագրող՝ Ռեյ սամա: 24.07.2014, 14:19:
    La tristesse durera toujours...

  9. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Baltazar (30.07.2014), Sambitbaba (24.07.2014), Ուլուանա (24.07.2014)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կոպա Ամերիկա 2011
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 57
    Վերջինը: 26.07.2011, 12:20

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •