User Tag List

Էջ 4 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 85 հատից

Թեմա: Ամուսնություն և ազատ սեռական հարաբերություններ այլ անձանց հետ

  1. #46
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում boooooooom-ի խոսքերից Նայել գրառումը
    էսքանից հետո ինչի մի տան մեջ չէ որ? Մարդ էս, մեկել տեսար հաջողություն եղավ, ու Սաքոն ու Գուգոն էլ իրար սիրեցին։
    Իսկ եթե լուրջ, երրորդն ավելորդ է. ոնց լինի մեկն ավելի լավնա լինելու։ Չնայած կարելիա մեկին էլ "պահեստային" կարգավիճակով պահել
    Ու էլի, ասենք, կարծիք, որը չի ենթադրում, որ Սաքոն ու Գուգոն կարող են սեփական վերաբերմունքն ունենալ հարցի շուրջ:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  2. #47
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բայց պետք չի:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sagittarius (26.07.2014)

  4. #48
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջին գրառումս հարց առաջացրեց. Տիրոջհիշատակ, դու կարո՞ղ է հարցազրույց ես տվել հեռուստատեսությանը ազատ սիրո թեմայով:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  5. #49
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,711
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Արէա, ինձ մոտ արդեն կերած, նախկին շաուրմայից էլ է կարոտ, պահանջ, անհնարինության զգացում առաջանում: Օքեյ, պարզ ու բնական է, որ եթե մարդիկ ինչ-որ հարաբերությունների մեջ են եղել, ու խզվել են այդ հարաբերություններն, ապա դա կապված է որոշակի բացասական ապրումների հետ: Ու հետո՞: Life is pain, get over it.

    Ցավոք, քննարկում ես, արդեն հարցի ու գրառման շարունակության մեջ ենթադրելով վերապահված, մեղադրական վերաբերմունք:

    Դե, իսկ ինձ թվում է, որ եթե այդքան շատ խանգարեր, ոչ մեկը երկրորդ, երրորդ անգամ չէր ամուսնանա, միասին չէր ապրի կամ ընկերություն չէր անի: Քո ենթադրության սխալ լինելն ապացուցվում է զուտ վիճակագրական եղանակով:

    Եսիմ: Ուղիղ հարցրու ամեն մեկին, կիմանաս: Ես եթե նման բան անում եմ, ուրեմն նախկինս արդեն դավադիտ է արել, օրինակ, տարբեր ինձ դուր եկած աղջիկների պարանոիկ, ինձ ինկվիզիցիայի ենթարկելու պահանջներ ներառող անձնական հաղորդագրություններով ու ՍՄՍ-ներ ուղարկելով: Անձամբ ես, ընդհանրապես չընդունելով կանանց նկատմամբ ֆիզիկական բռնությունը, նախընտրում եմ դա փոխարինել հոգեբանական բռնությամբ ու սեփական անձից օտարելով: Սովորաբար աշխատում է:

    Ամուսնության ինստիտուտի սահմանման ու մարդու վարքային մոդելի նկատմամբ դրա ընդունված սահմանափակումների նկատմամբ վերաբերմունքի մասին է:
    Իզուր էի գրել ակումբցիներին վերաբերվող հատվածը: Հետո ուզեցի ջնջել, ուշ էր արդեն:

    Էն քննարկելու մասով. չեմ քննարկում ճիշտ ու սխալ լինելը:
    Ասենք եթե դու, որ ոնց որ ասեցիր կերած շաուրմայի նկատմամբ ինչ-որ կապվածության զգացում ես ունենում, հարցնես թե ոնց ա որ մարդկանց մոտ էդ կապվածությունը չի առաջանում ու չի խանգարում հաջորդ շաուրման ուտել, էդ չի նշանակի չէ՞, թե սխալ ես համարում բոլոր հաջորդ շաուրմա ուտողներին:

  6. #50
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.05.2014
    Հասցե
    Երկիր
    Գրառումներ
    495
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարություն, ծաղիկներ, փիսիկներ, փախլավա, Դեբյուսիի «Բերգեմասկ սյուիտա», օմ մանի պադմե հում

    Կրկնիր ինքդ քեզ. դու թույլ չես տալու, որ հերթական աբսուրդի աստիճանի ոչ խելամիտ կարծիքը քեզ ստիպի դուրս գալ հոգեկան հավասարակշռությունից: Ամեն ինչ լավ է, բարի, գեղեցիկ, կապույտ երկինք, ամպեր:

    Չէ, չի աշխատում:


    Այսինքն, հատուկ կամ բնորոշ է մարդուն:

    Որն, ըստ հեղինակի, նույնպես հատուկ կամ բնորոշ է մարդուն: Ինչևէ, հեղինակը ոչ մի կերպ չի կարողանում առաջ բերել բնազդի ու զգացմունքի հակադրությունն այն դեպքում, երբ որոշ միամիտ մարդիկ, ես էլ իրենց թվում, համարում ենք, որ բնազդն ու զգացմունքները մարդու հոգեբանության մեջ կոմպլեմենտար են՝ լրացնում են իրար, ոչ թե իրարամերժ: Ու թեև սեռական հակումը, որն իրականում բնազդից շատ ավելի բարդ երևույթ է, պարտադիր չի ենթադրում սիրային զգացմունք, ու սիրային զգացմունքն էլ, լինելով զուտ հոգեբանական երևույթ, կարող է առանձնացված լինել ֆիզիոլոգիականից, իրենք իրար հետ հիանալի համատեղվում են: Ավելի պարզ լեզվով ասած, ես չեմ կարծում, որ այստեղ ինչ-որ մեկը պատի ծակից է դուրս եկել:

    Ես ընդունում եմ, որ հավանական է՝ հեղինակի անձնական սեռական խնդիրները պատճառ են դառնում, որպեսզի նրա մոտ սեռական հակումը «տակնուվրա անի հոգեկան աշխարհը», բայց կխնդրեի այդ խնդիրները չտարածել համայն մարդկության վրա: Ու ընդհանրապես, խնդիրներն ավելի լավ է լուծել, ոչ թե արտամղել անգիտակցական:

    Խանդն, ըստ էության, անվստահության, ոչ թե սիրո արտահայտում է, ինչպես նաև սեփականատիրական հակումների: Այլ կերպ ասած, խանդը սովորաբար նշան է, որ Ա անձն օբյեկտացնում է Բ անձին ու դիտարկում որպես իր սեփականություն հանդիսացող իր, ոչ թե Ա+Բ հարաբերությունների համարժեք սուբյեկտ:

    Ու նորից հաջորդ նախադասությունը նախորդի հետ ոչ մի տրամաբանական կապ չունի: Հեղինակը չի կարողանում հասարակ տրամաբանական կառույց ապահովել սեփական կարծիքի պատճառով, բայց ցանկանում է, որ իր կարծիքը մնացած կարծիքներին համարժեք դիտարկվի: Իսկ նման բան, ցավոք, հնարավոր է միայն այնտեղ, որտեղ վարդագույն պոնիները թիթեռնիկներ են արածում ու ծիածան են միզում:
    Տրամաբանական կապեր կան ուղղակի դրանք նկատել է պետք ու ասում եմ եթե մեկ անգամ էլ նկատեցի տրամաբանաշեղական խաղերդ որոնք տհաճ են ինձ համար այլևս չեմ կարդա ոչ մի գրառումդ, կթողնեմ միշտ անպատասխան, որը կարծում եմ ոչ մի նորմալ մարդու դուր չի գա...Սեռական ցանկությունը մարդու ամենազորեղ բնազդներից մեկն է և զգացմունք, որը կապված է անձի միայն ֆիզիոլոգիական պահանջմունքների բավարարման հետ, սա անվանվում է ստորին զգացմունք և ազդարարում է մարդու ֆիզիկական վիճակի բավարարվածության մասին։ Սեռական զգացմունքը գործնական է որը տալիս է ` հրճվանք, հափշտակություն, բավարարվածություն և այլն: Սերը ` մարդու բարձրագույն զգացմունքներից մեկն է, որը ունենալիս զգացմունքի առարկան գնահատվում է որպես բարձրագույն արժեք որով այդ զգացմունքն ունեցողը իմաստավորում է իր կյանքը և ոչ թե բավարարում ցածրագույն կարճաժամկետ ունեցած զուտ ֆիզիկական զգացմունքը/բնազդը: Սերը և սեռական ցանկությունը, որոնք համատեղվում են զուտ սեռային հասկացության ծավալի մեջ, դա դեռ չի նշանակում, որ տեսակներով կազմում են նույնություն: Լսիր եթե դու էակին որպես իր չես ընկալում ապա անիմաստ է անգամ ակնարկը սեփականատիրոջ մասին, խանդը զգացմունք է, որի հիմնական բաղադրիչներն են նույն անձի նկատմամբ տածվող սերն ու նրան անմնացորդ կերպով տիրելու ցանկությունը: Էակին տիրելը նույնը չէ ինչ տիրես որևէ նյութական կառույցի, էակին տիրելով մարդը չի դառնում սեփականատեր այլ դառնում է երջանիկ: Եթե խանդը սիրո արտահայտության ձև չէ ապա ինչու բոլորը բոլորին չեն խանդում...Շատերն են որոնք խանդը վերագրում են որպես անվստահություն, որը որոշ սահմաներում իրոք հասկանալի է, բայց որ հստակ ասվի խանդը անվստահություն է դա սխալից էլ սխալ կլինի: Օրինակ ես կխանդեմ երբ կինս ունենա մի ընկեր որի հետ հաճախ կհանդիպեր կիսվելու նկատառումներով, սա ոչ թե անվստահություն է իմ կողմից այլև ուղղակի ցանկություն, ցանկություն որի էությանն է ընդունվել ` ամեն ինչ:Տակնուվրայի մասով սա կասեմ ` երբ էակները սիրում են միմիանց, սակայն նրանցից որևէ մեկը դավաճանում է սիրուն այսինքն սեռական հարաբերություններ է ունենուն նաև այլ անձանց հետ սա առաջնային նշանակում է որ տրվեց բնազդին ` կոխրջեց բարձրագույն զգացմունքը, իսկ երկրորդն իր ոչ զսպվածության պատճառով տակնուվրա է անում իր սիրածի հոգեկան աշխարհը և այս մասով էի ասել որ բանականի մոտ է անջատ խանդը սիրուց, իսկ դու քո տկլոր երևակայությամբ սա դասել ես իմ հակումների դասին այն էլ ` սեռական:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    melancholia (26.07.2014)

  8. #51
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.05.2014
    Հասցե
    Երկիր
    Գրառումներ
    495
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերջին գրառումս հարց առաջացրեց. Տիրոջհիշատակ, դու կարո՞ղ է հարցազրույց ես տվել հեռուստատեսությանը ազատ սիրո թեմայով:
    Ոչ
    ամբողջ կյանքումս մեկ անգամ եմ հարցազրույց տվել, երբ դարձա չեմպիոն, շետել է պետք երևի ` սպորտի մեջ ոչ թե լեզվաբանության

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գորտուկ (26.07.2014)

  10. #52
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Իզուր էի գրել ակումբցիներին վերաբերվող հատվածը: Հետո ուզեցի ջնջել, ուշ էր արդեն:

    Էն քննարկելու մասով. չեմ քննարկում ճիշտ ու սխալ լինելը:
    Ասենք եթե դու, որ ոնց որ ասեցիր կերած շաուրմայի նկատմամբ ինչ-որ կապվածության զգացում ես ունենում, հարցնես թե ոնց ա որ մարդկանց մոտ էդ կապվածությունը չի առաջանում ու չի խանգարում հաջորդ շաուրման ուտել, էդ չի նշանակի չէ՞, թե սխալ ես համարում բոլոր հաջորդ շաուրմա ուտողներին:
    Եթե հարցադրումը շարունակեմ «ես ձեզ չեմ հասկանում» տոնով, արդեն մեղադրական կլինի: Քո միակ հարցը դա չէր, բացի դրանից՝ ընդհանուր գրառումդ զգայական էր:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  11. #53
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Զաքար-ի խոսքերից Նայել գրառումը
    Տրամաբանական կապեր կան ուղղակի դրանք նկատել է պետք
    Իսկ ես նորից պնդում եմ, որ չկան:
    ու ասում եմ եթե մեկ անգամ էլ նկատեցի տրամաբանաշեղական խաղերդ որոնք տհաճ են ինձ համար այլևս չեմ կարդա ոչ մի գրառումդ, կթողնեմ միշտ անպատասխան, որը կարծում եմ ոչ մի նորմալ մարդու դուր չի գա...
    Իսկ ես պնդում եմ, որ իմ գրառումներն այնքան վիրավորական ու ստորացուցիչ կդառնան դրանից հետո, որ դու ստիպված կլինես դրանք կարդալ ու կամ ներսում պահել, կամ էլ մի օր պատասխանել, ինչը նույնչափ անիմաստ է, ինչ ներսում պահելը: Իմ նպատակն այն չէ, որ դու ինձ պատասխանես, հաստատ ոչ մի նորմալ մարդու քո պատասխաններն էլ հաճելի չեն: Իմ նպատակը մնացածին քո կարծիքի անհիմն ու ոչ խելամիտ լինելն է, ու մնացածի մոտ քո մասին կարծիքի ձևավորմանը նպաստելը: Դրա համար էլ իմ պատասխանները սովորաբար երրորդ դեմքով են: Ես նույնիսկ չեմ դիմում քեզ, երբ պատասխանում եմ:

    Այս պահից սկսած պատասխանս նորից կանցնի սովորական երրորդ դեմքին:
    Սեռական ցանկությունը մարդու ամենազորեղ բնազդներից մեկն է և զգացմունք, որը կապված է անձի միայն ֆիզիոլոգիական պահանջմունքների բավարարման հետ, սա անվանվում է ստորին զգացմունք և ազդարարում է մարդու ֆիզիկական վիճակի բավարարվածության մասին։
    Հեղինակը նորից, անընդունակ լինելով տեսնել, թե որտեղ է ինքը սխալվում, կատարում է ոչ մի բանով չհիմնավորված պնդումներ, որոնք ես, ինչևէ, փորձեմ վերլուծել:

    «Սեռական ցանկությունը մարդու ամենազորեղ բնազդներից մեկն է». ընդհանուր առմամբ, սեռական ցանկությունը մոտիվացիոն վիճակ է, որը պայմանավորված է մի շարք հոգեբանական ու ֆիզիոլոգիական գործոններով, ու այս հարցում ես կարող եմ վկայակոչել, ասենք, Ստիվեն Բրայան Լյուինի աշխատանքները, այնինչ հեղինակը, ցավոք, համարում է, որ իր կարծիքն աշխարհում ամենակարևորն ու ամենահեղինակավորն է:

    «որը կապված է անձի միայն ֆիզիոլոգիական պահանջմունքների բավարարման հետ». հերթական անգամ տեսնում ենք, որ հեղինակը թեմայից բավականաչափ տեղեկացված չի, որպեսզի կարողանա խոսել սեռական ցանկության հոգեբանական և այլ գործոնների մասին: Նրա կարծիքը պարզապես անգրագետ է:

    Լյուինն իր "The nature of sexual desire: A clinician's perspective" աշխատանքում նշում է սեռական ցանկության երեք բաղադրիչ.
    մղում՝ ֆիզիոլոգիական բաղադրիչ
    մոտիվացիա՝ հոգեբանական բաղադրիչ
    ցանկություն՝ մշակութային բաղադրիչ:

    Վերոհիշյալ աշխատանքը, ֆիքսեմ, արտակարգ հետաքրքիր է, ու ցույց է տալիս հինգ հնարավոր պարադոքսներ՝ կապված բաղադրիչների անհամապատասխանությունների հետ, որոնք կարող են առաջացնել սեռական բնույթի խնդիրներ:

    Ինչևէ, ստացվում է, որ «միայն մարդու ֆիզիոլոգիական պահանջմունքների բավարարման հետ» կապված երևույթն իրականում բավականին բարդ է և ունի ֆիզիոլոգիական, հոգեբանական, մշակութային բաղադրիչներ, հետևաբար այն գործում է ֆիզիոլոգիական, հոգեբանական ու մշակութային պլաններում ու երեքում էլ ունի զգալի նշանակություն:

    Իհարկե, ֆորումից դուրս նման «բանավեճի» դեպքում ես ստիպված չէի լինի կարծիքս հիմնավորել կամ ապացուցել: Մի պարզ պատճառով՝ ես իմ շրջապատից բացառել եմ նման կարծիքներ արտահայտելու ընդունակ մարդկանց ու հանգիստ ապրում եմ: Ֆորումում, ինչևէ, ինչպես կան նման կարծիքներ արտահայտողներ, այնպես էլ, ցավոք, կարող են լինել դրանք կիսողներ:

    Սեռական զգացմունքը գործնական է որը տալիս է ` հրճվանք, հափշտակություն, բավարարվածություն և այլն: Սերը ` մարդու բարձրագույն զգացմունքներից մեկն է, որը ունենալիս զգացմունքի առարկան գնահատվում է որպես բարձրագույն արժեք որով այդ զգացմունքն ունեցողը իմաստավորում է իր կյանքը և ոչ թե բավարարում ցածրագույն կարճաժամկետ ունեցած զուտ ֆիզիկական զգացմունքը/բնազդը: Սերը և սեռական ցանկությունը, որոնք համատեղվում են զուտ սեռային հասկացության ծավալի մեջ, դա դեռ չի նշանակում, որ տեսակներով կազմում են նույնություն:
    Սեռական զգացմու՞նքը, թե՞ ցանկությունը, թե՞ սեռական բնույթի զգացողությունները: Թե՞ սեռական ցանկությունը, որի մասին խոսում էինք: Հեղինակը նույնիսկ սեփական տերմինների մեջ չի կարողանում կողմնորոշվել, այն էր պակաս, որ կողմնորոշվեր սեփական սեռական «զգացմունքների» մեջ:

    Սեռական զգացմունքը գործնական է նույնիսկ չսահմանելով, թե ինչ է «սեռական զգացմունքը» (sexual feeling), արդեն զգում ենք, որ հեղինակը վերապահված վերաբերմունք ունի սեռական ոլորտի նկատմամբ՝ ժխտելով զգայական, ստեղծագործական, մշակութային ֆոները, երևակայության ու երազների վրա մարդու սեռականության ազդեցությունները, սահմանափակում է այն «գործնականով»: Ֆիքսենք, որ հենց այս մտածողային մոդելն է բացատրում հայ քյառթու տղաների «դիսկատեկում ծիդ կպցնելու» ու «Ծերեթելուց աղջիկ վերցնելու/սավունա տանելու» մեխանիզմները: Մեր կարծիքը հաստատվում է հեղինակի նախորդ պնդմամբ, որ «սա անվանվում է ստորին զգացմունք»:

    Կցանկանայի ձեր ուշադրությունը կենտրոնացնել «Սերը ` մարդու բարձրագույն զգացմունքներից մեկն է, որը ունենալիս զգացմունքի առարկան... մասի վրա: Աղայանի բառարանը մեզ օգնական՝ այս հատվածը վերլուծելիս, ինչը շատ կարևոր կլինի հաջորդ մասին պատասխանելիս: Դե ֆակտո, առարկա բառը նեղ իմաստով նշանակում է ֆիզիկապես գոյություն ունեցող իր, լայն իմաստով համարժեք է «օբյեկտ» բառին: Հեղինակը ցուցաբերում է մարդու օբյեկտացում: Օբյեկտացումն ամրապնդվում է օբյեկտին հիերարխիկ (ի հակադրություն մաթեմատիկականի) արժեք հատկացնելով («զգացմունքի առարկան գնահատվում է որպես բարձրագույն արժեք»): Այսինքն մենք ունենք օբյեկտ, որն ունի կոնկրետ հիերարխիկ արժեք:

    «այդ զգացմունքն ունեցողը իմաստավորում է իր կյանքը և ոչ թե բավարարում ցածրագույն կարճաժամկետ ունեցած զուտ ֆիզիկական զգացմունքը/բնազդը»՝ հասարակ դպրոցական աղջկա հուշատետրին արժանի պնդման («իմաստավորում է կյանքը») ու սեռականությունից վախեցած չամուսնացած կնոջ կարդացած քարոզի («ցածրագույն կարճաժամկետ ունեցած զուտ ֆիզիկական զգացմունքը/բնազդը») միահյուսում է: Այն աբստրակտ, հեղինակի կողմից չսահմանված երևույթը արժևորում է էլ ավելի աբստրակտ, էլ ավելի դժվար սահմանելի երևույթով («գլումերուլոնեֆրիտ, որովհետև սինխրոֆազոտրոն» տրամաբանությամբ), ու այդ կասկածելի արժևորումից հետո այն հակադրում է հեշտ սահմանվող, գրեթե շոշափելի հասկացությանը՝ վերջինս «արժեզրկելով» սեփական ագրեսիայով պայմանավորված զուտ սոցիալական շերտի պարադիգմը/նախապաշարմունքները դրսևորող պնդումներով: Կարճ ասած, այս պնդումը նույնքան խելքին մոտ է, ինչքան «Աշոտը մեր ախպերն է, որովհետև Վալոդը *պահպանակ նշանակող բառ* է» պնդումն այն տեսանկյունից, որ հեղինակը երկու խիստ սուբյեկտիվ ու աբստրակտ պնդումների հիման վրա փորձում է ընթերցողից զգայական ռեզոնանս ստանալ ու դրանով ֆիքսել իր համար արժեքավոր երևույթի գերակա դիրքն իր կողմից անառողջ ատելության արժանացած երևույթի նկատմամբ: Հեղինակի վերաբերմունքը ոչ միայն ոչ հասուն ու ինֆանտիլ է, այլ նաև կրում է որոշակի տրավմատիկ ֆոն, որը կարող է խոսել սեռական հասունացման տարիքին նախորդած շրջանում սեռական բնույթի տրավմատիկ զգացողությունների մասին՝ օրինակ, սեռական/նախասեռական հետաքրքրություններին մեծահասակների պատժով պատասխանելը, և այլն: Ակնհայտ է հեղինակի սեռական ինհիբիցիան ու սեռական ցանկության մասին մտածելիս ներքին ագրեսիայի ֆոնը, որը պայմանավորված է բավականին վաղ տարիքում ձևավորված արգելակման մեխանիզմներով:

    Լսիր եթե դու էակին որպես իր չես ընկալում ապա անիմաստ է անգամ ակնարկը սեփականատիրոջ մասին, խանդը զգացմունք է, որի հիմնական բաղադրիչներն են նույն անձի նկատմամբ տածվող սերն ու նրան անմնացորդ կերպով տիրելու ցանկությունը: Էակին տիրելը նույնը չէ ինչ տիրես որևէ նյութական կառույցի, էակին տիրելով մարդը չի դառնում սեփականատեր այլ դառնում է երջանիկ: Եթե խանդը սիրո արտահայտության ձև չէ ապա ինչու բոլորը բոլորին չեն խանդում...Շատերն են որոնք խանդը վերագրում են որպես անվստահություն, որը որոշ սահմաներում իրոք հասկանալի է, բայց որ հստակ ասվի խանդը անվստահություն է դա սխալից էլ սխալ կլինի: Օրինակ ես կխանդեմ երբ կինս ունենա մի ընկեր որի հետ հաճախ կհանդիպեր կիսվելու նկատառումներով, սա ոչ թե անվստահություն է իմ կողմից այլև ուղղակի ցանկություն, ցանկություն որի էությանն է ընդունվել ` ամեն ինչ:Տակնուվրայի մասով սա կասեմ ` երբ էակները սիրում են միմիանց, սակայն նրանցից որևէ մեկը դավաճանում է սիրուն այսինքն սեռական հարաբերություններ է ունենուն նաև այլ անձանց հետ սա առաջնային նշանակում է որ տրվեց բնազդին ` կոխրջեց բարձրագույն զգացմունքը, իսկ երկրորդն իր ոչ զսպվածության պատճառով տակնուվրա է անում իր սիրածի հոգեկան աշխարհը և այս մասով էի ասել որ բանականի մոտ է անջատ խանդը սիրուց, իսկ դու քո տկլոր երևակայությամբ սա դասել ես իմ հակումների դասին այն էլ ` սեռական:
    Լսիր եթե դու էակին որպես իր չես ընկալում. նախորդ պարագրաֆը քննարկելիս ես ցույց տվեցի, որ հեղինակն օբյեկտիֆիկացնում է մարդուն, ում նկատմամբ տածվում են սիրային զգացմունքներ: Օբյեկտիֆիկացնելու համար պարտադիր չի մարդուն շկաֆ համարել, կարող է դասվել օբյեկտների լրիվ նոր դասի: Ինչևէ, դա չի փոխում օբյեկտիֆիկացիայի փաստը, ինչից հետևում է, որ որպես օբյեկտ դիտարկվող մարդու սեփական, անկախ զգացողություններ, մտքեր, մղումներ արտահայտելու ցանկացած փորձը դիտարկվելու է որպես մարտահրավեր օբյեկտի ստատուսին: Հենց սա էլ սեփականատիրական զգացողությունն է:

    Ինչից հետո հեղինակը չգիտես ինչու շարունակում է ապացուցել, որ ես լրիվ ճիշտ էի որակել իր վերաբերմունքը որպես սեփականատիրական («նրան անմնացորդ կերպով տիրելու ցանկությունը»), հետո փորձում է «կռուտիտ լինել»՝ «Էակին տիրելը նույնը չէ ինչ տիրես որևէ նյութական կառույցի, էակին տիրելով մարդը չի դառնում սեփականատեր այլ դառնում է երջանիկ»: Այս նախադասության տրամաբանությունը նույնպես, ինչպես էլ սպասելի էր, բացակայում է: Ասենք, նույն հավանականությամբ կարելի էր գրել՝ լեզվաբանական ավարտելով մարդը չի դառնում լեզվաբան, այլ դառնում է, ասենք, թախծոտ:

    Շատերն են որոնք խանդը վերագրում են որպես անվստահություն, որը որոշ սահմաներում իրոք հասկանալի է, բայց որ հստակ ասվի խանդը անվստահություն է դա սխալից էլ սխալ կլինի

    Հետաքրքիր շարադրման ձև է, ես էլ երևի սկսեմ խոսքիս մեջ օգտագործել «սխալից էլ սխալ», «նասկուց էլ նասկի», «կանաչից էլ կանաչ», «շաուրմայից էլ շաուրմա» արտահայտությունները: Ցավոք, ինչպես հեղինակի մնացած պնդումները, այն չի ավարտվում «որովհետև» բառով ու նրան չի հաջորդում արգումենտացիան:

    Օրինակ ես կխանդեմ երբ կինս ունենա մի ընկեր որի հետ հաճախ կհանդիպեր կիսվելու նկատառումներով, սա ոչ թե անվստահություն է իմ կողմից այլև ուղղակի ցանկություն, ցանկություն որի էությանն է ընդունվել ` ամեն ինչ:

    Վերևի նախադասությունն իրենից նույնիսկ հոդաբաշխ գրավոր խոսք չի ներկայացնում: Մինչև ինչ-որ պահը դեռ հասկանալի է. հեղինակը խոստովանում է, որ ինքը տհաճ քյառթու կերպար է, որին դուր չի գալիս, երբ իր՝ մինչև օբյեկտի ստատուսի իջեցված հիպոթետիկ կինը հաճախ հանդիպում է ընկերների հետ, ու հետո պնդում է, որ դա ոչ թե անվստահության արտահայտում է, այլ ցանկության, իսկ հետո հեղինակը կորցնում է տրամաբանության գիծն ու նախադասությունը դադարում է որևէ իմաստ արտահայտել: Տրամաբանական կապը փորձում է վերականգնվել գրառման հանգուցալուծման մեջ, երբ հեղինակը փոխում է թեման ու անդրադառնում իր «տակնուվրա անել» արտահայտությանը՝ պնդելով, որ ինքը թեև դա երբեք չի նշել, բայց ի նկատի է ունեցել, որ «ինչ իմաստ ունի տակնուվրա անել եսիմինչը» արտահայտությունն անդրադառնում էր արտամուսնական կապերի ազդեցությանն ամուսնական զույգի մյուս կեսի վրա: Ինչևէ, հեղինակը նորից ճնշված ագրեսիայի պոռթկումներ է ունենում, վատ շարադրում խոսքը:

    Բայց ես հասկացա հեղինակի տրամաբանության բացակայության պատճառը՝ հեղինակը համարում է, որ եթե ինքն ինչ-որ բան չի գրում, բայց ի նկատի ունի, ես պարտավոր եմ տեսնել դա: Կցանկանայի հիշեցնել հեղինակին, որ ես իրեն ոչինչ պարտավոր չեմ:

    ամբողջ կյանքումս մեկ անգամ եմ հարցազրույց տվել, երբ դարձա չեմպիոն, շետել է պետք երևի ` սպորտի մեջ ոչ թե լեզվաբանության
    Տենց մի չեմպիոն էլ գիտեի՝



    Կուրիցինը: Вот так вот.
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  12. #54
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.05.2014
    Հասցե
    Երկիր
    Գրառումներ
    495
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ես նորից պնդում եմ, որ չկան:

    Իսկ ես պնդում եմ, որ իմ գրառումներն այնքան վիրավորական ու ստորացուցիչ կդառնան դրանից հետո, որ դու ստիպված կլինես դրանք կարդալ ու կամ ներսում պահել, կամ էլ մի օր պատասխանել, ինչը նույնչափ անիմաստ է, ինչ ներսում պահելը: Իմ նպատակն այն չէ, որ դու ինձ պատասխանես, հաստատ ոչ մի նորմալ մարդու քո պատասխաններն էլ հաճելի չեն: Իմ նպատակը մնացածին քո կարծիքի անհիմն ու ոչ խելամիտ լինելն է, ու մնացածի մոտ քո մասին կարծիքի ձևավորմանը նպաստելը: Դրա համար էլ իմ պատասխանները սովորաբար երրորդ դեմքով են: Ես նույնիսկ չեմ դիմում քեզ, երբ պատասխանում եմ:

    Այս պահից սկսած պատասխանս նորից կանցնի սովորական երրորդ դեմքին:

    Հեղինակը նորից, անընդունակ լինելով տեսնել, թե որտեղ է ինքը սխալվում, կատարում է ոչ մի բանով չհիմնավորված պնդումներ, որոնք ես, ինչևէ, փորձեմ վերլուծել:

    «Սեռական ցանկությունը մարդու ամենազորեղ բնազդներից մեկն է». ընդհանուր առմամբ, սեռական ցանկությունը մոտիվացիոն վիճակ է, որը պայմանավորված է մի շարք հոգեբանական ու ֆիզիոլոգիական գործոններով, ու այս հարցում ես կարող եմ վկայակոչել, ասենք, Ստիվեն Բրայան Լյուինի աշխատանքները, այնինչ հեղինակը, ցավոք, համարում է, որ իր կարծիքն աշխարհում ամենակարևորն ու ամենահեղինակավորն է:

    «որը կապված է անձի միայն ֆիզիոլոգիական պահանջմունքների բավարարման հետ». հերթական անգամ տեսնում ենք, որ հեղինակը թեմայից բավականաչափ տեղեկացված չի, որպեսզի կարողանա խոսել սեռական ցանկության հոգեբանական և այլ գործոնների մասին: Նրա կարծիքը պարզապես անգրագետ է:

    Լյուինն իր "The nature of sexual desire: A clinician's perspective" աշխատանքում նշում է սեռական ցանկության երեք բաղադրիչ.
    մղում՝ ֆիզիոլոգիական բաղադրիչ
    մոտիվացիա՝ հոգեբանական բաղադրիչ
    ցանկություն՝ մշակութային բաղադրիչ:

    Վերոհիշյալ աշխատանքը, ֆիքսեմ, արտակարգ հետաքրքիր է, ու ցույց է տալիս հինգ հնարավոր պարադոքսներ՝ կապված բաղադրիչների անհամապատասխանությունների հետ, որոնք կարող են առաջացնել սեռական բնույթի խնդիրներ:

    Ինչևէ, ստացվում է, որ «միայն մարդու ֆիզիոլոգիական պահանջմունքների բավարարման հետ» կապված երևույթն իրականում բավականին բարդ է և ունի ֆիզիոլոգիական, հոգեբանական, մշակութային բաղադրիչներ, հետևաբար այն գործում է ֆիզիոլոգիական, հոգեբանական ու մշակութային պլաններում ու երեքում էլ ունի զգալի նշանակություն:

    Իհարկե, ֆորումից դուրս նման «բանավեճի» դեպքում ես ստիպված չէի լինի կարծիքս հիմնավորել կամ ապացուցել: Մի պարզ պատճառով՝ ես իմ շրջապատից բացառել եմ նման կարծիքներ արտահայտելու ընդունակ մարդկանց ու հանգիստ ապրում եմ: Ֆորումում, ինչևէ, ինչպես կան նման կարծիքներ արտահայտողներ, այնպես էլ, ցավոք, կարող են լինել դրանք կիսողներ:


    Սեռական զգացմու՞նքը, թե՞ ցանկությունը, թե՞ սեռական բնույթի զգացողությունները: Թե՞ սեռական ցանկությունը, որի մասին խոսում էինք: Հեղինակը նույնիսկ սեփական տերմինների մեջ չի կարողանում կողմնորոշվել, այն էր պակաս, որ կողմնորոշվեր սեփական սեռական «զգացմունքների» մեջ:

    Սեռական զգացմունքը գործնական է նույնիսկ չսահմանելով, թե ինչ է «սեռական զգացմունքը» (sexual feeling), արդեն զգում ենք, որ հեղինակը վերապահված վերաբերմունք ունի սեռական ոլորտի նկատմամբ՝ ժխտելով զգայական, ստեղծագործական, մշակութային ֆոները, երևակայության ու երազների վրա մարդու սեռականության ազդեցությունները, սահմանափակում է այն «գործնականով»: Ֆիքսենք, որ հենց այս մտածողային մոդելն է բացատրում հայ քյառթու տղաների «դիսկատեկում ծիդ կպցնելու» ու «Ծերեթելուց աղջիկ վերցնելու/սավունա տանելու» մեխանիզմները: Մեր կարծիքը հաստատվում է հեղինակի նախորդ պնդմամբ, որ «սա անվանվում է ստորին զգացմունք»:

    Կցանկանայի ձեր ուշադրությունը կենտրոնացնել «Սերը ` մարդու բարձրագույն զգացմունքներից մեկն է, որը ունենալիս զգացմունքի առարկան... մասի վրա: Աղայանի բառարանը մեզ օգնական՝ այս հատվածը վերլուծելիս, ինչը շատ կարևոր կլինի հաջորդ մասին պատասխանելիս: Դե ֆակտո, առարկա բառը նեղ իմաստով նշանակում է ֆիզիկապես գոյություն ունեցող իր, լայն իմաստով համարժեք է «օբյեկտ» բառին: Հեղինակը ցուցաբերում է մարդու օբյեկտացում: Օբյեկտացումն ամրապնդվում է օբյեկտին հիերարխիկ (ի հակադրություն մաթեմատիկականի) արժեք հատկացնելով («զգացմունքի առարկան գնահատվում է որպես բարձրագույն արժեք»): Այսինքն մենք ունենք օբյեկտ, որն ունի կոնկրետ հիերարխիկ արժեք:

    «այդ զգացմունքն ունեցողը իմաստավորում է իր կյանքը և ոչ թե բավարարում ցածրագույն կարճաժամկետ ունեցած զուտ ֆիզիկական զգացմունքը/բնազդը»՝ հասարակ դպրոցական աղջկա հուշատետրին արժանի պնդման («իմաստավորում է կյանքը») ու սեռականությունից վախեցած չամուսնացած կնոջ կարդացած քարոզի («ցածրագույն կարճաժամկետ ունեցած զուտ ֆիզիկական զգացմունքը/բնազդը») միահյուսում է: Այն աբստրակտ, հեղինակի կողմից չսահմանված երևույթը արժևորում է էլ ավելի աբստրակտ, էլ ավելի դժվար սահմանելի երևույթով («գլումերուլոնեֆրիտ, որովհետև սինխրոֆազոտրոն» տրամաբանությամբ), ու այդ կասկածելի արժևորումից հետո այն հակադրում է հեշտ սահմանվող, գրեթե շոշափելի հասկացությանը՝ վերջինս «արժեզրկելով» սեփական ագրեսիայով պայմանավորված զուտ սոցիալական շերտի պարադիգմը/նախապաշարմունքները դրսևորող պնդումներով: Կարճ ասած, այս պնդումը նույնքան խելքին մոտ է, ինչքան «Աշոտը մեր ախպերն է, որովհետև Վալոդը *պահպանակ նշանակող բառ* է» պնդումն այն տեսանկյունից, որ հեղինակը երկու խիստ սուբյեկտիվ ու աբստրակտ պնդումների հիման վրա փորձում է ընթերցողից զգայական ռեզոնանս ստանալ ու դրանով ֆիքսել իր համար արժեքավոր երևույթի գերակա դիրքն իր կողմից անառողջ ատելության արժանացած երևույթի նկատմամբ: Հեղինակի վերաբերմունքը ոչ միայն ոչ հասուն ու ինֆանտիլ է, այլ նաև կրում է որոշակի տրավմատիկ ֆոն, որը կարող է խոսել սեռական հասունացման տարիքին նախորդած շրջանում սեռական բնույթի տրավմատիկ զգացողությունների մասին՝ օրինակ, սեռական/նախասեռական հետաքրքրություններին մեծահասակների պատժով պատասխանելը, և այլն: Ակնհայտ է հեղինակի սեռական ինհիբիցիան ու սեռական ցանկության մասին մտածելիս ներքին ագրեսիայի ֆոնը, որը պայմանավորված է բավականին վաղ տարիքում ձևավորված արգելակման մեխանիզմներով:



    Լսիր եթե դու էակին որպես իր չես ընկալում. նախորդ պարագրաֆը քննարկելիս ես ցույց տվեցի, որ հեղինակն օբյեկտիֆիկացնում է մարդուն, ում նկատմամբ տածվում են սիրային զգացմունքներ: Օբյեկտիֆիկացնելու համար պարտադիր չի մարդուն շկաֆ համարել, կարող է դասվել օբյեկտների լրիվ նոր դասի: Ինչևէ, դա չի փոխում օբյեկտիֆիկացիայի փաստը, ինչից հետևում է, որ որպես օբյեկտ դիտարկվող մարդու սեփական, անկախ զգացողություններ, մտքեր, մղումներ արտահայտելու ցանկացած փորձը դիտարկվելու է որպես մարտահրավեր օբյեկտի ստատուսին: Հենց սա էլ սեփականատիրական զգացողությունն է:

    Ինչից հետո հեղինակը չգիտես ինչու շարունակում է ապացուցել, որ ես լրիվ ճիշտ էի որակել իր վերաբերմունքը որպես սեփականատիրական («նրան անմնացորդ կերպով տիրելու ցանկությունը»), հետո փորձում է «կռուտիտ լինել»՝ «Էակին տիրելը նույնը չէ ինչ տիրես որևէ նյութական կառույցի, էակին տիրելով մարդը չի դառնում սեփականատեր այլ դառնում է երջանիկ»: Այս նախադասության տրամաբանությունը նույնպես, ինչպես էլ սպասելի էր, բացակայում է: Ասենք, նույն հավանականությամբ կարելի էր գրել՝ լեզվաբանական ավարտելով մարդը չի դառնում լեզվաբան, այլ դառնում է, ասենք, թախծոտ:

    Շատերն են որոնք խանդը վերագրում են որպես անվստահություն, որը որոշ սահմաներում իրոք հասկանալի է, բայց որ հստակ ասվի խանդը անվստահություն է դա սխալից էլ սխալ կլինի

    Հետաքրքիր շարադրման ձև է, ես էլ երևի սկսեմ խոսքիս մեջ օգտագործել «սխալից էլ սխալ», «նասկուց էլ նասկի», «կանաչից էլ կանաչ», «շաուրմայից էլ շաուրմա» արտահայտությունները: Ցավոք, ինչպես հեղինակի մնացած պնդումները, այն չի ավարտվում «որովհետև» բառով ու նրան չի հաջորդում արգումենտացիան:

    Օրինակ ես կխանդեմ երբ կինս ունենա մի ընկեր որի հետ հաճախ կհանդիպեր կիսվելու նկատառումներով, սա ոչ թե անվստահություն է իմ կողմից այլև ուղղակի ցանկություն, ցանկություն որի էությանն է ընդունվել ` ամեն ինչ:

    Վերևի նախադասությունն իրենից նույնիսկ հոդաբաշխ գրավոր խոսք չի ներկայացնում: Մինչև ինչ-որ պահը դեռ հասկանալի է. հեղինակը խոստովանում է, որ ինքը տհաճ քյառթու կերպար է, որին դուր չի գալիս, երբ իր՝ մինչև օբյեկտի ստատուսի իջեցված հիպոթետիկ կինը հաճախ հանդիպում է ընկերների հետ, ու հետո պնդում է, որ դա ոչ թե անվստահության արտահայտում է, այլ ցանկության, իսկ հետո հեղինակը կորցնում է տրամաբանության գիծն ու նախադասությունը դադարում է որևէ իմաստ արտահայտել: Տրամաբանական կապը փորձում է վերականգնվել գրառման հանգուցալուծման մեջ, երբ հեղինակը փոխում է թեման ու անդրադառնում իր «տակնուվրա անել» արտահայտությանը՝ պնդելով, որ ինքը թեև դա երբեք չի նշել, բայց ի նկատի է ունեցել, որ «ինչ իմաստ ունի տակնուվրա անել եսիմինչը» արտահայտությունն անդրադառնում էր արտամուսնական կապերի ազդեցությանն ամուսնական զույգի մյուս կեսի վրա: Ինչևէ, հեղինակը նորից ճնշված ագրեսիայի պոռթկումներ է ունենում, վատ շարադրում խոսքը:

    Բայց ես հասկացա հեղինակի տրամաբանության բացակայության պատճառը՝ հեղինակը համարում է, որ եթե ինքն ինչ-որ բան չի գրում, բայց ի նկատի ունի, ես պարտավոր եմ տեսնել դա: Կցանկանայի հիշեցնել հեղինակին, որ ես իրեն ոչինչ պարտավոր չեմ:



    Տենց մի չեմպիոն էլ գիտեի՝



    Կուրիցինը: Вот так вот.
    Խորհուրդ չեմ տա բախտդ փորձես քանի որ, իմ մոտ դու բախտ չունես այլ դու իմ զսպվածության գերին ես ընդամենը:
    Ամեն շեշտածս սահմանումը պաշտոնական գիտական կայքէջից էր հանված դու ոչ թե ինձ հակառակվեցիր այլ պաշտոնական գիտությանը: Կարդում եմ գրածներդ ու պարզ տեսնում, որ տրամաբանության ԱՊԱՑՈՒՑԵԼ բաժինը շատ ես կարդացել, բայց դե զուր, նաև տեսա մանկական հոգեբանակն ճնշում... ապրես - ապրես ժպիտի համար:

  13. #55
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Զաքար-ի խոսքերից Նայել գրառումը
    պաշտոնական գիտական կայքէջից էր հանված
    Զաքար ջան, խնդրում եմ այդ պաշտոնական գիտական կայքէջի հասցեն տուր, ուսումնասիրեմ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մինա (28.07.2014)

  15. #56
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Զաքար-ի խոսքերից Նայել գրառումը
    Խորհուրդ չեմ տա բախտդ փորձես քանի որ, իմ մոտ դու բախտ չունես այլ դու իմ զսպվածության գերին ես ընդամենը:
    Ամեն շեշտածս սահմանումը պաշտոնական գիտական կայքէջից էր հանված դու ոչ թե ինձ հակառակվեցիր այլ պաշտոնական գիտությանը: Կարդում եմ գրածներդ ու պարզ տեսնում, որ տրամաբանության ԱՊԱՑՈՒՑԵԼ բաժինը շատ ես կարդացել, բայց դե զուր, նաև տեսա մանկական հոգեբանակն ճնշում... ապրես - ապրես ժպիտի համար:
    Որ *խաղաղություն, ծաղիկներ, կապույտ երկինք, սպիտակ ամպեր, բարություն, ժպիտներ, ծիածան, փիսիկներ, օմ* պաշտոնական գիտության ինչ *հանգստություն, հիշիր, թե ինչպես է հոսում առվի ջուրը, ալիքներն ինչպես են զարկվում ափի ավազին, քամին հանգիստ փչում է, խաղում ցորենի հասկերի հետ. պատկերացրու, որ պառկած ես չհնձած, դեռ կանաչ արտում ու ամպերին ես նայում* կայքեջից, եթե բավականաչափ սիրալիր կլինեիր ինձ հասցեն տրամադրելու համար, ես միգուցե պատրաստ լինեի վերանայել... ինչու՞ եմ ձևացնում, արի խոստովանենք, որ նույնիսկ «պաշտոնական գիտություն» արտահայտությունը սխալ է, ու դու դժվար թե նույնիսկ իմ գրառումն ի վիճակի եղած լինես մինչև վերջ կարդալ ու հասկանալ, այն էր պակաս՝ գիտական աղբյուրի գիտական հոդվածներ:

    Զաքար, դու կամ շատ չաղ տրոլլ ես, կամ ես քեզ համար վատ նորություններ ունեմ:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  16. #57
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.05.2014
    Հասցե
    Երկիր
    Գրառումներ
    495
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Զաքար ջան, խնդրում եմ այդ պաշտոնական գիտական կայքէջի հասցեն տուր, ուսումնասիրեմ
    Կարող ես այստեղ էլ տեսնել Չուկ ջան:
    http://hy.m.wikipedia.org/wiki/%D4%B...A5.D6.80.D5.A8

  17. #58
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.05.2014
    Հասցե
    Երկիր
    Գրառումներ
    495
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Որ *խաղաղություն, ծաղիկներ, կապույտ երկինք, սպիտակ ամպեր, բարություն, ժպիտներ, ծիածան, փիսիկներ, օմ* պաշտոնական գիտության ինչ *հանգստություն, հիշիր, թե ինչպես է հոսում առվի ջուրը, ալիքներն ինչպես են զարկվում ափի ավազին, քամին հանգիստ փչում է, խաղում ցորենի հասկերի հետ. պատկերացրու, որ պառկած ես չհնձած, դեռ կանաչ արտում ու ամպերին ես նայում* կայքեջից, եթե բավականաչափ սիրալիր կլինեիր ինձ հասցեն տրամադրելու համար, ես միգուցե պատրաստ լինեի վերանայել... ինչու՞ եմ ձևացնում, արի խոստովանենք, որ նույնիսկ «պաշտոնական գիտություն» արտահայտությունը սխալ է, ու դու դժվար թե նույնիսկ իմ գրառումն ի վիճակի եղած լինես մինչև վերջ կարդալ ու հասկանալ, այն էր պակաս՝ գիտական աղբյուրի գիտական հոդվածներ:

    Զաքար, դու կամ շատ չաղ տրոլլ ես, կամ ես քեզ համար վատ նորություններ ունեմ:
    Եսասեր մարդիկ բազմաթիվ անգամ համոզվել եմ, որ ամենաթույլերն են և այս պատճառով դու դարձար զսպվածության գերի: Եթե վստահ ես որ կարող ես զարմացնել ինձ ապա փորձիր:
    Հա իսկ ինչ վերաբերվում է Պ/Գ - յանը ապա ասեմ ես թեզ չեմ գրում. կարծիք եմ հայտնում պարզ/հասկանալի/ըմբռնելի:

  18. #59
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Զաքար-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարող ես այստեղ էլ տեսնել Չուկ ջան:
    http://hy.m.wikipedia.org/wiki/%D4%B...A5.D6.80.D5.A8
    Զաքար ջան, Վիքիպեդիան մեղմ ասած գիտական կայք չի: Էստեղ լիքը լավ ինֆո կա, բայց ես զգույշ կլինեի դրան աներկբա վստահելուց:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rhayader (26.07.2014)

  20. #60
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Զաքար ջան, Վիքիպեդիան մեղմ ասած գիտական կայք չի: Էստեղ լիքը լավ ինֆո կա, բայց ես զգույշ կլինեի դրան աներկբա վստահելուց:
    Նամանավանդ եթե վերջին անգամ խմբագրվել է Զաքարյան Լուսինե անվամբ մարդու կողմից:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

Էջ 4 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 19
    Վերջինը: 29.08.2018, 14:42
  2. Սեռական հարաբերություններ ընկերների միջև
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 342
    Վերջինը: 27.08.2017, 03:31
  3. Նախամուսնական սեռական հարաբերություններ - 2
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 51
    Վերջինը: 29.08.2014, 02:14
  4. Նախամուսնական սեռական հարաբերություններ
    Հեղինակ՝ Vahram, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 1394
    Վերջինը: 26.06.2011, 00:15
  5. Ազատ հարաբերություններ
    Հեղինակ՝ Brigada, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 46
    Վերջինը: 17.08.2008, 04:08

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •