User Tag List

Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 85 հատից

Թեմա: Ամուսնություն և ազատ սեռական հարաբերություններ այլ անձանց հետ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #29
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    39
    Գրառումներ
    6,278
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Զաքար-ի խոսքերից Նայել գրառումը
    Սեռական ցանկությունը որը ծնում է հարաբերության պահանջ դա մարդկային բնազդ է և կարծում եմ հանուն բնազդի չարժի վերացնել մարդուն հատուկ կամ բնորոշ Սեր զգացմունքը, տակնուվրա անել հոգեկան աշխարհը և ընդանրապես այդ որտեղ է որ Սերն անջատ է խանդից, որ բանականի մոտ է այդպես...
    Ես որ նախնտրում եմ ե տարբերակը
    Բարություն, ծաղիկներ, փիսիկներ, փախլավա, Դեբյուսիի «Բերգեմասկ սյուիտա», օմ մանի պադմե հում

    Կրկնիր ինքդ քեզ. դու թույլ չես տալու, որ հերթական աբսուրդի աստիճանի ոչ խելամիտ կարծիքը քեզ ստիպի դուրս գալ հոգեկան հավասարակշռությունից: Ամեն ինչ լավ է, բարի, գեղեցիկ, կապույտ երկինք, ամպեր:

    Չէ, չի աշխատում:

    Սեռական ցանկությունը որը ծնում է հարաբերության պահանջ դա մարդկային բնազդ է
    Այսինքն, հատուկ կամ բնորոշ է մարդուն:
    և կարծում եմ հանուն բնազդի չարժի վերացնել մարդուն հատուկ կամ բնորոշ Սեր զգացմունքը,
    Որն, ըստ հեղինակի, նույնպես հատուկ կամ բնորոշ է մարդուն: Ինչևէ, հեղինակը ոչ մի կերպ չի կարողանում առաջ բերել բնազդի ու զգացմունքի հակադրությունն այն դեպքում, երբ որոշ միամիտ մարդիկ, ես էլ իրենց թվում, համարում ենք, որ բնազդն ու զգացմունքները մարդու հոգեբանության մեջ կոմպլեմենտար են՝ լրացնում են իրար, ոչ թե իրարամերժ: Ու թեև սեռական հակումը, որն իրականում բնազդից շատ ավելի բարդ երևույթ է, պարտադիր չի ենթադրում սիրային զգացմունք, ու սիրային զգացմունքն էլ, լինելով զուտ հոգեբանական երևույթ, կարող է առանձնացված լինել ֆիզիոլոգիականից, իրենք իրար հետ հիանալի համատեղվում են: Ավելի պարզ լեզվով ասած, ես չեմ կարծում, որ այստեղ ինչ-որ մեկը պատի ծակից է դուրս եկել:
    տակնուվրա անել հոգեկան աշխարհը
    Ես ընդունում եմ, որ հավանական է՝ հեղինակի անձնական սեռական խնդիրները պատճառ են դառնում, որպեսզի նրա մոտ սեռական հակումը «տակնուվրա անի հոգեկան աշխարհը», բայց կխնդրեի այդ խնդիրները չտարածել համայն մարդկության վրա: Ու ընդհանրապես, խնդիրներն ավելի լավ է լուծել, ոչ թե արտամղել անգիտակցական:
    և ընդանրապես այդ որտեղ է որ Սերն անջատ է խանդից, որ բանականի մոտ է այդպես...
    Խանդն, ըստ էության, անվստահության, ոչ թե սիրո արտահայտում է, ինչպես նաև սեփականատիրական հակումների: Այլ կերպ ասած, խանդը սովորաբար նշան է, որ Ա անձն օբյեկտացնում է Բ անձին ու դիտարկում որպես իր սեփականություն հանդիսացող իր, ոչ թե Ա+Բ հարաբերությունների համարժեք սուբյեկտ:
    Ես որ նախնտրում եմ ե տարբերակը
    Ու նորից հաջորդ նախադասությունը նախորդի հետ ոչ մի տրամաբանական կապ չունի: Հեղինակը չի կարողանում հասարակ տրամաբանական կառույց ապահովել սեփական կարծիքի պատճառով, բայց ցանկանում է, որ իր կարծիքը մնացած կարծիքներին համարժեք դիտարկվի: Իսկ նման բան, ցավոք, հնարավոր է միայն այնտեղ, որտեղ վարդագույն պոնիները թիթեռնիկներ են արածում ու ծիածան են միզում:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Վոլտերա (27.07.2014), Տրիբուն (28.07.2014)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 19
    Վերջինը: 29.08.2018, 14:42
  2. Սեռական հարաբերություններ ընկերների միջև
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 342
    Վերջինը: 27.08.2017, 03:31
  3. Նախամուսնական սեռական հարաբերություններ - 2
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 51
    Վերջինը: 29.08.2014, 02:14
  4. Նախամուսնական սեռական հարաբերություններ
    Հեղինակ՝ Vahram, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 1394
    Վերջինը: 26.06.2011, 00:15
  5. Ազատ հարաբերություններ
    Հեղինակ՝ Brigada, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 46
    Վերջինը: 17.08.2008, 04:08

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •