ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՈՒԺԸ
Ընտրություն` նշանակում է գիտակցվածություն, - գիտակցվածության վերին աստիճանը: Չկա գիտակցվածություն` ընտրություն էլ չկա: Ընտրությունը սկսվում է այն ժամանակ, երբ դուք դադարում եք նույնացնել ձեզ ձեր մտքի և նրա պայմանադրած մոդելների հետ և սկսում եք լինել ներկա: Մինչ այդ, հոգևոր իմաստով դուք գտնվում եք չգիտակցվածության վիճակում: Դա նշանակում է, որ ձեր մտքերը, զգացմունքներն ու վարմունքները ենթարկված են ձեր մտքի պայմանավորվածությանը:
Ոչ ոք կոնֆլիկտներ, ցավ և սահմանափակ հնարավորություններ չի ընտրում: Ոչ ոք չի կանգնեցնում իր ընտրությունը խելացնորության վրա: Այդ ամենը ձեր կյանք է մտնում այն պատճառով, որ անցյալը ոչնչացնելու համար ձեր մոտ բացակայում է ներկայությունը, խավարը ցրելու համար ձեզ չի հերիքում լույս: Դուք մասնակիորեն եք ներկա: Դուք դեռևս ամբողջովին չեք արթնացել: Մինչև վերջնկանապես չարթնանաք, ձեր կյանքը կառավարելու է պայմանավորված միտքը:
Օրինակ, եթե դուք, հազարավոր ուրիշների պես, վիրավորանք եք պահել ձեր ծնողների հանդեպ` նրանք ինչ-որ բան չեն արել կամ արել են ոչ այնպես, - նշանակում է, դուք համարում եք, որ ձեր ծնողներին ունեին ընտրություն և կարող էին այլ կերպ վարվել: Մեզ միշտ թվում է, որ մարդիկ ընտրություն ունեն: Բայց դա մոլորություն է:
Ի՞նչ ընտրության մասին կարող է գնալ խոսքը, եթե կյանքը կառավարում է միտքը և մտքի պայմանավորած մոդելները, եթե մարդ իր մտքի հետ մի ամբողջականություն է կազմել:
Ոչ մի ընտրություն չկա: Դուք նույնիսկ ներկա չեք: Մտքի հետ նույնանալը` լուրջ անոմալիա է: Դա խելացնորության տարատեսակ է: Այս կամ այն աստիճանով մենք բոլորս ենթակա ենք այդ հիվանդությանը: Հենց որ դուք դա գիտակցեք, բոլոր վիրավորանքները կանհետանան: Ինչպե՞ս կարելի է նեղանալ ուրիշի հիվանդության վրա: Միակ հնարավոր արձագանքն այստեղ` կարեկցանքն է:
Եթե մարդուն կառավարում է միտքը, ուրեմն նույնիսկ ընտրության բացակայության դեպքում էլ մարդ տառապում է իր չգիտակցվածության հետևանքներից և բազմապատկում է ցավը: Նա չի կարող դեն նետել վախի, կոնֆլիկտների, խնդիրների ու ցավի բեռը: Բայց վաղ թե ուշ գալիս է պահը, երբ տառապանքը դուրս է բերում մարդուն չգիտակցվածության վիճակից:
Քանի ձեր պատկերացումը ձեր մասին հիմնված է անցյալի իրադարձությունների վրա, դուք չեք կարող ներել ոչ ձեզ, ոչ
ուրիշներին: Իսկական ներումը հնարավոր է այն ժամանակ միայն, երբ դուք մուտք ես ստանում դեպի Ներկա Պահի ուժը` դեպի
ձեր սեփական ուժը: Դա ծածկում է անցած թուլությունը, և դուք հասկանում եք, որ ձեզ հասցրած (և ձեր հասցրած)
վիրավորանքները ոչ մի կերպ չեն դիպչում այն լուսափայլ էությանը, որը դուք իրականում կաք:
Երբ դուք չեք դիմադրում նրան, ինչ կա, և ներկա եք լիովին, անցյալը կորցնում է իր իշխանությունը ձեր վրա: Դուք դադարում եք
զգալ նրա կարիքը: Գլխավորը` ներկայությունն է: Գլխավորը` Ներկա Պահն է:
Դիմադրությունն անբաժան է մտքից, այդ պատճառով հրաժարումը դիմադրությունից` հանձնվելը` նշանակում է վերջ մտքի տիրապետությանը. ինքնակոչիկը, կեղծ աստվածությունն այլևս "դուք" չի ձևանում: Դատողություններն ու բացասականությունը վերանում են:
Մարդու առջև բացվում է նախկինում մտքի ստվերի տակ գտնվող Լինելության աշխարհը:
Հոգում սկսում է լռություն և աննկարագրելի հանգիստ տիրել:
Այդ հանգստության մեջ հսկայական ուրախություն է կայծկլտում:
Ուրախության մեջ ապրում է սերը:
Իսկ ամենակենտրոնում թաքնված է սրբազանը, անծայրածիրը: Այն, ինչն անհնար է անվանել:
Վ Ե Ր Ջ
Էջանիշներ