Մի բան էլ հիշեցի, թեմայից դուրսոտ ա, բայց էլի հայկական ազգայնականության բնորոշող մի հատկանիշ ա: Էս Շոտլանդիայի անկախությունը որ չստացվեց, մեր հայերից ֆեյսբուքներում ստատուս էին գրել, թե դա նրանից ա, որ ինչքան թափթփուկ (կամ ավելի կոպիտ որակումներ) ազգ կա, բերել լցրել են ու քվեարկելու իրավուքն են տվել, դրա համար էլ չհաղթեցին: Շոտլանդիան չէր անկախացել, հայերի ազգային զգացումներն էին խոցվել: Էստեղ շոտլանդացիներից ում հետ խոսում եմ, ոչ ոք միգրանտներին չի մեղադրում, հիմնական մեղքը ըստ իրանց ԲԻԲԻՍի-ինն ա, որ մարդկանց ուղեղները լվանում ա ու ավագ սերնդի վրա շատ ուժեղ ա հեռուստատեսության ազդեցությունը, իսկ ովքեր նախընտրում են ինտերնետից նորությունները իմանալ, տեսնում են, թե որքան կեղծիք կա ԲիԲիՍի-ի լուրերում, ու վստահ են, որ հաջորդ հանրաքվեն երբ լնի, ևս մի սերունդ կգա, ովքեր ազատ կմտածեն ու արդեն կհաղթեն: Մի խոսքով՝ թեմային վերադառնալով՝ երրորդ սորտի մարդու հասկացություն պիտի գոյություն չունենար, որ մտքովդ չանցնի, թե երրորդ սորտի մարդիկ են լինում, որ հանկարծ մի օր չմտածես, թե վայթե ինձ երրորդ սորտի մարդու տեղ դրեցին: