Փուլերը բավական լավ են նկարագրած, համենայն դեպս իմ փորձի հետ բռնում է, բնականաբար որոշակի ճշգրտումներով։
Առաջին փուլը կապված է եղել ոչ այնքան մշակույթի, որքան ծովի մոտ ապրելու ու տուն կահավորելու հետ։ Հայաստանում ես նման հնարավորություն երբեք չեն ունեցել, իսկ այստեղ բնակարանները դատարկ են վարձակալվում։ Կա միայն խոհանոցի ու բաղնիքի կահույք, մեկ էլ կարող է լինել աման լվացող մեքենա և օդորակիչ։ Երկար֊բարակ չափ ու ձև էի անում, պտտվում կահույքի ու տեխնիկայի խանութներով, ընտրում, գնում, հավաքում։ Այո այո, կահույքը մեծամասամբ տուփի մեջ է մասերով, ինքդ պիտի հավաքես։ Ամեն նոր կահույքի կտոր բնակարանում ավելացնելիս էյֆորիայի զգացում էր։
Երկրորդ փուլում ուղեղը դադարեց ամեն օր էյֆորայի դոզա ստանալ, որին արդեն սովորել էր։ Գումարած մենակության զգացումը։
Երրորդ փուլը սկսվեց ոչ թե մեկ֊երկու տարի, այլ արդեն չորս ամիս հետո։ Ես լավ էի պատկերացնում, թե ուր եմ գնում ու ինչու եմ գնում։
Էջանիշներ