Ես մի յոթ տարի առաջ էի ուզում սենց թեմա բացել, երբ մշակութային շոկից սատկում էի, բայց, չգիտեմ ինչի, տենց էլ չբացեցի։ Երևի մտածեցի՝ իմ վիճակում գտնվող ուրիշ մարդ չկա, դժվար թե մարդիկ գրեն էդ թեմայում։
Նախ ասեմ, որ ես տենց էլ չիմացա, թե ինչ ա էդ «մեղրամսային փուլը», ինձ մոտ դա բացարձակապես չեղավ, չնայած նրան, որ էդ շրջանը համընկնում էր իմ ամուսնական մեղրամսի հետ։ Իսկ երկրորդ՝ բուն շոկային փուլը սկսվեց դեռ ինքնաթիռից... Դրա մասին օրագրումս/բլոգումս մանրամասն գրել եմ, էլ նորից չնկարագրեմ զգացողություններս։ Մենակ ասեմ, որ ահավոր ծանր շոկ եմ ապրել հենց սկզբից։ ու մոտ մի տարի տևել ա էդ ծանր վիճակը։ Ի տարբերություն ձեզ, ես ո՛չ սովորելու էի եկել, ո՛չ էլ աշխատելու, որ գոնե ցրվելու բան ունենայի։ Ցրվելուս միակ միջոցն ինտերնետն էր, մասնավորապես՝ Ակումբը։ Էդ էլ որ չլիներ, ուղղակի չեմ ուզում պատկերացնել, թե հետս ինչ կարող էր լինել։ Ու էդ էն դեպքում, երբ ամուսինս էլ շատ ուշադիր ու սատարող ա եղել։ Ուղղակի իրավիճակն էր նենց, որ ինքը շատ բան չէր կարող անել։ Մի քիչ էլ վիճակս մեղմում էր «Միջազգային ուսանողների կանանց խմբի» հանդիպումներին հաճախելը, որտեղ հավաքված կանանց զգալի մասն իմ կարգավիճակում հայտնված մարդիկ էին։ Բայց դե հանդիպում էինք շաբաթը մեկ, ճիշտ ա, որոշ մարդկանց հետ թեթևակի մտերմություն եղել ա խմբից դուրս, բայց, մեկ ա, էն չէր, օտարություն, մեկ ա, զգում էի։
Էդ շրջանում, կարգավիճակիցս ելնելով, ես ոչ սովորելու, ոչ էլ աշխատելու իրավունք չունեի. վիզաս թույլ չէր տալիս (ուսանողի կնոջ կարգավիճակը տենց ա)։ Չնայած էն ժամանակ ցանկություն էլ չունեի, ընդհանրապես տնից դուրս գալու, որևէ տեղ գնալու, առավել ևս՝ որևէ մեկի երեսը տեսնելու ու հետը շփվելու նվազագույն ցանկություն չունեի։ Ամեն ինչ տհաճ, օտար ու սխալ էր թվում։ Ուտելու բան չէի գտնում. բոլոր ուտելիքներից զզվելի համ էի առնում, մենակ իմ եփած ճաշերն էի կարողանում ուտել։ Ամեն տեղից ու ամեն ինչից զզվելի հոտեր էի առնում։ Մենակ զզվելի չէ, նաև ՕՏԱՐ։ Որ գոնե հարազատ զզվելի լիներ, էլի ոչինչ։ Մարդիկ էլ իրանց ամեն ինչով էնքան ուրիշ էին ու էնքան ոչ իմ աշխարհից, որ երբ պատկերացնում էի՝ ես իրենց մեջ պիտի ապրեմ, մեռնելս գալիս էր։ Կարոտի զգացումն էլ խեղդում էր աննկարագրելի ձևով։ Համ Հայաստանն էի ահավոր կարոտում, համ մերոնց, համ ընկերներիս, հատկապես ակումբցիներին ու հատկապես Ակումբի հանդիպումները, որոնք իմ գնալուց առաջ հաճախակիության գագաթնակետին էին հասել. համարյա ամեն օր հանդիպում էինք։ Ու էդքանից հետո իմ ԱՄՆ–ի կյանքը լուրջ զրկանքներով լի էր։ Ամեն անկապ մանրուք կարող էր պահի տակ նենց անտանելի կարոտի նոպա առաջացնել, որ ժամերով լացեի։
Երրորդ՝ հարմարման փուլն ինձ մոտ ոնց որ թե տարիներով լռված է գետոյացման ու ինտեգրացիայի միջև ընկած ինչ–որ անկապ կետում։
Հետադարձ մշակութային շոկ չեմ ապրել բացարձակապես։ ԱՄՆ–ում ապրածս յոթ տարիների ընթացքում չորս անգամ Հայաստան եմ եկել, ու ոչ մի անգամն էլ չի եղել մշակութային շոկ։ Բայց ինձ թվում ա՝ հաջորդ անգամ որ գամ, արդեն լինելու ա՝ կապված մեր՝ տղայիս պահելու, կերակրելու ու ապրելակերպի հետ կապված մի շարք երևույթների հետ, արդեն պատկերացնում եմ էդ բախումները։ Ուղղակի մինչև հիմա որ փոքր ա եղել, հեշտ ա եղել վերահսկումն ու արտաքին աշխարհի ոչ ցանկալի երևույթներից հեռու պահելը, բայց հաջորդ անգամ որ գանք, պիտի որ արդեն ուրիշ լինի էդ առումով։ Նենց որ ես վախով սպասում եմ։
Հիմա ինձ մոտ քիչ–քիչ մի ուրիշ տեսակի շոկ ա սկսվում, երևի կարելի ա սոցիալական անվանել, բայց էդ արդեն էս թեմայի հետ կապ չունի...




։
Մեջբերել


Էջանիշներ