User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 27 հատից

Թեմա: Մշակութային շոկ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նենց հետաքրքիր ա, ինձ թվում ա՝ փոքր տարիքում մշակութային շոկն ավելի թեթև ա անցնում, հետադարձ մշակութայինը՝ շատ ավելի ծանր: Համ էս վերևի օրինակներն են դրա մասին խոսում, համ էլ սեփական փորձից գիտեմ:

    Մի քիչ էլ ես կյանքս պատմեմ
    Ուրեմն երբ տեղափոխվեցինք Պրահա, ես մշակութային շոկ կամ դրան հիշեցնող որևէ երևույթ բացարձակապես չեմ հիշում, չնայած բոլոր պայմանները կային. մութ ու ցուրտ, աղքատ Հայաստանից ընկել էի Եվրոպա ու հայերենից ու ջարդած ռուսերենից բացի ոչ մի լեզու չգիտեի: Կրթությունս անգլերեն էր, բայց բան չէի հասկանում, բացի մաթեմից: Սկի անգլերեն տառերը չգիտեի, իսկ ինձ սովորեցնող չկար, դեռ մի բան էլ պահանջվում էր անգլերեն տեքստեր գրել: Մի խոսքով, կատաստրոֆիկ վիճակ: Բայց արի ու տես, որ ոչ մի տեսակի մշակութային շոկ չապրեցի: Բայց այ երկու տարի անց, երբ վերադարձանք Հայաստան, մի անտանելի հետադարձ մշակութային շոկ սկսվեց ու դա շարունակվեց մոտ ութ-ինը տարի (համեմատաբար թեթևացավ համալսարանում, իսկ ակումբի հայտնվելուն պես լրիվ վերացավ ): Ասենք ահավոր բան էր էլի, երբ տասնյոթ տարեկան եքա էշ ես, բայց մի այլ կարգի նոստալգիայով ես հիշում Չեխիայի կյանքդ, էնտեղի ընկերներիդ անընդհատ սրտաճմլիկ նամակներ գրում, որոնց իրանք տենց էլ չեն պատասխանում:

    Հետո, երբ մեկնեցի մաստերս անելու, էդքան վստահ, որ մշակութային շոկ չեմ ունենալու, մոտ կես տարի հետո հայտնվեցի տարօրինակ իրավիճակում: Ահագին ժամանակ Բեռլինի վրա էի շառ անում: Երևի Բեռլինի նման ախմախ քաղաքը նաև նպաստեց, որ ավելի ծանր տանեմ: Բայց հիշում եմ՝ դաս համարյա չէի կարողանում անել, ատում էի ծրագիրս, անգամ ուզում էի կիսատ թողնել: Դեպրեսված էի մի այլ կարգի: Դրսում արև, իսկ ես հավես չէի անում տնից դուրս գալ: Զանազան մարդկանց հետ շփվել-ծանոթանալ էի փորձում, բայց չէր ստացվում: Համակուրսեցիներիս հավեսը չունեի: Ու հետաքրքիրն էն ա, որ համակուրսեցիներս էլ էին նմանատիպ բաների միջով անցնում, բայց ամեն մեկն իր ձևով: Օրինակ, նորզելանդացի կուրսեցիս, որի հետ հետագայում շատ ուժեղ մտերմացա, էդ ժամանակներում չարացած էր գերմանական համակարգի վրա, դասախոսների հետ հիստերիկացած կռիվներ էր անում, բողոքներ գրում, ուզում ծրագիրը կիսատ թողնել: Մի այլ համակուրսեցի փակվել էր սենյակում ու սերիալ էր նայում օրուգիշեր, ոչ մեկի հետ չէր շփվում: Մյուսն էլ կլուբերից դուրս չէր գալիս, առավոտներն էլ դեպրեսիաների մեջ էր ընկնում: Ու հետաքրքիրն էն ա, որ բուն արևմտաեվրոպացի համակուրսեցիներիս մոտ ոչ մի էս տեսակի բան չէր նկատվում, իրանց դզում էր Բեռլինը: Ու մեկ էլ էն ա հետաքրքիր, որ մենք վեց ամիսը մեկ երկիր էինք փոխում, ու էն մշակութային շոկը, որ պիտի վրա հասներ Հոլանդիայում, ամբողջ ծանրությամբ Գերմանիայի ուսերին ընկավ: Կարծեմ հենց էս շոկերի ժամանակ էլ հաստատ որոշեցի ավարտելուց հետո Հայաստան վերադառնալ. ընթացքում գալիս էի, ինձ ահավոր դզում էր Հայաստանը:

    Կուրսեցիներիցս մենակ մի հոգու մոտ էդ ամենը մի քիչ հետաձգվեց, հասավ Ֆինլանդիա: Նույնիսկ դեպրեսիայի դեմ դեղեր էր ստանում: Իսկ ես արդեն լրիվ դզված էի էնտեղ, դե եվրոպացիքն էլ պինդ ու կայուն, ոչ մի շոկ:

    Բայց շատ ավելի սարսափելի էր հետադարձ մշակութային շոկը, որ ունեցա, երբ վերադարձա Հայաստան: Էն որ զգում ես՝ հին ընկերներդ չկան կամ եթե կան, չի ստացվում իրանց հետ շփվելը: Տեղդ չես գտնում, պատեպատ ես խփվում, փաբերից դուրս չես գալիս: Էն որ զգում ես՝ չնայած քո երկիրն ա, բայց նորից պիտի զրոյից սկսես շրջապատ ստեղծել: Ու քեզ թվում ա՝ հեսա-հեսա դա կանցնի, բայց ինչքան ժամանակը գնում ա, էնքան ավելի ա խորանում: Իմ լավ ընկերներից մեկը, որ դրսում սովորել, հետ ա էկել, ասում էր՝ հանգիստ, մի տարի սենց ես լինելու: Բայց դե ես էդքան ձգողը չէի, առաջին հնարավորության դեպքում վեշերս հավաքեցի, ռադ էղա

    Ու մեկ էլ հիմա Դանիան ա: Ես հա ինձ զգոն եմ պահում, թե՝ շատ մի ուրախացի, դեռ մեղրամսային փուլում ես: Հեսա եղանակները վատանան, ժամանակն էլ անցնի, դեպրեսիաները կսկսվեն: Բայց դե համ էլ աշխատում եմ հնարավորինս շուտ առօրյա ու շրջապատ ձևավորել, որ երբ գան «վատ ժամանակները», փախնելու տեղ ունենամ:

    Հա, Ռուֆը ճիշտ ա ասում, երբ աշխատելու ես գնում, լրիվ ուրիշ ա ուսանողականից: Չնայած ուսանողականն էլի պրոբլեմատիկ ա, եթե մոնոէթնիկ կուրս ես ընկնում: Օրինակ, մի հայ աղջկա գիտեմ, Գերմանիայում էլի մեր համալսարանում էր սովորում, բայց իրա սաղ համակուրսեցիները գերմանացի էին: Ու ինքը էս ամենին գումարած համակուրսեցիների աջակցություն էլ չուներ, ինչը շատ ավելի ահավոր ա դարձնում ամեն ինչ:

    Հիմա որ ինձ նայում եմ, ես էլ եմ մոնոէթնիկ միջավայր ընկել, բայց իմ կոլեգաները շատ ուժեղ աջակցում են ինձ: Ես կարայի դեպրեսիայից սատկեի, եթե իրանք չլինեին: Ու խոխմն էն ա, որ ես եմ իրանցից դիստանցիա պահում, ոչ թե իրանք ինձնից: Բայց դե դա ժամանակի հարց ա, ես գիտեմ, որ ինձ ժամանակ ա պետք մերվելու համար:

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (22.07.2014), Smokie (23.07.2014), Yevuk (31.01.2015), Նիկեա (24.07.2014), Ուլուանա (21.07.2014)

  3. #2
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես մի յոթ տարի առաջ էի ուզում սենց թեմա բացել, երբ մշակութային շոկից սատկում էի, բայց, չգիտեմ ինչի, տենց էլ չբացեցի։ Երևի մտածեցի՝ իմ վիճակում գտնվող ուրիշ մարդ չկա, դժվար թե մարդիկ գրեն էդ թեմայում ։

    Նախ ասեմ, որ ես տենց էլ չիմացա, թե ինչ ա էդ «մեղրամսային փուլը», ինձ մոտ դա բացարձակապես չեղավ, չնայած նրան, որ էդ շրջանը համընկնում էր իմ ամուսնական մեղրամսի հետ ։ Իսկ երկրորդ՝ բուն շոկային փուլը սկսվեց դեռ ինքնաթիռից... Դրա մասին օրագրումս/բլոգումս մանրամասն գրել եմ, էլ նորից չնկարագրեմ զգացողություններս։ Մենակ ասեմ, որ ահավոր ծանր շոկ եմ ապրել հենց սկզբից։ ու մոտ մի տարի տևել ա էդ ծանր վիճակը։ Ի տարբերություն ձեզ, ես ո՛չ սովորելու էի եկել, ո՛չ էլ աշխատելու, որ գոնե ցրվելու բան ունենայի։ Ցրվելուս միակ միջոցն ինտերնետն էր, մասնավորապես՝ Ակումբը։ Էդ էլ որ չլիներ, ուղղակի չեմ ուզում պատկերացնել, թե հետս ինչ կարող էր լինել։ Ու էդ էն դեպքում, երբ ամուսինս էլ շատ ուշադիր ու սատարող ա եղել։ Ուղղակի իրավիճակն էր նենց, որ ինքը շատ բան չէր կարող անել։ Մի քիչ էլ վիճակս մեղմում էր «Միջազգային ուսանողների կանանց խմբի» հանդիպումներին հաճախելը, որտեղ հավաքված կանանց զգալի մասն իմ կարգավիճակում հայտնված մարդիկ էին։ Բայց դե հանդիպում էինք շաբաթը մեկ, ճիշտ ա, որոշ մարդկանց հետ թեթևակի մտերմություն եղել ա խմբից դուրս, բայց, մեկ ա, էն չէր, օտարություն, մեկ ա, զգում էի։

    Էդ շրջանում, կարգավիճակիցս ելնելով, ես ոչ սովորելու, ոչ էլ աշխատելու իրավունք չունեի. վիզաս թույլ չէր տալիս (ուսանողի կնոջ կարգավիճակը տենց ա)։ Չնայած էն ժամանակ ցանկություն էլ չունեի, ընդհանրապես տնից դուրս գալու, որևէ տեղ գնալու, առավել ևս՝ որևէ մեկի երեսը տեսնելու ու հետը շփվելու նվազագույն ցանկություն չունեի։ Ամեն ինչ տհաճ, օտար ու սխալ էր թվում։ Ուտելու բան չէի գտնում. բոլոր ուտելիքներից զզվելի համ էի առնում, մենակ իմ եփած ճաշերն էի կարողանում ուտել։ Ամեն տեղից ու ամեն ինչից զզվելի հոտեր էի առնում։ Մենակ զզվելի չէ, նաև ՕՏԱՐ։ Որ գոնե հարազատ զզվելի լիներ, էլի ոչինչ ։ Մարդիկ էլ իրանց ամեն ինչով էնքան ուրիշ էին ու էնքան ոչ իմ աշխարհից, որ երբ պատկերացնում էի՝ ես իրենց մեջ պիտի ապրեմ, մեռնելս գալիս էր։ Կարոտի զգացումն էլ խեղդում էր աննկարագրելի ձևով։ Համ Հայաստանն էի ահավոր կարոտում, համ մերոնց, համ ընկերներիս, հատկապես ակումբցիներին ու հատկապես Ակումբի հանդիպումները, որոնք իմ գնալուց առաջ հաճախակիության գագաթնակետին էին հասել. համարյա ամեն օր հանդիպում էինք։ Ու էդքանից հետո իմ ԱՄՆ–ի կյանքը լուրջ զրկանքներով լի էր։ Ամեն անկապ մանրուք կարող էր պահի տակ նենց անտանելի կարոտի նոպա առաջացնել, որ ժամերով լացեի։

    Երրորդ՝ հարմարման փուլն ինձ մոտ ոնց որ թե տարիներով լռված է գետոյացման ու ինտեգրացիայի միջև ընկած ինչ–որ անկապ կետում։

    Հետադարձ մշակութային շոկ չեմ ապրել բացարձակապես։ ԱՄՆ–ում ապրածս յոթ տարիների ընթացքում չորս անգամ Հայաստան եմ եկել, ու ոչ մի անգամն էլ չի եղել մշակութային շոկ։ Բայց ինձ թվում ա՝ հաջորդ անգամ որ գամ, արդեն լինելու ա՝ կապված մեր՝ տղայիս պահելու, կերակրելու ու ապրելակերպի հետ կապված մի շարք երևույթների հետ, արդեն պատկերացնում եմ էդ բախումները։ Ուղղակի մինչև հիմա որ փոքր ա եղել, հեշտ ա եղել վերահսկումն ու արտաքին աշխարհի ոչ ցանկալի երևույթներից հեռու պահելը, բայց հաջորդ անգամ որ գանք, պիտի որ արդեն ուրիշ լինի էդ առումով։ Նենց որ ես վախով սպասում եմ։
    Հիմա ինձ մոտ քիչ–քիչ մի ուրիշ տեսակի շոկ ա սկսվում, երևի կարելի ա սոցիալական անվանել, բայց էդ արդեն էս թեմայի հետ կապ չունի...
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 21.07.2014, 23:19:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (22.07.2014), Smokie (29.07.2014), Yevuk (31.01.2015), Նիկեա (24.07.2014)

  5. #3
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    միջմշակույթային հաղորդակցություն առարկան հիշեցի, Հոֆշտեդեի դիմենիաներ, ֆլան-ֆստան:

    հ.գ. էրասմուս-օրգասմուս փուլը մոռացել են
    Վերջին խմբագրող՝ Sagittarius: 21.07.2014, 23:22:

  6. #4
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետադարձ մշակութային շոկ չեմ ապրել բացարձակապես։ ԱՄՆ–ում ապրածս յոթ տարիների ընթացքում չորս անգամ Հայաստան եմ եկել, ու ոչ մի անգամն էլ չի եղել մշակութային շոկ։ Բայց ինձ թվում ա՝ հաջորդ անգամ որ գամ, արդեն լինելու ա՝ կապված մեր՝ տղայիս պահելու, կերակրելու ու ապրելակերպի հետ կապված մի շարք երևույթների հետ, արդեն պատկերացնում եմ էդ բախումները։ Ուղղակի մինչև հիմա որ փոքր ա եղել, հեշտ ա եղել վերահսկումն ու արտաքին աշխարհի ոչ ցանկալի երևույթներից հեռու պահելը, բայց հաջորդ անգամ որ գանք, պիտի որ արդեն ուրիշ լինի էդ առումով։ Նենց որ ես վախով սպասում եմ։
    Հիմա ինձ մոտ քիչ–քիչ մի ուրիշ տեսակի շոկ ա սկսվում, երևի կարելի ա սոցիալական անվանել, բայց էդ արդեն էս թեմայի հետ կապ չունի...
    Ան, հետադարձ որտեղի՞ց լինի Դու էսքան ժամանակ Հայաստան չես գնացել ապրելու, չէ՞: Էդ հյուր-բան գնալն էդքան էլ հաշիվ չի, չնայած ասում են՝ հետադարձ մշակութային շոկն ավելի թեթև ա անցնում, եթե ժամանակ առ ժամանակ այցելում ես երկիրդ, ոչ թե մի երեսուն տարի չլինելուց հետո վեշերդ հավաքում, գնում էնտեղ:

  7. #5
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ան, հետադարձ որտեղի՞ց լինի Դու էսքան ժամանակ Հայաստան չես գնացել ապրելու, չէ՞: Էդ հյուր-բան գնալն էդքան էլ հաշիվ չի, չնայած ասում են՝ հետադարձ մշակութային շոկն ավելի թեթև ա անցնում, եթե ժամանակ առ ժամանակ այցելում ես երկիրդ, ոչ թե մի երեսուն տարի չլինելուց հետո վեշերդ հավաքում, գնում էնտեղ:
    Հա, էդ ճիշտ ես ասում, բայց շատերին գիտեմ, որ տենց ժամանակավոր այցելությունների ժամանակ էլ են մշակութային շոկ ապրում ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  8. #6
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, էդ ճիշտ ես ասում, բայց շատերին գիտեմ, որ տենց ժամանակավոր այցելությունների ժամանակ էլ են մշակութային շոկ ապրում ։
    Էդ հեչ Տենց ասում ենք, բայց դա մշակութային շոկ չի: Նույնն ա, ինչ ասես օտար երկիր տուրիստ գնալուց մշակութային շոկ ես ապրում

  9. #7
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ան, հետադարձ որտեղի՞ց լինի Դու էսքան ժամանակ Հայաստան չես գնացել ապրելու, չէ՞: Էդ հյուր-բան գնալն էդքան էլ հաշիվ չի, չնայած ասում են՝ հետադարձ մշակութային շոկն ավելի թեթև ա անցնում, եթե ժամանակ առ ժամանակ այցելում ես երկիրդ, ոչ թե մի երեսուն տարի չլինելուց հետո վեշերդ հավաքում, գնում էնտեղ:
    Ի դեպ, էդ նույն սկզբունքով ուրիշ երկիր ժամանակավոր գնալու դեպքում էլ մշակութային շոկը պիտի որ ավելի թեթև լինի, քան երբ գնում ես անորոշ ժամանակով կամ գոնե էդ պահի դրությամբ՝ մշտական։ Ես համոզված եմ, որ եթե իմանայի՝ կոնկրետ ժամանակով եմ եկել, շատ ավելի թեթև կտանեի շոկը։ Իսկ ես մի տեսակ դատապարտվածի պես եմ եկել, նույնիսկ ի սկզբանե չեմ ուզեցել գալ, եկել եմ, որովհետև ամուսինս ստիպված էր գալ, դե, ես էլ իրա հետ պիտի լինեի։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մշակութային կոթողների տեղահանություն
    Հեղինակ՝ Tig, բաժին` Հայաստան
    Գրառումներ: 24
    Վերջինը: 08.02.2013, 15:46
  2. «Արևելք –Հայաստան» մշակութային երեկո
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Մշակութային անցուդարձ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 15.11.2012, 19:25
  3. www.arit.am մշակութային տեղեկատու
    Հեղինակ՝ Nasha, բաժին` Մշակութային անցուդարձ
    Գրառումներ: 13
    Վերջինը: 16.12.2010, 23:36
  4. Մշակութային նորություններ
    Հեղինակ՝ Մանոն, բաժին` Լրահոս
    Գրառումներ: 20
    Վերջինը: 15.12.2010, 14:30

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •