Մեջբերում մարդագայլուկ-ի խոսքերից Նայել գրառումը
ԱՄՆ գնալուց առաջ մեր գլխին էլ մի հատ մեծ լեկցիա կարդացին էս թեմայով: Բայց օրինակ ինձ մոտ մշակութային շոկը էդքան էլ չարտահայտվեց: Ասենք մի պահ կար, երբ ես տեսնում էի, թե ոնց են ընկերներս անընդհատ Հայաստանի մասին խոսում, կարոտում, ինչ-որ սրտաճմլիկ ստատուսներ գրում ֆեյսբուքում: Մեկն էլ նույնիսկ չդիմացավ, ծրագրի կեսից թողեց ու հետ եկավ Հայաստան: Իսկ ես մեկ-մեկ թեթև կարոտում էի ու անցնում էր:
Իմ կարծիքով հետադարձ մշակութային շոկն ավելի սարսափելի ա Արդեն համարյա հինգ տարի կլինի ինչ ԱՄՆ-ից եկել եմ, բայց մինչև հիմա էլ ժամանակ առ ժամանակ ահավոր դեպրեսվում եմ ու իմ էնտեղի կյանքն եմ նորից ուզում:

Առաջարկում եմ էս թեմայում նաև խոսել էն մասին, թե ոնց կարելի է հետադարձ մշակութային շոկը հաղթահարել կամ գոնե մի քիչ թեթևացնել էդ փուլը: Խմելը հաստատ չի օգնում ))
Ամերիկայի մշակութային շոկս էլ էր թեթև անցել, բայց շատ մեծ տարբերություն կար, Ամերիկայում իմ մոտ ասսիմիլյացիա էր, լրիվ մոռացել էի Հայաստանն ու հայերենը, իսկ Իտալիայում ինտեգրացիա էր առանց ասսիմիլյացիայի:

Դե էն թվերին Սկայպ չկար ու միջազգային զանգերն էլ սարսափելի թանկ արժեին, դրա համար տնեցիների հետ մի երկու անգամ եմ հեռախոսով խոսել ու մնացածն էլ ամիսը մեկ մի երկու տող email էի գրում: Փոխարենը host mom-ս էր իմ փոխարեն լավ երկար email-ներ մերոնց ուղարկում: Հետո երբ հետ եկա Հայաստան, սկզբի ժամանակները հայերեն ընդհանրապես չէի կարողանում խոսել, երբ փորձում էի, նախադասությանս կեսը անգլերեն էր ստացվում, նույնիսկ հայերեն բառերը տարօրինակ էին ականջիս հնչում: Դրանից հետո սկսվեց մի սարսափելի հետադարձ մշակութային շոկ, որից մի քանի տարի հետո նոր կարողացա դուրս գալ: