Բյուր, ճիշտ ա, մարդ չկա, որ մշակութային շոկ չանցնի, բայց կարող ա էնքան թեթև անցնես էդ շոկը, որ նույնիսկ չգիտակցես ու լուրջ հետևանքներ չթողնի: Ու մի ուրիշ բան էլ կա, ինչքան թեթև ես տանում մշակութային շոկն, էդքան ահավոր ա լինում հետադարձ մշակութային շոկն ու հակառակը:
Օրինակ Իտալիայում ես մշակութային շոկը շատ թեթև եմ տարել ու մի քիչ տարօրինակ ձևով: Գնալուցս մի երկու ամիս հետո սարսափելի դեպրեսիայի մեջ էի, էն կարգի, որ մի պահ ուզում էի ամեն ինչ թողնեի ու հետ գայի Հայաստան: Բայց պատճառը ոչ էնքան մշակութային շոկն էր, այլ կրթության հետ կապված պրոբլեմները, երբ որ ժամանակի սղության պատճառով չէի կարողանում նորմալ սովորել ու ինձ թվում էր ամբողջ սեմեստրը պրավալ եմ տալու: Բայց նախորդ տարվա ուսանողներն ինձ արդեն զգուշացրել էին, որ առաջին սեմեստրը շատ դժվար ա լինելու ու ընթացքում մի պահ եկավ, երբ կարողացա խելքս գլուխս հավաքել ու տակից պատվով դուրս գալ:
Նույնիսկ ինտեգրացիան տարօրինակ ձևով անցավ, քանի որ միջազգային ծրագիր էր ու գրեթե բոլոր ուսանողներն արտասահմանցիներ էին ու էնքան զբաղված էինք, որ դասերից բացի ուրիշ սոցիալական կյանք չունեինք, բոլորս նույն փուլերով անցանք ու մեկս մյուսիս շատ օգնեցինք: Իմ ամենամոտ ընկերները հայ էր, նախկին ԽՍՀՄ երկրներից մի քանի հոգի ու արևելյան եվրոպացիներ, մյուս ուսանողների հետ ավելի քիչ էի շփվում: Արդյունքում համ հայերեն էի խոսում, համ ռուսերեն, ու բոլորի հետ ընդհանուր մշակութային գծեր կային, որն ինտեգրացիան հեշտացնում էր:
Երկրորդ-երրորդ սեմեստրում նոր իմ մոտ սկսեցին մշակութային շոկի սիմպտոմներ առաջանալ, դասերիս նագրուզկան քչացել էր (կամ արդեն սովորական էր դարձել) ու ավելի շատ ազատ ժամանակ էր մնում: Իսկ բուն շոկը սկսվեց դասերի ավարտից հետո, երբ բոլոր ընկերներս թողեցին գնացին ու ես նոր հասկացա, որ լրիվ մենակ եմ Իտալիայում: Բարեբախտաբար էդ ժամանակ հաջողացրի մի երկու նոր հայ ընկեր ձեռք բերել, բայց դա էլ էր ժամանակավոր, իրենք վերադարձան Հայաստան, հետո անցա աշխատանքի, վերջապես շփմանս հիմնական լեզուն անգլերենից դարձավ իտալերենն ու էստեղ նոր պրոբլեմներ առաջ եկան:
Ակումբում չեմ հիշում ով մի անգամ գրել էր, որ եթե արտասահման ես գնում սովորելու, հեշտ է ինտեգրվելը, իսկ եթե աշխատելու ես գնում, շատ դժվար է ինտեգրվելը: Գործընկերներիցս ոչ մեկի հետ ընկերանալ չստացվեց, չնայած հետները շատ լավ հարաբերությունների մեջ էի, բոլորն ինձանից տարիքով մեծ էին, ու աշխատավայրում շատ սառն ու գործնական էին: Մի քանի ամիս շարունակ նորմալ ընկերներ չունեի, ստիպված շփվում էի Բոլոնյայում մնացած էն մի քանի կուրսեցիներիս հետ, ում հետ առաջ առանձնապես մոտ չէի: Ու ինչքան փորձում էի նոր ընկերներ ու շրջապատ ձեռք բերել, չէր ստացվում: Բայց երկրորդ տարվա կեսերից իրավիճակը սկսեց քիչ քիչ փոխվել, վերջապես roommate-իս հետ մտերմացա ու իր շնորհիվ նոր մարդկանց հետ ծանոթացա, հետո էնտեղ ապրող հայերի բացահայտեցի ու հետները մտերմացա, հետո արմենոֆիլ իտալացիների հայտնաբերեցի, սլեքլայնի շնորհիվ նոր մարդկանց հետ ծանոթացա ու վերջապես, երբ ամեն ինչ մոտս արդեն արտակարգ էր, էդ ամենը թողեցի ու հետ եկա ՀայաստանՈւ ամենախնդալունն էն ա, որ հիմա էլ եմ շարունակում տարբեր մարդկանց հետ ծանոթանալ օնլայն ռեժիմով ու ափսոս, որ Իտալիայում չկարողացա իրենց տեսնել:





Ու ամենախնդալունն էն ա, որ հիմա էլ եմ շարունակում տարբեր մարդկանց հետ ծանոթանալ օնլայն ռեժիմով ու ափսոս, որ Իտալիայում չկարողացա իրենց տեսնել:
Մեջբերել
Էջանիշներ