User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 27 հատից

Թեմա: Մշակութային շոկ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մշակութային շոկ

    Զարմանալի ա, որ էսքան կարևոր թեմա դեռ ակումբում չկա

    Մշակութային շոկը հոգեբանական երևույթների համակցություն ա, որ ի հայտ ա գալիս նոր պետություն, նոր միջավայր տեղափոխվելիս: Կազմված ա երեք փուլերից.
    1. Մեղրամսային փուլ - տևում է մինչև մի քանի ամիս: Ինչպես ցանկացած մեղրամսի դեպքում, էստեղ էլ բոլոր նոր բաները երևում են դրական լույսի ներքո, նոր մշակույթը գրավիչ է, հետաքրքիր:
    2. Դիսինտեգրացիայի փուլ - այստեղ սկսվում է դեպրեսիան, նոր միջավայրը սկսում են տեսնել բացասական լույսի ներքո, սկսում են իրենց օտար ու միայնակ զգալ տվյալ միջավայրում, եթե լեզվին էլ չեն տիրապետում, լեզուն սկսում է նյարդայնացնել, սկսում են կարոտել իրենց երկիրը:
    3. Հարմարման փուլ - սկսվում է նոր միջավայր տեղափոխվելուց մեկ-երկու տարի անց, կյանքը նորմալ հունի մեջ է մտնում, անձը հարմարվում է նոր միջավայրին ու մշակույթին, ձևավորում առօրյա կյանք, ձեռք բերում մշտական ընկերներ:
    Սակայն այս փուլում երեք տեսակի երևույթ կարող է տեղի ունենալ.
    1. Ասիմիլյացիա - անձը թողնում է իր սեփական մշակույթի բոլոր բաղադրիչները, ձուլվում նոր մշակույթին: Այլևս չի շփվում իր հայրենակիցների հետ, իր լեզուն չի գործածում:
    2. Գետոյացում - էդպես էլ անձը չի կարողանում հարմարվել նոր մշակույթի հետ, օտար երկրում շփվում է միայն իր ազգի ներկայացուցիչների հետ, խոսում միայն իր լեզվով, պահպանում բոլոր ազգային սովորությունները՝ հրաժարվելով տվյալ երկրինից:
    3. Ինտեգրացիա առանց ասիմիլյացիայի - սա տեղի է ունենում այն դեպքում, երբ անձը հարմարվում է նոր մշակույթին, ձեռք բերում նոր սովորություններ, խոսում տվյալ երկրի լեզվով, բայց պահպանում է նաև իր սեփական ազգային մշակութային տարրերը

    Կա նաև հետադարձ մշակութային շոկ հասկացություն, երբ այս նույն երևույթները տեղի են ունենում հայրենի երկիր վերադառնալիս, ընդ որում՝ մեղրամսային փուլն ավելի կարճ է տևում, դեպրեսիայի ախտանիշներն ավելի դաժան են լինում: Ու շատ հաճախ դա ավարտվում է կրկնագաղթով:

    Մշակութային շոկի առանձնահատկություններից մեկն այն է, որ անձը հաճախ չի հասկանում՝ ինչի միջով է անցնում, տրամադրության անկմանը, տագնապին, աշխատունակության իջեցմանն այլ բացատրություններ տալիս: Հատկապես սա նկատվում է օտար ուսանողների մոտ, որոնք սկսում են վատ սովորել՝ առանց հասկանալու, թե ինչ է կատարվում:

    Ինչու՞ էս թեման բացեցի: Ակումբցիներից շատերը կան, որ արտասահմաններում են ապրում, ու հաստատ անցած կլինեն այս փուլերով: Հետաքրքիր կլինի կիսվել մեր փորձով, ոնց ենք լուծումներ գտել և այլն:

    Մեկ էլ մի բան եմ հիշում: Երբ դեռ նոր-նոր պիտի գնայի մաստերս անելու, թրեյնինգներ էին կազմակերպել, էնտեղ մշակութային շոկից էլ խոսեցին: Թրեյնինգն անցկացնողն ասեց, որ չկա մարդ, որ չունենա մշակութային շոկ: Էն ժամանակ ինձ խիստ կասկածելի թվաց դա, բայց շա՜տ հետո, նայելով դասընկերներիս ու ինձ, հասկացա, որ բոլորն անխտիր անցնում են դրա միջով, ուղղակի ծանրության աստիճանն ու դրսևորումները կարող են տարբեր լինել:

  2. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (22.07.2014), GriFFin (24.07.2014), Sagittarius (21.07.2014), Sambitbaba (21.07.2014), Smokie (23.07.2014), Yevuk (31.01.2015), Աթեիստ (21.07.2014), մարդագայլուկ (21.07.2014), Մուշու (22.07.2014), Նաիրուհի (21.07.2014), Նիկեա (21.07.2014), Ուլուանա (21.07.2014), Ռուֆուս (21.07.2014)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մշակութային կոթողների տեղահանություն
    Հեղինակ՝ Tig, բաժին` Հայաստան
    Գրառումներ: 24
    Վերջինը: 08.02.2013, 15:46
  2. «Արևելք –Հայաստան» մշակութային երեկո
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Մշակութային անցուդարձ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 15.11.2012, 19:25
  3. www.arit.am մշակութային տեղեկատու
    Հեղինակ՝ Nasha, բաժին` Մշակութային անցուդարձ
    Գրառումներ: 13
    Վերջինը: 16.12.2010, 23:36
  4. Մշակութային նորություններ
    Հեղինակ՝ Մանոն, բաժին` Լրահոս
    Գրառումներ: 20
    Վերջինը: 15.12.2010, 14:30

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •