User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 36 հատից

Թեմա: Սնահավատության անհեթեթ կամ զվարճալի դրսևորումներ

  1. #1
    Պատվավոր անդամ _Հրաչ_-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2007
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    32
    Գրառումներ
    2,045
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սնահավատության անհեթեթ կամ զվարճալի դրսևորումներ

    Սնահավատության վերաբերյալ ակումբում հավաքական որևէ թեմա չկար: Ու քանի որ սնահավատությունն ինքնին բազմապիսի անհեթեթ դրսևորումներ ունի, առաջարկում եմ էս թեմայում նշել դրանք, անհրաժեշտության դեպքում քննարկել: Ես լուրջ չեմ վերաբերվում սնահավատությանը, այն ինձ համար զվարճալի ա, դրա համար էլ էս բաժնում եմ բացել թեման:

    Թեմայի գաղափարն ինձ մոտ ծնվեց էն ժամանակ, երբ մեծ աղջիկս սուր ձայներից (հեռախոսի զանգ, դռան թակոց և այլն) վախենում էր, լացում, և մարդիկ համոզիչ կերպով ու լուրջ դեմքով խորհուրդ տվեցին երեխային օձի աղացած կաշի տալ: Դե բնականաբար էդ խորհուրդն ինձ տևական խինդ-ուրախություն պարգևեց, ու մտածեցի, հիշեցի սնահավատության մի քանի ուրիշ դրսևորումներ՝ ոչ պակաս անհեթեթ ու զվարճալի.

    1. Նույն խնդրի լուծմանն ուղղված ոչ պակաս օրիգինալ դրսևորում՝ «մեռելի աղացած ոսկոր կերցնել», «փոքր երեխայի չիշիկ խմացնել»,
    2. Աղբը գիշերով չի կարելի թափել (էս մեկը չգիտեմ՝ ինչի),
    3. Ուտելուց հետո ափսեդ մաքրի, որ ամուսինդ/կինդ գեղեցիկ լինի,
    4. Սուրճի բաժակով գուշակությունները,
    5. Ձեռքս քոր եկավ, հաստատ փող եմ ստանալու,
    6. Քիթս քոր եկավ, ուրախանալու եմ...

    Մնացածն էլ ընթացքում կգրենք:

    Հ. Գ. Աղջկաս վախն առանց օձի ու մեռելի միջամտության անցել ա, ամեն ինչ նորմալ ա:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Vardik! (29.07.2014), Ափրիկյան (21.07.2014)

  3. #2
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.05.2014
    Հասցե
    Երկիր
    Գրառումներ
    495
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում _Հրաչ_-ի խոսքերից Նայել գրառումը

    Հրաչ ջան օրինակ ես սնահավատությունը կապում եմ հավատի հետ ու գիտեմ հավատի ուժը: Կարծում եմ սնահավատությունը պետք է օգտագործել ավելի խելամտորեն ոչ թե հիվանդագին քանի որ, դա հավատի մեկ այլ ձև է ընդամենը:
    Իսկ մահացածի աղացած ոսկոր կամ և այլ և այլ սրանք իրոք ոչ թե ծիծաղելի են ինձ համար այլև սարսափելի
    Վերջին խմբագրող՝ Զաքար: 20.07.2014, 16:58:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    _Հրաչ_ (20.07.2014)

  5. #3
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    33
    Գրառումներ
    24,137
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1. Սև կատուն դեմովդ անցնում ա, շուռ գալ, երեք անգամ թքել
    2. Աղը թափելուց խաչ անել
    3. Չստերը թարս չդնել
    4. Մկրատը բաց չդնել

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (21.07.2014), Ափրիկյան (21.07.2014)

  7. #4
    Պատվավոր անդամ _Հրաչ_-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2007
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    32
    Գրառումներ
    2,045
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Զաքար-ի խոսքերից Նայել գրառումը
    Հրաչ ջան օրինակ ես սնահավատությունը կապում եմ հավատի հետ ու գիտեմ հավատի ուժը: Կարծում եմ սնահավատությունը պետք է օգտագործել ավելի խելամտորեն ու ոչ հիվանդագին քանի որ, դա հավատի մեկ այլ ձև է ընդամենը:
    Զաքար ջան, հավատ բոլորս էլ ունենք, բայց պետք ա ռացիոնալ վարք ցուցաբերել, քան թե վախեցած մարդուն մեռելի աղացած ոսկոր կերցնելը: Գաղտնիք չի ոչ մեկիս համար, որ սնահավատությունները հավատի ուժից են առաջանում, բայց մեկ-մեկ տրամաբանությունից դուրս բաներ են ստացվում էդպիսիք հորինելիս:
    Սնահավատության խելամտորեն օգտագործում ես տեսնում եմ էն դեպքերում, որ մի էնպիսի սնահավատություն հորինեն, որը հավատացնելով մարդուն՝ նրա մոտ դրական զգացումներ առաջացնեն, հանեն դեպրեսիայից կամ ցանկացած այլ դրական արդյունք ստանալ: Դա կհամարեմ ոչ հիվանդագին, բայց հիմնականում դրանք անիմաստ եմ համարում:

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Vardik! (29.07.2014), Ափրիկյան (21.07.2014), Նիկեա (20.07.2014)

  9. #5
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.05.2014
    Հասցե
    Երկիր
    Գրառումներ
    495
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում _Հրաչ_-ի խոսքերից Նայել գրառումը
    Զաքար ջան, հավատ բոլորս էլ ունենք, բայց պետք ա ռացիոնալ վարք ցուցաբերել, քան թե վախեցած մարդուն մեռելի աղացած ոսկոր կերցնելը: Գաղտնիք չի ոչ մեկիս համար, որ սնահավատությունները հավատի ուժից են առաջանում, բայց մեկ-մեկ տրամաբանությունից դուրս բաներ են ստացվում էդպիսիք հորինելիս:
    Սնահավատության խելամտորեն օգտագործում ես տեսնում եմ էն դեպքերում, որ մի էնպիսի սնահավատություն հորինեն, որը հավատացնելով մարդուն՝ նրա մոտ դրական զգացումներ առաջացնեն, հանեն դեպրեսիայից կամ ցանկացած այլ դրական արդյունք ստանալ: Դա կհամարեմ ոչ հիվանդագին, բայց հիմնականում դրանք անիմաստ եմ համարում:
    Մենք մի տեսանկյունից ենք հարցին նայում Հրաչ ջան: Մտքի ուժը տեսության մեջ սնահավատ երևույթներ շատ եմ նկատել, որոնք գրեթե միշտ դրականին են տանում օրինակ ` նվիրման կանոնը:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (20.07.2014), _Հրաչ_ (20.07.2014)

  11. #6
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,563
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում _Հրաչ_-ի խոսքերից Նայել գրառումը
    2. Աղբը գիշերով չի կարելի թափել (էս մեկը չգիտեմ՝ ինչի),
    Կարծեմ, նշանակությունն այն է, որ կուտակածդ բարիքը դեն ես նետում:

    4. Սուրճի բաժակով գուշակությունները:
    Գուշակությունը` սնահավատություն չի:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (20.07.2014)

  13. #7
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    31
    Գրառումներ
    3,434
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում _Հրաչ_-ի խոսքերից Նայել գրառումը
    3. Ուտելուց հետո ափսեդ մաքրի, որ ամուսինդ/կինդ գեղեցիկ լինի

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    2. Աղը թափելուց խաչ անել
    էս երկու «պատվիրանը» սրբորեն պահում եմ Սիրում եմ, որ ափսես ուտելուց հետո հնարավորինս մաքուր տեսք է ունենում։ Պետքս էլ չի՝ սիրուն կլինի ամուսինս դրա արդյունքում, թե չէ, բայց որ ափսոն սրբելս կողքից տարօրինակ հայացքներ քիչ գրավի, սովորաբար ասում եմ՝ մամայիս փեսային եմ սիրունացնում

    Իսկ թափված աղի վրա խաչ հանելն արդեն ռեֆլեքս է։ Ճիշտն ասած՝ էդ մի սնահավատության մեջ որևէ վտանգավոր կամ ծիծաղելի բան չեմ էլ տեսնում։ Նույնիսկ հետաքրքիր ու հավես է։ Եսիմ, բաներ կան, որ կուզենայի մնային՝ որպես կենցաղային մշակույթի տարր, բայց ոչ նենց, էլի, որ մարդիկ դրանց չափազանց լուրջ վերաբերվեին։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  14. #8
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,122
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծեմ, նշանակությունն այն է, որ կուտակածդ բարիքը դեն ես նետում:
    Իսկ որ ցերեկն ես աղբը թափում, հարևա՞նի կուտակած բարիքն ես դեն նետում։

  15. #9
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,563
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ որ ցերեկն ես աղբը թափում, հարևա՞նի կուտակած բարիքն ես դեն նետում։
    Ոչ: Օրվա ընթացքում կուտակածիդ մեջ կարող են լինել լիքը բաներ, որոնք պատահաբար ես կուտակել` ձեռի հետ, այսպես ասած: Բաներ, որոնք քեզ այնքան էլ անհրաժեշտ չեն, աղբ են քեզ համար: Եվ առավոտյան, թարմ գլխով ի մի բերելով երեկվա օրդ, իսկը ժամանակն է աղբից ազատվելը:

    Հ.Գ. Իսկ հարևանի բարիքի համար ավելի լավ է ուրախանալ, այլ ոչ թե նախանձել...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  16. #10
    Պատվավոր անդամ _Հրաչ_-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2007
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    32
    Գրառումներ
    2,045
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծեմ, նշանակությունն այն է, որ կուտակածդ բարիքը դեն ես նետում:
    Գուշակությունը` սնահավատություն չի:
    Գուշակությունն էն իմաստով, որ մարդիկ հավատում են դրա «զորությանը»:

    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    էս երկու «պատվիրանը» սրբորեն պահում եմ Սիրում եմ, որ ափսես ուտելուց հետո հնարավորինս մաքուր տեսք է ունենում։ Պետքս էլ չի՝ սիրուն կլինի ամուսինս դրա արդյունքում, թե չէ, բայց որ ափսոն սրբելս կողքից տարօրինակ հայացքներ քիչ գրավի, սովորաբար ասում եմ՝ մամայիս փեսային եմ սիրունացնում

    Իսկ թափված աղի վրա խաչ հանելն արդեն ռեֆլեքս է։ Ճիշտն ասած՝ էդ մի սնահավատության մեջ որևէ վտանգավոր կամ ծիծաղելի բան չեմ էլ տեսնում։ Նույնիսկ հետաքրքիր ու հավես է։ Եսիմ, բաներ կան, որ կուզենայի մնային՝ որպես կենցաղային մշակույթի տարր, բայց ոչ նենց, էլի, որ մարդիկ դրանց չափազանց լուրջ վերաբերվեին։
    Դե դա քեզ մոտ ոչ թե սնահավատություն ա, այլ բարի ավանդույթ:

  17. #11
    Լամպ
    Նիկեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Հասցե
    Neverwhere
    Տարիք
    22
    Գրառումներ
    1,192
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայելին կոտրել չի կարելի, թե չէ դժբախտ կլինես։
    Հ. Գ. Բա ինչի՞ ես դժբախտ չեմ։Չէ, ընենց չի որ հայելի եմ կոտրում հատուկ դժբախտանալու համար(պատահաբար ա ստացվում), ուղղակի փորձում եմ տրամաբանական կապ գտնել հայելի կոտրելու ու դժբախտանալու մեջ։
    Ու շուրջս թող որքան կուզե այս աշխարհը խնդա, ցնդի,
    Ես հաշմանդամ ու խելագար ու հավիտյան վտարանդի...

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    _Հրաչ_ (20.07.2014), Մուշու (21.07.2014)

  19. #12
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,752
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նկար ճղելը մահ ա բերում, էնա ասա կոմպի մեջի դիլեյթ նկարներով պտի սաղ ցեղս մեռած ըլեր
    Եղունգները գիշերով չեն կտրում, չգիտեմ խի:
    Վառած հաց կեր, ոսկի կգտնես:
    Մողեսի պոչը գրպանդ պահի հարստություն կգտնես:

    էլի հիշեմ կգրեմ

  20. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Enna Adoly (20.07.2014), Vardik! (29.07.2014), _Հրաչ_ (20.07.2014), Ափրիկյան (21.07.2014)

  21. #13
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    33
    Գրառումներ
    24,137
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի դեպ, էդ ափսեն մաքրելու երևույթը Դանիայում էլ կա, բայց նշանակությունը մի քիչ ուրիշ ա: Ասում են՝ եթե ափսեդ լավ չմաքրես, յոթ տարի վատ սեքս կունենաս

  22. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ARMbrain (21.07.2014), Enna Adoly (20.07.2014), GriFFin (21.07.2014), Ձայնալար (20.07.2014), մարդագայլուկ (20.07.2014), Մուշու (21.07.2014), Նաիրուհի (21.07.2014), Ռուֆուս (20.07.2014)

  23. #14
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    36
    Գրառումներ
    11,460
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի դեպ, էդ ափսեն մաքրելու երևույթը Դանիայում էլ կա, բայց նշանակությունը մի քիչ ուրիշ ա: Ասում են՝ եթե ափսեդ լավ չմաքրես, յոթ տարի վատ սեքս կունենաս
    Եվրոպական պիղծ արժեքներ
    I may be paranoid but no android!

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ափրիկյան (21.07.2014), Ձայնալար (20.07.2014)

  25. #15
    Հատուկ Guest-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2006
    Հասցե
    Այգեստան
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,504
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    աղբը գիշերով չթափելը ինձ դզում ա: միշտ պահում եմ այդ սովորությունը:

  26. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (21.07.2014)

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայրենասիրության ճիշտ և սխալ դրսևորումներ
    Հեղինակ՝ Aynpes, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 160
    Վերջինը: 11.08.2014, 17:02
  2. Անհեթեթ օրենքներ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 39
    Վերջինը: 13.10.2012, 23:45
  3. Զվարճալի տեսահոլովակներ
    Հեղինակ՝ հովարս, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 4
    Վերջինը: 27.06.2011, 22:35
  4. Անհեթեթ մահվան դեպքեր...
    Հեղինակ՝ Root, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 11
    Վերջինը: 07.06.2009, 13:19

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •