Ինչը ճիշտ է, ճիշտ է, ես դասական երաժշտություն չեմ սիրում: Բացառությամբ որոշակի գործերի: Հա, հասկանում եմ, որ հանճարեղ երաժշտություն է, բայց դասականը երբեք սրտիս չի կպել, չափից դուրս ակադեմիական, կանոնավոր ու խիստ է իմ համար:
Բայց մյուս կողմից պաշտում եմ ժամանակակից դասական երաժշտությունն ու մինիմալիզմը, որոնք չունեն դասականի ակադեմիական կանոնավորությունը ու կոմպոզիտորներն ավելի ազատ են ստեղծագործելիս: Իսկ ամենաշատը սիրում եմ լեհական մինիմալիստական դպրոցը:
Անցնենք սիրածս կոմպոզիտորներին:
Հենրիկ Գորեցկի/Henryk Górecki
1933-2010թթ
Հենրիկ Գորեցկին լեհ կոմպոզիտոր է, ում գրած 3-րդ սիմֆոնիան կամ այսպես կոչված Թախծոտ երգերի սիմֆոնիան համաշխարհային ճանաչման բերեց հեղինակին, վաճառվելով ավելի քան 1 միլիոն օրինակ: Այն նվիրված է Հոլոքոստի զոհերին: 3-րդ սիմֆոնիայի 2-րդ մասի՝ Lento e Largo-ի խոսքերը վերցված են Գեստապոյի բանտերից մեկում բանտարկված 18-ամյա աղջկա պատին փորագրած հաղորդագրությունից:
2007թ-ին Աուշվիցի համակենտրոնացման ճամբարի ազատագրումից հետո առաջին անգամ ճամբարի ներսում երաժշտություն հնչեց: Հրավիրվել էին աշխարհի լավագույն երաժիշտները: Սոպրանո՝ կանադահայ Իզաբել Բայրակդարյան.
Էջանիշներ