Երևի սա կարելի ա համարել նախամինիմալիզմ: Ինչևէ, թեման վերնագրված ա «Ժամանակակից դասական երաժշտություն և մինիմալիզմ»: Ու նենց չի, որ տեղադրված բոլոր գործերի մեջ մինիմալիզմը հելել իրեն ուտում էր:



Կոնկրետ էս գործը խիստ նմանեցնում եմ Էրիկ Սատիի ոճին (ում ներկայացնելու կարիք չկա, կարծում եմ)՝ ատմոսֆերիկ, թեթևի մեջ դիսսոնանտ ֆոնի վրա մաքուր մեղեդային գիծ:

Ընդհանրապես Գուրջիև-Դե Հարթմանի երաժշտությունը հավեսն ա շատ: Քանի լսում եմ, էնքան հավանում եմ: Շատ հանգստացնող ա ու կենտրոնացնող: Գործ անելիս որ չեմ կողմնորոշվում ինչ լսեմ, իրենց եմ միշտ միացնում: ))