User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 44 հատից

Թեմա: Կարճատեսություն

  1. #1
    Մշտական անդամ Նոյեմ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.05.2014
    Գրառումներ
    163
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Կարճատեսություն

    Կարճատեսությունն այսօր բավական տարածված երևույթ է: Ուզում եմ խոսել էն կարճատեսների մասին, ովքեր մշտական ակնոց չեն կրում (օրինակ ես):

    Տրանսպորտի ես սպասում, ակնոցդ դիր, նստեցիր տրասնպորտը, հանիր: Լսարանում ես, գրատախտակից բան ա պետք նայել, դիր, հետո՝ հանիր: Ու որ մարդիկ նեղանում են, որ հեռվից տեսել եմ, չեմ բարևել: Դե արի բացատրի, որ մինչև ֆոկուսի բերեցիր, անցան:

    Ի՞նչ լուծում կա սրան, ո՞րը ընտրել:

    ա. Մշտական ակնոց
    բ. Լինզա
    գ. Լազերային վիրահատություն

    Հատկապես էս վերջինի մասին ի՞նչ կասեք:

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nihil (20.07.2014), Ripsim (19.07.2014), Այբ (18.07.2014), Գորտուկ (19.07.2014), Մինա (18.07.2014), Նաիրուհի (23.10.2014)

  3. #2
    Պատվավոր անդամ Lusina-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2010
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,186
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նոյեմ-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարճատեսությունն այսօր բավական տարածված երևույթ է: Ուզում եմ խոսել էն կարճատեսների մասին, ովքեր մշտական ակնոց չեն կրում (օրինակ ես):

    Տրանսպորտի ես սպասում, ակնոցդ դիր, նստեցիր տրասնպորտը, հանիր: Լսարանում ես, գրատախտակից բան ա պետք նայել, դիր, հետո՝ հանիր: Ու որ մարդիկ նեղանում են, որ հեռվից տեսել եմ, չեմ բարևել: Դե արի բացատրի, որ մինչև ֆոկուսի բերեցիր, անցան:

    Ի՞նչ լուծում կա սրան, ո՞րը ընտրել:

    ա. Մշտական ակնոց
    բ. Լինզա
    գ. Լազերային վիրահատություն

    Հատկապես էս վերջինի մասին ի՞նչ կասեք:
    Իմ մոտ դպրոցական տարիքից եղել ա, ակնոց ընդհանրապես չէի սիրում ու միայն տանն էի դնում՝ հեռուստացույց նայելուց.Սկզբում բոլորն ասում էին, թե չդնելով ավելի կվատանա, բայց ես համոզվեցի, որ էդքան էլ էդպես չի. Ընկերներ ունեի, որ միշտ դնում էին, բայց "չարաշահում" էին. Արդեն էնքան էին սովորել ակնոցին, որ նույնիսկ կարդալուց չէին հանում. Գիտեմ, որ օրգանիզմից էլ ա կախված, բայց ինձ թվում ա էդ էլ ա խթանել, որ իրանց մոտ համարը մեծանա, իսկ իմը ահագին կայուն էր մնում.
    Համալսարանից սկսած մի կերպ համոզեցի ծնողներիս ու լինզաներ սկսեցի դնել. Ակնոցից հետո մի հրաշք էր Լուրջ եմ ասում, միայն առաջին օրն ես զգում, որ ինչ-որ բան կա աչքիդ մեջ, հետո արդեն մոռանում էլ ես, որ կարճատեսություն ունես. Միակ պայմանը, որ հետևես , մաքուր պահես, ամեն հանել-դնելուց հեղուկը փոխես. Կոնկրետ ես տուն գնալուց հետո հանում էի, որովհետև մի քիչ չորություն էի զգում, բայց գիտեմ մարդկանց, որ քնելուց նոր հանում էին.
    Ու վերջապես վիրահատությունը, էս ամենալավն էր Մի տարի առաջ եմ արել ու միակ խնդիրը կապույտ լինզաներիս կարոտելն էր Ես մի տարի անգույն դնելուց հետո, հավեսի էի ընկել ու գունավոր լինզաներ էի դնում (ուրիշները մազերի սանրվածքն էին փոխում, ես աչքերիս գույնը )
    Վիրահատության տեսակի մասին ակումբի բժիշկները ավելի ճիշտ խորհուրդ կտան, կոնկրետ ես ՖՌԿ տեսակն եմ արել, որի դեպքում վիրահատական միջամտությունը ավելի քիչ ա, քան Լեյզիկի, բայց ապաքինման պրոցեսն ավելի երկար ա տևում. Հենց վիրահատությունը 15 րոպե ա տևել, ցավոտ չէր ընդհանրապես, հաջորդ մի քանի օրը մի քիչ տհաճ ցավեր կային, բայց դե դիմանալու են հաստատ. Դե մնացածը արդեն մասնագետները կասեն .
    Վերջին խմբագրող՝ Lusina: 18.07.2014, 12:53:

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (18.07.2014), Աթեիստ (19.07.2014), Գորտուկ (19.07.2014), Մինա (18.07.2014)

  5. #3
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նոյեմ-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարճատեսությունն այսօր բավական տարածված երևույթ է: Ուզում եմ խոսել էն կարճատեսների մասին, ովքեր մշտական ակնոց չեն կրում (օրինակ ես):

    Տրանսպորտի ես սպասում, ակնոցդ դիր, նստեցիր տրասնպորտը, հանիր: Լսարանում ես, գրատախտակից բան ա պետք նայել, դիր, հետո՝ հանիր: Ու որ մարդիկ նեղանում են, որ հեռվից տեսել եմ, չեմ բարևել: Դե արի բացատրի, որ մինչև ֆոկուսի բերեցիր, անցան:

    Ի՞նչ լուծում կա սրան, ո՞րը ընտրել:

    ա. Մշտական ակնոց
    բ. Լինզա
    գ. Լազերային վիրահատություն

    Հատկապես էս վերջինի մասին ի՞նչ կասեք:
    Ես էլ աչքերի հետ խնդիրներ ունեմ, բայց ո՛չ ակնոց եմ դնում, ո՛չ լինզաներ: Ճիշտն ասած՝ «վախենում եմ» ակնոց դնելուց. շատերը ասում են, որ դնելուց հետո էլ չես կարող առանց ակնոցի յոլա գնալ, մյուս կողմից էլ՝ մի քիչ կոմպլեքսավորվում եմ: Բայց մի բան պիտի անեմ: Վատ տեսողությանս պատճառով երբեմն անհարմար դրության մեջ եմ ընկնում: Ու էդքանով հանդերձ նոյի թվից էլ որոշել եմ բժիշկի գնալ ու չեմ գնում. վախենում եմ, որ ասելու են, թե անկնոցը անխուսափելի է:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Գորտուկ (19.07.2014), Մինա (18.07.2014)

  7. #4
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես տեսողությունիցս չեմ բողոքում, չեմ դժգոհում, թվում ա թե ամեն ինչ նորմալ ա, բայց...

    1. Ասենք գիրք կարդալուց շատ մոտիկ եմ պահում, չնայած մի քիչ հեռվից էլ նորմալ կտեսնեմ:
    2. Ես մի աչքով եմ նայում... Հենց էդ մի աչքս փակեմ՝ շատ ավելի վատ եմ տեսնելու, խամրած, իսկ այդ աչքով նայելուց թվում է թե ամեն ինչ սովորական է: Սովորել եմ ես դրան, չեմ կարողանում ձգտել ավելիին, չգիտես ինչու՞ դրա կարիքը չեմ զգում, թվում է թե նորմալ տեսնում եմ ու ավելին պետք չի:

    Ակնոց շատ հազվադեպ եմ դնում, հնարավոր ա էն դեպքերում դնեմ, երբ պետք լինի երկար ժամանակով հեռուն նայել:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Գորտուկ (19.07.2014), Մինա (18.07.2014), Նոյեմ (18.07.2014)

  9. #5
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հոկտեմբերի 14֊ին կլրանա հինգ տարին ինչ ակնոց եմ դնում։ Երբ նոր էր կարճատեսությունբը մոտս ի հայտ եկել, մերոնք ինձ ամեն ինչ արգելել էին.գիրք կարդալ, հեռուստացույց նայել թույլատրվում էր շատ քիչ՝ օրվա մեջ 2 ժամ։Բայց քանի որ էդ ժամանակ ես չէի պատկերացնում կյանքս առանց գրքերի, սկսեցի գիշերները թաքուն վատ լուսավորության պայմաններում կարդալ(հիմար երեխա, բան չէի հասկանում)։Արդյունքում երկու ամսվա ընթացքում կարճատեսությունս ֊2.5ից դարձավ ֊5.5։Էլի մի որոշ ժամանակ ինձ վանդակոում էին պահում, բայց հետո մերոնք էլ հասկացան, որ իմ համար արգելված պտուղը քաղցր է ու քիչ֊քիչ ստացա ազատ գիրք կարդալու հնարավորությունը։Հիմա կարդում եմ ավելի շատ քան առաջ, համակարգչի մոտ նստում եմ առաջվանից շատ, բայց կարճատեսությունս բարեբախտաբար էլ չի խորանում։Աչքերս շատ չհոգնեցնելու համար և կարդալու, և համակարգչի առաջ նստած ժամանակ դադարներ եմ տալիս։Ինչ վերաբերում է ակնոց կրել֊չկրելուն, երբեք կոմպլեքներ չեմ ունեցել, կրել եմ որովհետև դրանցով ինձ ավելի հարմար եմ զգացել։Գրել֊կարդալու ժամանակ հանում եմ, իսկ մնացած դեպքերում միշտ կրում։Զգում եմ որ մի տեսակ կախվածություն եմ ձեռք բերել, առավոտյան զարթնելուն պես, առաջին բանը որ ասում եմ ակնոցներս դնելն է։Գիտեմ որ վատ է, բայց դե ի՞նչ անեմ...

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Գորտուկ (19.07.2014), Նոյեմ (19.07.2014)

  11. #6
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես ակնոց սիրում եմ, դրա համար էլ հարցը լուծում եմ ակնոցներով։ Աշխատում եմ ամեն տարի փոխեմ ապրավաները։ Տենց համ ինձ էրես եմ տալիս, համ դիզայնս եմ փոխում համ էլ մի տեսակ հավես ա։

    Աչքի հետ կապված ցանկացած պրոցեդուրայից ահավոր խուսափում եմ։ Անգամ աչքի հասարակ կաթիլներ օգտագործելը ինձանից էնքա՜ն էներգիայի խլում, որ էլ չասած։ Դրա համար վիրահատության մասին սկի չեմ էլ մտածում։

    Բայց ունեմ ծանոթներ, որոնցից մեկի տեսողությունը -8 էր, իսկ մեկինն էլ -3 ու իրանք դիմեցին վիրահատության։ Էն ում մոտ -8 էր Հայաստանում արեց ու առանց ակնոցների երջանիկ ապրում է մինչև այսօր։ Արդեն անցել է հինգ տարի։ Էն ում մոտ -3 է եվրոպայում արեց ու էլի գոհ է։ Բայց չգիտեմ ինչի երկու տարի հետո կրկին դիմեց վիրահատություն ու կրկին նույն հիվանդանոցում նույն բժշկի մոտ։ Հա, մեկ էլ մոռացա ասել, որ նույնիսկ ստեղ՝ Դոմինիկյանում կան լավ մասնագետներ։ Մեր գործադիր տնօրրենի տեսողությունը ահավոր վատ էր՝ մոտ -10։ Մենք մեկ-մեկ իրա ակնոցների վրա պրիկոլներ էինք բռնում ու ասում էինք, որ մի օր քեզ սնայպերը, որ աչքիդ կրակի էտ գյուլեն կլռվի ակնոցներիդ մեջ։ Այ էտ աստիճան հաստ էին ակնոցները։ Ու բացի դրանից ինքը նաև ուներ աստիգմատիզմ։ Ու իրան այստեղ երկու վիրահատություն արեցի՝ մի հատ լազերային, մի հատ էլ աչքի խրուստալիկների։ Ու հիմա ինքը առանց ակնոցների շատ լավ տեսնում է։ Մի ծանոթ էլ ունեմ, որին Պետերբուրգում լազերային վիրահատություն արեցին, բայց ինքը միևնույն է առանց ակնոցների չէր կարող յոլա գնար, որովհետև ինքը ուներ նաև աստիգմատիզմ։ Այսինքն լազերային վիրահատության միջոցով կարճատեսությունը կարծես թե դզվեց, բայց աստիգմատիզմի պատճառով ինքը նորմալ չէր տեսնում։ Ու դրա համար էլ շարունակեց ակնոց կրել։

    Քանի որ էս բնագավառում գիտելիքներս խիստ սահմանփակ են, գուցե որոշ բաներ նենց չեմ բացատրել, բայց կարծում եմ, որ իմաստը հասկանալի է։

    Էտ մարդկանց փորձերի հիման վրա կարծում եմ, որ ճիշտ կլինի նախապես բժշկի հետ քննարկել բոլոր հարցերը։ Հատկապես եթե բացի կարճատեսությունից կան նաև այլ խնդիրներ։

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գորտուկ (19.07.2014)

  13. #7
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեխեք, իսկ որ ակնոցը մշտապես չեք դնում, ի՞նչն ա պատճառը: Տեսքը դուրներդ չի՞ գալիս: Նոյեմ, օրինակ քո տեսողությունը մինուս ինչքա՞ն ա: Ես 9 տարի է, ինչ ակնոց եմ դնում, 15 տարեկանից, էդ ժամանակվանից -1.5/1.75-ից դարձել է մոտ -3: Ասում են, որ դա էդքան մեծ չի, բայց ես անընդհատ ակնոց եմ դնում: Տանը-դրսում: Ու որ հանում եմ փողոցում, դառնում ա էկզոտիկ-փսիխոդելիկ հաճույքի պես մի բան: Ոնց որ էս աշխարհից չլինեմ:

    Ու ճիշտն ասած, ես էլ հիմա ուզում եմ հետ վարժվել: Սովորել միայն անհրաժեշտության դեպքում դնելուն, որովհետև, հա, անընդհատ ակնոցով տեսքը սկսել ա վրես ազդել: :/
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (19.07.2014)

  15. #8
    Մշտական անդամ Նոյեմ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.05.2014
    Գրառումներ
    163
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում AniwaR-ի խոսքերից Նայել գրառումը
    Երեխեք, իսկ որ ակնոցը մշտապես չեք դնում, ի՞նչն ա պատճառը: Տեսքը դուրներդ չի՞ գալիս:
    Ու ճիշտն ասած, ես էլ հիմա ուզում եմ հետ վարժվել: Սովորել միայն անհրաժեշտության դեպքում դնելուն, որովհետև, հա, անընդհատ ակնոցով տեսքը սկսել ա վրես ազդել: :/
    -3 ա: Եսիմ, չգիտեմ էլ: Ամենաշատը մամաս չի ուզում: Ասում ա՝ բեր վիրահատենք, եսիմ:
    Բա դու՞ ինչի ես ուզում հետ վարժվել, տեսքը դուրդ չի գալի՞ս:

  16. #9
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նոյեմ-ի խոսքերից Նայել գրառումը
    -3 ա: Եսիմ, չգիտեմ էլ: Ամենաշատը մամաս չի ուզում: Ասում ա՝ բեր վիրահատենք, եսիմ:
    Բա դու՞ ինչի ես ուզում հետ վարժվել, տեսքը դուրդ չի գալի՞ս:
    Ահա, տեսքը... Թիթիզությունս բռնել ա: Էլ չասած, իմ ակնոցները ամեն ձև ծռվում են, էնքան նստում վրեքը: Լրիվ գժի տեսք եմ ստանում:
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գորտուկ (19.07.2014)

  18. #10
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ վիրահատությունից վախենում եմ: Բա որ մի բան էն չեղավ... :/
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  19. #11
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նոյեմ-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարճատեսությունն այսօր բավական տարածված երևույթ է: Ուզում եմ խոսել էն կարճատեսների մասին, ովքեր մշտական ակնոց չեն կրում (օրինակ ես):

    Տրանսպորտի ես սպասում, ակնոցդ դիր, նստեցիր տրասնպորտը, հանիր: Լսարանում ես, գրատախտակից բան ա պետք նայել, դիր, հետո՝ հանիր: Ու որ մարդիկ նեղանում են, որ հեռվից տեսել եմ, չեմ բարևել: Դե արի բացատրի, որ մինչև ֆոկուսի բերեցիր, անցան:

    Ի՞նչ լուծում կա սրան, ո՞րը ընտրել:

    ա. Մշտական ակնոց
    բ. Լինզա
    գ. Լազերային վիրահատություն

    Հատկապես էս վերջինի մասին ի՞նչ կասեք:
    Չորրորդ տարբերակ էլ կա. աչքերի վարժություններ անել։ Ես ինքս տեսողության հետ կապված խնդիրներ չունեմ, բայց գիտեմ մարդկանց, որոնց ահագին օգնել են վարժությունները։ Ուղղակի ինչպես ցանկացած ինքնուրույն լուծում, էս մեկն ավելի շատ կամք ու ժամանակ պահանջող է, դրա համար էլ մարդկանց մեծ մասը նախընտրում է ակնոց/ոսպնյակներ կրել կամ վիրահատվել։ Բայց կարծում եմ՝ արժե փորձել։ Ինտերնետում էլ ահագին նյութ կլինի էդ թեմայով, բայց եթե հետաքրքիր, ես էլ իմ իմացածը կարող եմ գրել։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (19.07.2014), Smokie (20.07.2014), Նիկեա (19.07.2014)

  21. #12
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ բոլոր ակնաբույժները ասել են, որ կարճատեսությունը վերականգնման ենթակա չի (ի տարբերություն հեռատեսություն (համոզված չեմ, որ տերմինը ճիշտ ա), այսինքն՝ նրա, որ մոտիկը լավ չեն տեսնում, հեռուն լավ են տեսնում): Ինձ թվում էդ վարժությունները միայն օգնում են, որ ավելի չխորանա:
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  22. #13
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ակնոցներով աղջիկները սեքսի են, իմեննո օպտիկական ակնոցներով, ոչ թե` արևային:
    Ես ակնոց կրելը կամ կարճատեսությունը թերություն չեմ համարում, ակնոց կրող աղջիկներին էլ հավանում եմ

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գորտուկ (19.07.2014)

  24. #14
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Չորրորդ տարբերակ էլ կա. աչքերի վարժություններ անել։ Ես ինքս տեսողության հետ կապված խնդիրներ չունեմ, բայց գիտեմ մարդկանց, որոնց ահագին օգնել են վարժությունները։ Ուղղակի ինչպես ցանկացած ինքնուրույն լուծում, էս մեկն ավելի շատ կամք ու ժամանակ պահանջող է, դրա համար էլ մարդկանց մեծ մասը նախընտրում է ակնոց/ոսպնյակներ կրել կամ վիրահատվել։ Բայց կարծում եմ՝ արժե փորձել։ Ինտերնետում էլ ահագին նյութ կլինի էդ թեմայով, բայց եթե հետաքրքիր, ես էլ իմ իմացածը կարող եմ գրել։
    Ես երկար ժամանակ կատարում էի աչքի վարժություններ։Ճիշտ է, որոշակի լուրջ փոփոխություններ չեղան, բայց օգնեց կարճատեսությանս ավելի չխորանալուն։Հիմա էլ, երբ շատ եմ կարդում կամ երկար ժամանակ նստում համակարգչի առաջ, անում եմ։Հանգստացնող ազդեցություն են թողնում։Համենայն դեպս իմ համար վարժություններն ավելի նախընտրելի են քան կաթիլներն ու այլ դեղերը։

  25. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (19.07.2014)

  26. #15
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Չորրորդ տարբերակ էլ կա. աչքերի վարժություններ անել։ Ես ինքս տեսողության հետ կապված խնդիրներ չունեմ, բայց գիտեմ մարդկանց, որոնց ահագին օգնել են վարժությունները։ Ուղղակի ինչպես ցանկացած ինքնուրույն լուծում, էս մեկն ավելի շատ կամք ու ժամանակ պահանջող է, դրա համար էլ մարդկանց մեծ մասը նախընտրում է ակնոց/ոսպնյակներ կրել կամ վիրահատվել։ Բայց կարծում եմ՝ արժե փորձել։ Ինտերնետում էլ ահագին նյութ կլինի էդ թեմայով, բայց եթե հետաքրքիր, ես էլ իմ իմացածը կարող եմ գրել։
    Հա, վարժությունները կարան ահագին օգնեն, բայց լրիվ վերացում չի երաշխավորվում: Ուղղակի սովորաբար կարճատեսությունը երկու տարբեր բաների համակցություն ա լինում. պայմանավորված աչքի կառուցվածքով ու ակոմոդացիոն սպազմ (եթե սխալ բան եմ ասում, թող ուղղեն մյուսները, ակնաբուժությունից էդքան լավ չեմ): Ակոմոդացիոն սպազմը շատ հեշտ ա հանելը, լինի դեղերով, թե վարժություններով, թե ճիշտ հիգիենայով: Իսկ աչքի կառուցվածքը ինչքան ուզում ես, տանջվի, մեկ ա չես փոխի:

    Ես էլ եմ ակնոց շատ սիրում Բայց դե բնությունն ինձ գենետիկորեն լավ տեսողությամբ ա օժտել: Առաջ նույնիսկ մտածում էի սովորական ապակիներով ակնոց կրելու մասին: Հետո մտածեցի՝ լավ է, մեկ ա քառասուն տարեկանից հետո սենց թե նենց պիտի ակնոց կրեմ, պետք չի շտապել:

  27. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Նիկեա (19.07.2014), Նոյեմ (19.07.2014)

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •