Գիտությունը
Ան, էդ տենց ա, ուզում ես ընդունի, ուզում ես՝ չէ: Ոսպնյակը կորցնում ա իրա առաձգականությունը, մոտիկ նայելիս նորմալ ֆոկուսի չի գալիս: Շատերը չեն ուզում ընդունել դա, չեն հավատում, բայց էդ տենց ա: Մեկը մամաս, ես իրան հա ասում էի՝ քառասունից հետո գնա, ակնոց պատվիրի: Հասավ հիսունի, նոր խոստովանեց, որ տեսողությունը վատացել ա:
Երբեք չեմ կարողացել հասկանալ մարդկանց, ովքեր կպած չեն ուզում ակնոցը միշտ դնել: Ավելի լավ ա քոռ քոռ խարխափե՞ք, թե՞ ակնոց դնեք ու նորմալ տեսնեք:
Դպրոցական տարիքից ակնոցով եմ եղել, մոտ 8 տարի առաջ անցել եմ կոնտակտ լինզաների: Չնայած տեսողությունս շատ վատ վիճակում է, բայց լինզաները լրիվ բավարարում են ինձ էս պահին: Վիրահատության մասին չեմ մտածում, բայց եթե անելու լինեի, Լեյսիկ կանեի:
I may be paranoid but no android!
Նիկեա (19.07.2014)
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ան, կա ինվոլյուցիոն փոփոխություն կոչվածը, ինչը տեղի ա ունենում ցանկացած օրգանիզմում՝ լինի ամենաառողջ ապրողը, ամենամաքուր ժառանգականություն ունեցողը, թե ծխող-խմող, առողջությանը չհետևող մեկը: Էդ նույնն ա, եթե ասես՝ բոլորի մոտ չի, որ կնճիռներ են առաջանում կամ բոլորի մոտ չի, որ տարիքի հետ օրգանները գնալով ատրոֆիայի են ենթարկվում կամ բոլորի մազերը չի, որ սպիտակում են տարիքի հետ: Ուղղակի մեկի մոտ դանդաղ ա, մեկի մոտ՝ արագ: Մեկը մոտիկը քիչ ա օգտագործում, մեկը՝ շատ: Մեկը նկատում ա էդ փոփոխությունը, մյուսը՝ չէ: Բայց տենց մարդ չկա, որի մոտ դա տեղի չի ունենում, ինչպես և չկա անմահ մարդ:
Է հա, բայց ես դա չեմ էլ ժխտել։ Ուղղակի որ ասում ես՝ քառասունից հետո բոլորն էլ ակնոցի կարիք են ունենում, ես դրան էի դեմ արտահայտվել։ Թե չէ՝ պարզ ա, որ ինչ–որ չափով բոլորի մոտ էլ լինում ա վատացում։ Իսկ մազերը սպիտակելու առումով, պապիկիս մաման յոթանասունն անց էր արդեն, դեռ սպիտակ մազ չուներ ։ Հասկանում եմ, որ բացառություններից ա, բայց ուզում եմ ասել, տենց դեպքեր էլ կարող են լինել։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ես չեմ ասել՝ բոլորը ակնոցի կարիք են ունենում, ասել եմ՝ բոլորի տեսողությունն ա վատանում առանց բացառության: Իսկ կարիք ունենալը-չունենալը պայմանավորված ա ոչ միայն առաձգականության կորստի աստիճանով, այլև տվյալ մարդու առօրյայից ու մի շարք այլ սուբյեկտիվ գործոններից: Մարդ կա ավելի շուտ կարդալը կթարգի, քան ակնոց կդնի, մարդ էլ կա հենց զգա մի թեթև վատ ա տեսնում դեմի գիրքը, վազելով կգնա ակնաբույժի մոտ:
Երկու տարի առաջ մի վիդեո եմ տեսել, որտեղ մասնագետը խոսում էր աչքերի վարժությունների ու ակնոցների մշտականության վնասի մասին: Որ հիշեմ իր անունը կճարեմ վիդեոները, կդնեմ էստեղ:
Աչքերի վարժությունը ես սկզբից անում էի օրական երեք անգամ՝ ուտելուց առաջ, հիմա մենակ ամեն առավոտ եմ անում չհաշված շաբաթ-կիրակիները, բայց ոչ թե նրա համար, որ անհրաժեշտություն եմ համարում, այլ արդեն սովորական երևույթ ա դառել՝ ոնց որ պարտքս եմ կատարում: Նույնն էլ տաս րոպեական ամենօրյա մարզանքները (էլի բացի շբթ-կիրկ-ից)՝ եթե հանկարծ մի օր չհաջողացնեմ, շաբաթ կամ կիրակի պարտքս փակելու եմ:
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Նիկեա (20.07.2014)
Էս էլ քեզ օրինակ Ան…
Պապս 80 տարեկան ա 100 տոկոսանոց տեսողություն ունի: Ջահել ժամանակ էլ ստոլառ ա եղել, երկաթի շիկացած կտորից մի աչքը կուրացել ա այնպես որ համարյա ամբողջ կյանք կրկնակի նագրուզկով էլ աշխատել ա մյուս աչքը: Եթե կա մարդ, որ չի հավատում, խնդրեմ, տանեմ ծանոթացնեմ ու ոնց ուզում եք ստուգեք
Օրինակ ես ոչ մի բան չեմ կարողանում կրել: Ժամացույց, վզնոց, ամուսնության մատանի: Քոր ա գալիս էտ մասը, ցավում ա: Այդ պատճառով էլ ակնոց էլ երբեք չեմ կրել:
Մեր ընտանիքում համ պապաս ա ակնոցավոր -6, համ եղբայրս -3.5, համ քույրս -4: Օրերից մի օր իմ տեսողությունն էլ սկսեց թուլանալ, հասավ -3 ու բժշկական ապահովագրության բժիշկները ստուգել ու գրանցել են: Ակնոց չէի դնում ու առրդեն սկսել էի համարյա բան չտեսնել: Փողոցում երթուղային սպասելը ամենադաժանն էր: Հեռուստացույց էլ մենակ կես մետրից էի նայում: Ծրագրավորող էլ եմ, նենց ոչ օրական ամենաքիչը 9 ժամ նայում եմ մոնիտորին:
Մոտ մի տարի առաջ, տեսողությունս ինքն իրան սկսեց կարգավորվել ու հիմա հասավ 0-ի: Համ հեռուն են լավ տեսնում համ մոտիկը… նենց հավես ա: Այդ նույն բժիծկները հետթական ստուգման ժամանակ ոչ մի կերպ չեին կարում հասկանալ, թե ոնց ա տեսողությունս դզվել: Ասում են. «ի՞նչ ես արել», ես ել բան չեմ կարում պատասխանեմ, քանի որ բացառձակապես բան չեմ արել տեսողությունս ուղղելու համար:
Smokie (21.07.2014)
Հայկ, պապդ օրը քանի՞ ժամ ա գիրք կարդում:
Հիամ չի կարդում, հոռուստացույցով բավարարվում ա: Բայց, որ, օրինակ, բլոկնոտից հեռախոսահամար ա նայում չի նեվում: Մեկ մեկ էլ, կատակում ա, կամ լուրջ ա ասում, չգիտեմ, բայց ասում ա որ արարատի վրա էլի մարդիկ են բարձրանում ու ցույց ա տալիս որ տեղ: Մեզ վրա էլ զարմանում ա, որ չենք տեսնում:
Ambrosine (22.07.2014)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ