User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 17 հատից

Թեմա: Անորեքսիա

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    ուրիշ! erexa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2010
    Հասցե
    Տիեզերքից դուրս!
    Գրառումներ
    1,149
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Անորեքսիա

    Այս թեմայում կարող ենք խոսել անորեքսիայի մասին, ավելացնել լրացուցիչ ինֆորմացիա, կիսվել փորձով (եթե ունեցել եք նման խնդիր), հարցեր տալ, քննարկել երևույթի մասին, խորհուրդներ և այլն:

    Եթե ծանոթ չեք այս երևույթին, կարող եք կարդալ, եթե ծանոթ եք, կարող եք նորից կարդալ:

    Խնդրեմ:

    Կանայք միշտ փորձում են հետևել իրենց մարմնի կառուցվածքին: Դա, իհարկե, լավ է: Գեղեցիկ լինելը բոլորին է հաճելի, սակայն շատ անգամ նիհարելու ցանկությունը ծայրահեղ դրսևորումներ է ունենում և դիետա պահելը դառնում է ընդհանրապես սննդի մերժում:

    Կարծում ենք՝ ձեզ ծանոթ է «անորեքսիա» բառը: Անորեքսիան սննդային խանգարում է, որի ժամանակ մարդը կանխամտածված հրաժարվում է սննդից, ունենում են նիհարելու չթուլացող ցանկություն ու գիրանալու վախ: Կմտածեք, թե ինչ կապ ունի հոգեբանության հետ: Իրականում ամենաուղիղ կապն ունի, որովհետև սա նախևառաջ հոգեբանական խնդիր է: Այս մադիկ միշտ կարծում են, որ իրենք չափազանց գեր են, մինչդեռ նրանց քաշը նորմայից ցածր է: Նրանք կպչուն մտքեր են ունենում գեր լինելու հետ կապված, հաճախակի դեպրեսիաներ և հույզերի կառավարման դժվարություն: Շրջապատը նկատելի փոփոխություններ է տեսնում նրանց վարքում և բնավորության մեջ: Նրանք կորցնում են ընկերներին, հաճախ փոխում շրջապատը:

    Անորեքսիան ճիշտ դիետայի հետևանք չի կարող լինել: Դիետան միշտ ուղղված է առողջության պահպանմանը: Որպես կանոն` այն նշանակվում է բժիշկ-դիետոլոգի կողմից կոնկրետ հիվանդությունների կամ էլ քաշի ավելցուկի դեպքում: Մնացած դեպքերում դիետան տեղին չէ: Շատ անգամ մենք ինքներս ենք դիետաներ մոգոնում: Որոշում ենք, որ ինչ-որ սննդամթերքից պետք է լիովին հրաժարվել, կամ էլ սովի օրեր ենք հայտարարում: Այդ ընթացքում մեր օրգանիզմը կորցնում է անհրաժեշտ նյութերը, և մենք հյուծվում ենք: Կանանց մոտ անորեքսիայի ժամանակ կարող են առաջանալ խնդիրներ՝ կապված դաշտանային ցիլկի հետ, փորկապություն, մազերի և մաշկի չորացում, հեշտ կոտրվող եղունգներ, սրտային հիվանդություններ և անընդհատ թուլություն, իմունիտետի անկում:

    Վիճակագրության համաձայն, եթե անորեքսիան չբուժվի ժամանակին, ապա կմահանա ամեն տասներորդ հիվանդը: Այնպես որ, եթե նկատում եք, որ սնունդը և ձեր քաշն ավելորդ շատ է գրավում ձեր ուշադրությունը, եթե սկսել եք նիհարել և ձեզ չի բավարարում դա, եթե տրամադրության տարօրինակ փոփոխություններ եք նկատում, փչացել են հարաբերությունները հարազատների և ընկերների հետ և դրա պատճառը հիմնականում ձեր սնվելն է, ապա անհապաղ դիմեք հոգեբանի և բժշկի օգնությանը:

    Այբյուր՝ http://2ov.am/%D5%A4%D5%AB%D5%A5%D5%...D%D5%AB%D5%A1/

    Ահա այսպիսի տեսք ունեն, անորեքսիա ունեցող աղջիկները:



    Ավելացնեմ, որ այս հիվանդության բուժումը դժվար է և երկարատև:
    Բարությունը միակ զգեստն է, որը երբեք չի հնանում:

    Հենրի Թորո

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Այբ (18.07.2014), Մինա (20.07.2014), Նիկեա (18.07.2014)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •