Իսկ դրա հակառակը չի՞ լինում, երբ մարդուն թվում ա, թե ինքը նիհար ա ու ամեն ինչ անում ա, որ չաղանա ու դրա արդյունքում անընդհատ չաղանում ա:
Իսկ դրա հակառակը չի՞ լինում, երբ մարդուն թվում ա, թե ինքը նիհար ա ու ամեն ինչ անում ա, որ չաղանա ու դրա արդյունքում անընդհատ չաղանում ա:
Լինում ա, լինում։ Ինձ մոտ եղել ա դեռահասական տարիքում։ Սպասեք պատմեմ
։
Ես վաղ մանկուց միշտ նիհար եմ եղել։ Ինձ տեսնելիս մարդիկ հաճախ ասում էին. «Էս էրեխուն հաց չե՞ք տալիս ուտելու», «ոտքերը ոնց որ մակարոնչիկներ լինեն», «վախենում եմ ձեռքը բռնել, հանկարծ կոտրվի...»։ Էլ չեմ ասում, որ դպրոցում որոշ «սրամիտներ» ինձ «կես կիլո» էին անվանում։ Մի խոսքով՝ էդ նիհարության հողի վրա ահագին վառված էի։ Ընդհանրապես լավ չէի ուտում, ամեն ինչ չէի ուտում։ Միջին դասարանների աշակերտ էի, երբ որոշեցի, որ պիտի ամեն գնով չաղանամ։ Վճռականորեն սկսեցի ավելի շատ ուտել, սկզբում բավական երկար ժամանակ արդյունքը զրոյական էր։ Արդեն համարյա հույսս կտրել էի, երբ սկսեցի կամաց–կամաց չաղանալ... Չաղանալու մոլուցքն էն աստիճանի էր ինձ տարել, որ ամեն օր սանտիմետրով չափում էի գոտկատեղս ու ուրախանում ավելացած ամեն մի միլիմետրի համար։ Իսկ միլիմետրերը, կարճ ժամանակ անց՝ նաև սանտիմետրերը, ինձ առանձնապես սպասել չէին տալիս։
Ահագին ժամանակ բավական գոհ էի ինձնից։ Ճիշտ է, երբեք էլ աչքի ընկնող չաղ չեմ եղել, բայց ընդհանուր նենց լավ упитанный էի, փորս էլ ահագին մեծացել էր, ասենք, մի չորս ամսական հղիի փորի չափ։ Բայց ինձ նույնիսկ դա էր դուր գալիս։ Կարևորը՝ վերջապես ազատվել էի նիհար լինելու բարդույթից, նիհարության հետ կապված բոլոր ռեպլիկներից, ու իմ գնահատմամբ՝ հազիվ մարդավայել տեսք էի ստացել։ Ախորժակս գայլի ախորժակ էր դարձել, ուտելս՝ լրիվ անկառավարելի գերագույն հաճույք։ Հիշում եմ՝ ամեն անգամ հերթական ուտելու ժամանակ տրաքելու չափ բտվելուց անմիջապես հետո, դեռ սեղանը չհավաքած՝ արդեն նայում էի ժամին՝ մտքումս հաշվարկելով, թե հաջորդ ուտելու երանելի ժամանակը քանի ժամ հետո է գալու։ Ախորժակս էնքան լավ էր, որ եթե կերածս ստամոքսում տեղավորելու խնդիրը չլիներ, երևի անդադար կուտեի։
Հետո քիչ–քիչ առաջ եկան արդեն չաղության բարդույթները. հիմա էլ գեղեցիկ կազմվածք ունենալու, համապատասխան հագուստ կրելու անհնարինությունից սկսեցի տառապել... Մարմինը սիրուն գրկող հագուստներում փորս էնպես էր ցցվում, որ անհուսությունից լացս գալիս էր։ Արդեն լրջորեն սկսեցի մտածել նիհարելու մասին... Սկզբում ամեն օր վարժություններ էի անում, բայց քանի որ միաժամանակ նաև հավեսով բտվում էի, դրանք առանձնապես արդյունք չէին տալիս։
Նույնիսկ սիրահարվելը չփրկեց. 9–րդ դասարանում սիրահարվել էի, բայց, ցավոք, էդ հանգամանքը ոչ մի կերպ չէր ազդում ախորժակիս վրա... Ավելին՝ էդ շրջանն իմ չաղության գագաթնակետն է եղել՝ մոտ 60 կգ։ 10–րդ դասարանում, երբ ինտենսիվ պարապում էի բուհ ընդունվելու համար, մի քիչ նիհարեցի՝ մի երկու կգ–ով։ Դե, բոլորս էինք նիհարում էդ ժամանակ, համենայնդեպս, մեր պարապմունքի էրեխեքից բոլորի մոտ նույն վիճակն էր։ Բայց դե էդ մի երկու կիլոգրամն առանձնապես պատկեր չէր ստեղծում. ես ինձ համար էլի համարյա նույն չաղն էի ու շարունակում էի երազել նիհարելու մասին... Լրջորեն նիհարելուս համար երևի պարտական եմ իմ երկրորդ սիրոն. իր պատճառով ախորժակս մի շրջան էնպես էր փակվել, որ կտրուկ նիհարեցի մի հինգ կիլո, իսկ դրանից հետո մնացածն արդեն քիչ–քիչ՝ տարիների ընթացքում, մինչև որ հասա հիմիկվա քաշիս՝ 44–45 կգ։ Հիմա էլ երազում եմ մի հինգ կիլո չաղանալու մասին։
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 20.07.2014, 07:09:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ