User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 31 հատից

Թեմա: Այսօր

  1. #1
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Այսօր

    Էսօր առաջին անգամ նստեցի մեքենայի ղեկին։ Մի անգամ մոտ 28-30 տարի առաջ եմ նստել հորաքրոջս ամուսնու կայանած մեքենայի ղեկի մոտ։ Հիշում եմ, փորձում էի ղեկը շարժել, բայց չէր պտտվում։ Մտածում էի, ի՜նչ դժվար է։ Բայց էդ մի անգամը հաշիվ չի։ Ու հաշիվ չլինելով հանդերձ, էսօր ինձ լավ խանգարեց։
    Լավ, սկսեմ սկզբից։
    Երբեք չեմ մտածել ու չեմ էլ երազել, որ մի օր ավտո կքշեմ։ Բայց ահա, Արտակը խնդիր դրեց. կամ ես կքշեմ, կամ ավտո չենք ունենա։ Երևի շատերդ կընդունեք, որ երեք երեխա ունեցող ընտանիքի համար ավտոմեքենան կենցաղի անհրաժեշտ տարրերից մեկն է։
    Եվ ահա, որոշեցի փորձել։ Ահավոր լարված էի։ Լարվածությունից ուսերս մի տեսակ ձգվել են։ 5-6 տարեկանի անօգուտ «փորձը» ինձ լրիվ խաբուսիկ իրավիճակում դրեց։ Ինձ հա թվում էր, թե ղեկը պիտի ամբողջ ուժով պտտեմ, որպեսզի կարողանամ մեքենայի դիրքը փոխել։ Ու մեքենան շատ կտրուկ էր շարժվում դրա արդյունքում։ Չնայած, ոնց որ վերջում արդեն սկսեցի հասկանալ ղեկի լեզուն։
    Ոնց որ Արտակն է ասում, արագությունը չէի զգում։ Բայց ինձ թվում է, թե դա էլ է սովորելու վրա։ Ուղղակի էս մի անգամը չափից դուրս էի կենտրոնացել ղեկի վրա, էն էլ՝ իզուր։
    Շատ խանգարեց երթևեկության նշանների բացակայությունը։ Էդ նշանակում ա, որ ճանապարհ գնալուց, եթե ճանապարհն անծանոթ ա, պետք է լավ դանդաղ գնալ, որպեսզի անհրաժեշտ շրջադարձը բաց չթողնվի։

    Մի խոսքով, էն, ինչ ինձ թվում էր սար շուռ տալ, բլուր շուռ տալու նման ա։ Ուղղակի պիտի «սամթը բռնեմ»։
    Էհ, տեսնենք։ Հուսով եմ, էշը ոչ միայն ցեխից կհանեմ, այլ նաև ամեն ինչ ճիշտ կանեմ։

    Հ.Գ. Ինստրուկտորը մի պահ դուրս չեկավ. փոխանակ ասի սենց ա կարգը, ասում ա քննություն հանձնելուց սենց պիտի անես, բայց ես սենց եմ անում։

    Հ.Հ.Գ. վաղուց էսքան երկար գրառում չէի արել ակումբում։

  2. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ARMbrain (16.07.2014), boooooooom (16.07.2014), Freeman (16.07.2014), GriFFin (02.10.2014), Jarre (19.07.2014), John (16.07.2014), Nihil (16.07.2014), Smokie (16.07.2014), Srtik (16.07.2014), Այբ (16.07.2014), Գորտուկ (19.07.2014), մարդագայլուկ (16.07.2014), Նաիրուհի (16.07.2014), Նիկեա (16.07.2014), Ռեյ սամա (04.08.2014)

  3. #2
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ասում են, թե մարդն իր սխալների վրա է սովորում: Հուսամ, որ բոլորի մոտ է այդպես: Ես որ հաստատ իմ սխալներն էսօր ուղղել էի:

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (19.07.2014), Meme (16.10.2015), Smokie (18.07.2014), Մ Մ (04.08.2014), Նիկեա (19.07.2014)

  5. #3
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչ վատ ա, որ հարազատը փոխանակ հույս ներշնչի, ասում ա. չես կարա, նա տղամարդ ա ու իրան 10-ը լրիվ հերիք էր սովորելու համար, դու աղջիկ ես…

  6. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (02.10.2014), Jarre (19.07.2014), Smokie (18.07.2014), Vardik! (05.08.2014), Նաիրուհի (03.08.2014), Նիկեա (19.07.2014), Ռեյ սամա (04.08.2014)

  7. #4
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սկսել եմ հաճույք ստանալ վարելուց։ Լարվածությունը բավական քչացել ա։ Ու կարևորը, որ ինստրուկտորը դժգոհ չի։
    Էսօր առաջին անգամ ցերեկով եմ վարել։ Կարծում էի, ավելի բարդ է լինելու։ Բայց միակ տարբերությունը ցերեկվա անտանելի շոգն էր։
    Քաղաքի հարավային հատվածը չափչփեցինք մեքենայով։ Երևի մի 4 ավտովթար հանդիպեց ճանապարհին։ Թեթև բաներ էին, բայց դե կային։
    Կարմիր լույսի տակ կանգնած ենք։ Ինստրուկորն ասում է. «Նայի դիմացը»։ Պատասխանում եմ. «Դիմացը ավտովթար է եղել»։ Իսկ իրականում ինքը ինձ լուսացույցն էր ցույց տալիս, որով պիտի առաջնորդվեի…

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (26.07.2014), GriFFin (02.10.2014), Smokie (02.08.2014), Նիկեա (26.07.2014), Ուլուանա (26.07.2014)

  9. #5
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մարդ ինչքան հանգիստ ա լինում, երբ գիտակցում ա, թե ինչն ա իր ուժերին համապատասխան ու հրաժարվում ավելիից։

  10. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (02.10.2014), Smokie (13.11.2014), Vardik! (05.08.2014), Նաիրուհի (03.08.2014), Ուլուանա (03.08.2014), Ռեյ սամա (04.08.2014)

  11. #6
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այսօր ինձ համար առանձնահատուկ օր է։
    Բայց հիմա ուզում եմ խոսել 6 տարի առաջվա այսօրվա մասին։ 6 տարի առաջ մտքովս չէր անցնի, որ էսքան երջանիկ եմ լինելու ու էսպիսի հրաշք ընտանիք եմ ունենալու հիմա։ Ուղղակի այդ ժամանակ ապրում էի տվյալ պահով ու դեպի առաջ չէի նայում։
    Լավ, սկսեմ սկզբից։ Ուրեմն 6 տարի առաջ այս օրը ես ու Արտակն ամուսնացանք։ Նախորդ օրը ակումբցիների հետ գնացինք Սևան, իրենք էլ մեզ «համոզում» էին պրծնենք ամուսնանանք։ Ասեմ, որ շատ քիչ մարդ էր տեղեկացված, որ հաջորդ օրը հենց այդ օրն է Նրանցից էին Չուկն ու Մալուն, որոնց շատ շնորհակալ եմ։
    Պաշտոնական մասը կատարելուց հետո (ԶԱԳՍ-ում գրանցվելուց հետո) Արտակը գնաց իր գործին, ես՝ տուն։ Ու որոշեցինք մեր ամենասիրելի ընկերների հետ նշել մեր այդ գեղեցիկ ու ամենակարևոր օրը։ Երեկոյան ակումբցիներն եկան մեր տուն. տուն, որը գրեթե դատարկ էր, կար մի սեղան, 2 աթոռ, 2 անսարք հեռուստացույց, մի հատ էլ կիսատ-պռատ պահարանատիպ մի բան, որոնք մեզ աթոռի տեղ ծառայեցին։ Աման-չաման էլ չունեյինք, մեկանգամյա օգտագործման սպասքով հյուրասիրեցինք մեր հյուրերին։ Ինձ համար ոչ մի ճոխ հարսանիք չի հասնի նրան, ինչ տեղի ունեցավ այդ երեկո

    Հիմա հետադարձ հայացք գցելով անցած 6 տարիների վրա, զգում եմ, որ կայացած ընտանիք ենք։ 0-ից ստեղծել ենք էն, ինչ ունենք (դեռ շատ-շատ պակաս-պռատ բաներ կան, բայց հուսով եմ, որ դրանք էլ ժամանակի ընթացքում կունենանք)։ Մեր ամենամեծ ձեռքբերումները մեր բալիկներն են։ Ու մեր ընտանիքում իշխում է սերն ու հարգանքը:

    Իսկ այսօր մեր Տրդատը դարձավ կես տարեկան

  12. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (07.08.2014), CactuSoul (04.08.2014), Nadine (04.08.2014), Ruby Rue (21.09.2014), Smokie (05.08.2014), Vardik! (05.08.2014), _Հրաչ_ (06.09.2014), Աթեիստ (04.08.2014), Այբ (04.08.2014), Դատարկություն (05.08.2014), Լուսաբեր (21.11.2014), Մ Մ (04.08.2014), մարիօ (30.03.2015), Մուշու (07.08.2014), Նաիրուհի (05.08.2014), Նիկեա (05.10.2014), Շինարար (07.08.2014), Ուլուանա (04.08.2014)

  13. #7
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից Նայել գրառումը
    Այսօր ինձ համար առանձնահատուկ օր է։
    Բայց հիմա ուզում եմ խոսել 6 տարի առաջվա այսօրվա մասին։ 6 տարի առաջ մտքովս չէր անցնի, որ էսքան երջանիկ եմ լինելու ու էսպիսի հրաշք ընտանիք եմ ունենալու հիմա։ Ուղղակի այդ ժամանակ ապրում էի տվյալ պահով ու դեպի առաջ չէի նայում։
    Լավ, սկսեմ սկզբից։ Ուրեմն 6 տարի առաջ այս օրը ես ու Արտակն ամուսնացանք։ Նախորդ օրը ակումբցիների հետ գնացինք Սևան, իրենք էլ մեզ «համոզում» էին պրծնենք ամուսնանանք։ Ասեմ, որ շատ քիչ մարդ էր տեղեկացված, որ հաջորդ օրը հենց այդ օրն է Նրանցից էին Չուկն ու Մալուն, որոնց շատ շնորհակալ եմ։
    Պաշտոնական մասը կատարելուց հետո (ԶԱԳՍ-ում գրանցվելուց հետո) Արտակը գնաց իր գործին, ես՝ տուն։ Ու որոշեցինք մեր ամենասիրելի ընկերների հետ նշել մեր այդ գեղեցիկ ու ամենակարևոր օրը։ Երեկոյան ակումբցիներն եկան մեր տուն. տուն, որը գրեթե դատարկ էր, կար մի սեղան, 2 աթոռ, 2 անսարք հեռուստացույց, մի հատ էլ կիսատ-պռատ պահարանատիպ մի բան, որոնք մեզ աթոռի տեղ ծառայեցին։ Աման-չաման էլ չունեյինք, մեկանգամյա օգտագործման սպասքով հյուրասիրեցինք մեր հյուրերին։ Ինձ համար ոչ մի ճոխ հարսանիք չի հասնի նրան, ինչ տեղի ունեցավ այդ երեկո

    Հիմա հետադարձ հայացք գցելով անցած 6 տարիների վրա, զգում եմ, որ կայացած ընտանիք ենք։ 0-ից ստեղծել ենք էն, ինչ ունենք (դեռ շատ-շատ պակաս-պռատ բաներ կան, բայց հուսով եմ, որ դրանք էլ ժամանակի ընթացքում կունենանք)։ Մեր ամենամեծ ձեռքբերումները մեր բալիկներն են։ Ու մեր ընտանիքում իշխում է սերն ու հարգանքը:

    Իսկ այսօր մեր Տրդատը դարձավ կես տարեկան
    Ջանդամ թե չեմ տուգանվելու:

    Ես ձեր ջանին մեռնեմ, ձեր ընտանիքով, մեծով փոքրով ու ամեն ինչով, արա ոնց եմ ես ձեզ սիրուուուուու՜մ

  14. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (07.08.2014), Cassiopeia (07.08.2014), Աթեիստ (07.08.2014), Մ Մ (08.08.2014), Մուշու (07.08.2014), Նիկեա (05.10.2014)

  15. #8
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մարդ չի հասկանում, վերանորոգման պրոցեսն ա՞ դժվար, դրա հետևանքներ մաքրելը, թե երբ հարևանն ա վերանորոգում անում, երեխեքը գալիս վախից ոտքերիդ են փաթաթվում էդ աղմուկից…

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Մուշու (07.08.2014), Նիկեա (06.09.2014)

  17. #9
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բռնածս գործի համար ժամանակը կարծես թե կանգ առավ։ Չգիտեմ էլ, թե երբ էլի առաջ կշարժվի, կամ կշարժվի՞ թե չէ։
    Փոխարենը ոնց որ կայքի գործերն են առաջ գնում։ Ու դա լավ է։
    Վերջը տեսնենք ոնց կլինի։

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (08.09.2014), Նիկեա (06.09.2014)

  19. #10
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կորյունն ու Աստղիկը երբեք չեն սիրել քնել կողքս։ Ես ժամանակին երազում էի էդ մասին, որ կողքս գոնե մի ժամ քնեն ու իրանց հոտով հարբած քնեմ։ Բայց 5 րոպե հետո երկուսն էլ լացուկոծ էին դնում, մինչև տեղափոխում էի օրորոցի մեջ։ Տրդատն ուրիշ է։ Ամբողջ գիշեր հաճույքով կքնի կողքս, ջերմ թաթիկը կդնի կամ այտիս վրա կամ էլ վզիս։ Իսկ երբ գիտի որ կողքն եմ, բայց ինձ կպած չի լինում, քնի մեջ թաթիկն է անընդհատ շարժում ու փորձում համոզվել, որ կողքս է։
    Ճիշտ է, նման ձև հանգստանալ չի լինում, բայց էնքա՜ն հաճելի է էդ երևույթը։

  20. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (18.09.2014), Smokie (18.09.2014), Աթեիստ (17.09.2014), Դատարկություն (19.09.2014), Լուսաբեր (21.11.2014), մարիօ (30.03.2015), Մուշու (17.09.2014), Նաիրուհի (19.09.2014), Ուլուանա (17.09.2014)

  21. #11
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ճուտս էսօր ամբողջ գիշեր իրա սոսկան էր փորձում բերանս խցկել։ Երեխեն հասկանում էր երևի, որ ինձ ինչ-որ բան ա անհանգստացնում, ու ուզում էր դրանով հանգստացնել։

  22. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (02.10.2014), Smokie (19.09.2014), unknown (21.09.2014), մարիօ (30.03.2015), Մուշու (21.09.2014)

  23. #12
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս տհաճ հիվանդ վիճակը չհաշված, նոր ինձ էնքա՜ն լավ զգացի։ ՖԲ-ում անծանոթ մի մամա իմ կայքի հղումն էր տվել, այն դեպքում, երբ նման էջեր (մանկական բանաստեղծություններին նվիրված) լիքը ուրիշ կայքեր ունեն ։

    ***
    Կայֆ ա, որ կարողանում ես թեկուզ աննշան, քո գումարը վաստակել։ Ու էդ վիճակը հաստատ տարիքի ու կարգավիճակի հետ չի անցնում։
    Վերջին խմբագրող՝ Cassiopeia: 21.09.2014, 11:22:

  24. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (02.10.2014), Nihil (21.09.2014), Smokie (22.09.2014), unknown (21.09.2014), Լուսաբեր (21.11.2014), Մուշու (04.10.2014), Նիկեա (21.09.2014)

  25. #13
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Լեդին

    Փոքր ժամանակվանից սիրել եմ շներին։ Տարբեր տեսակի շներ ենք պահել. էլ գելխեղդ, էլ պուդել, էլ հասարակ դվարնյաշկա։ Բայց ամենաշատը սիրել եմ գերմանական հովվաշանը (ավչարկային)։ Էնքան լավն էր Լեդին։ Մի օր իրա ոտով եկավ մեր տուն։ Չգիտեմ, կորել էր, թե տնից դուրս էին արել, բայց մի սիրուն օր հայտնվեց մեր տան կտուրում (կտուրը տան հետևի կողմից մուտք ունի)։ Եղբայրս առաջինը տեսավ։ Կիսախավարի մեջ շան աչքերը պլպլացել էին, ախպերս էլ փոքր էր, վախեցած վազելով եկավ տուն ու լացակումած, շնչակտուր գոռում էր. «գելը, գելը…»։ Բերեցինք տուն, պահեցինք, խնամեցինք։ Դպրոցից գալիս էի տուն, թռնում, թաթերը դնում էր ուսերիս ու երեսս էր լպստում։ Չէի զզվում, ինչքան էլ տարօրինակ ա։ (հիմա մերոնց տան շունը հանկարծ լեզվով կպնի ինձ, զզվանքից չգիտեմ ինչ կլինեմ)։
    95-96թվերն էին։ Լույսը դեռ հովհարայինով ու լեվիներով էր։ Ուտելիքի առումով էլ, համենայն դեպս մեր ընտանիքի համար, սով էր։ Մենք լիքը երեխա, մենակ աշխատող պապան, էն էլ գործ չուներ…
    Մի օր դիմացի հարևանի տանը Սևանից ձկներ էին բերել վաճառելու։ Էս խելացի Լեդիս գիտեր, որ տանը ուտելու բան չկա։ Նույնիսկ կաղամբ էր կրծում Տեսել էր, որ հարևանի դռանը դրած ձուկ են վաճառում։ Թաքուն գնացել ու 2 հատ ձուկ ատամներով շատ զգույշ բռնել (էնպես, որ ատամները չխրվեին ձկան մարմնի մեջ), բերել դրել էր մեր դռան առաջ։ Չեմ հիշում, թե էդ ձկան պատմությունն ինչով վերջացավ, բայց փաստը մնում ա փաստ, որ մենք շանն էինք տիրություն անում, ինքն էլ մեզ էր տիրություն անում։
    Լեվի լույս ունենալու համար մեր հեռու հարևաններից մեկն առաջարկեց շանն իրան տալ, ինքն էլ մեզ գիծ կտա։ Մերոնք համաձայնեցին։ Ինչքան եմ լացել էդ օրը։ Բայց դե ինձ ո՞վ էր լսողը։ Արդեն հոսանք ունեինք։ Բայց ընդամենը երկու շաբաթ հետո պրծան հովհարայինները։ Բոլորը լույս ունեցան, իսկ մենք շուն էլ չունեցանք ։
    ***
    Հիմա Կորյունն ու Արտակը (Աստղիկը հըլը չի հասկանում) հաճախ են ասում շուն պահենք։ Բայց չեմ համաձայնում։ Մամայությունն ա մեջս խոսում. Երեխեքի համար վնաս ա, մազ են թողելու և այլն, վարձով բնակարանում ենք ապրում… Բայց երևի մեջս ավելի շատ հոգեբանական պահ ա, Լեդիից հետո էլ ոչ մի շուն չեմ ուզում ունենալ։ Լեդին ուրիշ էր։

    …Թե ինչի՞ Լեդիին հիշեցի…

  26. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (02.10.2014), GriFFin (02.10.2014), Smokie (13.11.2014), Srtik (03.10.2014), unknown (02.10.2014), Աթեիստ (02.10.2014), Մուշու (02.10.2014), Նաիրուհի (02.10.2014)

  27. #14
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուրեմն մի տաքսի կա, որից հաճախ օգտվում ենք։ Վարորդը գիտի, որ ավտո վարել եմ սովորում (մոտ 2 ամիս առաջ էլի)։ Հիմա ամեն անգամ իրա մեքենան նստելիս վարորդական դասընթաց եմ անցնում։ Տաքսիստը՝ Սամվելը, էն տաքսիստների նման չի, որ ռուսաստաններում բիզնես ա ունեցել։ Չէ, ինքը ինքնուրույն սովորել ա մեքենա քշել ու տաքսի ա քշում։ Հիմա ամեն անգամ, երբ նստում եմ իրա մեքենան, սկսում ա.
    -Լավ վարորդ լինելու համար պետք ա հիշել 3 կարևոր բան.
    1. դիստանցիա պահի (ինչքան հեռու, էնքան լավ)
    2. մառգատը միշտ միացրու, որ հետևիդ մեքենան իմանա դու ինչ ես անում, ուր ես գնում,
    3. ու սովորի հայելիների հետ աշխատել ու հայելիներով քշել։
    Մնացածը ձեռի հետ կսովորես։
    …Էսօր էլ Երևանի փողոցների ծակուծուկերին էր ծանոթացնում, որ Կոմիտասում խցանման դեպքում ոնց շրջանցեմ այն, կամ նույն Ավան հասնելու այլընտրանքային ճանապարհը՝ Ալմաստ գործարանի հետևի փողոցով։

    Լավ ա էլի, որ մարդը իրա իմացածն ա փոխանցում դիմացինին, իրա իմացածով ա հպարտանում, ոչ թե սուտ հեքիաթներ հորինում։

  28. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (03.10.2014), Tiger29 (03.10.2014), Աթեիստ (03.10.2014), Լուսաբեր (21.11.2014), Մուշու (04.10.2014), Նաիրուհի (04.10.2014)

  29. #15
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տունը հեչ պարտադիր չի, որ եվրովերանորոգված լինի, գեղեցիկ դռներով ու լավ սանհանգույցով, որ «իրեն սիրել տա»։
    Էն մի տանը, որ ապրում էինք, վերջին անգամ երևի վերանորոգում եղել էր մի 20 տարի առաջ, սանհանգույցն ահավոր վիճակում էր, լուսամուտները սովետական քայքայված փայտերով։ Կարելի ա ասել, դատարկ տուն էր, գրեթե ոչ մի բան չկար մեջը։ Ինչ էլ կար, փչացած ու ավերակ էր։
    Բայց ես սիրում էի էդ տունն ավելի շատ, քան էս տունը։ Ընդեղ բաց պատշգամբ կար, ուր երեխու հետ (էն ժամանակ մենակ Կոյունն էր), կարող էինք երեկոն դիմավորել սպասելով Արտակին։
    Բայց էդ էլ հույժ կարևոր փաստերից չէր։ Էդ տանն ա ստեղծվել մեր ընտանիքը։ Ընդեղ ենք ընկերերով հավաքվել ու նշել մեր ամուսնությունը՝ աթոռի տեղ օգտագործելով փչացած հեռուստացույցները։
    Էն տանը սկզբում ժամացույց ու հեռուստացույց էլ չկար։ Երկուսի դերն էլ կատարում էր Արտակի կոմպը։ Մի հատ հին, հալումաշ եղած բազմոց էինք ճարել, ու կոմպի մոնիտորը կինոէկրան սարքելով կինոդիտումներ էինք անց կացնում։
    Հետո կամաց-կամաց ամեն ինչ էլ ավելացավ՝ մեր ջանքերով ու հարազատների օգնությամբ։ Իսկ էն, ինչը քո սեփական ձեռքերով ես ձեռքբերում, ավելի թանկ ու գնահատելի է։

    էս եվրովերանորոգված տանը ապրում ենք 5 տարուց ավել։ Բայց մի տեսակ սառն ա ինքը։ Էսքան ասում ենք «Մեր տուն», բայց ախր մեջը մերը չկա, է։

    Տուն եմ ուզում, «Մեր տունը»։

  30. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (23.11.2014), Smokie (29.12.2014), Srtik (21.11.2014), unknown (24.11.2014), Լուսաբեր (21.11.2014), Մուշու (21.11.2014), Նիկեա (27.11.2014), Շինարար (21.11.2014)

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Այսօր պատրաստել եմ...
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Խոհանոց
    Գրառումներ: 65
    Վերջինը: 05.01.2021, 02:02
  2. Շնորհավորանք Այսօր իմ ծնունդն է
    Հեղինակ՝ Այբ, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 13
    Վերջինը: 30.01.2016, 06:19
  3. Այսօր բնապահպանի օրն է
    Հեղինակ՝ yerevanci, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 06.06.2011, 21:52
  4. Այսօր ծնվել են
    Հեղինակ՝ Ապե Ջան, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 01.08.2010, 11:25
  5. Այսօր ընկերների օրն է
    Հեղինակ՝ Դեկադա, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 09.06.2010, 18:42

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •