User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 31 հատից

Թեմա: Այսօր

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #16
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,759
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    93-ի այս օրը այդ տարվա առաջին ձյունն եկավ։ Պապան տուն չէր եկել գիշերը։ Հաճախ չէր գալիս տուն, գիշերն աշխատավայրում էր անց կացնում, որ հասցնի 8 բերան կշտացնել։ Ու ոտքով էր գնում գործի՝ գալիս։ Չարենցի փողոցից մինչև Արցախի փողոց՝ ՏԷՑ։ Էդ էն տարիներն էին, երբ գիշեր-ցերեկ աշխատում էին մարդիկ մի կտոր հացի համար։

    Ցուրտ էր։ Տան հետևի «անտառից» հավաքած ցախն էինք վառում։ Հիշում եմ, ուրիշները գնում, ծառեր էին կտրտում, իսկ մենք գնում, գետնին թափրտված ծառի ճյուղերից խուրձ էինք անում, նստում վրան ու սղալով իջնում ներքև։ Հիմա էդ երբեմնի սիրուն ու կանաչ անտառից տափաստան է մնացել։ Էն տարիների կնիքը…

    Մոմն էինք խնայում։ Մինչև մթի լավ ընկնելը բավարարվում էինք վառարանի ճեղքերից երևացող կրակի կարմիր լույսով։ Պատահում էր փոքր ամանների մեջ ձեթ էինք լցնում, մեջը բամբակի կտորից պատրույգ սարքում ու դրանով լուսավորում սենյակը։ Դրա տակ գիրք էինք կարդում։ Պապայի հետ մոմ սկեցինք սարքել։ Լյումինէսցենտրային լամպերի մեջ հալեցրած պարաֆին էինք լցնում ու մոմի տեսք տալիս։ Ճիշտ է, իրական մոմերից տարբերվում էր, բայց արդեն մթի մեջ չէինք մնում։ 94-95 թվերին արդեն «թափառող» հոսանքներ էինք բռնում ու ավտոյի 24 վատանոց լամպերով տունը շատ լավ լուսավորում էինք։ Էն աստիճան, որ ադեալներով փակում էինք լուսամուտները, որ քաղաքից չմտածեին, թե լեվի հոսանք ունենք։ Թաքուն էինք վայելում մեր հայտնագործությունը։

    Թե հին հաց ու կարտոլ էր լինում, վառարանի վրա տաքացնում, եփում ու ուտում էինք։ Էդ տարիներին սկսեցի մամայի հետ լավաշ թխել։ Երբ ցախը էլ չէր լինում, ավտոյի պակռիշկաներ էինք վառում, ու մրոտ հաց ուտում։ Չէ, մենք եսիմինչ աստիճանի սոված չենք մնացել։ Պապան կարողանում էր հասցնել ինչ-որ չափ։ Չնայած եղել ա, երբ օրերով բան չենք կերել։

    Ամսի 16-ին տատս մահացավ։ Ջահել էր, ընդամենը 63 տարեկան։ Բայց չգիտես ինչի, ինձ ծեր էր թվում։ Հիմա որ նայում եմ 63 տարեկաններին, զարմանում եմ… ախր ինչի՞…
    Գիշերն իրա սենյակից աղմուկ լսեցի, բանի տեղ չդրեցի։ Առավոտը կիսամեռ գտանք իրան։ Մինչև հիմա մտածում եմ, որ եթե ես բարեհաճեի տաքուկ անկողնուց դուրս գալ, միգուցե չմեռներ։ Ընդամենը 13 տարեկան էի։ Բայց մութ ու ցուրտ տարիները ինձ շուտ էին մեծացրել։

    Էդ օրերին փողը փոխվեց, ռուբլուց դարձավ դրամ։ Ով ոնց կարողանում էր, ձեռքի թղթադրամները ծախսում էր, որ վրան չմնա։ Եթե հնարավորություն էին ունենում, բանկերում էին դնում (հազարավոր ռուբլիները հիմա չնչին կոպեկներ են դարձել)։ Լավ եմ հիշում, 1կգ շաքարավազը 14 դրամ էր։ Լումաները չեմ հիշում, թե ինչի համար էին օգտագործվում, բայց հաստատ անգործ չէին նստում։ Հետո սկսեց դրամը կտրուկ արժեզրկվել։ Դրամը սկեցին համեմատել ճապոնական փողի հետ, որը միլիոններով է հաշվվում։


    Չգիտեմ ինչի եմ սենց բաները հիշում։ Ուղեղս շատ եմ անիմաստ ծանրաբեռնում։ Էսօր որոշեցի գրել, որ տարիներ անց մեկը եթե հանկարծ կարդա, նյութեր ունենա մեր անցյալից

  2. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (11.11.2015), John (20.11.2015), Mr. Annoying (11.11.2015), Nadine (14.12.2015), Ruby Rue (12.11.2015), Smokie (14.11.2015), Srtik (16.11.2015), StrangeLittleGirl (11.11.2015), Աթեիստ (11.11.2015), Այբ (14.12.2015), Արէա (11.11.2015), Լուսաբեր (11.11.2015), մարիօ (14.12.2015), Մուշու (11.11.2015), Նիկեա (14.11.2015), Ռուֆուս (11.11.2015), Տրիբուն (11.11.2015)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Այսօր պատրաստել եմ...
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Խոհանոց
    Գրառումներ: 65
    Վերջինը: 05.01.2021, 02:02
  2. Շնորհավորանք Այսօր իմ ծնունդն է
    Հեղինակ՝ Այբ, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 13
    Վերջինը: 30.01.2016, 06:19
  3. Այսօր բնապահպանի օրն է
    Հեղինակ՝ yerevanci, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 06.06.2011, 21:52
  4. Այսօր ծնվել են
    Հեղինակ՝ Ապե Ջան, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 01.08.2010, 11:25
  5. Այսօր ընկերների օրն է
    Հեղինակ՝ Դեկադա, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 09.06.2010, 18:42

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •