User Tag List

Էջ 1 8-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 118 հատից

Թեմա: Ինչու՞ ենք խմում

  1. #1
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ինչու՞ ենք խմում

    Նախապես ասեմ, որ այս թեման ալկոհոլիկների մասին չէ և այստեղ արգելվում է նրանց քննարկելը:
    Էստեղ խոսում ենք մեր մասին, որ ալկոհոլից կախվածություն չունենք, բայց երբեմն-երբեմն (ոմանք ավելի հաճախ) խմում ենք:

    Ինչու՞ որոշեցի բացել էս թեման: Ինձ հետաքրքրում ա՝ ի՞նչն ա մեզ մղում ալկոհոլ օգտագործելուն: Օրինակ ես որ ինձ հիշում եմ, մինչև 21-22 տարեկան առանց ալկոհոլի հանգիստ ապրել եմ: Դրանից հետո էլ շատ քիչ եմ խմել: Մենակ Եվրոպաներ տեղափոխվելուց հետո սկսեցի մի քիչ շատ խմել, բայց էլի ավելի շատ հանուն ընկերակցության էի դա անում, քան իսկապես ուզում էի: Մեկ էլ վերջին մի տարում Հայաստանում էի շատ խմում, ու կարամ հանգիստ ասեմ՝ դարդից: Հետաքրքիր միջավայր էին էդ փաբերը. հայ ջահելները ոնց որ հավաքվեին ու խմեին, որ դարդերը մոռանային կամ մոռանային, որ Հայաստանում են ապրում: Դրա համար Հայաստանից գնալուց հետո շատ չեմ էլ խմում: Բայց...

    Արի ու տես, որ էս անդարդուցավ դանիացիները, որ ճանաչվել են աշխարհի ամենաերջանիկ ազգ, որ աշխարհի ամենաբարեկեցիկներից են ու էլի լիքը պոզիտիվ ամենաներից, մինչև հիմա իմ հանդիպած ամենախմող ազգն ա: Ու իրենց հետ դուրս գալիս մեջների «իմիգրանտը» (հետևաբար «դարդավորը») ես եմ լինում, բայց ես չեմ ուզում խմել, ներքուստ ցանկություն չկա:

    Հիմա էսքան նախաբանից հետո ինձ հետաքրքիր ա՝ ինչու՞ եք դուք խմում և, ըստ ձեզ, ինչու՞ են ուրիշները խմում:

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ARMbrain (13.07.2014), enna (13.07.2014), insider (13.07.2014), Smokie (15.07.2014), Մուշու (13.07.2014), Նաիրուհի (13.07.2014), Ուլուանա (13.07.2014)

  3. #2
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Սիրում եմ նստած ժամանակ մի բանով զբաղվել, անընդհատ հեղուկ խմել: Միակ հեղուկն էլ, որ հաճույքով կարող եմ շատ խմել՝ գարեջուրն ա: Այ էսքան պարզ մի բան:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. #3
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ կարելի՞ ա գրել, թե ինչու չենք խմում , թե՞ էդ հետաքրքիր չի։ Ինձ թվում ա՝ ամեն դեպքում թեմայի մեջ ա։ Բայց ասեցի՝ մի հատ ճշտեմ, նոր գրեմ, որ իզուր ժամանակ ծախսած չլինեմ։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 13.07.2014, 17:59:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  5. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (13.07.2014), Sambitbaba (15.07.2014), Smokie (15.07.2014), Նոյեմ (13.07.2014)

  6. #4
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ կարելի՞ ա գրել, թե ինչու չենք խմում , թե՞ էդ հետաքրքիր չի։ Ինձ թվում ա՝ ամեն դեպքում թեմայի մեջ ա։ Բայց ասեցի՝ մի հատ ճշտեմ, նոր գրեմ, որ իզուր ժամանակ չծախսած չլինեմ։
    Հա, Ան, էդ էլ ա հետաքրքիր:
    Օրինակ, ես իմ չխմող կողմը կարամ մեկնաբանեմ, որ ուղղակի խմելն ինձ չի ձգում ու չեմ հասկանում՝ մարդիկ ինչու են խմում ընդհանրապես:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մուշու (13.07.2014)

  8. #5
    Մշտական անդամ Նոյեմ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.05.2014
    Գրառումներ
    163
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ մոտ ոչ մի փոփոխություն չի առաջացնում խմելը: Օրինակ՝ 7 բաժակ գինի խմեմ, օրգանիզմ թուլանում ա, բայց տրամադրությունս ոչ մի ձև չի փոխվում: Ինչ կամ, էն էլ մնում եմ: Դրա համար ընդհանրապես չեմ խմում: Ոչ մի ձև էլ չեմ հասկանում, ինչու են մարդիկ խմում: Դրա համար թեման շատ հետաքրքիր ա ինձ համար, հուսամ՝ թեմայից կհասկանամ:

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (15.07.2014)

  10. #6
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նոյեմ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ մոտ ոչ մի փոփոխություն չի առաջացնում խմելը: Օրինակ՝ 7 բաժակ գինի խմեմ, օրգանիզմ թուլանում ա, բայց տրամադրությունս ոչ մի ձև չի փոխվում: Ինչ կամ, էն էլ մնում եմ: Դրա համար ընդհանրապես չեմ խմում: Ոչ մի ձև էլ չեմ հասկանում, ինչու են մարդիկ խմում: Դրա համար թեման շատ հետաքրքիր ա ինձ համար, հուսամ՝ թեմայից կհասկանամ:
    Ի դեպ, էստեղ ազգային-գենետիկ ինչ-որ հատկանիշ էլ կարա լինի Հայաստանում ահավոր շատ են ընդհանրապես չխմողները, իսկ Դանիայում նման կատեգորիա չկա:

  11. #7
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես արդեն մի տասնհինգ տարի է՝ ալկոհոլ ընդհանրապես չեմ խմում։ Այսինքն՝ մոտավորապես 15-17 տարեկանում երբեմն՝ առիթների ժամանակ, մեկ–երկու բաժակ խմում էի։ Հետո որոշեցի, որ էլ ընդհանրապես չեմ խմելու։ Չէ, ոչ մի արտառոց դեպք չի գրանցվել, երբեք հարբած չկամ ։ Մի անգամ զուտ հետաքրքրությունից դրդված՝ որոշեցի հարբել։ Մոտ մի շիշ գինի խմեցի, ու չնայած ամբողջ ընթացքում ինձ ներշնչում էի, որ հարբում եմ, այ, էս մի բաժակն էլ խմեմ, կհարբեմ, բայց տենց էլ չհարբեցի ։ Ճիշտն ասած՝ մի քիչ նույնիսկ վախեցա. լսել էի, որ դժվարությամբ հարբող մարդիկ են սովորաբար հարբեցող դառնում։

    Չխմելս մի քանի պատճառ ունի.

    1. ինձ համար շատ կարևոր է մշտապես զգոն վիճակում լինելը։ Էն միտքը, որ մի օր կարող եմ հարբել ու ինքնատիրապետումս կորցնել, անել բաներ, որ սթափ վիճակում չէի անի ու կամաչեի, ինձ համար լուրջ պատճառ է, որ ընդհանրապես հրաժարվեմ ալկոհոլ օգտագործելուց։ Իսկ «չափի մեջ» արտահայտությանը ես, ճիշտն ասած, չեմ հավատում։ Չափը որոշողն ո՞վ է, ո՞վ կարող է պնդել, որ ինքը միշտ հստակ զգում է էդ չափը։ Գուցե կան էդպիսի մարդիկ, բայց շատ չեն լինի։ Ես ինքս շատ բաներում չափը պահելուց էնքան էլ լավ չեմ, հետևաբար ի՞նչ իմանամ, թե մի օր՝ նպաստավոր հանգամանքների դեպքում, դրա չափն էլ չեմ անցնի, հետևաբար ավելի լավ է՝ շառից–փորձանքից հեռու ։

    2. աշխատում եմ խուսափել էն ամենից, ինչը կարող է կախվածություն առաջացնել։ Կյանքումս թերևս միակ բացառությունն էդ առումով համակարգիչն/ինտերնետն է, ինձ թվում է՝ մնացած բոլոր ակնհայտ կամ պոտենցիալ կախվածություն ենթադրող բաները կամ վերացրել եմ, կամ ի սկզբանե չեն եղել իմ կյանքում։ Ես սարսափելի վախենում եմ կախվածություններից։ Ծանոթներիս շրջանում էլ քիչ չեն մարդիկ, ովքեր թեև ալկոհոլիկ չես անվանի, բայց ահագին չարաշահում են ալկոհոլը, ու իրենց կողքից տեսնելով՝ մեղմ ասած, չէի ուզենա իրենց վիճակում հայտնվել։

    3. ալկոհոլը վնասակար եմ համարում առողջության համար, իսկ առողջությունս ինձ համար առաջնային կարևորության բաներից է։

    4. և, վերջապես, խմելն ինձ երբեք էլ մի երևելի հաճույք չի պատճառել, երբ էլ որ խմել եմ, դա արել եմ զուտ ընկերակցության համար։ Ուղղակի մի պահ եկավ, որ հասկացա, որ մի շարք բաներ կան, որ իմաստ չունի զուտ հանուն ընկերակցության անել, եթե դրա համար ավելի լուրջ պատճառներ չկան։

    Մի խոսքով՝ շատ գոհ եմ, որ ընդհանրապես չեմ խմում։ Համոզված եմ, որ դրանով ոչինչ չեմ կորցնում ու լիքը բան շահում եմ։

    Շուտ եմ ասել. դեմքիս թռնել չկա։ Սա ընդամենը իմ կարծիքն ու իմ մոտեցումն է, ես այն չեմ փորձում փաթաթել որևէ մեկի վզին ու նույնն ակնկալում եմ ուրիշներից։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (15.07.2014), Smokie (15.07.2014), Նոյեմ (13.07.2014), Շինարար (13.07.2014)

  13. #8
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ան, լրիվ համաձայն եմ ասածներիդ հետ, դեմքիդ թռնող էլ չկա Մենակ ուզում եմ առաջին կետիդ անդրադառնալ:
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    1. ինձ համար շատ կարևոր է մշտապես զգոն վիճակում լինելը։ Էն միտքը, որ մի օր կարող եմ հարբել ու ինքնատիրապետումս կորցնել, անել բաներ, որ սթափ վիճակում չէի անի ու կամաչեի, ինձ համար լուրջ պատճառ է, որ ընդհանրապես հրաժարվեմ ալկոհոլ օգտագործելուց։ Իսկ «չափի մեջ» արտահայտությանը ես, ճիշտն ասած, չեմ հավատում։ Չափը որոշողն ո՞վ է, ո՞վ կարող է պնդել, որ ինքը միշտ հստակ զգում է էդ չափը։ Գուցե կան էդպիսի մարդիկ, բայց շատ չեն լինի։ Ես ինքս շատ բաներում չափը պահելուց էնքան էլ լավ չեմ, հետևաբար ի՞նչ իմանամ, թե մի օր՝ նպաստավոր հանգամանքների դեպքում, դրա չափն էլ չեմ անցնի, հետևաբար ավելի լավ է՝ շառից–փորձանքից հեռու ։
    Նայի, հենց էդ նույն պատճառով ես կյանքում նարկոտիկ չեմ փորձել, չնայած երևի ակումբում Ռիկից բացի մեկ էլ ինձ են թեթև նարկոտիկներն էդքան հասանելի էղել
    Իսկ չափի պահով ասեմ... կոնկրետ ես շատ լավ գիտեմ իմ չափը, գիտեմ, թե որ կետից եմ ինձ «լավ» զգում, ու դրանից հետո ուղղակի էլ չեմ խմում ալկոհոլ, անցնում եմ հյութերի: Մենակ մի անգամ ա էղել, որ «չափս կորցրել եմ», բայց էդ ժամանակ ուզում էի կորցնել, ուզում էի հարբել, չնայած էլի չհասա նրան, որ ինձ «տուն տանեն» կամ որ «կողքի վրա պառկացնեն»: Մեկ-մեկ մտածում եմ՝ եթե ես իմ չափը գիտեմ, ուրեմն մյուսներն էլ պիտի իրենցն իմանան: Էդ դեպքում ինչու՞ են չարաշահում:

    Մեկ էլ ուզում եմ անդրադառնալ «հարբած ժամանակ նենց բաներ անելուն, որ օյաղ ժամանակ չէիր անի»: Սա էլ ա ինձ շա՜տ հետաքրքրող թեմա: Ինձ երկար ժամանակ թվացել ա, թե հարբած մարդիկ անկառավարելի են ու վտանգավոր: Բայց վերջերս մի ուրիշ եզրակացության եմ եկել: Ավելի շուտ հարբած ժամանակ մարդիկ դուրս են հանում իրենց իսկական Եսը: Այսինքն, էն մարդը, որն օյաղ ժամանակ ունակ չի կռիվներ սարքելու, ինչքան էլ հարբի, կռիվ չի անի, անգամ հարբած ժամանակ կռիվ սարքելը մարդու ընտրությունն ա:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նաիրուհի (14.07.2014)

  15. #9
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ան, լրիվ համաձայն եմ ասածներիդ հետ, դեմքիդ թռնող էլ չկա Մենակ ուզում եմ առաջին կետիդ անդրադառնալ:


    Նայի, հենց էդ նույն պատճառով ես կյանքում նարկոտիկ չեմ փորձել, չնայած երևի ակումբում Ռիկից բացի մեկ էլ ինձ են թեթև նարկոտիկներն էդքան հասանելի էղել
    Իսկ չափի պահով ասեմ... կոնկրետ ես շատ լավ գիտեմ իմ չափը, գիտեմ, թե որ կետից եմ ինձ «լավ» զգում, ու դրանից հետո ուղղակի էլ չեմ խմում ալկոհոլ, անցնում եմ հյութերի: Մենակ մի անգամ ա էղել, որ «չափս կորցրել եմ», բայց էդ ժամանակ ուզում էի կորցնել, ուզում էի հարբել, չնայած էլի չհասա նրան, որ ինձ «տուն տանեն» կամ որ «կողքի վրա պառկացնեն»: Մեկ-մեկ մտածում եմ՝ եթե ես իմ չափը գիտեմ, ուրեմն մյուսներն էլ պիտի իրենցն իմանան: Էդ դեպքում ինչու՞ են չարաշահում:

    Մեկ էլ ուզում եմ անդրադառնալ «հարբած ժամանակ նենց բաներ անելուն, որ օյաղ ժամանակ չէիր անի»: Սա էլ ա ինձ շա՜տ հետաքրքրող թեմա: Ինձ երկար ժամանակ թվացել ա, թե հարբած մարդիկ անկառավարելի են ու վտանգավոր: Բայց վերջերս մի ուրիշ եզրակացության եմ եկել: Ավելի շուտ հարբած ժամանակ մարդիկ դուրս են հանում իրենց իսկական Եսը: Այսինքն, էն մարդը, որն օյաղ ժամանակ ունակ չի կռիվներ սարքելու, ինչքան էլ հարբի, կռիվ չի անի, անգամ հարբած ժամանակ կռիվ սարքելը մարդու ընտրությունն ա:
    Հա, համաձայն եմ, որ հարբած ժամանակ մարդիկ դուրս են հանում իրենց իսկական եսը։ Բայց եթե էդ եսի որոշ դրսևորումներ կարող ա վնասակար լինեն տվյալ մարդու կամ այլոց համար, ուրեմն ավելի լավ չի՞՝ եսը մնա ներսում ։ Համ էլ բացի եսից, բաներ կան, որ, ասենք, գիտես, որ պետք չի բարձրաձայնել, դրանից ոչ մեկի համար լավ չի լինի, իսկ խմած ժամանակ կարող ա բարձրաձայնես, ու հեչ լավ չլինի։

    Ինչ վերաբերում ա չարահաշելուն, ապա կարծում եմ՝ տարբեր պատճառներ կարող են լինել։ Դու որ քո չափը գիտես, էդ շատ լավ ա, բայց չեմ կարծում, որ բոլորը գիտեն։ Նույնիսկ եթե գիտեն, ընկերովի նստած խմելիս, խոսքով ընկած, հավեսով ժամանակ անցկացնելիս դժվար չի չնկատել, թե որերորդ բաժակին ես հասել, որ ստոպ տաս։ Էդ մեկ։ Բացի դրանից, շատերը հենց ուզում են հարբել, դրա համար էլ չափն անցնում են՝ դարդերը մոռանալու, լավ տրամադրություն ձեռք բերելու համար։ Հետո մարդիկ էլ կան, որոնց համար խմելու բուն պրոցեսն ա հաճելի նաև, իրանք էլ հա՛ խմում են, որ հա՛ հաճելի լինի ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Smokie (15.07.2014)

  17. #10
    փերի Մուշու-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.04.2014
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,473
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ասենք շնորհակալություն Բյուրին լավ թեմայի համար :

    Ես իմ համար կարող եմ ասել որ մինչև վերջին տարին գրեթե չէի խմում , տարվա մեջ 1-2 անգամ: Վերջի մեկ տարվա մեջ եղել է ամիս որի ընթացքում խմելու գնացել եմ մոտ 20 օր : Առիթը խմելու ընկերներով հավաքվելն էր և ինչպես կարելի է գնալ փաբ և չխմել ? Բայց դա սկզբում : Ժամանակի հետ հասկացա , որ երբ խմում եմ ավելի անկաշկանդ եմ դառնում , ավելի հեշտ եմ կարողանում շբվել : Սա խմելու հետ կապված դրական բաները , բայց կա նաև բացասականը ` տրամադրության վերջնական անկում է եթե մինչ այդ ինչ որ բան այն չէր , վիճելու ցանկություն , լացելու ցանկությունը զսպելու անկարողություն ....

    Հ.Գ. այսքանը հասկանալուց հետո որոշել եմ հաստատ էլ չեմ խմելու

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (15.07.2014), Ռեյ սամա (14.07.2014)

  19. #11
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես խմում եմ շաբաթը միջինում 2-3 շիշ գարեջուր, տարին 7-8 բաժակ օղի, ու ամիսը 300մլ-ոտ գինի ))) հիմա որ ասեք ես խմող եմ թե չէ, ըստ այդմ կասեմ կամ չեմ ասի, թե ինչու եմ խմում կամ ինչու չեմ խմում

  20. #12
    Պատվավոր անդամ insider-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.03.2014
    Գրառումներ
    641
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հաճախ չեմ խմում, բայց որոշակի հանգամանքներում խմում եմ, սակայն, շատ հանգիստ կարող եմ նաև առանց դրա յոլա գնալ /ինչը չեմ կարող ասել օրինակ ծխախոտի համար/: Ուրեմն.

    1. Խմում եմ օրինակ նյարդերս թուլացնելու համար: Այդ նպատակով հիմնականում խմում եմ, երբ մենակ եմ լինում՝ երեկոյան ֆիլմ կամ ինչ-որ հետաքրքիր բան դիտելիս: Խմում եմ օղի գումարած ռեդբուլ: Թեթև թմբիր է գալիս վրադ, վայելումս ես, ոչ թե արբում: Գիտեմ ռեդբուլը օղով վնասակար է, դրա համար չեմ չարաշահում ... երևի ամիսը մեկ անգամ կամ ավելի ուշ-ուշ:

    2. Խմում եմ կոնյակ, առանց որևէ ռազբավկայի՝ շոկոլադով ... եթե ինձ հաճելի միջավայր է /ոչ ուտուշ, խմուշ/ հավաքված զրուցում, ինչ որ բան ենք քննարկում: Կարող է մի քանի ժամվա մեջ մի 100-150 գրամ կում-կում խմես, տաքանում ես, հավեսով զիբարդ բացվում է ... սկսում ես անկեղծանալ: Դրա համար միջավայրը շատ կարևոր է
    Ընդհանրապես կոնյակը ընտիր խմիչք եմ համարում: Բայց լավ կոնյակը, ոչ թե հիմիկվա սպիրտային զիբիլները:

    3. Մեկ մեկ խմում եմ սպիտակ գինի՝ հաց ուտելիս: Ախորժակդ լավ բացվում է: Ծանր աշխատանքային օրվանից հետո: Բացառապես ոչ տանը, երբ մեքենայի ղեկին չես՝ օրինակ պիցցա ուտելիս, երբ նաև պլանավորել ես զբոսնել ու կինոթատրոն գնալ կամ ուղղակի ժամանակ անցկացնել կնոջդ հետ՝ առանց երեխաների: Էհ, ափսոս նման բաները հաճախ չի ստացվում:

    4. Քեֆ-ուրախություններին հիմնականում օղի, բայց էլի չափի մեջ, իսկ եթե ղեկին եմ՝ ընդհանրապես:

    Չափը ...հըմմմ... հաստատ գիտեմ իմ չափը: Երբեք չեմ խմել այնքան, որ կորցնեմ ինձ: Կարողանում եմ ուղղակի բաժակը վայր դնել, երբ որ արդեն զգում եմ, որ հաջորդ բաժակից կարող է արդեն լավ չզգամ ինձ: Ինչ միջավայրում էլ որ լինեմ, ով էլ, ինչպես էլ որ «ստիպի»: Հետո շատ շուտ եմ սթափվում: Մեկ մեկ կատակում եմ, թե ալկոհոլը իմ վրա լավ չի ազդում: Ընդհանրապես իմ շրջապատում չխմող մարդու համբավ ունեմ

    Հ.Գ. Հա, մոռացա ասեմ, Բյուր ջան ապրես, լավ թեմա է ...
    Վերջին խմբագրող՝ insider: 13.07.2014, 20:02:
    The Truth Is Out There

  21. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (13.07.2014), Smokie (16.07.2014)

  22. #13
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում John-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես խմում եմ շաբաթը միջինում 2-3 շիշ գարեջուր, տարին 7-8 բաժակ օղի, ու ամիսը 300մլ-ոտ գինի ))) հիմա որ ասեք ես խմող եմ թե չէ, ըստ այդմ կասեմ կամ չեմ ասի, թե ինչու եմ խմում կամ ինչու չեմ խմում
    Թեմայի նպատակը խմող–չխմող դասակարգումը չի։ Դու գրի, թե ինչի ես խմում էն դեպքերում, երբ խմում ես։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  23. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (13.07.2014), Sambitbaba (15.07.2014), Նոյեմ (13.07.2014)

  24. #14
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում mushu-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասենք շնորհակալություն Բյուրին լավ թեմայի համար :

    Ես իմ համար կարող եմ ասել որ մինչև վերջին տարին գրեթե չէի խմում , տարվա մեջ 1-2 անգամ: Վերջի մեկ տարվա մեջ եղել է ամիս որի ընթացքում խմելու գնացել եմ մոտ 20 օր : Առիթը խմելու ընկերներով հավաքվելն էր և ինչպես կարելի է գնալ փաբ և չխմել ? Բայց դա սկզբում : Ժամանակի հետ հասկացա , որ երբ խմում եմ ավելի անկաշկանդ եմ դառնում , ավելի հեշտ եմ կարողանում շբվել : Սա խմելու հետ կապված դրական բաները , բայց կա նաև բացասականը ` տրամադրության վերջնական անկում է եթե մինչ այդ ինչ որ բան այն չէր , վիճելու ցանկություն , լացելու ցանկությունը զսպելու անկարողություն ....

    Հ.Գ. այսքանը հասկանալուց հետո որոշել եմ հաստատ էլ չեմ խմելու
    Ըհը, էս տրամադրության անկման պահը լավ ասեցիր: Ես էլ կարծում էի՝ մենակ ինձ հետ ա տենց լինում: Մենակ ահավոր-ահավոր անտրամ ժամանակ ա լինում, որ խմելու պահանջ եմ զգում, բայց հերիք ա մի շիշ գարեջուր կամ մի բաժակ ատվյորտկա խմեմ, ու տրամադրությունս վաբշե ա ահավորանում, կյանքի իմաստը լրիվ կորում ա: Ու տենց ինչքան շատ եմ խմում, էնքան տրամս վատանում ա: Դրա համար չեմ հասկանում «դարդերից խմել» արտահայտությունը:

  25. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Մուշու (13.07.2014), Նաիրուհի (14.07.2014)

  26. #15
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1. խմում եմ, որովհետև սիրում եմ խմիչքի համը
    2. խմում եմ, որովհետև սիրում եմ խմելու ռիտուալը
    3. խմում եմ, որովհետև սիրում եմ խմիչքի ազդեցությունը
    4. խմում եմ, որ կողքիս խմած մարդկանց հասկանամ
    5. խմում եմ, որ հետո տարբեր ախմախ բաներ անեմ, հետո ձևացնեմ, որ չեմ հիշում
    6. խմում եմ, որ հաղթահարեմ ներքին անհանգստությունս
    7. խմում եմ, որպես ցավազրկող
    8. խմում եմ, որովհետև Ջեկն ընկերս է

    Մեկ-մեկ խմում եմ, որովհետև մելանխոլիկ եմ:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  27. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (20.07.2014), Ariadna (13.07.2014), ARMbrain (13.07.2014), enna (14.07.2014), Freeman (14.07.2014), Smokie (15.07.2014), Yellow Raven (14.07.2014), մարիօ (13.07.2014), Ռեյ սամա (14.07.2014)

Էջ 1 8-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ինչու՞ եմ ստիպված ․․․
    Հեղինակ՝ mnowak, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 132
    Վերջինը: 22.12.2015, 17:08
  2. Ո՞ր ֆիրմային գարեջուրն եք խմում
    Հեղինակ՝ AMzone, բաժին` Կենցաղ
    Գրառումներ: 22
    Վերջինը: 11.11.2012, 22:33
  3. Ինչու՞ ես թաքնվում…
    Հեղինակ՝ Բարեկամ, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 96
    Վերջինը: 27.08.2010, 02:31

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •