Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
Մեֆ, խոսքը բագաժի մասին չի, այլ կոնկրետ օրիգինալ մտքեր ծնվելու: Օրինակ, բան ես գրում, սյուժեի ինչ-որ հատված չի ստացվում, մեկ էլ խմած ժամանակ կարող ա «պայծառանաս»: Թե չէ քո ասածները զուտ ինֆորմացիա հավաքել ա, որը անում ես կոգնիտիվ ֆունկցիաներ օգտագործելով: Ինչ խոսք, էդ «պայծառացումը» իրականացնելու համար էլի պետք ա, որ կոգնիտիվ ֆունկցիաներդ աշխատացնես: Բայց երբեմն էղածը բավական ա լինում, երբեմն էլ գաղափարդ հիշում, օյաղ ժամանակ ես իրականացնում:
իմ ասածը մենակ ինֆորմացիան հավաքելը չի… այլ նաև օգտագործելն ա… տարբեր մարդիկ տարբեր կերպ են օգտագործում ինֆորմացիան… քո ասած "պայծառացումը" մենակ խմելու ժամանակ չի լինում ու հլա մեծ հարց ա օգնում ա կրեատիվությանը թե չէ որովհետև կրիատիվության համար մենակ կոգնիտիվ ֆունկցիաներն անջատելը հերիք չի…

ուզում եմ ասել, չես կարող մարդուն խմիչք առաջարկել կրեատիվությունը բարձրացնելու համար… Նյուտոնի գլխին էլ խնձոր ա ընկել, Մենդելեևն էլ երազ ա տեսել ու շատ կան դեպքեր երբ աննշան կամ կապ չունեցող երբեմն բաները triger են հանդիսանում որևէ լուծման կամ հայտնագործության համար, բայց դա օրինաչափություն չի…

դու շատ ճիշտ բացատրում ես, բայց պնդել որ բարձրացնում ա՝ ես չէի ասի…