Մի երկու բաժակ կոնծելը հաճախ թուլացնում է նյարդերը, հանում լարվածությունը ու օգնում է ուղեղին ավելի լավ աշխատել, հետևաբար մարդուս մոտ ժամանակավորապես ավելի լավ արդյունքներ են ստացվում, ասենք երգել, պարել, մեքենա քշել, ինչ–որ բարդ խնդիր լուծել աշխատանքում և այլն… Կամ էլ պարզապես օգնում է թուլանալ։
Բայց կան մարդիկ, որոնց տան… որոնք կարիք չունեն խմելու, որովհետև ասենք` ա) հաճախակի սպորտով են զբաղվում ու ստրեսը հանելու լիքը հետաքրքիր ու առողջ ձևեր ունեն, բ) ստրեսներ չունեն, որովհետև ապրում են դրախտում կամ հրեշտակ են, գ) մտածելու բան չունեն, որովհետև դիակ են, դ) վախ ունեն խմիչքի նկատմամբ, ասենք վախենում են, որ կամ ալկաշ կդառնան, կամ էլ առողջության հետ պրոբլեմներ կունենան, կամ էլ կհարբեն ու համը կհանեն, ե) այլ…
Ես երբ թեթևանում եմ աշխատանքից ու ժամանակ եմ ունենում հեծանիվ քշելու, վազելու կամ արշավների գնալու, ապա էդ ընթացքում խմելու ցանկություն բնավ չի առաջանում։ Երբ որ իմ մենեջմենթը հաճախորդին առանց երկար բարակ բանակցելու խոստումներ ա տալիս, որ ագահաբար փող կպցնի ու սյուրպրիզասիրալիրախառը ինձ հայտնում է այդ «շատ լավ լուրը», ինձ մոտ սկսվում են կրիտիկական օրերը ու ես մոռանում եմ հեծանիվ, վազք, սարերն ու անտառները ու միակ բանը որ ինձ թերևս մի փոքր հանգստացնում է, դա ժամանակ առ ժամանակ կոնծելն է։ … Դե մինչև հնարավարություն կունենամ աշխատանքս փոխելու մասին մտածելու։
Վիսկի` վերցրեք ձեզ հետ կրիտիկական օրերին։
Էջանիշներ