User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 118 հատից

Թեմա: Ինչու՞ ենք խմում

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #8
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ան, լրիվ համաձայն եմ ասածներիդ հետ, դեմքիդ թռնող էլ չկա Մենակ ուզում եմ առաջին կետիդ անդրադառնալ:


    Նայի, հենց էդ նույն պատճառով ես կյանքում նարկոտիկ չեմ փորձել, չնայած երևի ակումբում Ռիկից բացի մեկ էլ ինձ են թեթև նարկոտիկներն էդքան հասանելի էղել
    Իսկ չափի պահով ասեմ... կոնկրետ ես շատ լավ գիտեմ իմ չափը, գիտեմ, թե որ կետից եմ ինձ «լավ» զգում, ու դրանից հետո ուղղակի էլ չեմ խմում ալկոհոլ, անցնում եմ հյութերի: Մենակ մի անգամ ա էղել, որ «չափս կորցրել եմ», բայց էդ ժամանակ ուզում էի կորցնել, ուզում էի հարբել, չնայած էլի չհասա նրան, որ ինձ «տուն տանեն» կամ որ «կողքի վրա պառկացնեն»: Մեկ-մեկ մտածում եմ՝ եթե ես իմ չափը գիտեմ, ուրեմն մյուսներն էլ պիտի իրենցն իմանան: Էդ դեպքում ինչու՞ են չարաշահում:

    Մեկ էլ ուզում եմ անդրադառնալ «հարբած ժամանակ նենց բաներ անելուն, որ օյաղ ժամանակ չէիր անի»: Սա էլ ա ինձ շա՜տ հետաքրքրող թեմա: Ինձ երկար ժամանակ թվացել ա, թե հարբած մարդիկ անկառավարելի են ու վտանգավոր: Բայց վերջերս մի ուրիշ եզրակացության եմ եկել: Ավելի շուտ հարբած ժամանակ մարդիկ դուրս են հանում իրենց իսկական Եսը: Այսինքն, էն մարդը, որն օյաղ ժամանակ ունակ չի կռիվներ սարքելու, ինչքան էլ հարբի, կռիվ չի անի, անգամ հարբած ժամանակ կռիվ սարքելը մարդու ընտրությունն ա:
    Հա, համաձայն եմ, որ հարբած ժամանակ մարդիկ դուրս են հանում իրենց իսկական եսը։ Բայց եթե էդ եսի որոշ դրսևորումներ կարող ա վնասակար լինեն տվյալ մարդու կամ այլոց համար, ուրեմն ավելի լավ չի՞՝ եսը մնա ներսում ։ Համ էլ բացի եսից, բաներ կան, որ, ասենք, գիտես, որ պետք չի բարձրաձայնել, դրանից ոչ մեկի համար լավ չի լինի, իսկ խմած ժամանակ կարող ա բարձրաձայնես, ու հեչ լավ չլինի։

    Ինչ վերաբերում ա չարահաշելուն, ապա կարծում եմ՝ տարբեր պատճառներ կարող են լինել։ Դու որ քո չափը գիտես, էդ շատ լավ ա, բայց չեմ կարծում, որ բոլորը գիտեն։ Նույնիսկ եթե գիտեն, ընկերովի նստած խմելիս, խոսքով ընկած, հավեսով ժամանակ անցկացնելիս դժվար չի չնկատել, թե որերորդ բաժակին ես հասել, որ ստոպ տաս։ Էդ մեկ։ Բացի դրանից, շատերը հենց ուզում են հարբել, դրա համար էլ չափն անցնում են՝ դարդերը մոռանալու, լավ տրամադրություն ձեռք բերելու համար։ Հետո մարդիկ էլ կան, որոնց համար խմելու բուն պրոցեսն ա հաճելի նաև, իրանք էլ հա՛ խմում են, որ հա՛ հաճելի լինի ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Smokie (15.07.2014)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ինչու՞ եմ ստիպված ․․․
    Հեղինակ՝ mnowak, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 132
    Վերջինը: 22.12.2015, 17:08
  2. Ո՞ր ֆիրմային գարեջուրն եք խմում
    Հեղինակ՝ AMzone, բաժին` Կենցաղ
    Գրառումներ: 22
    Վերջինը: 11.11.2012, 22:33
  3. Ինչու՞ ես թաքնվում…
    Հեղինակ՝ Բարեկամ, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 96
    Վերջինը: 27.08.2010, 02:31

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •