User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 118 հատից

Թեմա: Ինչու՞ ենք խմում

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ինչու՞ ենք խմում

    Նախապես ասեմ, որ այս թեման ալկոհոլիկների մասին չէ և այստեղ արգելվում է նրանց քննարկելը:
    Էստեղ խոսում ենք մեր մասին, որ ալկոհոլից կախվածություն չունենք, բայց երբեմն-երբեմն (ոմանք ավելի հաճախ) խմում ենք:

    Ինչու՞ որոշեցի բացել էս թեման: Ինձ հետաքրքրում ա՝ ի՞նչն ա մեզ մղում ալկոհոլ օգտագործելուն: Օրինակ ես որ ինձ հիշում եմ, մինչև 21-22 տարեկան առանց ալկոհոլի հանգիստ ապրել եմ: Դրանից հետո էլ շատ քիչ եմ խմել: Մենակ Եվրոպաներ տեղափոխվելուց հետո սկսեցի մի քիչ շատ խմել, բայց էլի ավելի շատ հանուն ընկերակցության էի դա անում, քան իսկապես ուզում էի: Մեկ էլ վերջին մի տարում Հայաստանում էի շատ խմում, ու կարամ հանգիստ ասեմ՝ դարդից: Հետաքրքիր միջավայր էին էդ փաբերը. հայ ջահելները ոնց որ հավաքվեին ու խմեին, որ դարդերը մոռանային կամ մոռանային, որ Հայաստանում են ապրում: Դրա համար Հայաստանից գնալուց հետո շատ չեմ էլ խմում: Բայց...

    Արի ու տես, որ էս անդարդուցավ դանիացիները, որ ճանաչվել են աշխարհի ամենաերջանիկ ազգ, որ աշխարհի ամենաբարեկեցիկներից են ու էլի լիքը պոզիտիվ ամենաներից, մինչև հիմա իմ հանդիպած ամենախմող ազգն ա: Ու իրենց հետ դուրս գալիս մեջների «իմիգրանտը» (հետևաբար «դարդավորը») ես եմ լինում, բայց ես չեմ ուզում խմել, ներքուստ ցանկություն չկա:

    Հիմա էսքան նախաբանից հետո ինձ հետաքրքիր ա՝ ինչու՞ եք դուք խմում և, ըստ ձեզ, ինչու՞ են ուրիշները խմում:

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ARMbrain (13.07.2014), enna (13.07.2014), insider (13.07.2014), Smokie (15.07.2014), Մուշու (13.07.2014), Նաիրուհի (13.07.2014), Ուլուանա (13.07.2014)

  3. #2
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Սիրում եմ նստած ժամանակ մի բանով զբաղվել, անընդհատ հեղուկ խմել: Միակ հեղուկն էլ, որ հաճույքով կարող եմ շատ խմել՝ գարեջուրն ա: Այ էսքան պարզ մի բան:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. #3
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ կարելի՞ ա գրել, թե ինչու չենք խմում , թե՞ էդ հետաքրքիր չի։ Ինձ թվում ա՝ ամեն դեպքում թեմայի մեջ ա։ Բայց ասեցի՝ մի հատ ճշտեմ, նոր գրեմ, որ իզուր ժամանակ ծախսած չլինեմ։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 13.07.2014, 17:59:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  5. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (13.07.2014), Sambitbaba (15.07.2014), Smokie (15.07.2014), Նոյեմ (13.07.2014)

  6. #4
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ կարելի՞ ա գրել, թե ինչու չենք խմում , թե՞ էդ հետաքրքիր չի։ Ինձ թվում ա՝ ամեն դեպքում թեմայի մեջ ա։ Բայց ասեցի՝ մի հատ ճշտեմ, նոր գրեմ, որ իզուր ժամանակ չծախսած չլինեմ։
    Հա, Ան, էդ էլ ա հետաքրքիր:
    Օրինակ, ես իմ չխմող կողմը կարամ մեկնաբանեմ, որ ուղղակի խմելն ինձ չի ձգում ու չեմ հասկանում՝ մարդիկ ինչու են խմում ընդհանրապես:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մուշու (13.07.2014)

  8. #5
    Մշտական անդամ Նոյեմ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.05.2014
    Գրառումներ
    163
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ մոտ ոչ մի փոփոխություն չի առաջացնում խմելը: Օրինակ՝ 7 բաժակ գինի խմեմ, օրգանիզմ թուլանում ա, բայց տրամադրությունս ոչ մի ձև չի փոխվում: Ինչ կամ, էն էլ մնում եմ: Դրա համար ընդհանրապես չեմ խմում: Ոչ մի ձև էլ չեմ հասկանում, ինչու են մարդիկ խմում: Դրա համար թեման շատ հետաքրքիր ա ինձ համար, հուսամ՝ թեմայից կհասկանամ:

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (15.07.2014)

  10. #6
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նոյեմ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ մոտ ոչ մի փոփոխություն չի առաջացնում խմելը: Օրինակ՝ 7 բաժակ գինի խմեմ, օրգանիզմ թուլանում ա, բայց տրամադրությունս ոչ մի ձև չի փոխվում: Ինչ կամ, էն էլ մնում եմ: Դրա համար ընդհանրապես չեմ խմում: Ոչ մի ձև էլ չեմ հասկանում, ինչու են մարդիկ խմում: Դրա համար թեման շատ հետաքրքիր ա ինձ համար, հուսամ՝ թեմայից կհասկանամ:
    Ի դեպ, էստեղ ազգային-գենետիկ ինչ-որ հատկանիշ էլ կարա լինի Հայաստանում ահավոր շատ են ընդհանրապես չխմողները, իսկ Դանիայում նման կատեգորիա չկա:

  11. #7
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես արդեն մի տասնհինգ տարի է՝ ալկոհոլ ընդհանրապես չեմ խմում։ Այսինքն՝ մոտավորապես 15-17 տարեկանում երբեմն՝ առիթների ժամանակ, մեկ–երկու բաժակ խմում էի։ Հետո որոշեցի, որ էլ ընդհանրապես չեմ խմելու։ Չէ, ոչ մի արտառոց դեպք չի գրանցվել, երբեք հարբած չկամ ։ Մի անգամ զուտ հետաքրքրությունից դրդված՝ որոշեցի հարբել։ Մոտ մի շիշ գինի խմեցի, ու չնայած ամբողջ ընթացքում ինձ ներշնչում էի, որ հարբում եմ, այ, էս մի բաժակն էլ խմեմ, կհարբեմ, բայց տենց էլ չհարբեցի ։ Ճիշտն ասած՝ մի քիչ նույնիսկ վախեցա. լսել էի, որ դժվարությամբ հարբող մարդիկ են սովորաբար հարբեցող դառնում։

    Չխմելս մի քանի պատճառ ունի.

    1. ինձ համար շատ կարևոր է մշտապես զգոն վիճակում լինելը։ Էն միտքը, որ մի օր կարող եմ հարբել ու ինքնատիրապետումս կորցնել, անել բաներ, որ սթափ վիճակում չէի անի ու կամաչեի, ինձ համար լուրջ պատճառ է, որ ընդհանրապես հրաժարվեմ ալկոհոլ օգտագործելուց։ Իսկ «չափի մեջ» արտահայտությանը ես, ճիշտն ասած, չեմ հավատում։ Չափը որոշողն ո՞վ է, ո՞վ կարող է պնդել, որ ինքը միշտ հստակ զգում է էդ չափը։ Գուցե կան էդպիսի մարդիկ, բայց շատ չեն լինի։ Ես ինքս շատ բաներում չափը պահելուց էնքան էլ լավ չեմ, հետևաբար ի՞նչ իմանամ, թե մի օր՝ նպաստավոր հանգամանքների դեպքում, դրա չափն էլ չեմ անցնի, հետևաբար ավելի լավ է՝ շառից–փորձանքից հեռու ։

    2. աշխատում եմ խուսափել էն ամենից, ինչը կարող է կախվածություն առաջացնել։ Կյանքումս թերևս միակ բացառությունն էդ առումով համակարգիչն/ինտերնետն է, ինձ թվում է՝ մնացած բոլոր ակնհայտ կամ պոտենցիալ կախվածություն ենթադրող բաները կամ վերացրել եմ, կամ ի սկզբանե չեն եղել իմ կյանքում։ Ես սարսափելի վախենում եմ կախվածություններից։ Ծանոթներիս շրջանում էլ քիչ չեն մարդիկ, ովքեր թեև ալկոհոլիկ չես անվանի, բայց ահագին չարաշահում են ալկոհոլը, ու իրենց կողքից տեսնելով՝ մեղմ ասած, չէի ուզենա իրենց վիճակում հայտնվել։

    3. ալկոհոլը վնասակար եմ համարում առողջության համար, իսկ առողջությունս ինձ համար առաջնային կարևորության բաներից է։

    4. և, վերջապես, խմելն ինձ երբեք էլ մի երևելի հաճույք չի պատճառել, երբ էլ որ խմել եմ, դա արել եմ զուտ ընկերակցության համար։ Ուղղակի մի պահ եկավ, որ հասկացա, որ մի շարք բաներ կան, որ իմաստ չունի զուտ հանուն ընկերակցության անել, եթե դրա համար ավելի լուրջ պատճառներ չկան։

    Մի խոսքով՝ շատ գոհ եմ, որ ընդհանրապես չեմ խմում։ Համոզված եմ, որ դրանով ոչինչ չեմ կորցնում ու լիքը բան շահում եմ։

    Շուտ եմ ասել. դեմքիս թռնել չկա։ Սա ընդամենը իմ կարծիքն ու իմ մոտեցումն է, ես այն չեմ փորձում փաթաթել որևէ մեկի վզին ու նույնն ակնկալում եմ ուրիշներից։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (15.07.2014), Smokie (15.07.2014), Նոյեմ (13.07.2014), Շինարար (13.07.2014)

  13. #8
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ան, լրիվ համաձայն եմ ասածներիդ հետ, դեմքիդ թռնող էլ չկա Մենակ ուզում եմ առաջին կետիդ անդրադառնալ:
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    1. ինձ համար շատ կարևոր է մշտապես զգոն վիճակում լինելը։ Էն միտքը, որ մի օր կարող եմ հարբել ու ինքնատիրապետումս կորցնել, անել բաներ, որ սթափ վիճակում չէի անի ու կամաչեի, ինձ համար լուրջ պատճառ է, որ ընդհանրապես հրաժարվեմ ալկոհոլ օգտագործելուց։ Իսկ «չափի մեջ» արտահայտությանը ես, ճիշտն ասած, չեմ հավատում։ Չափը որոշողն ո՞վ է, ո՞վ կարող է պնդել, որ ինքը միշտ հստակ զգում է էդ չափը։ Գուցե կան էդպիսի մարդիկ, բայց շատ չեն լինի։ Ես ինքս շատ բաներում չափը պահելուց էնքան էլ լավ չեմ, հետևաբար ի՞նչ իմանամ, թե մի օր՝ նպաստավոր հանգամանքների դեպքում, դրա չափն էլ չեմ անցնի, հետևաբար ավելի լավ է՝ շառից–փորձանքից հեռու ։
    Նայի, հենց էդ նույն պատճառով ես կյանքում նարկոտիկ չեմ փորձել, չնայած երևի ակումբում Ռիկից բացի մեկ էլ ինձ են թեթև նարկոտիկներն էդքան հասանելի էղել
    Իսկ չափի պահով ասեմ... կոնկրետ ես շատ լավ գիտեմ իմ չափը, գիտեմ, թե որ կետից եմ ինձ «լավ» զգում, ու դրանից հետո ուղղակի էլ չեմ խմում ալկոհոլ, անցնում եմ հյութերի: Մենակ մի անգամ ա էղել, որ «չափս կորցրել եմ», բայց էդ ժամանակ ուզում էի կորցնել, ուզում էի հարբել, չնայած էլի չհասա նրան, որ ինձ «տուն տանեն» կամ որ «կողքի վրա պառկացնեն»: Մեկ-մեկ մտածում եմ՝ եթե ես իմ չափը գիտեմ, ուրեմն մյուսներն էլ պիտի իրենցն իմանան: Էդ դեպքում ինչու՞ են չարաշահում:

    Մեկ էլ ուզում եմ անդրադառնալ «հարբած ժամանակ նենց բաներ անելուն, որ օյաղ ժամանակ չէիր անի»: Սա էլ ա ինձ շա՜տ հետաքրքրող թեմա: Ինձ երկար ժամանակ թվացել ա, թե հարբած մարդիկ անկառավարելի են ու վտանգավոր: Բայց վերջերս մի ուրիշ եզրակացության եմ եկել: Ավելի շուտ հարբած ժամանակ մարդիկ դուրս են հանում իրենց իսկական Եսը: Այսինքն, էն մարդը, որն օյաղ ժամանակ ունակ չի կռիվներ սարքելու, ինչքան էլ հարբի, կռիվ չի անի, անգամ հարբած ժամանակ կռիվ սարքելը մարդու ընտրությունն ա:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նաիրուհի (14.07.2014)

  15. #9
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Արի ու տես, որ էս անդարդուցավ դանիացիները, որ ճանաչվել են աշխարհի ամենաերջանիկ ազգ, որ աշխարհի ամենաբարեկեցիկներից են ու էլի լիքը պոզիտիվ ամենաներից, մինչև հիմա իմ հանդիպած ամենախմող ազգն ա: Ու իրենց հետ դուրս գալիս մեջների «իմիգրանտը» (հետևաբար «դարդավորը») ես եմ լինում, բայց ես չեմ ուզում խմել, ներքուստ ցանկություն չկա:

    Հիմա էսքան նախաբանից հետո ինձ հետաքրքիր ա՝ ինչու՞ եք դուք խմում և, ըստ ձեզ, ինչու՞ են ուրիշները խմում:

    Ամենակայֆ հարբածությունն ա, երբ լավ տրամադրություն ես ունենում, ներքուստ ոչ մի բան քեզ չի անհանգստացնում ու լակում ես Կայֆարիկ ապուշություններ ես անում

  16. #10
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sagittarius-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամենակայֆ հարբածությունն ա, երբ լավ տրամադրություն ես ունենում, ներքուստ ոչ մի բան քեզ չի անհանգստացնում ու լակում ես Կայֆարիկ ապուշություններ ես անում
    ապուշություն չէ, ստեղծագործում ես…

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (15.07.2014)

  18. #11
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,675
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ափիոնը բա ո՜նց ա բարձրացնում ստեղծագործելու ունակությունը: Իսկ եթե այն հերոինի տեսքով է, գնա գալիս եմ... Օրինակը՝ Միխայիլ Բուլգակով:
    Էլ չասեմ՝ կոկաինն ու ամֆետամիններն ինչքան «դրական» բաներ են տալիս մարդուն:))
    Իսկ հալյուցինոգեն նյութերն առհասարակ մի այնպիսի ցնորային ապրումների մեջ են նետում մարդուն, որ դրանից հետո երևակայությունն ու ստեղծագործական ձիրքը կարող են հասնել երկինք: )

    Ոչ մի բնական, կիսաարհեստական կամ արհեստական նյութ, որն ունակ է առաջացնելու կախվածություն մարդու մոտ չի կարող համարվել դրական: Մի քիչ կատեգորիկ է հնչում, բայց այդպես է: Ալկոհոլը ազգաբնակչության շրջանում մահացության գլխավոր պատճառների՝ սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման ռիսկի գործոններից է համարվում, և ներկայումս ԱՀԿ-ն, բոլոր զարգացած երկրների առողջապահական քաղաքականություն իրականացնող գերատեսչություններն ու կազմակերպությունները պայքարում են ալկոհոլի գործածման դեմ: Լավագույն օրինակը Ֆինլանդիան է:

    Ալկոհոլի հաճախակի գործածումը խիստ հարաբերական հասկացություն է: Ալկոհոլից առաջացած վնասները անհատական են, եթե հաշվարկելու լինենք գործածման «հաճախականությամբ» և գործածվող «քանակություններով»՝ պայմանավորված տվյալ մարդու գենետիկ առանձնահատկություններով, ընդհանուր ֆիզիոլոգիական վիճակով և այլն:

    Ալկոհոլը ՉԱՐԻՔ Է, ինչպես հերոինը, կոկաինը, ծխախոտը և այլն:

  19. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (15.07.2014), Աթեիստ (15.07.2014), Մ Մ (15.07.2014), Ուլուանա (15.07.2014), Տրիբուն (15.07.2014)

  20. #12
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ալկոհոլը ՉԱՐԻՔ Է
    Սուր, վաղուց իրար հետ էդ չարիքից չենք օգտվել, ե՞րբ ուղղենք սխալը

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  21. #13
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,675
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Սուր, վաղուց իրար հետ էդ չարիքից չենք օգտվել, ե՞րբ ուղղենք սխալը
    Արտ ջան, ես ե՞րբ եմ խմել... Ես նույնիսկ սուրճ չեմ խմում, ինչ մնաց ալկոհոլ... Վույ... Բայց կարող ենք հանդիպել կամպոտ խմել կամ ասենք լիմոնադ:))
    Երբ ասես.. )

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (15.07.2014), Աթեիստ (15.07.2014)

  23. #14
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
    Արտ ջան, ես ե՞րբ եմ խմել... Ես նույնիսկ սուրճ չեմ խմում, ինչ մնաց ալկոհոլ... Վույ... Բայց կարող ենք հանդիպել կամպոտ խմել կամ ասենք լիմոնադ:))
    Երբ ասես.. )
    Առիթից օգտվելով թեմայի բուն հարցադրմանը մի պատասխան էլ տամ.
    Երբեմն խմելուս պատճառներից մեկը լավ ընկերներիս հետ ժամանակ անցկացնելն է: Ու հա, գիտեմ, որ կոմպոտ խմելով էլ կարելի է ժամանակ անցկացնել, տարբեր ձևեր կան: Բայց երբեմն (գուցե հաճախ) ընկերների հետ հանդիպման ու ժամանակ անցկացնելու առիթ է դառնում խմելը

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (15.07.2014), Մարկիզ (15.07.2014)

  25. #15
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,675
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի դեպ, հիմա հետևելով ԱՀԿ-ի առաջարկներին, «Սիրտ-անոթային հիվանդությունների» (48 տոկոս մահացության պատճառներից ՀՀ-ում) կանխարգելման համար մեր երկրում արդեն իսկ վերջին ուղեցույցներով ալկոհոլը համարվում է այս հիվանդությունների զարգացման գլխավոր ռիսկի գործոններից:
    Վերջին խմբագրող՝ Մարկիզ: 15.07.2014, 01:58:

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ինչու՞ եմ ստիպված ․․․
    Հեղինակ՝ mnowak, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 132
    Վերջինը: 22.12.2015, 17:08
  2. Ո՞ր ֆիրմային գարեջուրն եք խմում
    Հեղինակ՝ AMzone, բաժին` Կենցաղ
    Գրառումներ: 22
    Վերջինը: 11.11.2012, 22:33
  3. Ինչու՞ ես թաքնվում…
    Հեղինակ՝ Բարեկամ, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 96
    Վերջինը: 27.08.2010, 02:31

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •