Խմում ենք օղի, ցանակալի է տնական լինի
Խմում ենք օղի, ցանակալի է տնական լինի
Varzor (25.08.2020)
Վշապ հոպար, մոռացա ասեմ, եթե առանց տոնիկ ես խմում, մի բարակ տալաշ վարունգ հըլը քցի մեջը։ Մուրազ ա:
Վիշապ (25.08.2020)
Ժող, թեմայի վերնագիրը ոնց որ լավ չեք կարդացել. հարցնում ա, թե ինչու եք խմում, ոչ թե`ինչ եք խմում: Թեման էլ, ի դեպ, «Հոգեբանություն և փիլիսոփայություն» բաժնում ա: Իսկ ձեր ուզած թեման սա ա` «Ալկոհոլային խմիչքներ»:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ալկոհոլը երևի թե երբեք ոչ մեկի կողմից էսքան արհամարված չի եղել, ինչքան իմ կողմից ա: Չգիտեմ ինչի ա տենց ստացվել, բայց ոչ մի տենց համն ա դուրս գալիս, ոչ էլ ինչ որ հաճելի բան եմ ստանում հարբելուց: Ավելի շուտ լավ երաժշտությունից եմ հարբում քան ինչ որ ալկոհոլային միջոցից: Խմում եմ շատ ձևական, մենակ ընկերակցելու համար: Իսկ խմոցիների չեմ գնում, դա վատ ա ընդհանուր վատ ա, բայց դե գնամ ինչ անեմ ))) Բայց ընդհանուր ավելի շուտ ուրախ եմ, որ դրա փոխարեն ավելի առողջ բաներով կարամ զբաղվեմ:
Օրինակ հեծանիվ քշելով, լողով, ճանապարհորդելով, թանգարաններ այցելելով, գիրք կարդալով, այգի մշակելով, ծաղիկներ ու լոլիկ աճեցնելով, պարելով, մարտարվեստով, մեդիտացիայով, զբոսանքով, արշավների գնալով, ժամադրությունով, սեքսով, երեխաներ ծնել մեծացնելով ու դաստիարակելով, ծերերին օգնելով, փողոցներից ու անտառներից աղբը հավաքելով, նկարչությամբ ու երաժշտությամբ, դիմակներ կամ տռուսիկներ կարելով, կեգլի ու շախմատ խաղալով, աստղադիտակով երկնքին նայելով ու փիլիսոփայելով, սնկով ու սպանախով բլիթներ պատրաստելով, ինքնամասաժով ու ձեռնաշարժությամբ, ճոճանակի վրա ճոճվելով ու երգելով, քֆուրներով ռեպ լսելով ու շտանգա բարձրացնելով․․․
Բայց մեկ մեկ ուզում ես սաղ սիկտիր անես ու մի քանի կում ռոմ խմես, անջատվես, որովհետև ամեն ինչի համը դուրս ա եկել, մնացել ա ռոմի համը։
Si vis pacem, para bellum
Սենց բան կամ սենց բան լսելու համար խմելը քիչ ա, դու պիտի ծանր նառկոտիկներ օգտագործես։ Ես օրինակ տաս րոպե լսելուց հետո կարող ա մանրից շարժվեմ դեպի Կիևյան կամուրջ։
Ես խմում եմ, քանի որ տրամադրությունս բարձրանում ա, երբեք ագրեսիվ չեմ դառնում խմած ժամանակ։ Էշ-էշ կարամ դուրս տամ ինչքան պետք ա։ Բայց էտ օյաղ ժամանակ էլ եմ լավ անում
Վոբշեմ, խմելուց պետք ա նենց երաժշտություն, որի ժամանակ լավ տղաները և լավ աղջիկները զմիմյանս հետ փս տժում են։
Չէ, իմ կողմից ավելի արհամարհված ա. ես երբեք չեմ խմում, իսկ դու, փաստորեն, երբեմն խմում ես, թեկուզև ձևական:
Բայց ուրիշ բաներից հարբելու մասին լավ ասեցիր. ես էլ եմ տենց հարբում արվեստից:
Հ.Գ. Երեկ թեման սկզբից մինչև վերջ կարդացի. հավես էր, ահագին հետաքրքիր ու ինֆորմատիվ գրառումներ կային: Տարիներ առաջվա գրառումներս էլ կարդացի, պարզվեց` ավելացնելու բան չունեմ. ինքս ինձ հետ լիովին համաձայն եմ :
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Հարդ (27.08.2020)
Ես սիրում եմ խմել ու տխրել, հիմա տենց բզիկներ ունեմ․․․ Մանավանդ հոգնած ժամանակ։ Մելանխոլիկ մտքերս երբեմն հայտնվում են ու սկսում են կծկել մարմինս ու ուղեղս, դրանց հանգստացնելու էս պահին հարմար ձևը ոնց որ դանդաղորեն խեղդելն ա մի երկու բաժակ ալկոհոլի մեջ։ Կծխեի էլ, բայց առողջությունս էլ չի հերիքում ։Ճ
Երաժշտությունն էլ հնություններ են, հիմիկվանը մեծամասամբ հնի խեղված միքսեր, կամ շաբլոն տափակություն ա թվում։
Si vis pacem, para bellum
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ