User Tag List

Էջ 5 8-ից ԱռաջինԱռաջին 12345678 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 118 հատից

Թեմա: Ինչու՞ ենք խմում

  1. #61
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,675
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մենք վերջերս հետազոտություն ենք կատարել, կիրառելով արդեն իսկ կիրառված մեթոդաբանություն մարդկանց կողմից թմրամիջոցների գործածման պատճառահետևանքային կապերն ուսումնասիրելու և գնահատելու համար: Դեռ վերլուծությունն ընթացքի մեջ է... Բայց այնուամենայնիվ, կարծում եմ՝ այս մեթոդաբանությունը կարելի է մեծ հաջողությամբ կիրառել նաև ալկոհոլային խմիչքների գործածման պատճառներն ուսումնասիրելու նպատակով: Համաձայն այդ ուսումնասիրության մեթոդաբանության՝ կա պայմանական պատճառների երեք լայն խումբ՝ 1-ին) Սոցիալ-հոգեբանական, 2-րդ) Նեղ անձնական (անհատական), 3-րդ) ախտաբանական: Այս մեծ խմբերից յուրաքանչյուրն իր հերթին կազմված է ավելի կոնկրետ մոտիվների երեքական տեսակներից:
    Վերջին խմբագրող՝ Մարկիզ: 15.07.2014, 02:47:

  2. #62
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    -Այդ ի՞նչ ես անում, -հարցրեց Փոքրիկ իշխանը:

    -Խմում եմ , -մռայլ պատասխանեց հարբեցողը:

    -Ինչո՞ւ:

    -Որպեսզի մոռանամ:

    -Ի՞նչը մոռանաս, -հարցրեց Փոքրիկ իշխանը :

    Նա սկսել էր խղճալ հարբեցողին:

    -Ուզում եմ մոռանալ, որ ամոթ է, - խոստովանեց հարբեցողը ու գլուխը խոնարհվեց:

    -Իսկ ինչո՞ւ է ամոթ , - հարցրեց Փոքրիկ իշխանը :

    - Ամոթ է, որ խմում եմ, - բացատրեց հարբեցողն, ու այլեւս նրանից հնարավոր չէր ոչ մի խոսք կորզել:

    ։Ճ
    Մի հատ էլ կոելիո ցիտեիք, ու պրծ:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  3. #63
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեֆ, ես ինձ լավ ստեղծագործող չեմ համարում, բայց ասեմ, որ իմ գործերից մեջներից լավերը գրել եմ չխմած ժամանակ:
    Բայց օրինակ գործ անելուց (ոչ ստեղծագործական) ինձ մի քիչ խմած լինելը շատ ա օգնում: Կարող ա դա պատրանք ա, անունն ինչ ուզենք, կարող ենք դնել, բայց փաստ ա: Երբ որ շատ եմ խմած լինում, հակառակը՝ խանգարում ա:

    Բայց նաև տեսել եմ մարդկանց, ովքեր ավելի ճկուն ու ստեղծարար (չգիտեի ինչ տերմին գրեի), երբ ալկոհոլ օգտագործած են լինում:
    ես էլ եմ տեսել էդպիսի մարդկանց որոնք պնդում են որ խմած ժամանակ ավելի լավ են ստեղծագործում, կամ նույնիսկ մեքենա են վարում, բայց արդյունքը չեմ տեսել… իրանց ասելով եմ ասում… կարող ա կա, ով գիտի…

    Ես չեմ ասում, որ դա նախապայման ա: Բյուրն էլ կարծես տենց բան չէր ասել: Խոսքը գնում ա նրա մասին, որ որոշ դեպքերում էդպիսի ազդեցություն էլ ունի:
    իրականում կրեատիվությունը չի բարձրացնում, այլ working memory-ն անջատում ա, դրան այլ ձևերով էլ կարելի ա հասնել… ուրիշ բանով ես զբաղեցնում միտքդ ու հետո վերադառնում ես ավելի թարմ… Բյուրը նաև նշել էր դերասանների ու եգիչների դեպքը… իրա ասածի մեջ կա ճշմարտություն, բայց դա կրեատիվությանը չի վերաբերվում այլ ներվերին… ու երևի մի կում չէ, այլ էնքան որ խմիչքն ազդի ուղեղի վրա, բայց շարքից չհանի…

    իմ պնդումն էն ա որ կրեատիվության վրա չի ազդում… շեղում ա քեզ մտածելու հետագծից, բայց դրան կարելի ա հասնել ուրիշ ձևերով… օրինակ ես սկսում եմ արվեստի գործեր նայել, իմ սիրած իհարկե… թանգարանն ա շատ օգնում… երաժշտություն լսել, բալետ նայել… գնում եմ ուրիշ դիսցիպլինա… դրանք կարող ա բարձրացնեն կրեատիվությունդ որովհետև էդ շեղումը նաև ներմուծում ա որոշ գաղափարներ, փոխ ես առնում, ստրատեգիաներ և այլն… բայց խմիչքը դա չի անում ուղղակի անջատում ա որոշ "աշխատանքային հիշողություններ"… (դրա համար էլ էս մրցույթից առաջ Շագալի գործերի մասին գրեցի. ես էլ էի նոր տեսել ու կարծես էս անգամ էի հասկացել, կամ մի բան "կլիկ" եղավ ուղեղիս մեջ… չգիտեմ… բայց ամեն մարդ իրա մոտեցումն ունի)…

    …թող Բյուրն ասի… ինքը մասնագետ ա, չնայած մի անգամ հետը չհամաձայնեցի…

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (15.07.2014), Շինարար (15.07.2014), Ուլուանա (15.07.2014), Տրիբուն (15.07.2014)

  5. #64
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    ես էլ եմ տեսել էդպիսի մարդկանց որոնք պնդում են որ խմած ժամանակ ավելի լավ են ստեղծագործում, կամ նույնիսկ մեքենա են վարում, բայց արդյունքը չեմ տեսել… իրանց ասելով եմ ասում… կարող ա կա, ով գիտի…



    իրականում կրեատիվությունը չի բարձրացնում, այլ working memory-ն անջատում ա, դրան այլ ձևերով էլ կարելի ա հասնել… ուրիշ բանով ես զբաղեցնում միտքդ ու հետո վերադառնում ես ավելի թարմ… Բյուրը նաև նշել էր դերասանների ու եգիչների դեպքը… իրա ասածի մեջ կա ճշմարտություն, բայց դա կրեատիվությանը չի վերաբերվում այլ ներվերին… ու երևի մի կում չէ, այլ էնքան որ խմիչքն ազդի ուղեղի վրա, բայց շարքից չհանի…

    իմ պնդումն էն ա որ կրեատիվության վրա չի ազդում… շեղում ա քեզ մտածելու հետագծից, բայց դրան կարելի ա հասնել ուրիշ ձևերով… օրինակ ես սկսում եմ արվեստի գործեր նայել, իմ սիրած իհարկե… թանգարանն ա շատ օգնում… երաժշտություն լսել, բալետ նայել… գնում եմ ուրիշ դիսցիպլինա… դրանք կարող ա բարձրացնեն կրեատիվությունդ որովհետև էդ շեղումը նաև ներմուծում ա որոշ գաղափարներ, փոխ ես առնում, ստրատեգիաներ և այլն… բայց խմիչքը դա չի անում ուղղակի անջատում ա որոշ "աշխատանքային հիշողություններ"… (դրա համար էլ էս մրցույթից առաջ Շագալի գործերի մասին գրեցի. ես էլ էի նոր տեսել ու կարծես էս անգամ էի հասկացել, կամ մի բան "կլիկ" եղավ ուղեղիս մեջ… չգիտեմ… բայց ամեն մարդ իրա մոտեցումն ունի)…

    …թող Բյուրն ասի… ինքը մասնագետ ա, չնայած մի անգամ հետը չհամաձայնեցի…
    Մեֆ ջան, շատ ճիշտ ես, շեղում ա մտածելու հետագծից, անջատում ա աշխատանքային հիշողությունը, տո երկարատև հիշողությունն էլ ա անջատում, ուշադրությունն էլ: Բայց սրանք բոլորը կոնգիտիվ ֆունկցիաներն են, որոնց մասին գրել եմ, սրանք կրեատիվությունը չեն: Բայց կրեատիվ, օրիգինալ, հետաքրքիր մտքերն ավելի հեշտ են գալիս խմած ժամանակ: Դրա համար շատ դժվար ա ճիշտ բալանս պահել, այսինքն՝ ստանալ կրեատիվ մտքեր ու դրանք ճիշտ օգտագործել: Մյուս կողմից, սուրճն էլ բարձրացնում ա կոգնիտիվ ֆունկցիաները, բայց կրեատիվության վրա բացարձակապես ազդեցություն չի ունենում:

    Հիմա թե մեկը կասի՝ ես սենց եմ խմած ժամանակ, ես նենց եմ, դա գիտություն չի դառնա: Բայց էս ա, էս քեզ եքա ռիվյու էն մասին, թե կրեատիվության որ ասպեկտներն ա ալկոհոլը խթանում, որը՝ արգելակում:

  6. #65
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի հատ էլ կոելիո ցիտեիք, ու պրծ:
    Ալքիմիկոսը շշի խցանը հանեց և բաժակի մեջ ինչ-որ կարմիր հեղուկ լցրեց։ Պարզվեց՝ գինի է, որի նմանը պատանին իր կյանքում երբեք չէր փորձել։ Բայց օրենքն արգելում էր գինի խմել։

    — Չարիքն այն չէ, ինչ մտնում է մարդու շրթունքներից, այլ այն, ինչ դուրս է գալիս նրանցից,— ասաց Ալքիմիկոսը։

    Սանտյագոն գինուց կենսախինդ դարձավ։ Բայց տանտերը առաջվա պես նրան վախ էր ներշնչում։ Նրանք նստել էին վրանի մուտքի մոտ և նայում էին լուսնի լույսին, որից աստղերի փայլը մթագնում էր։

    — Էլի խմիր, կհանգստացնի քեզ,— ասաց Ալքիմիկոսը՝ նկատելով, որ գինու ազդեցության տակ պատանին ավելի ու ավելի ուրախ է դառնում։— Ուժ հավաքիր՝ որպես մարտի գնացող զինվոր։ Բայց մի՛ մոռացիր, որ քո սիրտն այնտեղ է, որտեղ գանձն է։ Իսկ գանձը պետք է գտնել, քանզի այն բոլորը, ինչ հասկացել ու զգացել ես դեպի գանձը տանող ճանապարհին, միայն այդ դեպքում իմաստ ձեռք կբերի։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  7. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (15.07.2014), Nihil (15.07.2014), Rhayader (15.07.2014), Sambitbaba (15.07.2014), Smokie (15.07.2014), Մ Մ (15.07.2014), Մուշու (15.07.2014)

  8. #66
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
    … Ալկոհոլը ազգաբնակչության շրջանում մահացության գլխավոր պատճառների՝ սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման ռիսկի գործոններից է համարվում, և ներկայումս ԱՀԿ-ն, բոլոր զարգացած երկրների առողջապահական քաղաքականություն իրականացնող գերատեսչություններն ու կազմակերպությունները պայքարում են ալկոհոլի գործածման դեմ: Լավագույն օրինակը Ֆինլանդիան է:
    Ամերկացիք ասում են, որ օրեկան թեթև խմելը սրտին լավ է ։Ճ
    Մասնավորապես ցածրացնում է «վատ» խոլեստերինը ու բաձրացնում է «լավ» խոլեստերինը։

    How Alcohol Lowers Cholesterol
    Si vis pacem, para bellum

  9. #67
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուրը կասի, էդ ինդիվիդուալ ա, թե չէ, բայց տենց բան կա, նկատվում ա:
    Համաձայն եմ, որ կա նման կարծիք: Կարծեցյալ: Ու գալիս է դա հիմնականում նրանցից, ովքեր առանց դրա օգնության այնքան էլ կրեատիվ չեն:
    Եվ խմելու "կրեատիվության" հետ մեկտեղ, համարյա պարտադիր նկատվում ա մեկ այլ համաչափություն էլ. կրեատիվ խմողը շատ արագ սովորում է իր խմած դոզային և կրեատիվությունը պահպանելու համար ստիպված է անընդհատ դոզան ավելացնել, սովորական նարկոմանի պես:
    Դրա համար էլ "կրեատիվ" աշխարհում այդքան շատ են ալկաշները:

    Բյուր Ջան էն ասածիդ հարցով...
    Երգիչները` չգիտեմ, բայց կյանքիս կեսը դերասանների մեջ եմ անց կացրել: Ու գոնե մի անգամ չտեսա, որ բեմ դուրս գալուց առաջ Օլեգ Բասիլաշվիլին կամ Վյաչեսլավ Լեբեդևը կամ Ալիսա Ֆրեյնդլիխը կամ ցանկացած այլ դերասան` բեմ դուրս գալուս առաջ մի բաժակ գցեր համարձակության համար... Ոչ մի իրեն հարգող դերասան երբեք իրեն նման բան թույլ չի տա:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  10. #68
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    օքեյ, որ տենց ա մի բաժակ կոնյակ խմեք ու գլուխգործոցներ արեք… խմած ասելով հասկանում եմ էն սիտուացիան երբ ալկոհոլի ազդեցությունը զգացվում ա…
    Եվ նույնիսկ մեկ բաժակն էլ ազդում է, չէ՞, եթե հետևենք Չուկի կամ Բյուրի մտքին, որ մի բաժակն օգնում է: Քանզի եթե չազդեր, ինչպե՞ս պիտի օգներ...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  11. #69
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Կոելյո-ի խոսքերից Նայել գրառումը
    Չարիքն այն չէ, ինչ մտնում է մարդու շրթունքներից, այլ այն, ինչ դուրս է գալիս նրանցից։
    .

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վահե-91 (15.07.2014)

  13. #70
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    .
    guns don't kill people, people kill people… but guns sure help a lot… մեր մոտ են ասում տենց…

  14. #71
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի երկու բաժակ կոնծելը հաճախ թուլացնում է նյարդերը, հանում լարվածությունը ու օգնում է ուղեղին ավելի լավ աշխատել, հետևաբար մարդուս մոտ ժամանակավորապես ավելի լավ արդյունքներ են ստացվում, ասենք երգել, պարել, մեքենա քշել, ինչ–որ բարդ խնդիր լուծել աշխատանքում և այլն… Կամ էլ պարզապես օգնում է թուլանալ։

    Բայց կան մարդիկ, որոնց տան… որոնք կարիք չունեն խմելու, որովհետև ասենք` ա) հաճախակի սպորտով են զբաղվում ու ստրեսը հանելու լիքը հետաքրքիր ու առողջ ձևեր ունեն, բ) ստրեսներ չունեն, որովհետև ապրում են դրախտում կամ հրեշտակ են, գ) մտածելու բան չունեն, որովհետև դիակ են, դ) վախ ունեն խմիչքի նկատմամբ, ասենք վախենում են, որ կամ ալկաշ կդառնան, կամ էլ առողջության հետ պրոբլեմներ կունենան, կամ էլ կհարբեն ու համը կհանեն, ե) այլ…

    Ես երբ թեթևանում եմ աշխատանքից ու ժամանակ եմ ունենում հեծանիվ քշելու, վազելու կամ արշավների գնալու, ապա էդ ընթացքում խմելու ցանկություն բնավ չի առաջանում։ Երբ որ իմ մենեջմենթը հաճախորդին առանց երկար բարակ բանակցելու խոստումներ ա տալիս, որ ագահաբար փող կպցնի ու սյուրպրիզասիրալիրախառը ինձ հայտնում է այդ «շատ լավ լուրը», ինձ մոտ սկսվում են կրիտիկական օրերը ու ես մոռանում եմ հեծանիվ, վազք, սարերն ու անտառները ու միակ բանը որ ինձ թերևս մի փոքր հանգստացնում է, դա ժամանակ առ ժամանակ կոնծելն է։ … Դե մինչև հնարավարություն կունենամ աշխատանքս փոխելու մասին մտածելու։

    Վիսկի` վերցրեք ձեզ հետ կրիտիկական օրերին։
    Si vis pacem, para bellum

  15. #72
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ПМС-ի ժամանակ կարգին օգնում ա

  16. #73
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեֆ ջան, շատ ճիշտ ես, շեղում ա մտածելու հետագծից, անջատում ա աշխատանքային հիշողությունը, տո երկարատև հիշողությունն էլ ա անջատում, ուշադրությունն էլ: Բայց սրանք բոլորը կոնգիտիվ ֆունկցիաներն են, որոնց մասին գրել եմ, սրանք կրեատիվությունը չեն: Բայց կրեատիվ, օրիգինալ, հետաքրքիր մտքերն ավելի հեշտ են գալիս խմած ժամանակ: Դրա համար շատ դժվար ա ճիշտ բալանս պահել, այսինքն՝ ստանալ կրեատիվ մտքեր ու դրանք ճիշտ օգտագործել: Մյուս կողմից, սուրճն էլ բարձրացնում ա կոգնիտիվ ֆունկցիաները, բայց կրեատիվության վրա բացարձակապես ազդեցություն չի ունենում:

    Հիմա թե մեկը կասի՝ ես սենց եմ խմած ժամանակ, ես նենց եմ, դա գիտություն չի դառնա: Բայց էս ա, էս քեզ եքա ռիվյու էն մասին, թե կրեատիվության որ ասպեկտներն ա ալկոհոլը խթանում, որը՝ արգելակում:
    Բյուր, չեմ կարդացել հղումդ (ուզեցի բացել, չեղավ…), բայց չեմ կասկածում հավաստիությանը… այնուամենայնիվ ասեմ… եթե մեկը որևէ խնդիր չի կարողանում լուծել, լուծումնեը ստանդարտ են դուրս գալիս դու նրան օղի չես առաջարկի, բայց կասես "հլա մի հատ էս նկարչին, կամ ճարտարապետին, կամ գիտնականին նայի ոնց են էս հարցին մոտեցել…" այսինքն շատ բաներ կարան քո կոգնիտիվ ֆունկցիաներն աջատեն, բայց դա կրիատիվության պայման չես կարող ընդունել, "դասավանդելի" չի… ես չեմ կարող իմ ուսանողին մի բաժակ վիսկի առաջարկել եթե իրա կոմպոզիցիան լավ չի ստացվում…

    ալկոհոլը բագաժդ չի ավելացնում, քեզ թողնում ա նույն ֆռեյմի մեջ ուղղակի մի քանի ֆունկցիա անջատում ա… բայց երբ որ դիմում ես այլ դիսցիպլինաների, քո մտահորիզոնը լայնանում ա, գործիքներդ շատանում են, քո մտածելակերպն ա փոխվում permanently… իսկ ալկոհոլւ ժամանակավոր անջատում ա կոգնիտիվ ֆունկցիաներդ որին հասնելու ուրիշ ձևեր էլ կան… օրինակ քնելը…

  17. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (15.07.2014), Շինարար (16.07.2014), Ուլուանա (15.07.2014)

  18. #74
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես աչքիս մի բան մոռացա գրել։ Ալկոհոլը տաղանդը չի ավելացնում։ Ալկոհոլից ոչ մեկ ավելի լավ վարորդ, ճարտարապետ, գինեկոլոգ կամ գեներալ չի դառնում։
    Si vis pacem, para bellum

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (15.07.2014), Varzor (23.04.2020)

  20. #75
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես աչքիս մի բան մոռացա գրել։ Ալկոհոլը տաղանդը չի ավելացնում։ Ալկոհոլից ոչ մեկ ավելի լավ վարորդ, ճարտարապետ, գինեկոլոգ կամ գեներալ չի դառնում։
    մմմմ… գինեկոլոգ դառնում ես… եթե չես՝ դառնում ես… ու շատ կրեատիվ…

  21. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (15.07.2014), Sambitbaba (15.07.2014), Շինարար (16.07.2014)

Էջ 5 8-ից ԱռաջինԱռաջին 12345678 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ինչու՞ եմ ստիպված ․․․
    Հեղինակ՝ mnowak, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 132
    Վերջինը: 22.12.2015, 17:08
  2. Ո՞ր ֆիրմային գարեջուրն եք խմում
    Հեղինակ՝ AMzone, բաժին` Կենցաղ
    Գրառումներ: 22
    Վերջինը: 11.11.2012, 22:33
  3. Ինչու՞ ես թաքնվում…
    Հեղինակ՝ Բարեկամ, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 96
    Վերջինը: 27.08.2010, 02:31

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •