Sambitbaba (15.07.2014)
Ափիոնը բա ո՜նց ա բարձրացնում ստեղծագործելու ունակությունը: Իսկ եթե այն հերոինի տեսքով է, գնա գալիս եմ... Օրինակը՝ Միխայիլ Բուլգակով:
Էլ չասեմ՝ կոկաինն ու ամֆետամիններն ինչքան «դրական» բաներ են տալիս մարդուն:))
Իսկ հալյուցինոգեն նյութերն առհասարակ մի այնպիսի ցնորային ապրումների մեջ են նետում մարդուն, որ դրանից հետո երևակայությունն ու ստեղծագործական ձիրքը կարող են հասնել երկինք: )
Ոչ մի բնական, կիսաարհեստական կամ արհեստական նյութ, որն ունակ է առաջացնելու կախվածություն մարդու մոտ չի կարող համարվել դրական: Մի քիչ կատեգորիկ է հնչում, բայց այդպես է: Ալկոհոլը ազգաբնակչության շրջանում մահացության գլխավոր պատճառների՝ սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման ռիսկի գործոններից է համարվում, և ներկայումս ԱՀԿ-ն, բոլոր զարգացած երկրների առողջապահական քաղաքականություն իրականացնող գերատեսչություններն ու կազմակերպությունները պայքարում են ալկոհոլի գործածման դեմ: Լավագույն օրինակը Ֆինլանդիան է:
Ալկոհոլի հաճախակի գործածումը խիստ հարաբերական հասկացություն է: Ալկոհոլից առաջացած վնասները անհատական են, եթե հաշվարկելու լինենք գործածման «հաճախականությամբ» և գործածվող «քանակություններով»՝ պայմանավորված տվյալ մարդու գենետիկ առանձնահատկություններով, ընդհանուր ֆիզիոլոգիական վիճակով և այլն:
Ալկոհոլը ՉԱՐԻՔ Է, ինչպես հերոինը, կոկաինը, ծխախոտը և այլն:
Sambitbaba (15.07.2014), Աթեիստ (15.07.2014), Մ Մ (15.07.2014), Ուլուանա (15.07.2014), Տրիբուն (15.07.2014)
Ի դեպ, հիմա հետևելով ԱՀԿ-ի առաջարկներին, «Սիրտ-անոթային հիվանդությունների» (48 տոկոս մահացության պատճառներից ՀՀ-ում) կանխարգելման համար մեր երկրում արդեն իսկ վերջին ուղեցույցներով ալկոհոլը համարվում է այս հիվանդությունների զարգացման գլխավոր ռիսկի գործոններից:
Վերջին խմբագրող՝ Մարկիզ: 15.07.2014, 01:58:
Մեֆ, ես ինձ լավ ստեղծագործող չեմ համարում, բայց ասեմ, որ իմ գործերից մեջներից լավերը գրել եմ չխմած ժամանակ:
Բայց օրինակ գործ անելուց (ոչ ստեղծագործական) ինձ մի քիչ խմած լինելը շատ ա օգնում: Կարող ա դա պատրանք ա, անունն ինչ ուզենք, կարող ենք դնել, բայց փաստ ա: Երբ որ շատ եմ խմած լինում, հակառակը՝ խանգարում ա:
Բայց նաև տեսել եմ մարդկանց, ովքեր ավելի ճկուն ու ստեղծարար (չգիտեի ինչ տերմին գրեի), երբ ալկոհոլ օգտագործած են լինում:
Ես չեմ ասում, որ դա նախապայման ա: Բյուրն էլ կարծես տենց բան չէր ասել: Խոսքը գնում ա նրա մասին, որ որոշ դեպքերում էդպիսի ազդեցություն էլ ունի:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Առիթից օգտվելով թեմայի բուն հարցադրմանը մի պատասխան էլ տամ.
Երբեմն խմելուս պատճառներից մեկը լավ ընկերներիս հետ ժամանակ անցկացնելն է: Ու հա, գիտեմ, որ կոմպոտ խմելով էլ կարելի է ժամանակ անցկացնել, տարբեր ձևեր կան: Բայց երբեմն (գուցե հաճախ) ընկերների հետ հանդիպման ու ժամանակ անցկացնելու առիթ է դառնում խմելը
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Sambitbaba (15.07.2014), Մարկիզ (15.07.2014)
Կներեք, իհարկե, գիտեմ, որ մի քիչ ձանձրալի ա, որ սենց առիթ-անառիթ նույն խունացած անեկդոտը պատմում եմ, բայց իմ թուլությունն ա: Անեկդոտների մեջ շատ մեծ իմաստնություն կա, որ հազար հատ հանճարեղ գրողներից բերված ցիտատ կարող է արժենալ:
Մի դերասանուհու, որ խմելը նոր էր թողել, լրագրողները հարցնում են, թե ո՞նց կարողացավ:
-Գիտեք, խմած ժամանակ միշտ հանճարեղ մտահղացումներ էի ունենում, որ հետո չէի կարողանում հիշել, ու մի անգամ որոշեցի՝ քանի դեռ խմած եմ գրի առնել այդ մտահղացումներս: Դրանից հետո էլ չեմ խմում:
Մի օր հերթապահ էի (շուտ էր), մեկին իրա տատիկը բերեց: Ջահել տղա էր, մի 20-25 տարեկան: Ուրեմն՝ էս տղայի ամբողջ հագուստը սպիտակադեղնավուն ինչ-որ չորացած նյութով պատած էր... Դե հազար ու մի բան ես մտածում: Ի դեպ, շատ համեստ, բարեկիրթ, նույնիսկ գրագետ երիտասարդ էր երևում... Բայց չերկարացնեմ. պարզվեց էս տղեն օրական մի քանի տուփ (ծյուբիկ) «Մոմենտ» է գործածում՝ ներշնչելու միջոցով: Ահագին «լավ» բաներ պատմեց: Օրինակ, հարցիս թե՝ ինչու է սոսինձ շնչում, պատասխանեց, որ հաճելի գլխապտույտ է առաջանում, երբեմն աչքերին սիրուն բաներ են երևում... ՈՒ թուլանում է, դա իրեն հաճելի՜ է թվում: Ես իհարկե չհարցրեցի՝ ստեղծագործական ունակությունները բարձրանու՞մ են, թե՞ ոչ... Բայց կարծում եմ՝ եթե հարցնեի, կասեր՝ այո՜, բարձրանում է..
Հետո իհարկե մի քանի օր շփվեցի այդ երիտասարդի հետ ու հասկացա, որ նա բավականին վնաս է տվել արդեն իր ինտելեկտին և վերականգնել այլևս հնարավոր չէ: Գրեթե նույնը ալկոհոլն է՝ իհարկե մի քիչ ավելի ուշացած ազդեցություններով:
Sambitbaba (15.07.2014), Աթեիստ (15.07.2014)
Ժող, մի ծայրահեղացրեք էլի էս թեման
Բյուրն անմեղ, հասարակ հարց էր տվել: Ու նենց ա, որ ստեղ մեծ մասս էլ ալկոհոլ օգտագործում ենք, մեծ մասը էն քանակի, որ իրանց տենց վնաս հաստատ չեն տալու:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Աթեիստ (15.07.2014)
Իսկ հարցին թե ինչու է մարդը խմում, միանշանակ չի կարելի պատասխանել: Եթե նույնիսկ հաշվի չառնենք՝ «Ալկոհոլիզմը», ապա խմելու պատճառները սովորաբար շատ տարբեր են: Օրինակ, իմ դիտարկումներով տարիքասեռային, տարբեր սոցիալական խմբերին խիստ տարբերվող պատճառներ են մղում ալկոհոլի գործածմանը:
Հետո մի կարևոր բան էլ: Երբ խմելու պատճառների մասին խոսում են, սովորաբար շատերը հասկանում են «հարբածության շնորհիվ առաջացող էյֆորիան»... Բայց դա պատճառ չէ, դա հետևանք է: ՊԱՏՃԱՌԸ (ՄՈՏԻՎԸ) այն է, թե ինչու է մարդը ցանկանում իր մոտ ստեղծել ալկոհոլային հարբածության վիճակ: Իսկ դրանք խիստ բազմազան են: Կարող եմ մի քանիսն ասել:
Chuk (15.07.2014), Sambitbaba (15.07.2014), Աթեիստ (15.07.2014), Մ Մ (15.07.2014), Ուլուանա (15.07.2014)
Օրինակ, ի տարբերություն հայ տղամարդկանց, հայ կանայք ալկոհոլ գործածելու բավականին տարբերվող մոտիվներ ունեն: Որպես կանոն կանանց մոտ անձնական կյանքում եղած անհաջողություններն շատ ավելի ուժեղ են նպաստում նրանց կողմից ալկոհոլ գործածելուն, քան տղամարդկանց մոտ է: Սա ամենավառ արտահայտված տարբերությունն է երկու սեռերի միջև:
Sambitbaba (15.07.2014)
Ես հեչ չեմ սիրում սպիրտային խմիչքներ, բայց երբեմն դրանք համով են լինում, օրինակ գարեջրի որոշ տեսակներ շոգին լավ էլ հաճելի են։
Ամառը մի 2 անգամ լինում ա, որ մտնում եմ խանութ, տեսնում սառնարանում սառը MGD ու, եթե էդ պահին սառը թեյ աչքովս չընկավ, դա կարող ա վերցնեմ, խմեմ։
Մեկ էլ ընկերներով հավաքվելուց եմ սպիրտային խմիչք օգտագործում (գինի կամ գարեջուր), որտև դա շատ երկար եմ խմում, եթե դրա տեղը ցանկացած այլ բան վերցնեմ, հա վազելու եմ զուգարան։
Անցած նոր տարուն ում տուն մտնում էի, ասում էի, որ խմելը թարգում եմ, ու տոներին տենց էլ արեցի, որտև երկար նստելու խնդիր չկար ։)
Ընդհանրապես չեմ խմում 20%-ից բարձր սպիրտային։ Բանակում ընդմիջումներին մի քանի անգամ խմել եմ արաղ, որտև ես էի ու անձնակազմիս աղջիկները, սաղ խմում էին ու էլ խմելու բան չկար։ Մի անգամ էլ (էլի բանակում) թթի արաղը նենց գովացին, մի կում արեցի ու մի ժամ ես ինձանից զզվում էի։
Մեկ էլ շատ լավ մեջս տապվորվել ա մեր ֆարմակոլոգիայի դասախոսը արտահայտույթունը՝ Սպիրտի յուրաքանչյուր կաթիլը թույն է օրգանիզմի համար։
Կարամ կետ առ կետ թվարկեմ, թե բժշկության մեջ որտեղ ա իսկապես արդարացված էթանոլի կիրառումը։
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ