User Tag List

Էջ 2 8-ից ԱռաջինԱռաջին 123456 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 118 հատից

Թեմա: Ինչու՞ ենք խմում

  1. #16
    Արևային Արևհատիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2009
    Գրառումներ
    875
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես ոչ մի անգամ մենակ չեմ խմում: Խմում եմ ընկերներիս հետ՝ ասում-խոսում-ուրախանում ենք, համ էլ խմում: Բայց միշտ չափս իմանում եմ: Որոշակի պահից սկսած հասկանում եմ, որ եթե մի քիչ էլ խմեմ, հարբելու եմ: Ու քանի որ շուրջս բոլորը խմած են լինում, չեն էլ ջոկում, որ ես էլ չեմ խմում
    Մի քանի ամիս առաջ ահավոր դեպրեսիայի մեջ էի: Ընկերներս անընդհատ հարմարեցնում էին, որ ինձ հետ մի տեղ գնան: Որ խմում էինք, տրամադրությունս կամաց-կամաց բացվում էր: Մի քանի էդպիսի օրերից հետո որոշեցի, որ էլ չեմ խմելու ու որ տրամադրությունս պիտի բացվի առանց խմիչքի ազդեցության: Ու տենց իմ որոշումով բոլորը թարգեցին խմելը
    Հիմա էլի մեկ-մեկ խմում ենք, բայց միայն լավ տրամադրության առկայության դեպքում:
    Վերջին խմբագրող՝ Արևհատիկ: 13.07.2014, 22:51:

  2. #17
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբեմն խմում եմ փաբերում պարապ չնստելու համար: Ընկերակցության համար: Հազարից մեկ եղել ա գլխիս եմ քաշել մի ահագին, որ հարբեմ, որ գոնե կարողանամ քնել: Խմիչքներ էլ կան, որ իրոք համով են: Ուֆ: Եսիմ:
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  3. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Մինա (14.07.2014), Մուշու (13.07.2014)

  4. #18
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես սիրում եմ խմել, ատում եմ հարբել: Դրա համար թեթև խմիչքները մեկ մեկ չարաշահում եմ՝ գինի, գարեջուր և այլն, իսկ ծանր խմիչքները խմում եմ չափի մեջ՝ կոնյակ, տեկիլա, ջին, վիսկի և այլն: Օղուց ու արաղից զզվում եմ:
    I may be paranoid but no android!

  5. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Մինա (14.07.2014), Վիշապ (14.07.2014), Տրիբուն (14.07.2014)

  6. #19
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում John-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես խմում եմ շաբաթը միջինում 2-3 շիշ գարեջուր, տարին 7-8 բաժակ օղի, ու ամիսը 300մլ-ոտ գինի ))) հիմա որ ասեք ես խմող եմ թե չէ, ըստ այդմ կասեմ կամ չեմ ասի, թե ինչու եմ խմում կամ ինչու չեմ խմում
    գարեջուրը խմում եմ... լավն ա ինքը սիգարետի հետ, տենց մի պահ հանում ա օդ, հետո շրխկալով քցում գետին, ինձ էդ պահը դուր ա գալիս
    օղի խմում եմ... էն դեպքում, երբ տարածքում այլ ալկ. խմիչք չկա, ու նենց առիթ ա, որ մի թեթև <բացվելը> չէր խանգարի ) հա, ու մեկ էլ որ ԼՂՀ-ից տղեքից մեկին ուղարկում են, փորձում եմ, որ հեղինակավոր կարծիքս ասեմ
    Գինի... երևի ամենաշատը գինին եմ հավանում ալկ.խմիչքներից: Որ խմում եմ գինի, սկսում եմ փիլիսոփայել, մեկ-մեկ ինձ թվում ա, որ նույնիսկ արժեքավոր մտքեր եմ արտահայտում, հազարից մեկ հետո հիշում եմ էդ միտքը, տենց փորփրում եմ, պարզվում ա եսիմով 18րդ դարի երկրորդ կեսին մի ամբողջ հատոր ա գրել էդ մտքի վրա հիմնված...

    Մի խոսքով, մենակ մի անգամ եմ վատացել խմելուց, էն էլ երևի ավելի շատ խոնավ խոտին նստելուց էր, ոչ թե խմելուց... Ասել կուզեմ էդ չափ ասվածը իմ մոտ էլ կա, նենց չի լինում որ խմեմ,խմեմ, վատանամ... հա, մի անգամ էլ էնքան խմեցի, որ քունս ահավոր տարավ, տենց գնացի խելոք քնեցի)

    Ես որ մի թեթև խմում եմ, ավելի անմիջական եմ դառնում, եթե շատ հարազատ միջավայրում չեմ: Եթե հարազատ միջավայր է, հնարավոր է տենց քաշվեմ կողքի, մտքերիս հետ, մտածմունքներ-բան...

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Smokie (16.07.2014)

  8. #20
    նասկի Nihil-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2014
    Հասցե
    Misty Mountains
    Գրառումներ
    397
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    խմում եմ հիմնականում , որ անջատվեմ
    որ կտրվեմ իրականությունից (կամ տեղափոխվեմ իրականություն, ո՞վ գիտի)
    որ տրամադրությունս բարձրանա
    ընկերներով ^-^
    որ feel like a sir լինեմ (հիմնականում գինու դեպքում)
    համով ա
    Ich hab' keine Lust.

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rhayader (14.07.2014), Մուշու (14.07.2014)

  10. #21
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես սիրում եմ խմել, սիրում եմ վիսկի, գինի, կոնյակ, գարեջուր։ Չեմ սիրում, երբ մեկը իրենից գոհ հայտարարում է «գունավոր բաներ չեմ խմում», իբր թե մենակ մաքուր օղի է խմում, ու այդ «մաքուր» օղին ինքը խմում է բազմազան յուղոտ ուտելիքների հետ, ու հարբում ոչ թե օղուց, այլ` սննդային թունավորումից։ Օղին ինձ մոտ ասոցացվում է հարբած ու բթացած մարդկանց, Ռուսաստանի ու ռուսների հետ, դրա համար օղուց զզվում եմ ։Ճ ։սորրի
    Երբեք չեմ մտածել, թե ինչու եմ խմում… Էս թեման տեսա, սկսեցի մտածել ։Ճ Հիմնականում խմում եմ լիցքաթափվելու համար, երբ լարված եմ, ծանր աշխատանքից հետո, կամ էլ մելանխոլիզմս հագեցնելու նպատակով։ Սիրում եմ մենակ խմել, խմելու կոմպանիաներ շատ չեմ սիրում, ինքս լռակյաց ու չշփվող եմ։ Էսքանը գրեցի, որովհետև նոր երկու շիշ գարեջուր էր դատարկեցի։ Հիմա էլ գործ եմ անում… ինչ ձանձրալի կերպար եմ ես, գրողը տանի …
    Si vis pacem, para bellum

  11. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (14.07.2014), Մինա (14.07.2014), Տրիբուն (14.07.2014)

  12. #22
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս ինչ դարդոտ թեմա ա: Եկեք գնանք խմենք:
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  13. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (14.07.2014), Jarre (14.07.2014), Smokie (16.07.2014), Yellow Raven (14.07.2014), Մինա (14.07.2014), Ռուֆուս (14.07.2014), Տրիբուն (14.07.2014)

  14. #23
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    -Այդ ի՞նչ ես անում, -հարցրեց Փոքրիկ իշխանը:

    -Խմում եմ , -մռայլ պատասխանեց հարբեցողը:

    -Ինչո՞ւ:

    -Որպեսզի մոռանամ:

    -Ի՞նչը մոռանաս, -հարցրեց Փոքրիկ իշխանը :

    Նա սկսել էր խղճալ հարբեցողին:

    -Ուզում եմ մոռանալ, որ ամոթ է, - խոստովանեց հարբեցողը ու գլուխը խոնարհվեց:

    -Իսկ ինչո՞ւ է ամոթ , - հարցրեց Փոքրիկ իշխանը :

    - Ամոթ է, որ խմում եմ, - բացատրեց հարբեցողն, ու այլեւս նրանից հնարավոր չէր ոչ մի խոսք կորզել:

    ։Ճ
    Si vis pacem, para bellum

  15. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (14.07.2014), Freeman (14.07.2014), Jarre (14.07.2014), John (14.07.2014), Rammstein (14.07.2014), Sambitbaba (15.07.2014), Smokie (16.07.2014), Yellow Raven (14.07.2014), Լեո (14.07.2014), Մ Մ (15.07.2014), Շինարար (14.07.2014), Տրիբուն (14.07.2014)

  16. #24
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    -Այդ ի՞նչ ես անում, -հարցրեց Փոքրիկ իշխանը:

    -Խմում եմ , -մռայլ պատասխանեց հարբեցողը:

    -Ինչո՞ւ:

    -Որպեսզի մոռանամ:

    -Ի՞նչը մոռանաս, -հարցրեց Փոքրիկ իշխանը :

    Նա սկսել էր խղճալ հարբեցողին:

    -Ուզում եմ մոռանալ, որ ամոթ է, - խոստովանեց հարբեցողը ու գլուխը խոնարհվեց:

    -Իսկ ինչո՞ւ է ամոթ , - հարցրեց Փոքրիկ իշխանը :

    - Ամոթ է, որ խմում եմ, - բացատրեց հարբեցողն, ու այլեւս նրանից հնարավոր չէր ոչ մի խոսք կորզել:

    ։Ճ
    Վիշ, ճիշտ եմ ասում, ուզում էի էս տողերով սկսել թեման Էն էլ մտածեցի՝ մենք ալկաշներից չենք խոսելու, տենց չսկսեցի:

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (14.07.2014)

  18. #25
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արդեն մի տաս տարի ա խմում եմ շատ քիչ, բայց որակով: Օրինակ վերջին երկու շաբաթվա ընթացքում մի երեկո կնոջս հետ մի շիշ գին ենք խմել, մի երեկո էլ մի-մի բակալ գարեջուր: Գինին խմել ենք, քանի որ իտալական ռեստորանում էինք, ու եթե գինի չպատվիրեինք, մեզ դեպոռտ կանենք: Իսկ գարեջուր խմել ենք, քանի որ ծովի ափին էինք ու փիս շոգ էր: Այս սենց կոպիտ էլ իմ խմելու հիմնական պատճառները սրանք են - կամ համով ուտելիքի հետ արժանի գինի, առանց որի ուտելիքը կարող ա մի քիչ էն չլինի, կամ էլ տապին սառը գարեջուր, բայց գրեթե ոչ երբեք մի բակալից ավել: Մեկ-մեկ էլ ընկերներով եթե նստած ենք, առավելագույնը 2-3 բաժակ սառույցով ու լիմոնով ջին-տոնիկ, որպես զովացուցիչ ու թեթև տրամադրությունը բարձրացնող: Հազվադեպ, 1-2 շաբաթը մեկ, 1-2 բաժակ լավ կոնյակ, երեկոյան, ընկերական շրջապատում: (.... արա, չէ, ոնց որ լավ էլ խմում եմ ... ... )

    Բայց, բաաաաայց, բաաաաաաաաաայց, մինչև 25 տարեկանս մեկ-մեկ խմում էի նենց, որ մյուս օրը սաղ ծանոթներս թքում էին երեսիս: Մի երկու անգամ կոմայի մեջ եմ ընկել, բառիս բուն իմաստով: Պատճառը՞ - շարքային լակոտություն:

  19. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (15.07.2014), Sambitbaba (15.07.2014), Վիշապ (15.07.2014)

  20. #26
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դե որ դասականներին ենք հիշում, մի բան էլ ես մեջբերեմ, իմ սիրածներից: Օտյանից:

    -Ինչո՞ւ այդպես կը խմես:
    -Վիշտերս խեղդելու համար:
    -Կը հաջողի՞ս գոնե...
    -Ոչ, անպիտանները լավ լողալ գիտեն:

    Ես տենց առանձնապես չեմ խմում, հազարից մեկ՝ ընկերակցության համար (տարին՝ 2-3 անգամ, ամենաշատը՝ 4), եթե այդ միջավայրում ինձ իրոք շատ լավ եմ զգում, խմածս էլ ինչ ա, մի շիշ գարեջուր, նախընտրելի ա՝ փոքր շիշ: Բայց կարամ նաև ինձ շատ լավ զգամ տվյալ միջավայրում, բայց չխմեմ, ինչը ավելի հաճախ ա լինում: Դարդերը խեղդելու համար խմողների մասին կարող եմ ասել ընդամենը իմ կողքից արած դիտարկումների տվյալներով, որոնք չեն հավակնում հավաստի լինել, բայց որքան նկատել եմ, ինչքան խմում, էնքան ավելի են դարդոտում:

    Մեկ էլ համաձայն չեմ, որ խմած ժամանակ մարդը երևում ա էնպես, ոնց իրականում կա: Ոչ, խմած ժամանակ մարդը երևում ա նենց, ոնց կա խմած ժամանակ, համենայն դեպս պարզ տրամաբանությունն էդ ա հուշում: Հրաշք մարդիկ գիտեմ, որ համարյա անթերի են, երբ սթափ են, ու անտանելի, երբ խմած են: Եվ մարդիկ գիտեմ, որ խմած ժամանակ հրաշք են, բայց հեռու մնացեք նրանցից, երբ սթափ են:

  21. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (15.07.2014), Rhayader (14.07.2014), Sambitbaba (15.07.2014), Վիշապ (15.07.2014), Տրիբուն (14.07.2014)

  22. #27
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,142
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ով խմում ա, ապագա չունի,
    Ով չի խմում, անցյալ չի ունեցել:

    Ակումբում Տրիբունն էր կարծեմ մի անգամ ասել, մի անգամ էլ ակումբի նորեկ Ռեյ չանի պապայի հետ էի խմում, ասեց
    The cake is a lie.

  23. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (16.07.2014), Մուշու (14.07.2014), Վիշապ (15.07.2014), Տրիբուն (14.07.2014)

  24. #28
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մոռացա ասել, որ երբեմն (շաաաա՜տ երբեմն) խմում եմ փողոցում սենց ոռնալու excuse ունենալու համար:

    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  25. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (15.07.2014), Smokie (16.07.2014)

  26. #29
    Հատուկ Guest-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2006
    Հասցե
    Այգեստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,511
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի դեպ, էստեղ ազգային-գենետիկ ինչ-որ հատկանիշ էլ կարա լինի Հայաստանում ահավոր շատ են ընդհանրապես չխմողները, իսկ Դանիայում նման կատեգորիա չկա:
    Լո՞ւրջ… հետաքրքիր էր շատ: Իսկ կարողա հակառակ՝ Դանիացիք էն, որ բոլորը խմում են անխտիր իսկ մնացացներիս մոտ չխմողներ կան:

    Իմ համար խմել/չխմելը բուսակորության նման ա: Այսինքն երբ որ մարդ հասկանում ա, իսկ ավելի շուտ զգում ա, թե որքան բազմաշերտ վնասներ է հասցնում այն մատերիան, որը իրականում ոչ մի պարագայում չպիտի հայտնվի ստամոքսի մեջ, սկսում ա այդ տեսակի մատերիաից հրաժարվել:

    Հիմնական հարցին, թե ինչու են խմում, կպատասխանեմ, որ մնան բոլոր անբնական բաներին, որ մարդն անում ա, նույն կերպ էլ խմելն ա առաջանում հակաբնական ապրելակերպի հետևանքով:

    Ձեռի հետ պատասխանեմ այն կարծիքին, որ հաճախ լսում եմ: Այն է՝ ամեն ինչ չափի մեջ օգտակար է: Ուրեմն տարին մեկ, չափի մեջ, ռազգոնով գլուխնորտ խփեք պատին:

    Այս թեմայում խմելու պատճառ կամ դերաան կողմ հանդիսացող երևույթների մեծ մասին կարող եմ հասնել առանց խմիչքի օգտագործման ու համոված եմ, որ ցանկացածը դա կարող է անել, եթե գոնը սկսի այդ մասին մտածել:

  27. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (15.07.2014), Ուլուանա (15.07.2014)

  28. #30
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Guest-ի խոսքերից Նայել գրառումը
    Լո՞ւրջ… հետաքրքիր էր շատ: Իսկ կարողա հակառակ՝ Դանիացիք էն, որ բոլորը խմում են անխտիր իսկ մնացացներիս մոտ չխմողներ կան:

    Իմ համար խմել/չխմելը բուսակորության նման ա: Այսինքն երբ որ մարդ հասկանում ա, իսկ ավելի շուտ զգում ա, թե որքան բազմաշերտ վնասներ է հասցնում այն մատերիան, որը իրականում ոչ մի պարագայում չպիտի հայտնվի ստամոքսի մեջ, սկսում ա այդ տեսակի մատերիաից հրաժարվել:

    Հիմնական հարցին, թե ինչու են խմում, կպատասխանեմ, որ մնան բոլոր անբնական բաներին, որ մարդն անում ա, նույն կերպ էլ խմելն ա առաջանում հակաբնական ապրելակերպի հետևանքով:

    Ձեռի հետ պատասխանեմ այն կարծիքին, որ հաճախ լսում եմ: Այն է՝ ամեն ինչ չափի մեջ օգտակար է: Ուրեմն տարին մեկ, չափի մեջ, ռազգոնով գլուխնորտ խփեք պատին:

    Այս թեմայում խմելու պատճառ կամ դերաան կողմ հանդիսացող երևույթների մեծ մասին կարող եմ հասնել առանց խմիչքի օգտագործման ու համոված եմ, որ ցանկացածը դա կարող է անել, եթե գոնը սկսի այդ մասին մտածել:
    Հայկ ջան, ես մի քանի տարի փորձեցի մի քանի անգամ գլուխս ռազգոնով պատին խփել, հաճույք չպատճառեց, թարգեցի:

    Խմելը պատճառում ա: Եթե դու էդ խմիչքից քո ստացածը փոխարինող բաներ գտել ես, անչափ ուրախ եմ քեզ համար:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  29. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (15.07.2014), insider (15.07.2014), Jarre (15.07.2014), Տրիբուն (15.07.2014)

Էջ 2 8-ից ԱռաջինԱռաջին 123456 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ինչու՞ եմ ստիպված ․․․
    Հեղինակ՝ mnowak, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 132
    Վերջինը: 22.12.2015, 17:08
  2. Ո՞ր ֆիրմային գարեջուրն եք խմում
    Հեղինակ՝ AMzone, բաժին` Կենցաղ
    Գրառումներ: 22
    Վերջինը: 11.11.2012, 22:33
  3. Ինչու՞ ես թաքնվում…
    Հեղինակ՝ Բարեկամ, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 96
    Վերջինը: 27.08.2010, 02:31

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •