Ան, լրիվ համաձայն եմ ասածներիդ հետ, դեմքիդ թռնող էլ չկա
Մենակ ուզում եմ առաջին կետիդ անդրադառնալ:
Նայի, հենց էդ նույն պատճառով ես կյանքում նարկոտիկ չեմ փորձել, չնայած երևի ակումբում Ռիկից բացի մեկ էլ ինձ են թեթև նարկոտիկներն էդքան հասանելի էղել
Իսկ չափի պահով ասեմ... կոնկրետ ես շատ լավ գիտեմ իմ չափը, գիտեմ, թե որ կետից եմ ինձ «լավ» զգում, ու դրանից հետո ուղղակի էլ չեմ խմում ալկոհոլ, անցնում եմ հյութերի: Մենակ մի անգամ ա էղել, որ «չափս կորցրել եմ», բայց էդ ժամանակ ուզում էի կորցնել, ուզում էի հարբել, չնայած էլի չհասա նրան, որ ինձ «տուն տանեն» կամ որ «կողքի վրա պառկացնեն»: Մեկ-մեկ մտածում եմ՝ եթե ես իմ չափը գիտեմ, ուրեմն մյուսներն էլ պիտի իրենցն իմանան: Էդ դեպքում ինչու՞ են չարաշահում:
Մեկ էլ ուզում եմ անդրադառնալ «հարբած ժամանակ նենց բաներ անելուն, որ օյաղ ժամանակ չէիր անի»: Սա էլ ա ինձ շա՜տ հետաքրքրող թեմա: Ինձ երկար ժամանակ թվացել ա, թե հարբած մարդիկ անկառավարելի են ու վտանգավոր: Բայց վերջերս մի ուրիշ եզրակացության եմ եկել: Ավելի շուտ հարբած ժամանակ մարդիկ դուրս են հանում իրենց իսկական Եսը: Այսինքն, էն մարդը, որն օյաղ ժամանակ ունակ չի կռիվներ սարքելու, ինչքան էլ հարբի, կռիվ չի անի, անգամ հարբած ժամանակ կռիվ սարքելը մարդու ընտրությունն ա:
Էջանիշներ