Եթե սեքսի առաջարկն անպարկեշտ ա, ապա բազմիցս ստացել եմ՝ ուղիղ տեքստով կամ հասկացնելու տարբերակով, բայց ես նորմալ եմ վերաբերվում դրան, մերժումից հետո էլ մարդկանց հետ հարաբերությունները շարունակվում են նույն կերպ, ինչ դրանից առաջ։ Չգիտեմ, աննորմա՞լ եմ։
Այ ջահել ժամանակ, երևի 16-17 էի, մի օր փողոցում դիմացիցս եկող մի պապի նենց առաջարկ արեց, որ անսպասելիությունից աչքերս թռան ճակատիս։ Որ զարմացած հարցրի՝ «Ի՞՜նչ» (ականջներիս չէի հավատում), ավելացրեց՝ «լավ փող կտամ»։ Այ էդտեղ կատաղել էի, ջղայնացել էի մի այլ կարգի։ Մինչև հիմա էլ ջղայնանում եմ հիշելուց։ Բայց էդ պահին բան չգտա ասելու կամ անելու, ուղղակի թողեցի ու անցա առաջ։
Որ խորը վերլուծեմ, երևի էդքան առաջին առաջարկը չէր ջղայնացրել, ինչքան երկրորդը՝ փողինը։
Չգիտեմ՝ ինչով էի էդ առաջարկին արժանացել։
Էջանիշներ