User Tag List

Էջ 1 6-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 77 հատից

Թեմա: Ի՞նչ անել, երբ անպարկեշտ առաջարկ ես ստանում

  1. #1
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ի՞նչ անել, երբ անպարկեշտ առաջարկ ես ստանում

    Ժողովուրդ, էս թեման բացում եմ, քանի որ դեպքերի զարգացման հաջորդականությունը գնալով ինձ ավելի ա վախացնում, բառիս բուն իմաստով:
    Սրանից դեռ մի քանի շաբաթ առաջ, ծանոթ,մտերիմ աղջիկներից մեկկը համալսարանում դիպլոմայինի պաշտպանության էր, զանգեցի իմանամ, ոնց ա հանձնել ու էդ պահին, որ խոսում էինք, ինքը արդեն համալսարանի բակում էր ու լսում եմ իրա գոռոցը ու մոտաորոապես էս տիպի արտահայտություններ.
    -Հիմար, մի հատ փախի ստեղից, հեսա ոստիկանություն եմ զանգում:
    Նենց վախեցա, ինձ թվաց հարձակվել են վրան կամ ուզում են պայուսակը գողանան, գոռում եմ հեռախոսով, ես էլ հեռու եմ, որ հասնեմ համալսարան, զանգում եմ ընկերենրիս մյուս հեռախոսով, տեսնեմ ով ա կենտրոնում գնան համալսարան:
    Լավա, հեռախոսը չանջատեց ու մի կերպ հեկեկալով հետս խոսում ա ու պատմում ա, որ մի նորմալ հագնված, նորմալ արտաքինով երիտասարդ մոտենում ա իրան ու ասում.
    Սպոլեռ եմ դնում, որտև ինտիմում չի թեման.
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար



    Ու սա տղան ասում ա աղջկան, դե բնականա, որ աղջկա ռեակցիան ավելի հիստերիկ էր անսպասելիությունից, ընդունում եմ, որ շատերը կասեն, որ անգամ ուշադրություն դարձնել պետք չի, ինչ-որ պահ ես էլ կարողա նման ձև մտածեի, որ դրա համար չարժեր էդքան աղմուկ բարձրացնել...
    Մի քանի օր շարունակ, խայցով՝ կարճ հագած, սիրուն ոտերով աղջիկներ բերեցինք համալսարանի էդ տարածք, բայց էդ հասարակության կեղտին չկարողացանք հայտնաբերել...
    Անցավ մի որոշ ժամանակ, էնօրը Նորտոնի դրած նյութն եմ նայում ինտիմում, ճիշտ ա խնդալու ա, բայց դրա հետ մեկտեղ ողբալու ա: Հլա էդ էլ ջանդամ, էսօր գնացել եմ ընկերներիս մոտ օֆիս, մի հատ վիդեո են ցույց տվել, որտեղ շենքի մուտքում տեղադրված տեսախցիկը ֆիքսել ա, թե ոնց ա մի ջահել աղջիկ մտնում մուտք, հետևից մի տղա, էս աղջիկը լիֆտի կոճակը սեղմում ա ու սպասում, իսկ էս տղան դիմացը կանգնած ձեռնաշարժությամբ ա զբաղվում ու մուտք ա մտնում ևս մի կին, էս տղային էդ պահին զանգ ա գալիս ու սա թողնում գնում ա:
    Մինչև հիմա շոկի մեջ եմ, չեմ կարողանում հասկանամ ինչ ա կատարվում:
    Ժողովուրդ, կարողա ես հետամնաց, եմ, բայց սենց բաները չեմ հասկանում: Հա քո ընկերուհին լինի, քո զուգնըկերը լինի էքստրիմ բաներ անես, դա հասկանում եմ, կայֆ ա, բայց լրիվ անծանոթի առաջ դա անելը կամ դրան ինչ անուն տամ չգիտեմ, էդ ոնց ա բացատրվում:

    Թեմայի վերնագիրը հատուկ եմ սենց դրե, որտև հստակ երևում էր, որ էդ աղջկա մոտ էշացման պրոցես էր, ինքը կամ չէր հասկանում ինչ անի կամ ամաչում էր, որ շենքացիները կիմանան էդ մասին, ամեն դեպքում, ոչ մի քայլ չձեռնարկեց:

    Հ.Գ. դեռ ուսանող ժամանակ, մի աղջկա հետ ման եինք գալիս այգում,գիշեր էր, համբուրվում դես դեն,դես դենը ձեր պատկերացրածը չի, էլի նման բան նկատեցինք, որ հեռվում մեկը ձեռնաշարժությամբ է զբաղվում, էն ժամանակվա ռեակցիաս էլ էր էշացում, բայց դե էս տիպի չէի պատկերացնում, ցերեկով, դու քո տուն մտնելուց հետևիցդ մեկը գալիս ա կանգնում դիմացդ ու սկսում...

    Մենակ էս դեպքը չի, թեմայում կարելի ա քննարկել բոլոր էն իրավիճակները, երբ ցանկացածիս մոտ հարց ա առաջանում՝ ինչ անել, երբ ...
    Վերջին խմբագրող՝ keyboard: 12.07.2014, 17:58:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ARMbrain (12.07.2014), Cassiopeia (12.07.2014), Աթեիստ (12.07.2014)

  3. #2
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    keyboard ջան, տենց դեպքերը իրականում շատ զզվելի են իմ համար, բայց այնուամենայնիվ լավ էլ տարածված են։ Ու պրի տոմ շատ վաղուցվանից։
    Էս վերջերս քույրիսկիս հետ էի խոսում (ինքը ինձանից տասնմեկ տարով մեծ է) ու ինքը մի դեպք հիշեց, որ երբ դեռ յոթ-ութ տարեկան երեխա էր ու ընկերուհու տուն էր գնում, ոնց ա լիֆտին սպասել ու կողքը ինչ որ անծանոթ տղամարդ է եղել, որ էտ սպասելու ժամանակ շալվարն ու տռուսիկը իջացրել է։ Հետո հիշեցի, որ մի տարի առաջ էլ իմ ռուս ծանոթ աղջիկներից մեկի հետ էի խոսում, ու ինքը պատմում էր, թե մի օր ընկերուհու հետ այգում խաղալուց ինչպես է մեկը իրանց դեմը կանգնել, շալվարը իջացրել ու առնանդամը ցույց տվել։

    Օրինակ էտ մինետ առաջարկած տղային, ես չեմ մեղադրում։ Այսինքն հանցակազմ չկա իրա արարքի մեջ։ Եկել առաջարկել է, ուզում ես ընդունի, ուզում ես ոչ։ Ոչ բռնություն է կիրառել, ոչ էլ ստիպել։ Առաջարկել է։ Ուրիշ բանե եթե հայհոյանքով խոսացած լիներ, չամռվեր։ Բայց եթե միայն առաջարկել է, դա իմ կարծիքով հանցագործություն չէ ու սարսափելի չէ։

    Իսկ ձեռնաշարժությունը աղջկա դիմաց հասարակական վայրում, դա արդեն իմ համար ուղղակի զզվելի է։ Ու ես կարծում եմ, որ այո՛, նման մարդուն պետք է ենթարկել քրեական, համ էլ բարոյական պատժի ենթարկել։ Կամ էլ կարելի է բռնել ու ստիպել, որ ինքը էտ իրա սիրած զբաղմունքը անի, բայց օրինակ օպերայի հրապարակում ուրիշի գործիքով։ Երևի տենց շուտ կհասնի օրգազմի։

    Կարծում եմ, որ նման մարդկանց պետք է ենթարկել քրեական պատասխանատվության։ Խոսքս չի գնում անտառում իրանց բավարարողներին, այլ հասարակական վայրում՝ այլ մարդու առաջ ու էն դեպքում երբ գիտես, որ ամենայն հավանականությամբ ինքը աղջիկներին դիտում է, որպես անօգնական էակներ ու իրա կարծիքով տենց անելով իրա ուժն ա ցույց տալիս, կամ էլ նվաստացնում է իրենց։

    Իմ համար էտ արարքից ավելի զզվելի ու սարսափելի է այդպիսի բան անողի ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊԸ։ Սարսափելի է անգամ փորձել պատկերացնելը, թե ուղեղում էտ պահին ինչ է եղել, և ինչպես է մտածել։
    Վերջին խմբագրող՝ Jarre: 12.07.2014, 18:36:

  4. #3
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Օրինակ էտ մինետ առաջարկած տղային, ես չեմ մեղադրում։ Այսինքն հանցակազմ չկա իրա արարքի մեջ։ Եկել առաջարկել է, ուզում ես ընդունի, ուզում ես ոչ։ Ոչ բռնություն է կիրառել, ոչ էլ ստիպել։ Առաջարկել է։ Ուրիշ բանե եթե հայհոյանքով խոսացած լիներ, չամռվեր։ Բայց եթե միայն առաջարկել է, դա իմ կարծիքով հանցագործություն չէ ու սարսափելի չէ։
    Ապ, ես նկարագրված դեպքերի մեջ, ոչ մի տարբերություն չեմ տեսնում, էդ մինետ առաջարկողը, վաղն էլ հենց նույնն ա անելու լիֆտի առաջ:
    Ապեր, հլա քեզ հարց տուր, դու նման բան կանե՞ս, ոնց կարա նման առաջարկը նորմալ համարվի, ես լուրջ շոկի մեջ եմ:
    Ապեր, չեմ ուզում ոչմեկի վրա օրինակ բերեմ, բայց ասենք մեկի մորը կամ քրոջը մի վիժվածք փողոցում մոտենա ու մինետ անել առաջարկի ու դու ասում ես, որ դա նորմալ ա ու ընդունելի, բռնություն չկա, այսինքն սաղ նորմալ ա՞
    Ապեր, իրոք ես տենց մարդուն կպատժեմ ամենավերջի ձևով ու տենց մարդկանց հասարակությունից հեռվացնել ա պետք
    Դա նորմալ առաջարկ չի ընգեր, սեռական կյանքին վերաբերվող բաները դրա համար էլ կոչվում են ինտիմ, դա ամեն մարդու գործն ա, ոնց կարելի ա անծանոթին նման բան առաջարկել:
    Դե որ դա նորմալ ա ապեր, հելնենք փողոց, ինչքան սիրուն աղջիկ տենանք, գնանք ասենք, որ ուզում ենք իրան ..... էդ նորմալ ա ապե՞ր, լուրջ դու տենց ես մտածու՞մ

  5. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ARMbrain (12.07.2014), insider (12.07.2014), Jarre (12.07.2014)

  6. #4
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժող ջան, մի բան ասեմ էլի: Սեռական վարքի խանգարումների մեջ մի քանի էսպիսի տերմին կա. վուայերիզմ (երբ սեռական հաճույք ստանում են ուրիշներին նայելիս), էքսհիբիցիոնիզմ (երբ սեռական հաճույք ստանում են սեռական օրգանները, հիմնականում անակնկալ կերպով, ուրիշներին ցույց տալուց), մեկ էլ մի տերմին էլ կար, անունը չեմ հիշում, բայց հաճույք ստանում էին ուրիշներին ձեռ գցելուց: Էս վերջինին կատակով ասում էին՝ մարշուտկայի սինդրոմ:

    Ասածս ինչ ա: Հիմնականում էս խանգարումներն ունեցող մարդիկ մեղսունակ են ու պիտի ենթարկվեն պատասխանատվության, բայց տենց միանշանակ միանգամից ոստիկանություն-բանն էլ ա սխալ, պետք ա հաշվի առնել նաև խանգարում ունենալը ու համապատասխան օգնություն էլ ցույց տան:

    Մեկ էլ լսել եմ՝ Հայաստանում նման խանգարումներն ահավոր տարածված են: Կարծում եմ՝ պատճառն ուղղակի նորմալ սեքսի պակասն ա:

  7. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (12.07.2014), ARMbrain (12.07.2014), Cassiopeia (12.07.2014), Sambitbaba (12.07.2014), Աթեիստ (12.07.2014), Մինա (12.07.2014), Նաիրուհի (12.07.2014)

  8. #5
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բյուր ջան, նենց չի, որ էդ քո ասած տերմիններն ու շեղվածությունները չգիտեմ ու չեմ կարդացել դրանց մասին, դրանով ու ասելով որ հիվանդ են փորձել որևէ արդարացում կամ թեկուզ օրենքից «խոսափող» որևէ բան ես չեմ ընդունում, ինչքան էլ, որ հիվանդ լինեն, ես ու իմ շրջապատը կրակը չենք ընկել, որ իրանք հիվանդ են:
    Ռուսաստանում մի բիձա պեդոֆիլիայի մեջ էր մեղադրվում, էս բիձուն կաստրացիա արեցին, ԿՌՏԵՑԻն, այ տենցներին, պտի ԿՌՏԵՆ-ԿՏՌԵՆ տան ձեռները, ասեն դե գնացեք խաղացեք

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (12.07.2014)

  10. #6
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ համար էտ արարքից ավելի զզվելի ու սարսափելի է այդպիսի բան անողի ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊԸ։ Սարսափելի է անգամ փորձել պատկերացնելը, թե ուղեղում էտ պահին ինչ է եղել, և ինչպես է մտածել։
    Ավելի լավ է, չպատկերացնենք նրանց մտածելակերպը, առավել ևս, որ դրա համար նրանց պետք է ոչ թե կախել, այլ շատուշատ ցավակցել: Որովհետև դա հիվանդություն է, և դրա անունն է էքսգիբիցիզմ (կամ հայերեն միգուցէ գրվում է էքսհիբիցզմ): Խոսքս համալսարանի առջևի լպիրշի մասին չէ, իհարկե, այլ սեռական օրգանները ցույց տվողների:
    Լենինգրադում մեր շքամուտքում էլ մեկը կար... Անքան լավ կին ու աղջիկ ուներ: Ինքն էլ, շատ համեստ մարդ էր բայց երբ նոպան բռնում էր, մերկ դուրս էր գալիս տանից և աշխատում էր աստիճանների վրա մեկնումեկին երևալ... Կնոջ, իհարկե, որովհետև էքսգիբիցիոնիստները հակառակ սեռի առջև են դուրս գալիս: Բայց երբեք կոնտակտի մեջ չեն մտնում դիմացինի հետ և ամենաշատը, ինչով բավարարվում են, հենց ձեռնաշարժութունն է: Հանճարեղներից, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, Վոլտերն է էքսգիբիցիոնիստ եղել...

    Հա, ասում են, որ դա միայն ջահելներին է հատկանշական, թե տղամարդկանց, և թե կանանց: Բայց մանրամասներն արդեն երևի մեր հոգեբաններն ավելի լավ կիմանան:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (13.07.2014), Jarre (12.07.2014)

  12. #7
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում keyboard-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապ, ես նկարագրված դեպքերի մեջ, ոչ մի տարբերություն չեմ տեսնում, էդ մինետ առաջարկողը, վաղն էլ հենց նույնն ա անելու լիֆտի առաջ:
    Ապեր, հլա քեզ հարց տուր, դու նման բան կանե՞ս, ոնց կարա նման առաջարկը նորմալ համարվի, ես լուրջ շոկի մեջ եմ:
    Ապեր, չեմ ուզում ոչմեկի վրա օրինակ բերեմ, բայց ասենք մեկի մորը կամ քրոջը մի վիժվածք փողոցում մոտենա ու մինետ անել առաջարկի ու դու ասում ես, որ դա նորմալ ա ու ընդունելի, բռնություն չկա, այսինքն սաղ նորմալ ա՞
    Ապեր, իրոք ես տենց մարդուն կպատժեմ ամենավերջի ձևով ու տենց մարդկանց հասարակությունից հեռվացնել ա պետք
    Դա նորմալ առաջարկ չի ընգեր, սեռական կյանքին վերաբերվող բաները դրա համար էլ կոչվում են ինտիմ, դա ամեն մարդու գործն ա, ոնց կարելի ա անծանոթին նման բան առաջարկել:
    Դե որ դա նորմալ ա ապեր, հելնենք փողոց, ինչքան սիրուն աղջիկ տենանք, գնանք ասենք, որ ուզում ենք իրան ..... էդ նորմալ ա ապե՞ր, լուրջ դու տենց ես մտածու՞մ
    Ապեր, նորմալը գուցե ճիշտ բառ չի։ Ես նկատի ունեմ, որ իր արածը «հարձակում» չէ՝ առաջարկ է։ Մարդուն սեքսով զբաղվելու հրավերք է։ Իսկ էն մյուս արարքները ոտնձգություն են մարդու անձի դեմ։ Համենայն ես տենց եմ ընկալում։ Ու նորմալ ասելով նկատի չունեմ, որ նորմա է իմ համար, այսինքն, որ ես այդպես կանեմ։

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ariadna (12.07.2014)

  14. #8
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում keyboard-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր ջան, նենց չի, որ էդ քո ասած տերմիններն ու շեղվածությունները չգիտեմ ու չեմ կարդացել դրանց մասին, դրանով ու ասելով որ հիվանդ են փորձել որևէ արդարացում կամ թեկուզ օրենքից «խոսափող» որևէ բան ես չեմ ընդունում, ինչքան էլ, որ հիվանդ լինեն, ես ու իմ շրջապատը կրակը չենք ընկել, որ իրանք հիվանդ են:
    Ռուսաստանում մի բիձա պեդոֆիլիայի մեջ էր մեղադրվում, էս բիձուն կաստրացիա արեցին, ԿՌՏԵՑԻն, այ տենցներին, պտի ԿՌՏԵՆ-ԿՏՌԵՆ տան ձեռները, ասեն դե գնացեք խաղացեք
    Հով, պարզ ա, որ մենք չպիտի տուժենք դրանից: Բայց ուզում եմ ասել՝ համակարգը ճիշտ չի աշխատում իրանց մեկուսացնելու ու «խելքի բերելու» (որքանով հնարավոր ա) համար, էլ չեմ ասում, որ հասարակությունն ուղղակի նպաստում ա, որ սենց դեպքերը շատանան՝ սեքսին նայելով որպես տաբու թեմա, ոչ թե նորմալ ֆիզիոլոգիական պահանջ, որը պետք ա բավարարվի:

  15. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (13.07.2014), Sambitbaba (12.07.2014), Աթեիստ (12.07.2014), Մինա (12.07.2014), Նաիրուհի (12.07.2014)

  16. #9
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում keyboard-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր ջան, նենց չի, որ էդ քո ասած տերմիններն ու շեղվածությունները չգիտեմ ու չեմ կարդացել դրանց մասին, դրանով ու ասելով որ հիվանդ են փորձել որևէ արդարացում կամ թեկուզ օրենքից «խոսափող» որևէ բան ես չեմ ընդունում, ինչքան էլ, որ հիվանդ լինեն, ես ու իմ շրջապատը կրակը չենք ընկել, որ իրանք հիվանդ են:
    Ռուսաստանում մի բիձա պեդոֆիլիայի մեջ էր մեղադրվում, էս բիձուն կաստրացիա արեցին, ԿՌՏԵՑԻն, այ տենցներին, պտի ԿՌՏԵՆ-ԿՏՌԵՆ տան ձեռները, ասեն դե գնացեք խաղացեք
    Քիբ ջան, մարդկությունը մի մարդով չի որոշվում, ինչպես նաև ոչ միայն կյանքի դրախտային վիճակներով: Դա մի հսկայական օրգանիզմ է և ամեն ինչ էլ հնարավոր է այնտեղ: Իսկ եթե հնարավոր է, ուրեմն մի ինչ-որ մակարդակի վրա, ինչ-որ բանի համար այն էլ է անհրաժեշտ:

    Հիմա վերցնենք մեր օրգանիզմը: Հազար ու մի բան կա ներսում` ու բոլորն էլ շատ կարևոր. սիրտը, ուղեղը, թոքերը, լյարդը և այլն: Մենք բոլորս էլ շատ սիրում ու հարգում ենք մեր այդ օրգաններն ու հավանաբար կգտնվեն նրանք էլ, ում համար դրանք նույնիսկ ինչ-որ գեղեցկություն ունեն: Բայց մենք ունենք նաև հաստ աղիք, որը ոչ ոք գեղեցիկ չի համարի և հավանաբար բոլորս էլ զզվելի օրգան ենք համարում: Հիմա ինչ է, քո խորհրդով, կտրենք ու դե՞ն գցենք...

    Կամ լավ, եթե համաձայն չես այս համեմատությանս, եկ այլ կողմից էլ մոտենանք սրան: Թող որ էքսհիբիցիոնիստը հասարակության հիվանդ օրգանիզմ է (իսկ որ դա հիվանդություն է, կասկածի ենթակա չէ): Բայց չէ՞ որ ամեն անգամ քո մարմնի ինչ-որ տեղը ցավելուց դու չես կտրում ու դեն նետում այս օրգանդ, այլ շխատում ես հնարավորինս այն բուժել...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  17. #10
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժող ջան, մի բան ասեմ էլի: Սեռական վարքի խանգարումների մեջ մի քանի էսպիսի տերմին կա. վուայերիզմ (երբ սեռական հաճույք ստանում են ուրիշներին նայելիս), էքսհիբիցիոնիզմ (երբ սեռական հաճույք ստանում են սեռական օրգանները, հիմնականում անակնկալ կերպով, ուրիշներին ցույց տալուց), մեկ էլ մի տերմին էլ կար, անունը չեմ հիշում, բայց հաճույք ստանում էին ուրիշներին ձեռ գցելուց: Էս վերջինին կատակով ասում էին՝ մարշուտկայի սինդրոմ:

    Ասածս ինչ ա: Հիմնականում էս խանգարումներն ունեցող մարդիկ մեղսունակ են ու պիտի ենթարկվեն պատասխանատվության, բայց տենց միանշանակ միանգամից ոստիկանություն-բանն էլ ա սխալ, պետք ա հաշվի առնել նաև խանգարում ունենալը ու համապատասխան օգնություն էլ ցույց տան:

    Մեկ էլ լսել եմ՝ Հայաստանում նման խանգարումներն ահավոր տարածված են: Կարծում եմ՝ պատճառն ուղղակի նորմալ սեքսի պակասն ա:
    Բյուր ասածիդ բոլոր կետերի հետ համաձայն եմ, բացի էս մեկից՝
    բայց տենց միանշանակ միանգամից ոստիկանություն-բանն էլ ա սխալ, պետք ա հաշվի առնել նաև խանգարում ունենալը ու համապատասխան օգնություն էլ ցույց տան
    Խնդրում եմ բացատրիր, դու ի՞նչ օգնություն նկատի ունես։ Ինչպե՞ս կարա համապատասխան կրթություն/գիտելիքներ չունեցող մարդը օգնի նման մարդուն։

    Եթե դու խոսում ես մի մարդու մասին, ով հաշիվ չի տալիս իր արածների համար, ես քեզ կարող եմ հասկանալ։
    Բայց կարծու մեմ, որ շատ դեպքերում էտ ուղղակի լկտի և ուրիշների վրա թքած ունեցող մարդիկ են։ Օրինակ՝ Սաշիկի տղերքը, որոնք դիսկատեկայում կարան անծանոթ պարող աղջկա սեռական օրգանի մեջ պիվի շիշ մտցնեն։

  18. #11
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Հով, պարզ ա, որ մենք չպիտի տուժենք դրանից: Բայց ուզում եմ ասել՝ համակարգը ճիշտ չի աշխատում իրանց մեկուսացնելու ու «խելքի բերելու» (որքանով հնարավոր ա) համար, էլ չեմ ասում, որ հասարակությունն ուղղակի նպաստում ա, որ սենց դեպքերը շատանան՝ սեքսին նայելով որպես տաբու թեմա, ոչ թե նորմալ ֆիզիոլոգիական պահանջ, որը պետք ա բավարարվի:
    Բյուր ջան, բոլորս էլ սեքսի պահանջ ունենք,բոլորս էլ որոշակի միջոցներ գնտում ենք էդ պահանջները բավարարելու համար, բայց ախր դա չի նշանակում, որ պիտի դրան անվանենք հիվանդություն ու մի հատ էլ դեռ կարեկցանով մոտիկանանք դրան:
    Եթե մի հիվանդություն խանգարում ա կյանքի բնականոն ընթացքը, պտի էդ հիվանդությունը մեկուսացվի ու ստեղ հանդուրժել չհանդուրժելը չի, ստեղ հենց էն ա ինչ կա, այսինքն նմաններին պտի ԿՌՏԵՆ, որ թեկուզ սեքսին կարոտ վիժվածքները նման բան չանեն:

    Սամ ջան, կույր աղիքը որ բորբոքվում ա, հեռացնում են, հիմա էդ վիժվածքները մեր հասարակության կույր աղիքն են, պտի հեռացվեն, երկրորդ տարբերակ իմ համար չկա:
    Վերջին խմբագրող՝ keyboard: 12.07.2014, 19:36:

  19. #12
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում keyboard-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր ջան, բոլորս էլ սեքսի պահանջ ունենք,բոլորս էլ որոշակի միջոցներ գնտում ենք էդ պահանջները բավարարելու համար, բայց ախր դա չի նշանակում, որ պիտի դրան անվանենք հիվանդություն ու մի հատ էլ դեռ կարեկցանով մոտիկանանք դրան:
    Եթե մի հիվանդություն խանգարում ա կյանքի բնականոն ընթացքը, պտի էդ հիվանդությունը մեկուսացվի ու ստեղ հանդուրժել չհանդուրժելը չի, ստեղ հենց էն ա ինչ կա, այսինքն նմաններին պտի ԿՌՏԵՆ, որ թեկուզ սեքսին կարոտ վիժվածքները նման բան չանեն:
    keyboard, ես կարծում եմ, որ դու և Բյուրը տարբեր բաներից եք խոսում։ Այսինքն Բյուրը ասում է, որ կան մարդիկ ում մոտ դա հիվանդություն է։ Այսինքն նրանք դա չարությամբ չեն անում։ Դա նույն բանն ա, ոնց որ մեր բակի ինսունամյա Սրմա տատին, որը սկլերոզով էր տառապում ու բակի երեխաներին ասում էր «պուպուլիցադ ուտեմ» (չգիտեմ խի էր տենց արտահայտվում)։ Համաձայնվիր, որ էս հիվանդությունից դրդված նման բան ասելը / անելը, ու Սաշիկի, լֆիկի ազգատոհմի կողմից նման ոտնձգությունները չի կարելի նույն հարթակի վրա դնել։

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ariadna (12.07.2014)

  21. #13
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    keyboard, ես կարծում եմ, որ դու և Բյուրը տարբեր բաներից եք խոսում։ Այսինքն Բյուրը ասում է, որ կան մարդիկ ում մոտ դա հիվանդություն է։ Այսինքն նրանք դա չարությամբ չեն անում։ Դա նույն բանն ա, ոնց որ մեր բակի ինսունամյա Սրմա տատին, որը սկլերոզով էր տառապում ու բակի երեխաներին ասում էր «պուպուլիցադ ուտեմ» (չգիտեմ խի էր տենց արտահայտվում)։ Համաձայնվիր, որ էս հիվանդությունից դրդված նման բան ասելը / անելը, ու Սաշիկի, լֆիկի ազգատոհմի կողմից նման ոտնձգությունները չի կարելի նույն հարթակի վրա դնել։
    ապեր, կրկնում եմ, հիվանդություն ա, թե՝ լկտիություն իմ համար մի նժարի ա, դրանց պետք ա վառել, կախել, կռտել, կտՌել,ոչնչացնել, եղունգները քաշել, եղունգների տակ ասեղ մտցնել, մաս մաս կտռտել ու վերքի վրա մրջյուններ լցնել ու տենց իմ դաժան երևակայությունից լիքը բաներ:

  22. #14
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում keyboard-ի խոսքերից Նայել գրառումը
    ապեր, կրկնում եմ, հիվանդություն ա, թե՝ լկտիություն իմ համար մի նժարի ա, դրանց պետք ա վառել, կախել, կռտել, կտՌել,ոչնչացնել, եղունգները քաշել, եղունգների տակ ասեղ մտցնել, մաս մաս կտռտել ու վերքի վրա մրջյուններ լցնել ու տենց իմ դաժան երևակայությունից լիքը բաներ:
    Ես չեմ հավատում, որ դու տենց ես մտածում։ Ավելի ճիշտ՝ վստահ եմ, որ տենց չես մտածում։
    Պատկերացրու իրավիճակ. ես կնոջս հետ քայլում եմ փողոցում, ու ակնհայտ հոգեկան հիվանդ մի տղա, ում իրա տատիկը հանել ա մաքուր օդ շնչացնելու, մոտենում ա կնոջս ու առաջարկում ա իրա հետ սեքսով զբաղվել, ես էլ դնում քո ասածի պես սատկացնում եմ իրան, գցում եմ քացուս տակ, գլուխը վերցնում եմ ու կողքի խանութի վիտրինայի ապակիներն եմ ջարդում։ Դու ինձ կաջակցե՞ս էտ պահին։

  23. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (13.07.2014), Աթեիստ (12.07.2014)

  24. #15
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    մեկ էլ մի տերմին էլ կար, անունը չեմ հիշում, բայց հաճույք ստանում էին ուրիշներին ձեռ գցելուց: Էս վերջինին կատակով ասում էին՝ մարշուտկայի սինդրոմ:
    Groping, ասում են Ճապոնիայում սարսափելի աստիճանի տարածված երևույթ ա:

    Իսկ էս ամենը ահավոր տխրեցնում է, պատճառը սուտ բարոյականության քողի տակ ապրող նորմալ սեռական դաստրիակություն չստացած ու սեքսի պակաս ունեցող ազգաբնակչությունն է:
    I may be paranoid but no android!

  25. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (12.07.2014), Sambitbaba (13.07.2014), Աթեիստ (12.07.2014), Մինա (12.07.2014), Նաիրուհի (12.07.2014)

Էջ 1 6-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Վրաստան. լրագրողը իշխանություններից սպառնալիքներ է ստանում
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 25.02.2010, 18:58

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •