Ժողովուրդ, էս թեման բացում եմ, քանի որ դեպքերի զարգացման հաջորդականությունը գնալով ինձ ավելի ա վախացնում, բառիս բուն իմաստով:
Սրանից դեռ մի քանի շաբաթ առաջ, ծանոթ,մտերիմ աղջիկներից մեկկը համալսարանում դիպլոմայինի պաշտպանության էր, զանգեցի իմանամ, ոնց ա հանձնել ու էդ պահին, որ խոսում էինք, ինքը արդեն համալսարանի բակում էր ու լսում եմ իրա գոռոցը ու մոտաորոապես էս տիպի արտահայտություններ.
-Հիմար, մի հատ փախի ստեղից, հեսա ոստիկանություն եմ զանգում:
Նենց վախեցա, ինձ թվաց հարձակվել են վրան կամ ուզում են պայուսակը գողանան, գոռում եմ հեռախոսով, ես էլ հեռու եմ, որ հասնեմ համալսարան, զանգում եմ ընկերենրիս մյուս հեռախոսով, տեսնեմ ով ա կենտրոնում գնան համալսարան:
Լավա, հեռախոսը չանջատեց ու մի կերպ հեկեկալով հետս խոսում ա ու պատմում ա, որ մի նորմալ հագնված, նորմալ արտաքինով երիտասարդ մոտենում ա իրան ու ասում.
Սպոլեռ եմ դնում, որտև ինտիմում չի թեման.
••Սեղմել՝ ցույց տալու համար
Ու սա տղան ասում ա աղջկան, դե բնականա, որ աղջկա ռեակցիան ավելի հիստերիկ էր անսպասելիությունից, ընդունում եմ, որ շատերը կասեն, որ անգամ ուշադրություն դարձնել պետք չի, ինչ-որ պահ ես էլ կարողա նման ձև մտածեի, որ դրա համար չարժեր էդքան աղմուկ բարձրացնել...
Մի քանի օր շարունակ, խայցով՝ կարճ հագած, սիրուն ոտերով աղջիկներ բերեցինք համալսարանի էդ տարածք, բայց էդ հասարակության կեղտին չկարողացանք հայտնաբերել...
Անցավ մի որոշ ժամանակ, էնօրը Նորտոնի դրած նյութն եմ նայում ինտիմում, ճիշտ ա խնդալու ա, բայց դրա հետ մեկտեղ ողբալու ա: Հլա էդ էլ ջանդամ, էսօր գնացել եմ ընկերներիս մոտ օֆիս, մի հատ վիդեո են ցույց տվել, որտեղ շենքի մուտքում տեղադրված տեսախցիկը ֆիքսել ա, թե ոնց ա մի ջահել աղջիկ մտնում մուտք, հետևից մի տղա, էս աղջիկը լիֆտի կոճակը սեղմում ա ու սպասում, իսկ էս տղան դիմացը կանգնած ձեռնաշարժությամբ ա զբաղվում ու մուտք ա մտնում ևս մի կին, էս տղային էդ պահին զանգ ա գալիս ու սա թողնում գնում ա:
Մինչև հիմա շոկի մեջ եմ, չեմ կարողանում հասկանամ ինչ ա կատարվում:
Ժողովուրդ, կարողա ես հետամնաց, եմ, բայց սենց բաները չեմ հասկանում: Հա քո ընկերուհին լինի, քո զուգնըկերը լինի էքստրիմ բաներ անես, դա հասկանում եմ, կայֆ ա, բայց լրիվ անծանոթի առաջ դա անելը կամ դրան ինչ անուն տամ չգիտեմ, էդ ոնց ա բացատրվում:
Թեմայի վերնագիրը հատուկ եմ սենց դրե, որտև հստակ երևում էր, որ էդ աղջկա մոտ էշացման պրոցես էր, ինքը կամ չէր հասկանում ինչ անի կամ ամաչում էր, որ շենքացիները կիմանան էդ մասին, ամեն դեպքում, ոչ մի քայլ չձեռնարկեց:
Հ.Գ. դեռ ուսանող ժամանակ, մի աղջկա հետ ման եինք գալիս այգում,գիշեր էր, համբուրվում դես դեն,դես դենը ձեր պատկերացրածը չի, էլի նման բան նկատեցինք, որ հեռվում մեկը ձեռնաշարժությամբ է զբաղվում, էն ժամանակվա ռեակցիաս էլ էր էշացում, բայց դե էս տիպի չէի պատկերացնում, ցերեկով, դու քո տուն մտնելուց հետևիցդ մեկը գալիս ա կանգնում դիմացդ ու սկսում...
Մենակ էս դեպքը չի, թեմայում կարելի ա քննարկել բոլոր էն իրավիճակները, երբ ցանկացածիս մոտ հարց ա առաջանում՝ ինչ անել, երբ ...
Էջանիշներ