Օրեր առաջ հասարակական վայրերից մեկում կանանց և աղջիկների ներկայությամբ անարգել ձեռնաշարժությամբ զբաղվող տղայի դեպքը ազդակ էր այն մասին, որ հայ հասարակության բարոյական կերպարը ձևախեղում է ապրում, ու այն ուղղությունը, որով գնում ենք ներկայում, հայի տեսակի կորսման ուղղություն է:
Դարերից ի վեր ձեռնաշարժությունը բնորոշ չի եղել հային, և այն բարքերը, որոնք կային նահապետական ընտանիքներում, ամբողջությամբ բացառում էին այս երևույթը:
Գլոբալիզացիան ու Արևմուտքից ներթափանցած սին արժեքները հասան նաև մեզ, և այսօր մեր տեսակը կանգնած է վտանգի առաջ: Արևմտյան ֆիլմերում անարգել քարոզվող այս արատավոր երևույթը այսօր բույն է դրել մեր աճող սերնդի գիտակցության մեջ ու հավակնում է փչացնել նրանց:
Դարեր ի վեր մենք ուժեղ ենք եղել մեր ընտանիքներով, իսկ
այսօր շատ երիտասարդներ պարզապես չեն ամուսնանում, որովհետև սկսել են բավարարում ստանալ իրենց աջ կամ ձախ ձեռքի միջոցով: Սա առաջին հերթին վտանգում է մեր պետականությունը, որովհետև պատճառ է դառնում մի շարք դեմոգրաֆիական պրոբլեմների, որոնց ներկայությունը մասնակիորեն նաև հիմա ենք զգում: «Հայոց բարքեր» ՀԿ-ն, որի նպատակն է քարոզել և ամրապնդել հայկական ավանդույթները, հանդես է գալիս
օրենսդրական նախաձեռնությամբ, որը ստորև ներկայացնում ենք ձեր դատին: Ավելի քան վստահ ենք, որ այն հավանություն է ստանալու, և
ձեռնաշարժությունը դուրս է շպրտվելու մեր կենցաղից:
«Հայոց բարքեր» ՀԿ տնօրեն
Անահիտ Սարուխանյան
Էջանիշներ