Շատ եմ սիրում Անդերսենի հեքիաթները՝ գեղեցիկ, բարի, հետաքրքիր

իսկ հաճախ էլ տխուր:

Անդերսենն իհարկե աշխարհի ամենալավ հեքիաթասացն է, երեխաների լավ բարեկամը: Բայց հե՞շտ է արդյոք երեխաների համար, նրանք ամեն-ինչում տեսնում են լավն ու բարին, կարծում են թե ամեն մի հեքիաթ happy end-ով է, որքա՜ն ծանր կլիներ փոքրիկների համար լսել օրինակ ջրահարսի հեքիաթը:
- Բայց ինչու՞ նա մահացավ, ինչու՞ է հեքիաթն այդպես ավարտվում:
Ինչպե՞ս բացատրես երեխային, որ հենց դրանով էլ հեքիաթը գեղեցիկ է, նա չի հասկանա իհարկե, կամ կհասկանա... բայց շատ ուշ: Պատկերացրեք, եթե ծանոթ մի երեխա, ձեզ խնդրի պատմել ջրահարսը: Ծանր է: Շատ դժվար է, չես կարող պատմել, ոչ է՛լ կարող ես ասել, որ դա տխուր հեքիաթ է, դա է՛լ ցավ կպատճառի նրան: Ստիպված ես խաբել երեխային՝ ասելով, որ չես հիշում այդ հեքիաթը:
Շատ բաներ կան, որ երեխաները չեն հասկանում, մինչեւ որոշ տարիքի հասնելը:
Ամեն ինչի մեջ էլ գեղեցկություն կա եւ՛ մանկական լավատեսության, ուրախության, եւ՛ Անդերսենյան թախիծի, տխրության: Գեղեցիկ էր ջրահարսը, որ արքայազնի համար զոհեց իրեն, գեղեցիկ էր լուցկիներով աղջիկը, որ հավատում էր հրաշքների ու տեսնում այն, ինչ չէին տեսնում ուրիշները, գեղեցիկ էր եղեւնին, որ ուզում էր ուրախացնել մարդկանց, գեղեցիկ էին մատնաչափիկը եւ Հերդան, որ երկար դեգերումներից հետո գտան իրենց երջանկությունը:
Բոլորն էլ գեղեցիկ են:

Էջանիշներ