User Tag List

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 37 հատից

Թեմա: Որքանո՞վ են հեքիաթները վնասակար

  1. #16
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Гарри Бардин-ի յուրահատուկ «Կարմիր գլխարկը»` ես սա կանվանեի «ամենակեր գայլը»: Ես ու քույրիկս ծիծաղում էինք էս մուլտը նայելուց ու սիրում էինք:


    Մեջբերում Smokie-ի խոսքերից Նայել գրառումը
    Մոտ երեք ու կես տարեկան համով աղջիկ ա: Շատ բաներ հասկանում, ընկալում ա: Մի օր էլ ուզեցի մուլտիկկլիպ ցույց տալ, որը ընդամենը մեկ անգամ էի տեսել ու երկրորդ մասը հիմնականում մոռացել էի: Այ էստեղ ես խայտառակ եղա: Ես վատանում եմ, ինքը ծիծաղում ա ու ըլը կրկնություն էլ ա ուզում: Հաջորդ անգամ էլ որ հյուր եկավ ուզեց դա նայի, ասում եմ:
    - Չեմ հիշում էդ որն ա:
    - Յա՜: Դու իմ նայածները պիտի հիշես:
    Վերջը ստիպված եղա «հիշել» մի ձև: Ասում եմ, որ չեմ սիրել էս կլիպը, շատ քիչ եմ նայել դրա համար չեմ հիշում:


    Բա որ վիդեոյի մի հատվածի վրա ծիծաղում ու ասում ա «տուտուզ»: Վերջ, դու կործանված ես: Ինչի՞ են երեխաները ամեն ինչ էդքան լավ ֆիքսում, հիշում ու տպավորվում: Ճիշտ ա էլի, եթե տեսնում ես, որ տվյալ պահին ցույց տվածդ վատ բան ա, ավելի լավ ա չբարձրաձայնես, էլ ավելի կգայթակղվեն, կհետաքրքրվեն:
    Վերջին անգամ, որ եկել էր, ուզեցի իրան ցույց տալ էն սովետական մուլտերից, որոնք փոքր ժամանակ հաճախ եմ տեսել ու շատ էի սիրում:

    Լուռ նայում ա, առանց որևէ բառ ասելու





    Իսկ էստեղ արդեն՝ ամենասկզբերում հենց իմացավ, որ ավազակը ոզում ա մայրիկ Գիպոպոտամին սպանի, չուզեց նայի, վազեց մամայի գիրկը, մի քանի րոպե պոկ չէր գալիս:
    Վերջին խմբագրող՝ Smokie: 11.07.2014, 14:43:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  2. #17
    ազատ ռադիկալ
    Ruby Rue-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2012
    Գրառումներ
    970
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Որոշ հեքիաթներ, ու առաջին հայացքից ամենաանմեղ թվացող հեքիաթներն են վնասակար երեխաների համար։ Վերցնենք պարզ օրինակ` «Մոխրոտը». աղջիկը ամբողջ կյանքում ենթարկվում է խորթ մոր քմահաճույքներին, անում է այն ինչ իրեն հրամայում են, մեկ էլ` հոպ հայտնվում են փերին, արքայազնը, աղջիկը ամուսնանում է ու երջանիկ դառնում։ Վատն էն չի որ երեխեքին սենց հեքիաթներ են պատմում, այլ էն որ լիքը աղջիկներ մեծանալով ավելի շատ են սկսում հավատալ էդ հեքիաթներին. սկսում են իրենց կյանքի նպատակն ամուսնանալը համարել,սաղ կյանքը գլուխները կախ ու աննպատակ ապրում են` սպասելով,որ մի հատ սպիտակ ջիպով արքայազն կգա ու իրանց հետ կամուսնանա։

    Ես որ փոքր էի, շատ քչակեր երեխա էի. ինձ նստացնում էին պատուհանագոգին, ասում` հենց ճաշդ ուտես, սպիտակ ձիով արքայազնը կգա։ Ես էլ զոռով ուտում էի ճաշս, որ արքայազնս գա, էն էլ տնաշենն էնքան չեկավ, մինչև դադարեցի ամպերի մեջ ու բլուրների հետևում ոսկեզօծ կառքեր փնտրել։ Սկսեցի ուրիշ հեքիաթներ սիրել. օրինակ «Արեգնազանը» դարձավ իմ ամենասիրելի հեքիաթը, որովհետև ես էլ էի էն ժամանակվանից երազում տղա դառնալու մասին, իսկ մեր Արեգնազանն իր քույրերի պես ղզիկ չէր ու հետո էլ ոչ տարավ, ոչ բերեց, Արեգ դարձավ։ Օրինակ, եթե մեր սուտի ազգայնականները գիրք կարդալ իմանային ու էս հեքիաթը կարդային, հաստատ այն «հակահայեցի» կորակեին ու կարգելեին կարդալը, որտև գենդեռ ա։

  3. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (11.07.2014), Sambitbaba (11.07.2014), Smokie (11.07.2014), Արևհատիկ (11.07.2014), Մինա (20.07.2014), Նիկեա (19.07.2014), Ուլուանա (11.07.2014)

  4. #18
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուղղակի մի խնդիր կա: Հեքիաթները երեխաների համար չեն ու երեխաների համար չեն հորինվել:

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նաիրուհի (19.07.2014)

  6. #19
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    2011թ.
    Մեջբերում Smokie-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ եմ սիրում Անդերսենի հեքիաթները՝ գեղեցիկ, բարի, հետաքրքիր իսկ հաճախ էլ տխուր: Անդերսենն իհարկե աշխարհի ամենալավ հեքիաթասացն է, երեխաների լավ բարեկամը: Բայց հե՞շտ է արդյոք երեխաների համար, նրանք ամեն-ինչում տեսնում են լավն ու բարին, կարծում են թե ամեն մի հեքիաթ happy end-ով է, որքա՜ն ծանր կլիներ փոքրիկների համար լսել օրինակ ջրահարսի հեքիաթը:
    - Բայց ինչու՞ նա մահացավ, ինչու՞ է հեքիաթն այդպես ավարտվում:
    Ինչպե՞ս բացատրես երեխային, որ հենց դրանով էլ հեքիաթը գեղեցիկ է, նա չի հասկանա իհարկե, կամ կհասկանա... բայց շատ ուշ: Պատկերացրեք, եթե ծանոթ մի երեխա, ձեզ խնդրի պատմել ջրահարսը: Ծանր է: Շատ դժվար է, չես կարող պատմել, ոչ է՛լ կարող ես ասել, որ դա տխուր հեքիաթ է, դա է՛լ ցավ կպատճառի նրան: Ստիպված ես խաբել երեխային՝ ասելով, որ չես հիշում այդ հեքիաթը:
    Շատ բաներ կան, որ երեխաները չեն հասկանում, մինչեւ որոշ տարիքի հասնելը:
    Ամեն ինչի մեջ էլ գեղեցկություն կա եւ՛ մանկական լավատեսության, ուրախության, եւ՛ Անդերսենյան թախիծի, տխրության: Գեղեցիկ էր ջրահարսը, որ արքայազնի համար զոհեց իրեն, գեղեցիկ էր լուցկիներով աղջիկը, որ հավատում էր հրաշքների ու տեսնում այն, ինչ չէին տեսնում ուրիշները, գեղեցիկ էր եղեւնին, որ ուզում էր ուրախացնել մարդկանց, գեղեցիկ էին մատնաչափիկը եւ Հերդան, որ երկար դեգերումներից հետո գտան իրենց երջանկությունը:
    Բոլորն էլ գեղեցիկ են:
    Հեքիաթների միջազգային օրը Անդերսենի անունով ա: Անդերսենը համարվում ա երեխաների լավագույն բարեկամներից մեկը:

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուղղակի մի խնդիր կա: Հեքիաթները երեխաների համար չեն ու երեխաների համար չեն հորինվել:
    Չեմ հիշում հեռուստացույցո՞վ եմ լսել, թե՞ ինչ որ մեկի մոտ եմ կարդացել, որ Անդերսենը չէր ուզում իր արձանի մոտ երեխաներ լինեին, գային նկարվեին, ինքը համարում էր, որ հեքիաթները երեխաների համար չեն:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  7. #20
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դե Անդերսենը մի կողմ, նրա գրածներն ընդհանրապես էրեխեքի համար չեն: Ասենք «Անճոռնի ճուտիկը» լրիվ իրա կյանքի պատմությունն ա: Էրեխեքին կարդաս, որ ի՞նչ:

    Բայց խոսքս նաև ժողովրդական հեքիաթների մասին ա, որոնք Գրիմ եղբայրները, Թումանյանը և այլ դեմքեր գրի են առել: Դրանք մանկական չեն: Դիցաբանությունը մանկակա՞ն ա: Բա ժողովրդական հեքիաթներն էլ են դիցաբանություն:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (11.07.2014)

  9. #21
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե Անդերսենը մի կողմ, նրա գրածներն ընդհանրապես էրեխեքի համար չեն: Ասենք «Անճոռնի ճուտիկը» լրիվ իրա կյանքի պատմությունն ա: Էրեխեքին կարդաս, որ ի՞նչ:
    Հենց «Անճոռնի ճուտիկ»ն ա ավելի համապատասխանում մանկականին, քան մյուս տխուր ավարտ ունեցող հեքիաթները: Թեկուզ իր կյանքի պատմությունը լինելով, էլի մնում ա մանկական հեքիաթ՝ էդտեղ ոչ մի արյունալի դաժանություն չկա, ընթացքը տխուր ա, ավարտը շատ ուրախ:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  10. #22
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Smokie-ի խոսքերից Նայել գրառումը
    Հենց «Անճոռնի ճուտիկ»ն ա ավելի համապատասխանում մանկականին, քան մյուս տխուր ավարտ ունեցող հեքիաթները: Թեկուզ իր կյանքի պատմությունը լինելով, էլի մնում ա մանկական հեքիաթ՝ էդտեղ ոչ մի արյունալի դաժանություն չկա, ընթացքը տխուր ա, ավարտը շատ ուրախ:
    Ստեղ մենակ արյունալի-չարյունալին չի, Անճոռնի ճուտիկը կոնկրետ ահավոր ձանձրալի հեքիաթ ա:

  11. #23
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Smokie-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի քանի անգամ ակումբում պատմել եմ, որ փոքր ժամանակ ես մամային հարցրել եմ «Թումանյանը չար ա՞ եղել»:

    Ինչքա՜ն հայտնի հեքիաթներ կան, որոնց մեջ եթե խորանաս, լավ էլ ուժաստիկ են: Բայց շատ երեխաներ կարծես չեմ զգում էդ ամենը, էնքան հանգիստ կարող են լսել, թե ո՞նց ա

    1.Գայլը ուտում տատիկին ու Կարմիր գլխարկին, հետո իրան խառակիրի են անում.
    2.Երեք խոզուկներում գայլը ծխնելույզի միջից ընկնում եռման ջրի մեջ.
    3.Կռնատ աղջկա ձեռքերը ո՞նց են կտրում ու իրեն թողնում անտառում, կամ ո՞նց ա կարողանում մայրը սեփական երեխուն մորթել էնքան որ ուրիշի վրա գցի.
    4.Ո՞նց ա թագավորը կուլ տալիս Անհաղթ աքլորին, վերջինս էլ իր համար հանգսիտ ծուղրուղուն ա շարունակում, հետո էլ թագավորին են մորթում.
    5.Ո՞նց ա չար կախարդը ուզում Հենզելին ու Գրետելին գցի փուռը, բայց ինքն ա ընկնում իր փորած փոսը.
    6.Էլ չեմ խոսում Կացին ախպոր մասին, որը տեղով սարսափ ու արյունահեղություն ա՝ թե՛ հեքիաթը, թե՛ մուլտը, բայց ասենք մուլտը նայելուց ես միշտ ծիծաղել եմ, ոչ թե վատացել:
    7.Կամ ասենք «Լեզուն կտրած ծիտիկը»՝ (Թումանյանի թարգմանություններից) արդեն իսկ վախեցնող վերնագիր ա.
    +1 Ասեմ, գուցե չհավատաք, բայց ես ամենափոքր տարիքից էլ միշտ մտածել եմ Չարի վերջը հեքիաթի մասին ու զարմացել, թե էդ ախմախ կկուն ոնցա կարողանում իր ձագերին մեկիկ-մեկիկ ուտվելու ուղարկում: Որ խորանաս, քանի որ հեքիաթները միշտ ասոցացվում են մարդկանց, հետ, մանկական հանիբալիզմի մասին մի դաժան պատմությունա...

    Բայց տեղ նաև մի ուրիշ բան կա, ավելի դրական - դա այն է, որ պետք չէ շանտաժին տրվել, իսկ շանտաժիստն էլ, ով ուզում է լինել, կենցաղային մակարդակից մինչև տեռոռիստ, երբեք ձեռք բերածով չի բավարարվի ու նրա դեմ պետք է այլ միջոցներով պայքարել...
    Վերջին խմբագրող՝ Lion: 11.07.2014, 16:03:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (12.07.2014), Նիկեա (19.07.2014)

  13. #24
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի հատ թեմայից դուրս։

    Հանիբալիզմ բառ գոյություն ՉՈՒՆԻ, Կանիբալիզմ է, Կ-ով
    I may be paranoid but no android!

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (11.07.2014)

  15. #25
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի հատ թեմայից դուրս։

    Հանիբալիզմ բառ գոյություն ՉՈՒՆԻ, Կանիբալիզմ է, Կ-ով
    Ես քո գրագետ ջանին մեռնե՜մ

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (11.07.2014), Tiger29 (11.07.2014)

  17. #26
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    +1 Ասեմ, գուցե չհավատաք, բայց ես ամենափոքր տարիքից էլ միշտ մտածել եմ Չարի վերջը հեքիաթի մասին ու զարմացել, թե էդ ախմախ կկուն ոնցա կարողանում իր ձագերին մեկիկ-մեկիկ ուտվելու ուղարկում: Որ խորանաս, քանի որ հեքիաթները միշտ ասոցացվում են մարդկանց, հետ, մանկական հանիբալիզմի մասին մի դաժան պատմությունա...
    Ես էդ մասին մտածել եմ մի քանի ամիս առաջ ու իմ համար կկուն ոչ միայն վախկոտ մայր ա, որ չի կարող պաշտպանել անօգնական ձագերին, այլև հիմար, միամիտ անձնավորություն, որ լավ ուզողին չի գնահատում ու առանց մի փոքր անգամ մտածելու, աղվեսին կասի «ագռավն ա ինձ խաբար տվել»՝ ընկերոջը կմատնի բառիս նուն իմաստով, էդ էլ իրա շնորհակալությունը հա՞:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (11.07.2014), Նիկեա (19.07.2014)

  19. #27
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեր հեքիաթագիրներից, իմ կարծիքն եմ գրում, ինձ համար ամենաչարագուշակը, բայց դրա հետ էլ նաև չարագուշակորեն գեղեցիկը Ղազարոս Աղայանի հեքիաթներն են: Էս մեր հեղինակը իրեն հեչ չի զսպում, մեկ առանց զսպելու "իրարուտոցի" է (Զանգի-Զրանգի), մեկ առանց հեփփի-էնդի բժշկական օպերացիաներ, մեկ սեռափոխություն, մեկ քարացած քաղաք, մեկ տո եսիմ էլ ինչ... "Պո"-ոտ մոմենտա
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (11.07.2014), Նիկեա (19.07.2014)

  21. #28
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
    Կա, Հով։ «Կռնատ աղջիկն» ու «Եդեմական ծաղիկը» որ հաստատ կան, լավ հիշում եմ։
    Մի հատ էլ ավելացնեմ նույն գրքից. «Աստղերից իջած կինը». ծաղիկներից պատրաստված ճոճանակի վրա նստած ա մորեմերկ մի կին ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  22. #29
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի հատ էլ ավելացնեմ նույն գրքից. «Աստղերից իջած կինը». ծաղիկներից պատրաստված ճոճանակի վրա նստած ա մորեմերկ մի կին ։
    Էդ «Աներևոււյթ թագավորություն»ն ա, դրել եմ նկարը: Կողքի նկարում էլ երկու տկլորները, որ տանջում էին պապիկին ու իրանք էլ իրանց հերթին էին ծեծ ուտում:
    Վերջին խմբագրող՝ Smokie: 11.07.2014, 18:45:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  23. #30
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Smokie-ի խոսքերից Նայել գրառումը
    Էդ աներևոււյթ թագավորությունն ա, դրել եմ նկարը:
    Վայ, ճիշտ ա... Սկզբում հենց դա էլ մտածել էի, հետո ասեցի՝ երևի սխալ եմ հիշում ու «Աստղերից իջած կինը» գրեցի։ Ի դեպ, «Աներևույթ թագավորությունն» իմ սիրած հեքիաթներից ա, ու էլի բոլորովին ոչ էրեխեքի համար շարքից։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  24. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (22.01.2015), Նաիրուհի (19.07.2014), Նիկեա (19.07.2014)

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Որքանո՞վ ենք երես տալիս երեխային
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 9
    Վերջինը: 31.10.2023, 03:46
  2. Կադիրոմետր. Որքանո՞վ ես դու Կադիրով
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 10
    Վերջինը: 27.01.2016, 11:40
  3. Որքանո՞վ ես դու հին
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Կենցաղ
    Գրառումներ: 109
    Վերջինը: 16.08.2014, 17:30
  4. «Տատիկի հեքիաթները»
    Հեղինակ՝ Apsara, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 02.05.2012, 14:33
  5. Վնասակար է...
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 3
    Վերջինը: 19.06.2007, 11:06

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •