Հմմմ, ես մինիմալիզմին երկու ձեռքով կողմ եմ, բայց առաջին հայացքից բավական հում թվաց դիզայնը: Գուցե հին իկոնկեքից էր, չգիտեմ:
Օրինակ ստեղնաշարը ինձ հեչ հարմար չթված առանց կոճակները իրարից բաժանող գծերի:


Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
Ինձ նաստրոյկաները երկու հպումով բացելը շատ է դուր գալիս, որովհետև մեծ հեռախոսների դեպքում շատ անհարմար է երկու մատ օգտագործելը, կամ աջից ներքև իջացնելը: Կարծում եմ հաստատ Քրոմի համար նաստրոյկա կավելացնեն, որ Recent-ներում թաբերը ցույց չտա:
Ռուֆ, լավ չհասկացա, հիմա ինչի՞ դեպքում ես ստիպված երկու մատ օգտագործել:

Չգիտեմ` իմը Անդրոիդի Սամսունգի մոդիֆիկացիան ա, դրանից ա, թե չէ, բայց ես նոթիֆիքեյշնները բացում եմ մի մատով վերեւից ներքեւ քաշելով: Իսկ եթե full screen ռեժիմում ա, մի հատ տենց եմ անում, վերեւի bar-ը հայտնվում ա, մի հատ էլ եմ նույն գործողությունն անում, բացվում ա: Էս ձեւը ինձ շատ հարմար ա: Եթե ամեն անգամ վայֆայ կամ mobile data կամ GPS միացնել անջատելու համար կամ հեռախոսը վիբրացիայի վրա դնելու համար ստիպված լինեի երկու անգամ ներքեւ քաշել, շատ անհարմար կլիներ:


Մեկ էլ Auto-Rotate-ի պահը չհասկացա: Օրիգինալ 4.3-ը կամ 4.4 Անդրոիդները չունե՞ն Auto-Rotate-ը անջատելու հնարավորություն: