Անդրոիդ Լ-ը անդրոիդի նոր վերսիան է, որը կթողարկվի այս տարվա աշնանը: Հիմա Անդրոիդ Լ-ի բետա տարբերակը հասանելի է Nexus 5 ու Nexus 7 օգտագործողների համար, չնայած անմշակ է, բագեր ունի ու հնարավոր է, որ որոշ ծրագրեր չաշխատեն: Էն օրը հեռախոսս ֆորմատ անելուց, որոշեցի Լ-ը փորձարկել մի ժամով ու լիքը սկրինշոթեր արեցի: Տպավորություններս՝ արտակարգ, երբ որ վերջնական տարբերակը դուրս գա, հաստատ լինելու է Անդրիոդի լավագույն վերսիան:
Լ-ում մի քանի մեծ փոփոխություններ են նախատեսված: Նախ փոխվելու են Գուգլի բոլոր ծրագրերի իկոնաները, լինելու են տափակ, եռաչափ էֆեկտներով իկոնաներ, չնայած բետա տարբերակում մենակ հաշվիչի ու կարգավորումների իկոնաներն էր փոխած: Փոխվելու են Գուգլի բոլոր ծրագրերի ինտերֆեյսները՝ ավելի մինիմալիստական, հատուկ գունային գամմայով ու նոր անիմացիաներով: Էլի միայն մի քանի ծրագրերում էր դա փոխված՝ հաշվիչ, հեռախոս, ստեղնաշար, կարգավորումներ: Փոխվելու է lockscreen-ը, notifications-ները արդեն միանգամից հայտնվելու են lockscreen-ի վրա, փոխվելու է notification-ները, մեկ անգամ ներքև քաշելուց ցույց է տալու notification-ները, իսկ երկրորդ անգամ ներքև քաշելուց՝ quick setting-ները:
Իսկ ամենամեծ փոփոխությունը ծրագրայինն է, Անդրոիդը վերջապես Dalvik runtime-ից անցնելու է ART runtime-ի, ինչի հետևանքով OS-ը ավելի արագ է աշխատելու, առանց կախելու ու խնայելու է մարտկոցը:
Անցնենք screenshot-ներին:
Phone app-ի նոր դիզայնը զանգի ժամանակ.
Phone app-ը
Էջանիշներ