User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր տարբերակ(ներ)ն եք ամենաշատը հավանում.

Քվեարկողներ
45. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Տարբերակ 1. Գրական գործակալություն «X Factor»

    22 48.89%
  • Տարբերակ 2. Անձրև

    22 48.89%
  • Տարբերակ 3. Numb

    13 28.89%
  • Տարբերակ 4. Ծաղիկներ

    3 6.67%
  • Տարբերակ 5. Լիլիթ

    11 24.44%
  • Տարբերակ 6. Ժառանգը

    11 24.44%
  • Տարբերակ 7. Ազատության օրերս

    7 15.56%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Էջ 1 23-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 337 հատից

Թեմա: Տարօրինակ պատմություն. քվեարկություն և քննարկումներ

  1. #1
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Տարօրինակ պատմություն. քվեարկություն և քննարկումներ

    Սկսում ենք քվեարկությունն ու քննարկումները:

    Քվերակությունը կտևի հինգ օր, որից հետո կբացվեն հեղինակների անունները:
    Քվեարկությունը բազմակի ընտրության հնարավորություն է տալիս. քվեարկելիս կարելի է ընտրել մեկից ավելի տարբերակներ, սակայն դա պետք է անել միաժամանակ:
    Քվեարկության մեջ սխալվելու դեպքում սխալն ուղղել հնարավոր չէ. ուշադիր եղեք ձեր նախընտրած տարբերակներն ընտրելիս:
    Քվեարկությունը բաց է. բոլորը կարող են տեսնել, թե ով որ տարբերակի օգտին է քվեարկել:
    Չի կարելի քվեարկել սեփական տարբերակի օգտին:

    Քվեարկել կարելի է միայն բոլոր տարբերակներն ընթերցելուց հետո:

    Խնդրում եմ հարգալից լինել բոլոր հեղինակների և նրանց ստեղծագործությունների հանդեպ:

  2. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (06.07.2014), Guest (07.07.2014), Jarre (07.07.2014), Sambitbaba (07.07.2014), Արէա (06.07.2014), Մինա (08.07.2014), Մուշու (06.07.2014), Շինարար (06.07.2014), Ուլուանա (08.07.2014), Վոլտերա (06.07.2014)

  3. #2
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարբերակ 1.

    Գրական գործակալություն «X Factor»

    Արդեն բավականին ուշ էր, երբ ես, ձեռքումս իմ պատմվածքի A4 թղթերի խուրցը, երկչոտ թակեցի գլխավոր խմբագրի աշխատասենյակի դուռն ու լսելով՝ մտե՛ք, էդպես էլ արեցի; Սենյակն էնպիսին չէր, ինչպիսին ես պատկերացրել եմ միշտ կամ էլ տեսել ֆիլմերում՝ մեծ լուսավոր սենյակ, ծանրաբեռնված գրասեղան, լիքը թղթերի կույտեր, հենց նոր տպարանից բերված գրքերի կապոցներ, համակարգչի մոտ մազերը գզգզված կիսաճաղատ ու ճարպակալած, նյարդային ծիկերի ակնհայտ դրսևորումներով խմբագիր, ով կիսախելագար հայացքով նայում է ներս մտնողի ձեռքի թղթերին ու ձախ աչքը սկսում է թրթռալ:
    Փոքրիկ սենյակ էր, մի աշխատասեղան կար, որի դիմաց նստած էր գանգուր մազերով մի կին ու ժպտալով ինձ էր նայում: Նրա դիմաց, սեղանի վերևի մասում կոկիկ շարված էին մի քանի թղթեր, նման նրանց, որոնք իմ ձեռքում էին; Երևի մյուս մասնակիցների պատմվածքներն էին:
    -Քիչ էր մնացել ուշանայիք, բայց շատ ուրախ եմ, որ հասցրեցիք,- ասաց նա ու վեր կենալով՝ պարզեց ձեռքը, որ սեղմեմ:
    -Բարև ձեզ, կներեք, ուշացա, ես մի քիչ վերջին րոպեի մարդ եմ, արդեն համարյա թե հույս չունեի, թե կհասցնեմ, բայց համենայն դեպս եկել եմ:
    -Ու շատ լավ եք արել,- ոգևորված ասաց կինը ու մոտեցավ ինձ:- Ինչո՞վ կզարմացնեք:
    Այդ պահին նկատեցի, որ գլխավոր խմբագրի հագին կարմիր սանդալներ կային, վրան՝ փոքրիկ ծաղիկներ, ու դա ինձ ուրախացրեց: Սիրում եմ մարդկային բաներ գտնել մարդկանց մեջ, դա, կարելի է ասել, իմ հոբբին է:
    -Ճիշտն ասած չգիտեմ, թե ինչքանով ձեզ դուր կգա, ես այնքան էլ փորձառու չեմ, գրավոր խոսքն ինձ հեշտ չի տրվում, ուղղակի պատահաբար լսեցի ձեր հայտարարած մրցույթի մասին, որոշեցի ուժերս փորձել, բայց մեծ ակնկալիքներ չունեմ, ես ռեալիստ եմ,- ժպտալով ու մի փոքր էլ հուզված ասացի ես ու ձեռքիս թղթերը մեկնեցի խմբագրին:
    -Ձեր անունը՞,-հարցրեց նա՝ չդադարելով ժպտալ, ինչն ինձ արդեն ստիպեց մտածել, որ նա, ամենայն հավանականությամբ, հայ չէ, որովհետև ոչ մի հայ ինքնակամ այդքան երկար չի ժպտում:
    -Ժոֆրեյ դը Պեյրակ,-հպարտորեն պատասխանեցի ես: - Դա իմ գրական կեղծանունն է, իսկ իրական անունս կցանկանայի չբացահայտել, հասկանում եք, ես ֆիքսված եմ իմ անձնական տվյալների գաղտնիության վրա, ես անգամ Ֆեյսբուքում գրանցված չեմ ու երբեք չեմ էլ եղել, ոչ էլ թե հասկանում եմ նրանց, ովքեր ամեն վայրկյան բոլորին պատմում են, թե ինչ կերան ու ոնց մարսեցին: Իմ կարծիքով դա պարզապես...
    -Լավ,-ընդհատեց ինձ կինը,- ճիշտն ասած, այս մրցույթն այնքան էլ մեծ ոգևորություն չի առաջացրել հասարակության մեջ, մնացել են հաշված ժամեր, իսկ ես դեռ ընդամենը երեք-չորս գործ եմ ստացել, էնպես որ, շատ հնարավոր է, որ հենց դուք էլ դառնաք մեր մրցույթի հաղթողը: Սակայն, մինչև կբացեմ առաջին էջն ու կկարդամ առաջին նախադասությունը, ուզում եմ ձեզ հարցնել. Դուք ծանոթ եք մրցույթի պայմաններին, այնպես չէ՞:
    -Ըմմ, այո, իհարկե, կարդացել եմ ամենայն մանրամասնությամբ, ես միշտ ամեն ինչ կարդում եմ, սկսած ծամոնի բաղադրությունից մինչև ցանկացած կայքի user agreement-ները, տառ առ տառ, էնպես որ, հավատացնում եմ ձեզ, ես կարող եմ հենց հիմա անգիր ասել դրանք: Եվ մասնավորապես շատ լավ է տպավորվել ուղեղումս հենց այն մասը, որտեղ շեշտված է, որ չի կարելի ոչ մի դեպքում, անգամ մահվան սպառնալիքի տակ գործածել ինքներդ գիտեք՝ որ բառը, բայց պատմվածքն ինքը պետք է հուշի ընթեցողին, որ ամեն ինչ առավել քան ինքներդ գիտեք ինչ է:
    -Շատ լավ է, շատ լավ է,- ուրախացած ձեռքերն իրար շփեց կինը, թե չէ ուղարկում են պատմվածքներ, հենց առաջին նախադասության մեջ արդեն խախտում են բոլոր հնարավոր կանոնները, հետո էլ զարմանում, որ այն տեղ չի գտել մրցույթում: Հասկացեք, մեր կյանքն էլ կյանք չէ:
    -Հասկանում և կիսում եմ ձեր վրդովմունքը,-շտապեցի հաճոյանալ ես,- իսկ թե սուտ եմ ասում, ապա, ինչպես սիրում է ասել մեր ժամանակակից կարկառուն գրական դեմքերից մեկը՝ թող գրողն ինձ կկի մութ անկյունում:
    -Ճիշտն ասած տեղը չբերեցի, թե ում եք մեջբերում, բայց ինչևէ, անցնենք առաջ: Թեև, մինչև առաջ անցնելը, ևս մի քանի հարց:
    -Խնդրեմ, խնդրեմ,- պատրաստակամ շողացի ես ու քորեցի քիթս: (Սա գրական որևէ արժեք չունեցող նախադասություն էր, պարզապես քիթս իրոք քոր եկավ անտանելի):
    -Ասացեք ինձ անկեղծորեն, ձեր պատմվածքն արդյոք չի՞ սկսվում «Նա ակնդետ նայում էր մթության մեջ» նախադասությամբ:
    -Օ~ո չ, ինչ եք ասում, երբեք չեմ սկսում պատմվածքը՝ այն միանգամից հարամ անելով: Ես դա անում եմ աստիճանաբար:
    -Հրաշալի է: Իսկ մի՞գուցե պատմվածքը սկսել եք այսպես՝ «Հեռախոսի զանգը նրան ստիպեց սարսռալ»:
    -Ատում եմ հեռախոսները, մանավանդ սմարթֆոններն ու այֆոնները; Կյանքում չհավատաք, թե իմ պատմվածքում հեռախոսի մասին որևէ հիշատակում կլինի:
    Սատանան ինձ տանի շատ հեռու, հենց այդ պահին, երբ մենք արդեն գրեթե բարեկամական հարաբերություններ էինք հաստատել, խմբագրի հեռախոսը սկսեց հուսահատ լուսաթարթել ու հնչեց հնդկական ինչ-որ մանտրա, որն, ըստ երևույթին նրա ռինգտոնն էր:
    -Ներեցեք, ես հիմա,-ասաց գլխավոր խմբագիրն ու դուրս գնաց սենյակից:
    Մենակ մնալով՝ ևս մի անգամ մտածեցի, թե արդյոք որքանով էր խելամիտ իմ՝ այստեղ գալն ու այս հրաշալի կնոջ ժպիտները չարաշահելը: Մտածելն իմ մյուս հոբբին է, ճիշտն ասած:
    -Ներեցեք, չէի կարող չպատա... ,- գլխավոր խմբագրի խոսքը մնաց բերանում, երբ ներս մտնելով՝ տեսավ, թե ինչպես եմ ծամում ու կուլ տալիս սեփական պատմվածքիս էջերը: - Դուք... դուք ի՞նչ եք անում,- ճչաց նա:
    -Փրկում եմ ձեզ՝ իմ անտաղանդ պատմվածքը կարդալու անհրաժեշտությունից,- բերանիս պարունակությունը կուլ տալով՝ պատասխանեցի ես,- մի բաժակ ջուր կարո՞ղ եմ խնդրել, թուղթը շատ լավ որակի է, այնքան էլ հեշտ չի կուլ գնում:
    -Լսեք, դուք ինչ է, աննորմա՞լ եք,- հունից դուրս եկավ գանգրահեր կինը:
    -Աննորմալ չէ, այլ՝ ինքներդ գիտեք, թե ինչ,- ժպտացի ես, վեր կացա, շրջվեցի ու դուրս եկա սենյակից:
    Իսկ դրսում, թեև արդեն ծաղկել էր սակուրան, մարդիկ դա նկատելու փոխարեն սարսռում էին հեռախոսների զանգից ու ակնդետ նայում մթության մեջ:

  4. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (08.07.2014), Baltazar (07.07.2014), enna (06.07.2014), insider (07.07.2014), Jarre (07.07.2014), Peace (07.07.2014), Sambitbaba (07.07.2014), Smokie (06.07.2014), Այբ (09.07.2014), Արէա (06.07.2014), Էլիզե (07.07.2014), Լեո (11.07.2014), Մ Մ (08.07.2014), Մուշու (10.07.2014), Նաիրուհի (09.07.2014), Նոյեմ (11.07.2014), Շինարար (06.07.2014), Վոլտերա (09.07.2014), Փոքրիկ շրջմոլիկ (09.07.2014)

  5. #3
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարբերակ 2.

    Անձրև

    Ալեսանդրոն հոտոտեց օդը և հայտարարեց.
    - Անձրև է գալու: Հաստատ կարող եմ ասել՝ ուժեղ ու կարճատև:
    Սարսափած նայեցի երկնքին: Ոչ մի ամպիկ չէր երևում: «Սխալված կլինի»,- մտածեցի ու ինձնից գոհ թռա հեծանիվիս վրա:
    - Ես գնամ օֆիս ֆուտբոլ նայելու:
    - Լու՞րջ էիր ասում,- զարմացա:
    - Առանց որևէ կաթիլ կատակի:
    «Խելառ»,- մտածեցի ու սեղմեցի պեդալին՝ դուրս գալով պարկինգից: Իմ կանացի ուղեղին երբեք չի կարող հասնել, թե ինչպես կարող է մեկը մի քանի ժամ ավել աշխատավայրում մնալ հանուն ֆուտբոլի:
    Կամուրջն անցնելիս նկատեցի ոչ մի տեղից հայտնված սև ամպակույտը: Ըհը, ուրեմն Ալեսանդրոն ճիշտ էր ասում: Ուրեմն լավ չի լինելու:
    Մայրս ասում էր՝ հասարակ սնահավատություն է, բայց դա չէր խանգարում, որ ամեն անգամ անձրևի առաջին կաթիլները տեսնելիս թաքնվեմ տան ամենամութ անկյունում ու դուրս չգամ, մինչև անձրևը չդադարի: Շրջապատում սովորել էին, իսկ երբ դասերից բացակայում էի, դասղեկս քթի տակ ասում էր. «Ռեյն այսօր չի գա, անձրևից է»: Որովհետև հավատացած էի, որ երբ անձրև է գալիս, ու ես թրջվում եմ, ինչ-որ արտասովոր, զարմանալի բաներ են տեղի ունենում:
    Դրա պատճառներն ունեի. երբ հորեղբայր Ալիկը մահացավ, դրսում ուժեղ անձրև ու կայծակ էր, իսկ ես ու կրտսեր քույրս համառորեն հրաժարվում էինք տուն գնալ: Դրանից մի երկու տարի անց էլ, երբ պատահաբար անձրևի տակ ընկա, պապիկս ինսուլտ տարավ: Ճիշտ է՝ մինչև հիմա ապրում է, բայց մարմնի ուղիղ աջ կեսը չի աշխատում, ու դժվարությամբ է խոսում:
    Դա վերջին անգամ էր, որ ես անձրևի տակ ընկա: Եթե չթրջվեի, գուցե հորեղբայր Ալիկը չմեռներ, պապիկն էլ կարողանար առաջվա պես ինձ ուսերին նստեցնել: Հիմա պատկերացնում եմ, թե այսքան տարի անց խուսափելով անձրևից քանի՜-քանի՜ դժբախտություններից եմ փրկել ինձ ու հարազատներիս:
    Եվ հիմա կանգնած եմ կամրջի մեջտեղում, ու գլխավերևումս այս չարագույժ սև ամպերն են: Փախչելու տեղ չունեմ. տունը դեռ հեռու է, օֆիս վերադառնալ էլ չեմ հասցնի:
    Երևի անչափ բախտավոր էի, որ այս անչափ անձրևոտ քաղաքում դեռ ոչ մի անգամ չէի հասցրել թրջվել՝ միաժամանակ հաջողացնելով ոչ մի հանդիպումից չուշանալ կամ չբացակայել: Ու հիմա կանգնած էի սև ամպերի հետ դեմ-դիմաց: Մնում էր ուղղակի հավատալ, որ ինչ-որ հրաշքով անձրև կսպասի մինչև տուն հասնեմ:
    Բայց հրաշքներ չեն լինում: Դեռ կամուրջն էլ չէի անցել, երբ սև-սև ամպերը գոռգոռացին, ու Ալեսանդրոյի ասած ուժեղ անձրևը թափվեց ուղիղ գլխիս: Շտապելն արդեն անիմաստ էր:
    Հինգ տարեկան էի, երբ վերջին անգամ անձրևի տակ ընկա: Մոռացել էի, թե դա ինչպես է լինում: Սկզբում ուղղակի թացության զգացողություն, հետո մազերիցդ սկսում է անձրևաջուր կաթկթալ, մի պահ մրսում ես, իսկ հետո արդեն մոռանում, որ անձրևի տակ ես, թքած ունենում ամեն ինչի վրա:
    Ամպերը գոռում են: Անցա կամուրջը, անցա երկու խաչմերուկ ու կանգնեցի կարմիրի տակ: Առաջս շիկահեր մի աղջիկ էր գլխիկ տեղացիների տիպիկ կոսից. ուղիղ գագաթին, ասես ծանրության ուժը դրա վրա չի ազդում: Կոսը հարդարված էր մանուշակագույն ծաղիկներով: Ինքը սև շորերով էր, տաբատը վերջանում էր ծնկից մի քիչ ներքև, ոտքի մնացած մասը մերկ էր մինչև սև բարձրակրունկները: Ականջակալներով էր ու անընդհատ բզբզում էր սմարթֆոնը: Երևի երգերն էր փոխում: Անձրևի չռռոցը հեչ պետքը չէր:
    Լուսակիրը փոխվեց կանաչի: Աղջիկը չշարժվեց: Մի քանի անգամ ազդանշան տվեցի: Գլուխը բարձրացրեց սմարթֆոնից, երևի տեսավ կանաչը, բայց թեքվեց աջ: Այ քեզ ախմախ, աջը վաղուց էր բաց, ի՞նչ էիր անկապ լռվել, դեռ իմ ճանապարհն էլ ուշացնում էիր:
    Իսկ ես ուղիղ շարունակեցի: Սև ամպերի հետևում կապույտ երկինքն էր երևում. Ալեսանդրոն ճիշտ էր ասում, ուրեմն հիմա կդադարի: Բայց արդեն ուշ է, արդեն անձրևի տակ ընկել եմ, արդեն որևէ մեկին դժբախտություն պատճառել:
    Անցա ևս մի քանի խաչմերուկ, թեքվեցի ձախ ու ևս մեկ կամուրջ: Հաջորդին նորից կարմիր էր, դիմացս՝ նույն աղջիկն իր մանուշակագույն ծաղիկներով ու դուրս ցցված կոսով: Իմ մազերի ծայրերից չռռում էր անձրևը, իսկ նա չոր-չոր էր մնացել ու սմարթֆոնն էր բզբզում: Էլ չեմ քննարկում այն հարցը, թե ոնց էր ընդհանրապես քաղաքի մյուս կողմից նորից հայտնվել իմ դիմաց:
    Մի քիչ էլ առաջացա: Փողոցում մարդ չկար: Անձրևը չէր դադարում: Մեկ էլ մի ոտաբոբիկ աղջկա տեսա շենքի մոտ կանգնած: Լուցկիներ էր վառել ու շարել շուրջը: Փորձե՞լ եք թաց լուցկի վառել: Հաստատ չի ստացվի: Իսկ այս աղջիկը հերիք չի վառել էր, դեռ մի բան էլ պատկերացնում էր, որ շուրջը տոնածառ-մոնածառներ են: Ինչ-որ բան հաստատ սխալ էր:
    Մտա անտառ: Ճանապարհի մի մասն անտառի միջով է անցնում: Այստեղ այնքան էլ թաց չէր. ծառերը մասամբ խոչընդոտում էին անձրևի մուտքը: Սիրտս վախ ընկավ. կհասնե՞մ տուն: Շարունակեցի ինձ ծանոթ ճանապարհով, բայց մեր փողոցում հայտնվելու փոխարեն նորից տեսա լուցկիներով ոտաբոբիկ աղջկան հենց նույն շենքի մոտ: Գրողը տանի, այդ ինչպե՞ս: Նորից մտա անտառ, նորից նույն ճանապարհն անցա, նորից նույն լուցկիներով աղջիկը: Այդպես ուղիղ քսանյոթ անգամ:
    Իսկ քսանութերորդ անգամ էլ չմտա անտառ: Քշեցի ճիշտ հակառակ ուղղությամբ, որտեղ երբեք չէի եղել: Լրիվ մթնել էր, անձրևն էլ ոնց որ դեռ չէր դադարել, ինչ-որ պահից սկսած այլևս չէի նկատում նրա ներկայությունը, այլևս չէի մտածում սպասվելիք դժբախտության մասին: Ուղղակի ուզում էի տուն հասնել, եթե նույնիսկ դրա համար պետք էր ճիշտ հակառակ ուղղությամբ շարժվել:
    Այնտեղ քաղաքը վերջանում էր: Արձակ, միանման դաշտեր էին անընդհատ, անվերջ: Ես էսպես ո՞նց եմ տուն հասնելու:
    Չգիտեմ՝ քանի ժամ էի գնում ու չգիտեմ՝ ինչ արագությամբ և ինչ հեռավորություն էի անցել: Բայց հանկարծ տեսարանը փոքր-ինչ փոխվեց. դաշտի մի հատվածում լույս տեսա: Որոշեցի կանգնել ու ճանապարհ հարցնել:
    Քայլեցի ցեխերի միջով դեպի լույսը: Երբ հասա, տեսա մի վրան, վրան՝ բոցավառվող երկու հսկայական լուցկի: Երևի դրանց լույսն էր երևում հեռվից: Կողքը մի ծառ էր, արանքում՝ պարան: Պարանից մի զույգ բարձրակրունկ կոշիկներ էին կախված, որ չորանան: Վրանի դիմաց այն կոսով աղջիկն էր նստել, ոտաբոբիկ, ոտքը ոտքին գցած: Իրենից բոյով ծխախոտ էր ծխում, իսկ եղանակը հեչ պետքը չէր, մազերն էլ առաջվա պես չոր, կոսը՝ կանգուն:
    Պապս ասում էր, որ Սովետի ժամանակ նման կոսերի մեջ թթվասերի բանկաներ էին դնում, որ ցից մնա: Այդ պահին չգիտեմ ինչ մտքովս անցավ, բայց մոտեցա աղջկան ու առանց որևէ բան ասելու մատս մտցրի կոսի մեջ: Թթվասերի բանկա չկար, իսկական մազեր էին:
    - Կասկածու՞մ էիր,- քմծիծաղեց և ծուխն ուղիղ դեմքիս փչեց:
    - Տանս ճամփան կորցրել եմ:
    - Իզուր ես մազերիս մեջ փնտրում: Նստիր:
    Շուրջս նայեցի: Նստելու ոչ մի հարմարանք չկար: Ձեռքը երկարացրեց, վրանից մի գորգիկ հանեց, շպրտեց առաջս:
    - Նստիր:
    Նստեցի ու, անկեղծ ասած, տուտուզս վառվեց: Չգիտեմ՝ ոնց էր հաջողացրել էդպես տաքացնել, բայց փաստը մնում է փաստ, որ անգամ անձրևից այդքան թրջվելը չօգնեց, որ պաշտպանվեմ տաքությունից: Ամոթի՞ց էր, թե՞ վախից, բայց ձայն չհանեցի: Պարզապես ձեռքերով սեղմեցի հողին՝ փորձելով տուտուզս հնարավորինս բարձր պահել գորգիկից:
    - Ասում ես՝ չե՞ս կարողանում տուն գնալ: Չեմ զարմանում,- ասաց,- անտառ մտե՞լ ես:
    - Հա, ուղիղ քսանյոթ անգամ, բայց անընդհատ նույն տեղն եմ դուրս գալիս: Էդպես պիտի չլինի:
    - Էլի չեմ զարմանում: Ճամփաները ես եմ հավաքել-տարել, որ տեսնեմ՝ ինչ ես անում: Ընտիր խելք ունես: Հակառակ ուղղությունն ես բռնել:
    - Իսկ դու լինեիր, ի՞նչ կանեիր:
    - Էն բճի գլուխը կջարդեի:
    - Ի՞նչ:
    - Վայ, կներես, դա ուրիշ պատմվածքից էր... հա, ուրեմն... ուղղակի տուն չէի գնա... Հիմարի մեկն ես դու: Ժամերով քեզ հետևում էի, հեչ պետքդ չէր, գլուխդ կախ քշում էիր: Բայց լավ էր, քո ոտքով եկար:
    - Ի՞նչ: Դու միայն երկու անգամ իմ դիմաց հայտնվեցիր:
    - Բա հո էդքան անխելք չե՞մ, որ հետևումդ հայտնվեմ, սկի շան տեղ չդնես: Լավ, կարևորը՝ հանդիպեցինք: Հիմա կարևոր գործ ունենք անելու:
    Այ քեզ բան: Ես բանից բեխաբար տուն եմ գնում, դու մի ասա՝ կոսով աղջիկը չգիտեմ ինչու ինձ է հետևում:
    - Ի՞նչ գործ:
    - Գնացինք: Հետևիցս արի:
    Քայլեց դեպի փողոց, որտեղ իմ հեծանիվի կողքին հայտնվել էր նաև նրանը:
    - Մի րոպե:
    Գրպանից հանեց սմարթֆոնը, սկսեց բզբզալ: Ականջակալներից մեկը տվեց ինձ: Լսեցի.
    - Անձրև է գալու: Հաստատ կարող եմ ասել՝ ուժեղ ու կարճատև: Անձրև է գալու: Հաստատ կարող եմ ասել՝ ուժեղ ու կարճատև:
    Ալեսանդրոյի ձայնն էր, անընդհատ կրկնում էր նույն նախադասությունը:
    - Կարիք կա՞ հեծանիվ նստելու, թե՞ արդեն հասկացար:
    Ի՞նչը պիտի հասկանայի: Գիշերվա կեսին ինչ-որ խելագար աղջիկ ասում է, որ ինձ հետևում էր, տունս կորել է, ականջակալով Ալեսանդրոյին լսացնում, դեռ մի բան էլ ուզում, որ մի բան հասկանամ:
    - Վերջին անգամ ե՞րբ ես անձրևի տակ ընկել:
    - Հինգ տարեկանում:
    - Լավ էլ հիշում ես: Դու շատ էգոիստ, անիմաստ, դմբո աղջիկ ես:
    - Շնորհակալություն:
    - ...Դու արժանի էիր այսօր մինչև ոսկորներդ թրջվելուն ու տանդ ճամփան ժամերով որոնելուն: Սա դեռ քեզ քիչ է: Բայց Ալեսանդրոն խնդրեց պատիժդ մեղմացնել: Ուրեմն նայիր, ուղիղ կգնաս, երրորդ խաչմերուկից կթեքվես աջ, հետո ձախ, հետո նորից ձախ, կմտնես քո փողոց: Այստեղից հինգ րոպեի հեռավորության վրա է տունդ,- ասաց, նստեց հեծանիվն ու հակառակ ուղղությամբ գնաց,- հա՜, չմոռանամ: Ֆեյսբուքով քեզ բան էին գրել մի երկու օր առաջ, պատասխանիր:
    Ո՜նց էի մոռացել: Կարո քեռու աղջիկն ինձ գրել էր, որ իր որդին դպրոցում լավ չի սովորում, առավոտներն էլ երկար է քնում, ինչ խորհուրդ կտամ: Կարո քեռու աղջկան ես կյանքում չէի տեսել կամ տեսել էի այն պլպլան ծնունդ-հարսանիքների ժամանակ, երբ ամբողջ ցեղս տոննաներով շպարի տակ կորում էր ու կոկորդ պատռում «տաշի՜» գոռալով: Ու հիմա նա ինձ այնքան մտերիմ մարդ է համարում, որ այսպիսի նեղ անձնական հարցի համար դիմում է ինձ: Դեռ իմ չպատասխանելուց հետո մամաս էր բզբզում, թե՝ Կարո քեռու աղջիկը լացելով զանգեց ու ասաց, որ տղան դպրոցում լավ չի սովորում ու առավոտներն էլ երկար է քնում, իսկ դու չես բարեհաճում պատասխանել:
    Ուրեմն պատժվում էի իմ ահավոր հանցագործության համար: Այս անգամ անձրևը ոչ թե դժբախտության պատճառ էր, այլ հետևանք իմ անտարբերության, որ իմ արյունակից բարեկամներին այդպես անտեր էի թողնում ու չէի պատասխանում հույժ կարևոր հարցին: Հետո ի՞նչ, որ սկի չէի էլ հիշում Կարո քեռու աղջկա դեմքը:
    Բայց ոնց որ վերջացավ մղձավանջը, հը՞: Գնացի կոսավոր աղջկա ասած ուղղությամբ: Գտա տունս: Բարձրացա երրորդ հարկ, դուռը բացեցի: Տուն մտնելուն պես սվիտրս հանեցի, շպրտեցի մի կողմ: Հետո լիֆչիկս հանեցի, մյուս կողմ շպրտեցի: Հանեցի կոշիկներս, շալվարս, տրուսիկս, վերջում՝ գուլպաներս: Մտա լողարան, դուշը միացրի ու միանգամից մարմինս հանձնեցի տաք ջրին: Ուխա՜յ: Կորչի անձրևը, կորչի թրջվելը, կորչի կորած ճանապարհն ու կոսավորը:
    Սրբիչով փաթաթված մտա ննջասենյակ: Իսկ այնտեղ խռռոց եմ լսում: Ինչքան գիտեմ, մենակ էի ապրում: Ո՞վ է ներխուժել իմ տուն: Բայց մահճակալս դատարկ էր: Մեկ էլ տեսնեմ՝ գետնին դրված ճամպրուկս: Հիշեցի, որ առավոտյան շուտ չվերթ ունեի, ու պիտի ճամպրուկս դասավորեի: Հիմա կարծես ինքնիրեն է դասավորվել, ու ինչ-որ մեկը որոշել է հետս գալ: Սիրուն քաշեցի շղթան, կողպեքն ամրացրի, որ չփախչի:
    Միացրի կոմպս, ֆեյսբուքս բացեցի: Կարո քեռու աղջիկը ստատուս էր գրել. «Տղաս մահացավ»:
    Չէ, ես հաստատ այլևս անձրևի տակ չեմ ընկնի:

  6. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (08.07.2014), enna (06.07.2014), Sambitbaba (07.07.2014), Smokie (07.07.2014), Աթեիստ (06.07.2014), Այբ (09.07.2014), Արէա (06.07.2014), Մինա (09.07.2014), Նաիրուհի (09.07.2014), Նոյեմ (11.07.2014), Շինարար (06.07.2014), Վոլտերա (09.07.2014), Փոքրիկ շրջմոլիկ (09.07.2014)

  7. #4
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարբերակ 3.

    Numb

    -Բայց լավ շուտ հասանք, չէ՞:
    -Հա, ապեր, ժամ կեսում Սևան մեկ էլ Գագարինը հասած կլինի, թե՞ դժվար:
    -Դեբիլ-դեբիլ խոսալու փոխարեն, այ էն դարակից երկու զույգ չստեր հանի, մինչև ես էս վեշերը տեղավորեմ:
    Արմենն այդպես էլ արեց, ու երկուսով, չստերը հագած, գնացին «օթյակ»: Սենյակի մեջ կար երկու ննջատեղ, երկու աթոռ, մի սեղան, չաշխատող հեռուստացույց... մի խոսքով՝ տնակներին բնորոշ ամեն ինչ կար: Երբ երկուսով փռվեցին տեղերին, Արմենն սկսեց.
    -Էլ էսօր չարժի չէ՞ իջնել ափ, ջուրը սառը կլինի, երևի ափում էլ մարդ չկա:
    -Էլ ի՞նչ իջնել, արդեն ժամը ութն ա, հազար ասի շուտ հելնենք:
    - Դե կներես էլի, որ քո նման բառադի չեմ, դասի էի:
    -Լավ, բա հիմա ի՞նչ անենք:
    -Որ ասեմ իրար դոմփենք, կհավատա՞ս:
    -Իրար չգիտեմ, բայց ձեր կուրսի Հասուլին նե՜նց կդոմփեի:
    -Արա բայց ինչ լպիրշ գյադա ես, պատրաստվի մի հինգ րոպեից հելնեք ֆռալու, քո հետ մի սենյակում երկար մնալը վտանգավոր ա:
    Հանկարծ Արմենը ննջատեղից դուրս թռավ.
    -Ի՞նչ եղավ ապե:
    - Հիշո՞ւմ ես էրեկ չէ առաջին օրը, զանգեցի ասեցի, որ Գագոն թույն պլան ա տվել, բայց տենց էլ հարմար չեղավ, որ փորձենք:
    -Հիշում եմ, հետո՞:
    -Հետո էն, իմ ոսկեզօծ ախպեր, որ էտ աբրանքը մինչև հիմա մեքենայի մեջն ա:
    Արագ քայլերով գնաց դուրս, ու մի քիչ հետո՝ ձեռքում սև պակետ պահած վերադարձավ:
    Կարոն ուշադիր նայեց պակետին ու հարցրեց.
    -Էտ ի՞նչ ա, որ
    - Վոլտեր Վայթի կողմից պատրաստված կապույտ մետանֆիտամին:
    -Լավ, լուրջ:
    -Սովորական՝ բայց ըստ Գագի՝ շատ լավ պատրաստված քոլ:
    -Դե հանի,տենանք ինչ ենք անում, լուցկի ո՞ւնես, թե՞ գնամ բերեմ:
    -Կա, կա, ապեր, հանգիստ տեղդ նստի:
    Արմենը շատ նուրբ կերպով պակետից հանեց սիգարետը, ձեռքի երկու մատներով փորձեց հարթեցնել սիգարետի ծալքերը, հետո սիգարետը բարձր պահեց ու մի քանի անգամ կտցրեց սիգարետի գլխին:
    -Վերցրու ապեր, սկզբից դու, հետո ես, տես հա, չափը չանցնես:
    Կարոն զգուշությամբ վերցրեց սիգարետը, նույնպիսի զգուշությամբ դրեց բերանին, ու լուցկով կպցրեց: Կանեփը շատ չոր լինելու պատճառով միանգամից վառվեց ու Կարոն սկսեց անուշաբույր ծուխը ներծծել թոքեր: Մի քանի անգամ քաշեց, կուլ տվեց, հետո արտաշնչեց:
    -Ապեր պրծար արդեն, հլը ֆռա:
    Կարոն վերջնական մի հատ էլ փստցրեց ու հորիզոնական դիրքով սիգարետը փոխանցեց Արմենին: Արմենը վերցրեց ու ձեռքի ռիթմիկ շարժումներով սկսեց ջուր հանել ջրհորից (քաշեց): Մի քանի րոպե հետո, Արմենն արդեն բիչոկն էր ծամծմում:
    -Հըն ապե, բան ասե՞ց, - փորձեց ուրախ տոնով հարցնել Կարոն:
    -Հա, ազիզ, ականջիս քնքո՜ւշ եդեմական ելևէջներ շշնջաց:
    - Իսկ ինձ համարյա բան չասեց:
    Մութն արդեն պատել էր ամբողջ սենյակը, և գրեթե ոչինչ չէր երևում: Որոշ ժամանակ լուռ մնալուց հետո Կարոն հարցրեց.
    -Արթուրենք երբ պիտի գան Ռուսաստանից, է՞ս շաբաթ, թե՞ մյուս:
    -Ամսի 15-ի յաները ինչքան հիշում եմ, սպասի կոնկրետ ասեմ, - գրպանները ման գալով պատասխանեց Արմենը:
    -Հեռախոսս ուր դրի արա:
    -Հլը սեղանին նայի:
    -Արմենը պառկած տեղից կանգնեց, մոտեցավ սեղանին, ու ձեռքերով շոշափեց սեղանի մակերևույթը:
    -Ստեղ էլ չկա:
    -Կարող ա՞ վեշերի մեջ ես թողել:
    Շտապ քայլերով մոտեցավ իրերին ու սկսեց քրքրել.
    -Վայ հորս արև, ստեղ էլ չի,
    - Իսկ ավտոյ մե՞ջ:
    Արմենը վազելով դուրս գնաց: Կարոն բութ հայացքով նայում էր առաստաղին, հետո հայացքը թեքեց պատուհանին: Հանկարծ Կարոյին թվաց, թե լուսնի շողերը պատուհանից տարածվեցին ներս ու նուրբ քայլերով մոտենում են իր ննջատեղին: Կարոյին այդ տեսարանը թախիծ առաջացրեց, ու նա գլուխը վերմակով ծածկեց:
    -Ավտոյի մեջ էլ չկա:
    -Ի՞նչ,- վերմակի տակից գոռաց Կարոն:
    -Ասում եմ, մեքենայի մեջ էլ չկա,-դռան մոտից հուզվելով պատասխանեց Արմենը:
    -Կարող ա՞ հետդ չես բերել:
    -Ո՞նց չեմ բերել. ավտոյի միջից ես տուն եմ զանգել:
    -Որ էկանք ստեղ, դու մեքենան կանգնացրիր, միանգամից էկար դոմի՞կ:
    -Չե, զուգարան մտա, նոր:
    -Արա կարող ա այֆոնդ քցել ես զուգարանի ծակը՞ , - քմծիծաղով հարցրեց Կարոն:
    -Կարող ա, գիտես, ախպոր պես, արի էթանք նավսյակի ընդեղ էլ նայենք:
    Կարոն դուրս եկավ ննջատեղից, հագավ չսթերը, ու երկուսով գնացին զուգարան: Զուգարանը տնակից մոտ քսան մետր հեռավորության վրա էր գտնվում: Երբ հասան, Արմենը անցավ զուգարանի ծակի մյուս կողմը, իսկ Կարոն դռան մոտից իր հեռախոսի լույսը քցեց ծակի խորքերը:
    -Արա, բայց ոնց ես կարայ հեռախոսս քցեի զուգարանի ծակը,- հուզվելով խոսեց Արմենը:
    - Հլը սպասի:
    -Ի՞նչ:
    -Էն անկյունի վրա ինչ-որ մի բան ա երևում:
    Արմենը՝ չնայած հատակի կեղտոտությանը, չոքեց, ու ուշադիր նայեց լույսի կողմը:
    -Հան տենանք ի՞նչ ա:
    -Հոպ հլը, քոնն ա, դու էլ հանի:
    Արմենը ձեռքը քշտեց մինչև ուսը ու մտցրեց ծակը, երրորդ փորձից նոր կարողացավ բռնել իրը ու զգուշությամբ դուրս հանեց:
    -Թռի մի շիշ ջուր բեր, տենանք ինչ ա:
    Կարոն վազեց տնակ ու կոկակոլայի շշով ջուր բերեց: Արմենը Կարոյի ձեռքից ջուրը վերցրեց ու շփեց անծանոթ իրի վրա:
    -Էս ինչ ա՞, -աչքերը չռած հարցրեց Արմենը:
    -Էս Հայաստանն ա, պապական Հայաստանը, հիշում եմ, հերս պատմում էր, որ 92 թվ-ից էս քաքի մեջն ա,-պատասխանեց Կարոն՝ իր արտահայտած խոսքերից զարմացած:
    -Ի՞նչ Հայաստան, յոլկի-պալկի, ես այֆոնս եմ ուզում:
    - Հմմ... ամենայն հավանականությամբ դու կորցրեցիր հեռախոսդ, բայց, զաթո մենք Հայաստանին քաքից հանինք:
    -Խու** ա Հայաստանը, ինձ այֆոնս էր պետք:
    Արմենը երկու մատով վերցրեց Հայաստանը, քֆրտելով նորից հետ շպրտեց: Ծակից, արդեն, ծանոթ ձայն լսվեց: Հայաստանը մի քիչ մնաց քաքի վրա, իսկ հետո դանդաղ սուզվեց դեպի կեղտի խորքերը:

  8. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (07.07.2014), Աթեիստ (06.07.2014), Արէա (06.07.2014), Նաիրուհի (10.07.2014), Շինարար (06.07.2014), Ռուֆուս (07.07.2014), Փոքրիկ շրջմոլիկ (09.07.2014)

  9. #5
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարբերակ 4.

    Ծաղիկներ
    (մի հողագործի օրագրից)

    Ձյուն է գալիս։ Փաթիլներն իջնում են վերևից, պտույտ գործում, կանգ են առնում մի պահ, հետո նորից շարունակում են իրենց ճանապարհորդությունը ու հեզիկ նստում հողին։ Ես նայում եմ պատուհանից դուրս ու մտածում՝ «Ցուրտ է դրսում. մի՞թե փաթիլները չեն մրսում»։
    Հագնում եմ ձեռնոցներս ու դուրս գալիս տնից։ Քայլում եմ նորաթևիկ փաթիլների միջով ու զգում եմ՝ ինչպես են նրանք համբուրում երեսս։ Նստում են ունքերիս, կոպերիս, այտերիս, մի պահ ջերմանում ու ջերմացնում են ինձ ու հետո հալվում, անէանում։
    Ես միշտ սիրել եմ ձյունը։ Երբ ձյուն է գալիս, հողը հանգստանում է։ Ձյունաթևիկ վերմակով ծածկում է իրեն ու լուռ անրջում սպիտակ երազներ։ Բայց ձյան հետ մեկտեղ ննջում է հույսը՝ այն փոքրիկ հույսը, որ դեռ ինչ-որ տեղ ծաղիկներ կտեսնես։
    Փակում եմ աչքերս ու իմ շուրջ բոլորը ծաղիկներ եմ տեսնում։ Տեսնում եմ նրանց նույնքան պարզ ու հստակ, ինչպես ճյան սպիտակ փաթիլներին էի տեսնում քիչ առաջ։ Ես կանգնած եմ ծաղիկների դիմաց ու կախարդված նայում եմ նրանց լուսազգեստիկ թերթիկներին։ Սպիտակ եմ նրանք ու լուսավոր առաջին ձյան փաթիլների պես։ Լսում եմ, թե ինչպես են նրանք իրար փոքրիկ գաղտնիքներ շշնջում ու հանկարծ…
    Ու հանկարծ քամու սառը շունչն եմ զգում երեսիս ու հասկանում եմ, որ երբ բացեմ աչքերս՝ ծաղիկները կանէանան։ Շարունակում եմ աչքերս փակ քայլել առաջ՝ անուրջներիս բույրը շնչելով, ու հանկարծ…
    Բա՜խ… ա՜խ… Անսպասելի հարվածից բացվում են աչքերս ու դիմացս տեսնում եմ հաստաբուն մի ծառ։ Ժպում եմ ակամա։ Ա՛յ, թե ուր է առաջնորդում ճանապարհը, երբ քայլում ես աչքերդ փակ։
    Նստում եմ ծառի տակ, մեջքս դեմ եմ անում ծառի բնին ու նայում վերևից ցած իջնող փաթիլներին։ Նրանք իջնում են հուշիկ-հուշիկ՝ լուռ ու դանդաղ, կարծես թե երկար բացակայությունից հետո վերադառնում են տուն ու գտնում իրենց հանգիստը, կարծես թե նրանց ճանապարհորդությունը ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է հողը։
    Ինձ միշտ զարմացրել է հողն իր բյուրածին ու ներամփոփ գաղտնիքներով։ Նա իր ընդերքում սերմեր է թաքցնում՝ բազում սերմիկներ, որ դեռ չեն տեսել լույսն արեգակի, դեռ չեն ճաշակել համը պաղ ջրի ու չեն զգացել շնչիկը քամու։ Օ՜, փոքրիկ սերմիկներ, ճեզ դեռ ինչե՜ր են սպասվում՝ խորհուրդներով լի այս աշխարհում։
    Ես նորից եմ փակում աչքերս ու մտովի վերադառնում ծաղիկների մոտ։ Ահա, ես կանգնած եմ նրանց դիմաց, ահա, դեմքս մոտենում, մոտենում, ահա, հպվում եմ նրանց լուսանցիկ թերթիկներին ու շնչում նրանց լուսասփյուռ բույրը…
    Նորից սառը քամի եմ զգում երեսիս ու բացում աչքերս։ Գալիս ու անցնում են ծաղիկները, ծաղկում ու մի օր՝ հեռանում։ Հողից ծնվում ու հողին եմ վերադառնում։ Բայց նրանց գեղեցկությունն ու բուրմունքը ու՞ր են գնում արդյոք։
    Բացում եմ աչքերս ու ճյուղերի արանքից նայում եմ երկնքին։ Բաց մոխրագույն է երկինքը՝ ո՛չ ամպ, ո՛չ արև, իսկ ձյունը դեռ իջնում է դանդաղ, իջնում ու նստում է հողին։
    Վեր եմ կենում տեղիցս, որ նորից քայլեմ առաջ։ Բայց գնալուցս առաջ մի պահ շուռ եմ գալիս դեպի ծառը, շոյում նրա հաստ բունը ու ժպտում նրան։ «Դու ինձ ցավ պատձառեցիր, երբ ես քայլում էի աչքերս փակ, բայց նաև նեցուկ եղար ու հենարան»։ Հանում եմ ձեռնոցներս, մատերով զգում եմ նրա կնճռոտած դարամյա կեղևը, հետո լուռ շուռ եմ գալիս ու շարունակում ճանապարհս։
    Ու՞ր եմ գնում այսպես։ Ի՞նչ եմ փնտրում արդյոք։ Հիշողությանս մեջ առկայծում է վաղուց կարդացված ու մոռացված ինչ-որ բանաստեղծության առաջին երկտողը։

    Ու՞ր գնացին ծաղիկները.
    Սու՜ս, քնած են հողի տակ…

    Ու հանկարծ կտրուկ կանգ եմ առնում, ասես կայծակնահար եղած լինեմ։ Փորձում եմ զգալ սրտիս զարկերը ու հասկանալ ինքս ինձ։ Մի՞թե ես ծաղիկներ եմ փնտրում։ Մի՞թե իմ հոգին չի ուզում հավատալ, որ հիմա ձմեռ է։
    Շուռ եմ գալիս ու վերադառնում ետ։ Քայլում եմ ետ տուն ու զգում եմ ինչպես է իմ ամեն քայլի հետ հոգիս ընդվզում ու լուռ արտասվում նեղացած մանկիկի նման։ Ի՞նչ կարող եմ ես անել։ Ինչպե՞ս համոզեն նրան, որ հիմա ձմեռ է, որ ծաղիկները հեռացել են…
    Քայլում եմ գլուխս կախ ու հանկարծ ինչ-որ ծանոթ ու թախծոտ մեղեդու հնչյուններ են հասնում ականջիս։ Ճըռթ, ճըռթ…
    Կանգ եմ առնում ու ականջ դնում, բայց ոչ մի ձայն։ Շարունակում եմ քայլել ու նորից լսվում է նույն թախծալուր մեղեդին։ Ճըռթ, ճըռթ…
    Ու հանկարծ գիտակցությանս է հասնում աղբյուրն այս առեղծվածի ու ես չեմ կարողանում զսպել ծիծաղս։ Չէ՞ որ այդ ձյունն է արձագանքում իմ ամեն քայլին։ Ճըռթ, ճըռթ…
    Փակում եմ աչքերս ու փորձում եմ հասկանալ, թե ինչը դրդեց ինձ տնից դուրս գալու ու առաջ քայլելու։ Ես նայում էի պատուհանից դուրս ու տեսնում էի, թե ինչպես էին ձյան սպիտակ փաթիլներն իջնում երկնքից ու հուշիկ-հուշիկ նստում հողին։
    Իմ մարմինը ծնունդ է առել հողից ու մի օր հողին կվերադառնա։ Բայց իմ մեջ կա նաև ինչ-որ մի զգացմունք, որ ձգտում է ծաղիկներին, ապրում է նրանց պատկերով, շնչում է նրանց բույրը ու ամենուր փնտրում նրանց։
    Երեսիս նորից սառը քամի եմ զգում ու բացում եմ աչքերս, և, օ՜ զարմանք, դիմացս մարդկային ոտնահետքեր եմ տեսնում։ Միթե՞ հնարավոր է այդ։ Ձմռան օրով ծաղիկների ներկայությունն ինձ ավելի հավանական կթվա, քան իմ նմանակի ներկայությունն այս վաղուց լքված ու մոռացված կղզում։ Ծնկի եմ իջնում, ձեռքերս դողալով մոտենում են հետքերին ու…
    Ու այլևս չեմ կարողանում զսպել արցունքներս։ Արմատախիլ եղած ծառի նման ընկնում եմ ձյան սպիտակ վերմակի վրա ու հեկեկում։
    Ես տեսա հետքեր ու նույն ակնթարթին հույսի մի շող վառվեց իմ ներսում՝ հանդիպելու իմ նմանակներին, տեսնելու նրանց, գրկելու նրանց… Բայց, ավա՜ղ… այն, ինչ տեսա ես ձյան սպիտակ վերմակի վրա իմ իսկ ոտնահետքերն էին։ Չէ՞ որ ես ետ եմ դառնում տուն իմ՝ իսկ թողած հետքերի ճանապարհով։
    Լուռ կանգնում եմ հետքերիցս մեկի դիմաց ու, արդեն որերորդ անգամ իմ կյանքում, փորձում եմ հասկանալ, թե ես իսկապե՞ս գոյություն ունեմ, թե՞ մի հորինված երազ եմ։
    Իմ հետքերով սպիտակ ձյան վրա ես սև վերքեր եմ թողել՝ առանց գիտակցելու՝ ինչ եմ անում։ Այլևս առաջ չեմ քայլելու։ Կմնամ այստեղ։ Թող իջնի ձյունը վերևից ու ես լուռ հանգչեմ ձյան սպիտակ վերմակի ներքո։ Թող ավարտվի երազն այս հորինված կամ իրական։
    Որքան ժամանակ է անցնում՝ չգիտեմ։ Ես անշարժ պառկած եմ ձյան վրա ու զգում եմ, որ կամաց-կամաց փակվում են աչքերս։ Երբ նրանք փակվեն ամբողջովին, էլ երբեք չեն բացվելու։ Մնաս բարով, ձմեռ։ Մնաս բարով, աշխարհ։
    Մի վերջին անգամ երկարում եմ ձեռքս ձյան սպիտակ վերմակը շոյելու, և, օ՜ հրաշք, իմ ամբողջ էությունն հանկարծ լցվում է լույսով։ Չհասկանալով արդյոք բա՞ց են աչքերս, թե՞ փակ, ես իմ դիմաց նոր ծնվող ծաղիկներ եմ տեսնում։ Ահա՛ նրանք։ Ահա մեկնում եմ ձեռքս և զգուշորեն շոյում ձյան միջից գլխիկները նոր հանած հրաշք ծաղիկներին։ Արդյոք ծաղիկները իսկապե՞ս գոյություն ունեն, թե՞ հոգնած աչքերիս վերջին պատրանք են լոկ։ Արդյոք ես ինքս գոյություն ունե՞մ։ Արդյոք ե՞ս եմ ծաղիկներին հորինել, թե՞ ծաղիկները՝ ինձ, ես չգիտեմ։
    Այլևս չհասկանալով ոչինչ, տարբերություն չտեսնելով իմ և ծաղիկների գոյության միջև, չհասկանալով անգամ արդյոք ե՞ս եմ ծաղիկներին շոյում, թե՞ ծաղիկները՝ ինձ, ես զգում եմ, թե ինչպես է իմ ներսում ինչ-որ բան ծաղկում՝ նոր-նոր ծնվող այս ձնծաղիկների պես:

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (07.07.2014), Արևանուռ (07.07.2014), Նոյեմ (11.07.2014), Փոքրիկ շրջմոլիկ (09.07.2014)

  11. #6
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարբերակ 5.

    Լիլիթ
    (Շումերական լեգենդի հիման վրա)

    Այն ժամանակներում դեռևս աստղերն էլ չէին ծնվել: Աստվածներից շատերն էլ դեռևս չկային: Տիեզերքը դեռ նման էր ամայի տափաստանի, և ամեն մի արարում նոր պիտի սկսվեր:

    Բայց կար արդեն Արեգակը, մեր Ամենահայր Րան: Կար Երկիր մոլորակն էլ` Ամենամայր Հայան: Չկային ազգություններ, չկային մեծ քաղաքներ: Եվ մարդկանցից ավելի շատ` հրեշտակներ էին ապրում Երկրագնդի վրա:

    Հայային օգնական էր հարկավոր, որ ղեկավարի երկիրը, որ օգնի Երկրագնդին դառնալ ծաղկուն այգի: Նա տարվեց այդ մտքով, այդ մտքով հղիացավ: Եվ երբ եկավ ժամանակը, երբ Հայան ծանրացավ, Ատլեն-սարը տատանվեց-շարժվեց և ճեղքվեց: Ճեղքից դուրս ժայթքեց սարի հրավառ արյունը, և այդպես Մայր Հայան ծնեց իր սիրելի դուստր Լիլիթին:

    Ամբողջ երկիրը շուրջբոլոր այրվեց, իսկ գազաններն ու մարդիկ հրին զոհ դարձան: Հրեշտակներից էլ, ով փախավ` փրկվեց, - իսկ ով չհասցրեց` գոլորշիացավ…

    Երբ Լիլիթն իր աչքերը բացեց ու տեսավ, թե ինչպես է իր ծնունդը մոխրացրել ամեն ինչ, - նա երկար-երկար լացեց, և Լիլիթի արցունքները հորդառատ անձրևի էին նման: Բայց քանի որ Լիլիթն աշխարհ էր եկել, որպեսզի կյանք տա ամենին, նրա արցունքները դարձան գետեր: Ուր ոտք էր դնում Լիլիթը, նրա ոտնահետքերին ծաղիկներ էին աճում: Եվ ուր նստում էր Լիլիթը, այնտեղ ծառեր էին բուսնում:

    Եվ այդպես, Ատլեն-երկիրը դարձավ համայն այգի: Բազում գազաններ եկան և տուն գտան այգում: Նաև մարդիկ եկան այդ դրախտում ապրելու և իրենց ընտանիքները հիմնեցին: Իսկ Լիլիթը սովորեցրեց նրանց հողագործությանը, հաց տվեց նրանց, տվեց գարեջուր: Լիլիթը երջանիկ էր. բարգավաճում էր Ատլենստանը, մարդիկ ուրախ ու բարեկեցիկ կյանք էին վարում:

    Մի անգամ աստվածներն իջան Երկիր Ատլեն: Մեծ Իշխանն աստվածների տեսավ գեղեցկուհի Լիլիթին և կրքով համակվեց: Սկսեց հետապնդել նրան, փորձեց տիրանալ: Բայց Լիլիթը մերժեց նրան: Մեծ Իշխանը մերժված չարացավ, բռնեց երկու առյուծ և սպանեց նրանց:

    Շատ տխրեց Լիլիթն այն առյուծների համար: Որոնեց ու գտավ սիրելի առյուծներին: Ծնկաչոք նստեց նրանց կողքին, գրկեց նրանց գլուխներն ու լաց եղավ երկար: Լաց եղավ այնքան, որ նրա արցունքներն ամբողջովին թրջեցին առյուծներին: Լվացին, մաքրեցին-տարան թափված արյունը, և Լիլիթի արցունքներից առյուծները կենդանացան: Երբ ոտքի կանգնեցին առյուծները, պարզվեց, որ նրանց մարմինները միաձուլվել են: Այժմ կար մեկ առյուծ, որն ուներ երկու գլուխ, վեց ամուր թաթեր, և հզոր մի պոչ, երկսայրի վերջավորությամբ: Այս Արարագատ Առյուծը Լիլիթի հավերժական ուղեիցն ու ընկերը դարձավ:

    Ավելի զայրացավ Մեծ Իշխանը և նորից սկսեց հետապնդել Լիլիթին: Բայց Լիլիթը թռչուն դարձավ և թռավ-փախավ Իշխանից: Եվ խելակորույս Իշխանը սկսեց սպանել բոլոր թռչուններին: Շատ տխրեց Լիլիթը Մեծ Իշխանի չարության պատճառով, շատ տխրեց թռչունների անարդար մահվան համար, և, զայրանալով ինքն էլ անսահման, որոշեց վրեժխնդիր լինել: Գնաց, գտավ Լույսի և Մթի տիրակալ մեծահզոր Ուրոբորոս Օձին, և պառկեց նրա հետ: Իսկ շուտով ծանրացավ և մի զավակ ծնեց, որը տարբերվում էր մինչ այդ լույս աշխարհ եկած ամենից: Երեխան ուներ վեց ձեռք, ուներ օձի երկար պոչ, ու նաև հսկայական ուժ ուներ: Լիլիթն իր զավակին անվանեց Մարիլիթ, և Մարիլիթը հարձակվեց Մեծ Իշխանի վրա:

    Երկար-երկար կռվեցին Մեծ Իշխանն ու Մարիլիթը, գիշեր ու ցերեկ, գիշեր-գիշերվա հետևից, ցերեկ-ցերեկվա հետևից: Բայց ոչ ոք չէր կարողանում այդ կռվում հաղթել: Տեսնելով այդ, Լիլիթը գնաց, նորից պառկեց Ուրոբորոս Օձի հետ և մի նոր Մարիլիթ ծնեց: Հետո` էլի մեկը, հետո` էլի մեկը, և այդպես երկու հարյուր տասնվեց մարիլիթներ ծնվեցին: Տեսնելով մարիլիթների այդքան մեծ քանակությունը, Մեծ Իշխանը սարսափած փախավ մարտի դաշտից և Ատլեն-երկրի բնակիչները հանգիստ շունչ քաշեցին: Մարիլիթները մարդկանց հետ սկսեցին մշակել հողը, մարիլիթները պաշտպանն էին Ատլեն-երկրի մարդկանց: Եվ բարջավաճում էր Ատլեն-երկիրը, Հայայի դուստր Լիլիթի երկիրը:

    Բայց Մեծ Իշխանը որոշել էր վրեժխնդիր լինել: Եվ, քանի որ Լիլիթը մերժեց նրա սերը, նա անիծեց Լիլիթին երբեք սեր չունենալ: Այսպես անիծեց նա. “Դու՛, ապերախտ Լիլիթ, որ սերս մերժեցիր: Դու՛, որ կյանք ես տալիս ամենին Երկրի վրա: Թող այսուհետև դու սեր չտեսնե՛ս: Ում որ համբուրես, նա կմահանա՛: Եվ այսուհետև, քո արցունքները միշտ կյանք կբերեն, իսկ համբույրներդ միշտ կսփռեն մա՛հ”:

    Մեծ Իշխանն Անիծեց Ատլեն-սարն էլ, անիծեց նրա հողերը, որպեսզի այդ հողերն այլևս բերք չտան: Եվ ամեն ինչ չորացավ այնտեղ, բոլոր այգիները, ծաղիկները, ծառերն անեծքից չորացան: Որ կողմ նայեիր, ամենուր ամայություն էր, գազաններն ապարդյուն կերակուր էին փնտրում: Մարդիկ էլ ծարավ էին, աղբյուրները ցամաքել էին, և Լիլիթի արցունքներն էլ այլևս չէին օգնում:

    Բարկացավ Ատլեն-սարն այդ անեծքի պատճառով, սկսեցին տատանվել սարն ու հողերը: Գոռում էր, արյուն էր ժայթքում վրդովված Ատլեն-սարը, և նրա հրավառ արյունն այրեց ամբողջ Ատլեն-երկիրը:
    Վախեցավ շատ իր երկրի համար Լիլիթը, դարձավ մեծ թռչուն, ճանկեց Արարագատ առյուծին, առյուծն իր մեջքին վերցրեց մարդիկ, որքան կարող էր և նրանք օդ բարձրացան: Երկու հարյուր տասնյոթ մարիլիթներն էլ իրենց վեց ձեռքերն առան մարդիկ, որքան կարող էին, իրենց մեջքերին տարան մարդիկ, որքան կարող էին, և իրենց մորը հետևեցին:

    Շատ զայրացավ Ատլեն-սարի վրա Հայա Ամենամայրը, զայրացավ որ սա անտուն թողեց սիրելի դուստր Լիլիթին: Մեծ երկրաշարժ սարքեց Ամենամայր Հայան, Ատլեն-սարն ավերեց, հողին հավասարեցրեց: Բայց դա էլ չհանդարտեց Աշխարհի Մոր զայրույթը, և նա որոշեց դավաճան սարի մասին հիշողությունն անգամ ջնջել Երկրի երեսից: Հավաքեց Հայան Երկրի օվկիանոսները, կանչեց Հայան Երկնքի բոլոր ջրերին և մի հզոր ջրհեղեղ սարքեց:

    Ջրերը ծածկեցին ամբողջ Երկրագունդը, և օրեր ու տարիներ ցամաքը մնաց ջրի տակ: Այնպես որ, երկար թռչում էին ամենուր Լիլիթն ու մարիլիթները, և ոչ մի տեղ չէին գտնում իջնելու համար: Մարդիկ չդիմացան սովին և հոգնությանը` զոհվեցին-գնացին: Ավելի ուշ մարիլիթներն էլ սպառեցին իրենց ուժերը և մեկը մյուսի հետևից ջրերին կուլ գնացին: Միայն Լիլիթն էր, որ հզոր սիրով լցված, պահպանեց Արարագատին, պահեց իր ճանկերում: Իսկ առյուծն էլ մեծ սիրով պահպանեց մարդկանց, ում կրում էր մեջքին, և անվերջ այդ մարդկանց իր կաթով էր սնուցում:

    Եվ այսպես, Լիլիթը թռչում էր արևմուտք և արևելք, Լիլիթը թռչում էր հյուսիս և հարավ այնքան, մինչև վերջապես ջրերը հետ քաշվեցին, Լիլիթը գտավ ցամաք և ցած դրեց Արարագատին ու մարդկանց:

    Խորինս հոգնած Լիլիթը թեք ընկավ բլրին, որ քիչ հանգստանա և քուն մտավ երկար: Ու քնի մեջ նա ողբում էր իր սիրելի տան կորուստը, և լալիս էր անգիտակցաբար: Արցունքները հոսեցին բլրի երկու կողմից ցած, դարձան երկու գետ, որոնք շրջանցեցին հողի մի մեծ կտոր երկու կողմերից, հետո մեկմեկու ձուլվեցին և գրկախառնված, միասին հոսեցին դեպի հեռու օվկիանոս: Մարդիկ կամաց-կամաց սկսեցին մշակել երկու գետերի մեջ ընկած հողերը, աճեցրեին հացահատիկ, տնկեցին մեծ այգիներ, քարերից սարքեցին տներ և բերդեր: Շուտով բոլորն արդեն առողջ էին նորից, հողն էլ լավ բերք էր տալիս, և երկիրը հարստացավ ու հայտնի դարձավ այնքան, որ հեռու երկրներից բազում առևտրականներ Միջագետք էին գալիս առևտրի համար:

    Վերջապես այս նոր երկրի մասին լուրերը Մեծ Իշխանին էլ հասան: Նա ուղարկեց իր մարդուն, որպեսզի սա գաղտնի իմանա, թե ինչ նոր երկիր է Միջագետքը և ով է այդ երկրի տերը: Բայց Լիլիթը բռնեց լրտեսին և կերակրեց իր առյուծին: Մեծ Իշխանն ուղարկեց բանակ, բայց առյուծն ու մարդիկ ջարդեցին այդ բանակը: Վերջապես Մեծ Իշխանն ինքը գնաց Միջագետք: Եվ երբ տեսավ երկրի գեղատեսիլ այգիները, երբ տեսավ երջանիկ մարդկանց, երբ տեսավ բլրին կանգնած պահապան Արարագատին, վերջապես հասկացավ, թե ով է այդ երկրի տերը, և Լիլիթի հանդեպ սերն ու ատելությունը բռնկվեցին նոր ուժով:

    Անճանաչելի մնալու համար, Մեծ Իշխանը կնոջ զգեստ հագավ և գնաց Լիլիթի տաճարը: Մարդիկ չճանաչեցին նրան, բայց առյուծը երկգլխանի, պահապան Արարագատը, հոտից ճանաչեց Իշխանին և Լիլիթին զգուշացրեց: Լիլիթը որոշեց չբացահայտել Մեծ Իշխանին, որոշեց ձևանալ, թե չեն ճանաչել նրան, բայց որոշեց նրա գլխին մի լավ խաղ խաղալ: Նա կարգադրեց մոթրել երեսուն և վեց կենդանիներ, պատրաստեց նվերներով լիքը երեսուն և վեց արծաթե սկուտեղներ, կանչեց երեսուն և վեց երիտասարդներ, և վերջապես, երբ նախապատրաստություններն ավարտված էին, մեծաքանակ հյուրերի հրավիրեց խնջույքի:

    Ամբողջ երկրից հավաքվեցին պատվարժան հյուրերը, երկար սեղանների շուրջ տեղ գրավեցին: Վերջապես ժամանեց զգեստափոխված Մեծ Իշխանն էլ: Բայց կանացի զգեստը չօգնեց. Լիլիթն իսկույն ճանաչեց նրան, բայց ցույց չտվեց այդ: Նա մոտեցավ, մեծ հարգանքով դիմավորեց նրան որպես պատվարժան հյուրի: Մեծ Իշխանն ընդունեց Լիլիթի հյուրասիրությունը, նստեց բոլորի առջև և մասնակցեց խնջույքին: Իսկ երբ բոլորն արդեն հագեցրեցին իրենց քաղցն ու ծարավը, Լիլիթը կանչել տվեց երեսուն և վեց երիտասարդներին:

    Ներս մտան երիտասարդները, մեկը մեկից արժանի, բերեցին նվերներով լիքը երեսուն և վեց արծաթե սկուտեղները և ծնկաչոք եղան Մեծ Իշխանի առջև: Եվ Լիլիթն ասաց. “Իմ հարգարժան հյուր: Ընդունիր այս նվերները, որպես իմ հարգանքի նշան: Ինչպես նաև քոնն է այս երիտասարդներից մեկը: Ընտրիր յուրաքանչյուրին, ում կցանկանաս”: Իր հարգանքը ցուցաբերելու համար Մեծ Իշխանն ընտրեց երիտասարդներից մեկին: Լիլիթը տեղ ազատեց Իշխանի կողքին և նստեցրեց երիտասարդին: Իսկ նվերներով լի սկուտեղներն էլ բերեցին և ամբողջը շարեցին Մեծ Իշխանի առջև: Զարմացած Մեծ Իշխանն ընդունեց նվերեները և, երբ վերջապես խնջույքն ավարտվեց, - հարցրեց Լիլիթին. “Դու մի՞շտ ես այսքան մեծ նվերներ բաժանում անծանոթ հյուրերին”: “Ոչ, - պատասխանեց Լիլիթը: - Նվերներ ես տալիս եմ նրան միայն, ով ամուսնանում է”:

    Հասկանալով, որ Լիլիթը ճանաչել է իրեն, այլայլված Մեծ Իշխանը պատռեց կանացի զգեստները, ձեռքն առավ սուրն ու դաշյունը և գոչեց. “Դու ինչու՞ ստիպեցիր ինձ ամուսնանալ այս տղամարդու հետ”: “Որպեսզի, - պատասխանեց Լիլիթը, - այլևս երբեք չփորձես ինձ հետ ամուսնանալ”:

    Կատաղած Մեծ Իշխանը հարձակվեց Լիլիթի վրա: Նրանք կռվում էին երկար, քանզի Լիլիթն էլ շատ էր հզոր: Իսկ ամեն անգամ, երբ Մեծ Իշխանը սկսում էր ճնշել Լիլիթին, Լիլիթը թռչուն դառած փախչում էր նրանից:
    Վերջապես Մեծ Իշխանը դադարեց իր կռիվը և հուսահատված ընկավ գետնին: Նա լալիս էր, նա խոսում էր իր սիրո մասին: Նա ասում էր, որ այլևս անկարող է Լիլիթից հեռանալ, և խնդրում էր Լիլիթին վերջ տալ իր կյանքին:

    Լիլիթը նույնպես հոգնել էր այդ անվերջ կռվից: Խղճահարված, նա մոտեցավ և նստեց անհույս հեկեկացող Իշխանի կողքին: Քնքշորեն շոյեց նրա մազերը, զգացված Մեծ Իշխանի այդքան երկարատև սիրոց իր հանդեպ: Եվ այդ պահին Լիլիթի սիրտն էլ բացվեց Մեծ Իշխանի մեծ սիրո առջև: Եվ Լիլիթը, համակված նոր, մեծ սիրով, ամուր գրկեց Մեծ Իշխանին և համբուրեց նրա շուրթերը:

    Կյանքը նորից եռաց Մեծ Իշխանի մեջ, երջանկությունը խեղդեց Մեծ Իշխանին: Մեծ Իշխանն էլ Լիլիթին իր գիրկն առավ, գոչեց. “Վերջապե՜ս”…

    Եվ նույն պահին, դեռևս շուրթերը շուրթերին, Մեծ Իշխանի հայացքը սկսեց խամրել, թևերը կախվեցին, մարմինը ծանրացավ… Եվ սիրելի կնոջ գրկում Մեծ Իշխանը մահացավ:

    Լիլիթը շատ լացեց Մեծ Իշխանի մասին: Ողողեց արցունքներով Մեծ Իշխանի մարմինը: Բայց արցունքները, որոնք ամեն ինչին կյանք էին տալիս, այդպես էլ չկարողացան վերակենդանացնել Մեծ Իշխանին: Սեփական անեծքի զոհը դարձավ Մեծ Իշխանը:

    - - - - - - - - -

    Երկար ժամանակ անց նորից սիրեց Լիլիթը: Բայց այս անգամ արդեն նա փախավ իր սիրոց: Նա երկար թափառում էր աշխարհով: Ոչ մի տեղ հանգիստ չէր գտնում: Ամենուր արցունքներով ողողում էր հողերը և ամենուր այգիներ ու պարտեզներ էին աճում: Եվ նրա միակ ուղեկիցն էր Արարագատը, պահապանը Լիլիթի:

    Անվերջ թափառումներից հետո, մի տեղ նստեց Լիլիթը և որոշեց հանգստանալ: Այս տեղը պիտի նրա վերջին հանգրվանը դառնար, քանզի այլևս ուժ չուներ Լիլիթը փախչելու ինքն իրենից: Եվ թափեց այստեղ իր վերջին արցունքները Լիլիթը, Լիլիթը լաց եղավ այնքան, որ ցամաքեցին նրա արցունքները: Լիառատ գետ դարձան Լիլիթի վերջին արցունքները, և դրանից ավելի երկար գետ աշխարհում չկա: Իսկ Լիլիթի առջև նստել էր առյուծը` Արարագատը, և հայացքը չէր կտրում սիրելի տիրուհուց:

    Վերջապես Լիլիթը դադարեց շնչել: Արարագատի առջև նստած էր Քարե Սֆինքսը` հայացքը դեպի հավերժություն:

    Լիլիթի վերջին շնչի հետ մեկտեղ Արարագատը երկու կես եղավ: Հիմա նորից արդեն այն երկու առյուծներն էին, ում կայնքի էր բերել Լիլիթն իր արցունքներով: Նրանք մի վերջին հայացք գցեին իրար վրա, քիչ հեռացան մեկմեկուց և նստեցին անշարժ, Լիլիթի առջև: Եվ մինչև օրս նստած են այն երկու քարե Արարատ և Արագած առյուծները, հավերժական պահապանները Լիլիթի:


    Ահա իրական պատմությունը, թե ինչու Լիլիթը փախավ Ադամից:

  12. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (08.07.2014), Sambitbaba (07.07.2014), Smokie (07.07.2014), Աթեիստ (06.07.2014), Մուշու (06.07.2014), Նաիրուհի (10.07.2014), Շինարար (06.07.2014), Փոքրիկ շրջմոլիկ (09.07.2014)

  13. #7
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարբերակ 6.

    Ժառանգը
    Abyssus abyssum invocat.

    -Ալլո...Դանիե՞լ,- հեկեկոց: Մազերս բիզբիզ կանգնեցին,-Մոնիկան է: Հայրդ մահամերձ է: Հեռախոսի միապաղաղ զնգոցից վեր եմ թռչում:
    -Ալլո,Դանիե՞լ,-ես փորձեցի հիշել, թե որտեղ եմ լսել նույն ձայնը,-Մոնիկան է՝քույրդ, ես ու Ջեքը քեզ հրավիրում ենք ճաշի: Ամսի վեցին, «Ֆաթում» ռեստորանում:
    Մոնիկայի հետ ծանոթացա անցած շաբաթ, էժանագին սրճարաններից մեկում: Նա հարբած, ընկած էր մի անկյունում: Չգիտեմ ինչը ստիպեց, որ օգնեմ նրան, բայց ես օգնեցի: Մայրս ուներ Մոնիկայի մանկության նկարներից : Պահում էր պայուսակում: Երիտասարդ աղջիկներ տեսնելուն պես զննում էր նրանց, համեմատում նկարի աղջնակի հետ : Եղել են դեպքեր, երբ նա ստիպելով տուն է բերել Մոնիկային նման աղջիկներին, պահել տանը, երբ համոզվել է, որ նրանք Մոնիկան չեն, բառացիրոն վռնդել է: Հա՛, մոռացա նշեմ, որ մայրս առողջական խնդիրներ ունի:
    Դուռը թակեցին, ես համառորեն չէի ուզում բացել այն: Նյարդերս սկսեցին տեղի տալ: Խոհանոցից դանակ վերցրի, գազազած նետվեցի դուռը: Հայրս էր... Ես տեղավորեցի դանակը:
    -Բարև, Դան, քնա՞ծ էիր, ներիր, չէի կարող հետո գալ,-ես կանգնել էի դռան առաջ և փակում էի ճանապարհը,-հուսով եմ գաղտնիք չես պահում, կարո՞ղ եմ ներս գալ:
    -Հա, հա, իհարկե:
    Հետ քաշվեցի: Հայրս նստեց բազմոցին, ձեռքով նշան արեց, որ ես էլ նստեմ: Սկսեց խոսել ամենօրյա հոգսերի մասին, նրա ձայնը մի տեսակ ճռճռան էր և սարսափելի դանդաղ էր խոսում:
    -Դանի, չե՞ս կարոտել հորդ,-ես զարմացած նայեցի նրան : Նա ժպտաց. ամբողջ դեմքը կնճռոտվեց, և կնճիռների տակ ես չճանաչեցի նրա դեմքը,-հը՞ ,Դանի, ճիշտն ասա…
    -Պապ…
    -Լավ-լավ, մի նյարդայնացիր, ես հիմա կսկսեմ,-ես նայեցի նրան և փորձեցի գուշակել ՝ ինչ պիտի ասի:
    - Քեզ երբեք էլ չհուզեց մորդ հիվանդությունը, թեև ես շատ փող ծախսեցի նրա առողջության վրա:
    Նա դադարեց խոսել: Վեր կացավ և շարժեց դեպի դուռը: Ես մի քանի վայրկյան հետո միայն նկատեցի դա:
    -Պա՛պ:
    Նա շրջվեց.
    -Արդեն գնու՞մ ես, ասելիքդ դա՞ էր:
    -Տղա ՛ս, զուգարան չի՞ կարելի :
    Նույնիսկ այդ րոպեին ես չմտածեցի մորս հիվանդության մասին: Իհարկե, ես մորս սիրում եմ, պարզապես նրա հիվանդությունը ինձ համար այնքան սովորական է, ինչքան, ասենք, հորս զուգարան գնալը: Մոռացա հարցնել հորս, նրան արդեն հրավիրե՞լ են ճաշին: Ես լսեցի զուգարանի ջրի ձայնը: Վերջապես հայրս եկավ, այս անգամ նստեց իմ ձախ կողքին: Ձեռքերից ջուր էր կաթում բազմոցին (նա խիստ հետևում էր հիգիենային և իմ սրբիչով սրբելը,ենթադրում եմ, նրան հակահիգիենիկ էր թվացել):
    - Բերանս չորացել է, ես ի վիճակի չեմ շարունակել խոսել,- նա խորամանկորեն ժպտաց: Գնացի խոհանոց, սկզբում դանակը տեղը դրեցի, հետո նորից դրի գրպանս:
    Հայրս ֆսսացնելով ներս քաշեց դեղնավուն հեղուկը:
    -Ես այլևս չեմ վճարի մորդ առողջության համար,- նա համարյա շշուկով ասաց դա,-նա արդեն ծեր է…
    Ձեռքս մեքենայորեն տարա, շոշափեցի դանակի սառը կոթը:
    Նա գնաց: Հանեցի դանակը. այն փայլեց եւ իսկույն խամրեց : Սահեցրի դաստակից դեպի ուսս, հաճելի դող զգացի: Դանակը խրվեց մաշկիս մեջ: Սկսեցի ծիծաղել ցավից կամ հաճույքից... Արթնացա հաճելի քնից եւ հայտնաբերեցի մորս` կողքիս նստած: Նա գունատ էր, դեմքը վախից ծամածռված էր, աչքերը կարմիր էին եւ մեծ: Ուզում էի հարցնել նրան, թե ինչպես է, բայց նա շրջվեց եւ դուրս եկավ սենյակից: Ես չկարողացա շարժվել, այլապես կվազեի նրա հետևից, կխնդրեի, որ մնա: Նա գնաց, եւ ես մենակ մնացի: Սկսեցի դողալ, սառնությունը տարածվեց մարմնովս մեկ: Ատամներս չխչխկում էին, մի քանի փորձից հետո գոռացի: Մոտեցան սպիտակ հագնված, անդեմք մարդիկ,ես չկարողացա պայքարել, ինձ թվաց արդեն մեռել եմ:
    Առավոտվա տաք արեւը ծակեց աչքերս: Ես արագ հագնվեցի եւ դուրս եկա տնից: Ռեստորանը հորս տան կողքին էր, ժամանակ կար, եւ ես որոշեցի այցելել: Եղանակը հաճելի էր, արդեն համարյա տան մոտ էի, երբ լսեցի ինչ-որ մարդկանց լացի ձայներ, նրանց մեջ տարբերվեց մորս ձայնը, որ ավելի շատ ոռնոցի էր նման: Երևաց մահվան սեւ թափորը: Ես շրջվեցի, փախա ինչքան կարող էի արագ, աչքերիցս տաք արցունքը թափվում էր գետնին:
    Բռնեցին:

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nihil (10.07.2014), Sambitbaba (07.07.2014), Շինարար (06.07.2014), Վոլտերա (06.07.2014)

  15. #8
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարբերակ 7.

    Ազատության օրերս

    Առաջին անգամ արթնացա ոչ իմ հայրական տանը և ոչ մայրիկիս ձայնից: Շուրջս՝ փոքր և հոտավետ ավտոբուսում, բացի վարորդից բոլորը դեռ քնած էին: Ուղևորվում էինք մեծ քաղաք՝ պայծառ ապագայի երազանքով և անհանգիստ սրտով: Մեր գյուղից ես առաջինն էի, որ ընդունվել էր համալսարան: Համալսարանական ավտոբուսը, որը հավաքում էր ուսանողներին, ծախսեց չպլանավորած մեկ շաբաթ ավելին՝ մեր գյուղը այցելեու համար: Հազարավոր տարիներ շարունակ մեր շրջանի մարդիկ ծնվում են առանց հոգու և հասունանալուն պես գնում են անտառ՝ հոգի ստանալու: Տղաները վերցնում են կենդանու, իսկ աղջիկները՝ թռչնի հոգի: Այդ պահից սկսած՝ մենք սկսում ենք հասկանալ անտառի լեզուն և շփվում ենք նրա բնակիչների հետ:
    Ես երազում էի գայլի հոգու մասին, բայց ստացա ընդամենը վարազինը: Հայրս ասում էր, որ ինձ դա էլ է շատ:
    Իմ կյանքը փոխեց երկար սպիտակ մազերով և մորուքով, միշտ ամբողջությամբ մերկ, ժպտերես, սակավախոս մի մարդ, որը շրջում էր աշխարհով մեկ և սեր էր տարածում: Նա իր հետ քարշ էր տալիս մի մեծ սայլակ, որի մեջ անթիվ անհամար գրքեր կային: Հնարավոր չէր չսիրահարվել այդ անձի կերպարին: Չնայած ծերուկի տեսքը մեզ համար սովորական չէր, բոլորս ջերմ ընդունեցինք նրան: Ամենաշատ ուշադրությունը նրանից հենց ես ստացա: Ընդամենը երկու ամսում բավական գիտելիք տվեց ինձ, սովորեցրեց, թե ինչպես կարող եմ քննություն հանձնել առանց համալսարան գնալու՝ հենց իմ գյուղից: Եվ ահա ես այստեղ եմ՝ հոտավետ ավտոբուսում:
    Քաղաքի մուտքը մի հսկայական կամուրջ էր՝ զարդարված տարբեր գույների լամպերով: Անգամ ցերեկվա լույսին արևից պայծառ էին շողշողում, և այն տպավորությունն էր, որ մտնում ես դրախտ: Գնալով օդը ավելի էր շիկանում, իսկ իմ անհանգստությունը ավելի էր բարձրանում: Ասֆալտը շիկացած էր. հողը ասֆալտի տակից աղաչում էր, որ իրեն ազատություն տան: Փողոցի կողքը շարքով ու նույն հեռավորության վրա գտնվող ծառերը լաց էին լինում: Նրանց շուրջ մեկ քառակուսի մետր մակերեսի վրա գտնվող, գլուխները հավասարաչափ կտրված խոտերը ողբում էին. քաղաքը նման էր դժոխքի: Ավտոբուսը կանգնեց, պիտի իջնեինք, բայց ոտքերս ինձ չլսեցին: Երբեք նման զգացողություն չէի ունեցել, առաջ երբեք այսքան երկար անշարժ ու նույն դիրքով չէի մնացել, հավանաբար պատճառը դա էր: Մեզ տարան սնվելու: Մի կերպ հասա սեղանի մոտ: Ինչ-որ սև, կլոր բան մատուցեցին: Զարմացած հայացքս բռնացնելով՝ մի չաղլիկ հեգնեց.
    - Ձեր գյուղում կոտլետ է՞լ չեք տեսել:
    Կարճ ու բարձր ծիծաղից հետո նա մի հատ խռռացրեց և սուս մնաց: Ափսեի կողքը դրված դանակն ու պատառաքաղը վերցրեցի, մի կտոր կտրեցի և տարա բերանս: Խոզ էր… Գլուխս պտտվեց, ստամոքսահյութս սկսեց վերև բարձրանալ, ես վազեցի զուգարան: Վարազի հոգին այլևս չէր կարող զսպել իրեն: Ձեռքերումս մնացել էին համ դանակը, համ պատառաքաղը: Չգիտեմ, թե ինչ կատարվեց և ինչ արագությամբ, բայց չաղլիկ տղան, որ հետևիցս զուգարան էր եկել, պառկած էր հատակին՝ երեսը իր արյան մեջ թաթախված, իսկ նրա աչքերը գլորվել էին զուգարանակոնքի տակ: Արյան կաթիլները շատ կամաց ներծծվում էին անկյունում գտնվող ճաքաց սալիկի արանքից երևացող հողի մեջ, և հողին հասած ամեն կաթիլ ցնծություն մեջ էր գցում այնտեղ բնակվող արարածներին:
    «Հայրս ավելի իմաստուն գտնվեց, քան այն մերկ մարդը», - մտածում էի ես, երբ պատուհանը ջարդելով փախուստի էի դիմում: Հիշում եմ՝ նա ոչինչ չասաց, բայց ձեռքի շարժումով արգելեց վերցնել հավագածս իրերը, իսկ հայացքում կարդացի, որ երկար չեմ բացակայի մեր գյուղից: Ես քաղաք էի եկել առանց ոչնչի: Վազում էի շատ արագ, կարծես թե իմ հետևից կրակ էին վառել: Երբ հասա գյուղ, հայրս ինձ պատժեց՝ քառասուն օր զրկեց հացից և ջրից:
    Հիմա ես գիտեմ, որ ամեն մեկը պիտի ապրի այնտեղ, որտեղ ծնվել է, իսկ թվացյալ ազատությունը… ծուղրուղու՜…

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (06.07.2014), Sambitbaba (07.07.2014), Շինարար (06.07.2014), Վոլտերա (09.07.2014)

  17. #9
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բոլորին հաճելի քննարկումներ

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (06.07.2014), Աթեիստ (06.07.2014), Արէա (06.07.2014)

  19. #10
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուուու՜խ, էս ինչ կարճ են:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  20. #11
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մինչ Ռիփը գործերն էր տեղադրում, ես հասցրի կարդալ առաջինը: Գրմրեմ մի քիչ, գնամ գործերովս, հետո մյուսները կկարդամ:

    Գրական գործակալություն «X Factor»

    I hate X-Factor for murdering music (c) Passenger
    Զգացվում ա, որ վերջին վայրկյանին գրված գործ ա: Լեզուն, տեսարանները շատ հավես էին, հեղինակն էլ աչքիս գրելու եքա փորձ ունի, բայց սյուժե չկար: Շըփ-թըփ հեղինակը վերջացրել, ուղարկել ա: Պոստմոդեռնիստական տրյուկներն էլ առանձնապես չէին ուտվում: Ես արդեն ենթադրում եմ, թե ով կարա լինի էս գործի հեղինակը:

    Դեռ չգիտեմ՝ կքվեարկեմ, թե չէ: Բայց հույս ունեմ, որ ավելի լավ գործեր էլ կան:

  21. #12
    խշշշ... enna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2013
    Հասցե
    Tardis
    Գրառումներ
    1,535
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Տարբերակ 1.

    Գրական գործակալություն «X Factor»
    Ինձ դուր եկավ, հատկապես երկխոսություններըհավեսն էր:
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Տարբերակ 2.

    Անձրև
    Կախարդական բանի էի սպասում, կեսում ասացի հաստատ կքվեարկեմ, միտքը դուրս եկավ, իսկ վերջը
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Տարբերակ 3.

    Numb

    Ք**ը մի տեսակ շատ չէ՞ր
    Վերջին խմբագրող՝ enna: 06.07.2014, 21:44:

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Smokie (08.07.2014)

  23. #13
    խշշշ... enna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2013
    Հասցե
    Tardis
    Գրառումներ
    1,535
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ...
    Վերջին խմբագրող՝ enna: 06.07.2014, 21:43:

  24. #14
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Որ վերջին գործերի հեղինակները չձանձրանան, մի երկուսդ էլ վերջին տարբերակներից սկսեք քննարկումները

  25. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    enna (06.07.2014)

  26. #15
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գրական գործակալություն «X Factor»


    Լավն էր: Շատ կայֆ էր: Հավես ու հաճելի, դրական հեգնանքով լի:

    Սակուրա բառը չգիտեմ թե ինչու՞ ստիպեց կասկածել մի ակումբցու վրա, բայց ավելի լավ ա չասեմ:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  27. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    enna (06.07.2014)

Էջ 1 23-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Նորից արձակ. քվեարկություն ու քննարկումներ
    Հեղինակ՝ ivy, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 337
    Վերջինը: 09.06.2016, 07:26
  2. Պիես. քննարկումներ և քվեարկություն
    Հեղինակ՝ ivy, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 375
    Վերջինը: 23.03.2015, 22:51
  3. Նոր ստեղծագործական մրցույթ. Տարօրինակ պատմություն
    Հեղինակ՝ ivy, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 90
    Վերջինը: 06.07.2014, 21:05
  4. Տարօրինակ սեր
    Հեղինակ՝ Մանոն, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 17
    Վերջինը: 06.09.2008, 01:38

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •